This page uses Javascript. Your browser either doesn't support Javascript or you have it turned off. To see this page as it is meant to appear please use a Javascript enabled browser.
 
 
 
  
 
 
Գլխավոր Ծրագրի մասին Գրապահարան Ընթերցողներ Գրախանութներ Լուսանկարներ


Պատմություններ Ֆրանցի մասին

Հեղինակ` Քրիստինե Նյոստլինգեր
Թարգմանությունը գերմաներենից` Հակոբ Մարկոսյանի
Նկարազարդումները` Էրհարդ Դիեթլի
Էջեր` 112
Կազմ` կոշտ
Չափեր` 16.5x22.5 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2018

     Խուճուճիկ շեկ մազերով Ֆրանցի մասին աշխույժ դրվագներով գիրքը մանկաշխարհը պատկերում է բացառիկ նուրբ հումորով: Ֆրանցի կերպարով հեղինակը ներկայացնում է մանկան խառնվածքի բոլոր դրսևորուﬓերը՝ անթաքույց զարմանք, ափսոսանք, կամակորություն…
     Մեր հերոսը շարունակ հայտնվում է մանկական խնդիրների առջև. երբեﬓ ընկճվում է, hուսահատվում: Բայց ահա օգնության են հասնում հարազատները, և հեղինակի թեթև գրչով բոլոր խնդիրները լուծվում են…


(8)
  
Խորհրդավոր պարտեզը (փափուկ կազմ)

Հեղինակ` Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ
Թարգմանությունն անգլերենից` Ալվարդ Ջիվանյանի
Նկարազարդումը` Չարլզ Ռոբինսոնի
Էջեր` 360
Կազմ` փափուկ
Չափեր` 12.5x20 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2018

     Տասնամյա Մերի Լենոքսի ծնողները Հնդկաստանում բռնկված խոլերայի համաճարակի զոհ են դառնում: Աղջկան տեղափոխում են Անգլիա` Յորքշիր, և հանձնում հանգուցյալ հորաքրոջ ամուսնու խնամքին: Յորքշիրյան շքեղ, բայց մռայլ կալվածքում կան բազմաթիվ փակ դռներ, խորհրդավոր արգելված վայրեր ու գաղտնիքներ, որոնք Մերին բացահայտում է իր անհանգիստ բնավորության ու աղջկական հետաքրքրասիրության շնորհիվ:


(5)
Փու արջուկը տուն է կառուցում

Հեղինակ` Ալան Ալեքսանդր Միլն
Թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի
Նկարազարդումները` Էռնեստ Հովարդ Շեփարդի
Էջեր` 192
Կազմ` փափուկ
Չափեր` 14.5x21 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2017

     Միացե՛ք Փու արջուկին, Խոզուկին և Հարյուր ակրանոց անտառում բնակվող նրանց ընկերներին` ընթերցելով պատմությունների այս գողտրիկ շարքը, որտեղ Թիգրը պարզում է, թե թիգրներն ինչ են սիրում ուտել, Փոքրիկ Խոզուկը երևելի սխրանք է գործում, իսկ Փու արջուկը նոր խաղ է հորինում:
     Գրքում զետեղված են Է. Հ. Շեփարդի բնօրինակ գծանկարների գունավորված տարբերակները:


(14)
  
Չիփչու Նիչուն և կամակորները

Հեղինակ` Նաիրա Եդիգարյան
Նկարազարդումները` Նաիրա Մուրադյանի
Էջեր` 72
Կազմ` փափուկ
Չափեր` 18,5x22.5սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2017

     Ճը՛պ, ճը՛պ, ճը՛պ… այս շիլան ի՜նչ համեղ է…
    Ի՞նչ է, փոքրի՛կ, չիփչուն կերավ քո շիլան, ու դու նորից մնացիր առանց ճաշի՞: Դե՜, եթե դու միշտ կամակորություն անես, ծիածանի վրա ապրող չիփչուներից մեկն անպայման կսլանա քո թնկթնկոցի ուղղությամբ ու քո փոխարեն կուտի համեղ ճաշիկը: Իսկ լսե՞լ ես մեծ–մեծ թևերով ու դեղին աչքերով Չիփչու Նիչուի մասին: Այս գրքում նա իր նոր ընկերուհու հետ սլանում է դեպի երկինք՝ փնտրելու Բուռ ամպիկին, որպեսզի վերադարձնի իր ծիածանը:


(16)
Քաջ Նազար

Հեղինակ` Դերենիկ Դեմիրճյան
Շապիկի և գրքի նկարազարդումները` Արա Բեքարյանի
Ֆորզացին ` Միքայել Արուտչյանի «Քաջ Նազար» բեմադրության զգեստների էսքիզները
Առաջաբանի գծանկարը` Մարիամ Կանայանի
Էջեր` 120
Կազմ` կոշտ
Չափեր` 24x33.5 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2017

     Oրնիբուն տանն անգործ թեք ընկած, ականջը մեծաբերան կնոջ հեգնանքի հեղեղին` Նազարը խորհրդածում է իր ազնվազարմ ծագման շուրջ` չկասկածելով անգամ, թե ինչ երևելի սխրանքներ են իրեն սպասում: Կինը` Ուստիանը, հետ չի մնում ամուսնուց` ինքն էլ փայփայելով իր երբեմնի ազնվազարմության կարոտախտը: Այսպես է սկսվում Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը». հարատևորեն արդիական երկ, որ կարելի է համաշխարհային հեքիաթագրության լավագույն նմուշներից մեկը համարել:


(11)
  
Բաղձալի Բարովեկածը

Հեղինակ` Կլոդ Ռուա
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Լուսինե Շուքուրյան-Բլբուլյանի
Նկարազարդումը՝ Արա Բաղդասարյանի
Էջեր` 72
Կազմ`փափուկ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2017

     Այս հեքիաթն ուսուցանում է, թե որքան կարևոր է թույլ տալ մարդկանց անել այն, ինչ իրենց իսկապես հաճույք է պատճառում, և սեփական կամքը չպարտադրել ուրիշներին։ Եվ որ երբեմն ցրված լինելու հետևանքով կատու գործելը շատ օգտակար և լավ գործ է, հատկապես երբ այդ կատուն Բաղձալի Բարովեկածն է՝ արտասովոր կատու ու շատ կարգին տղա։


(31)
Հայդի

Հեղինակ` Յոհաննա Սփիրի
Թարգմանությունը գերմաներենից` Լիանա Սաֆարյանի
Նկարազարդումները` Թոմի Ունգերերի
Էջեր` 256
Կազմ` փափուկ
Չափեր` 12.5x20 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2016

     Փոքրիկ Հայդիին կյանքը շվեյցարական լեռնային գյուղակում ամենօրյա տոն է թվում: Աղջնակը սիրում է իր մենակյաց պապին, մեկ առ մեկ ճանաչում է գյուղի բոլոր այծիկներին, իսկ այծարած Փեթերի տանը նրան շրջապատում են գորովանքով ու սիրով: Սակայն Հայդին շուտով ստիպված է հրաժեշտ տալ սիրած վայրին: Նրան մի նոր կյանք է սպասում Ֆրանկֆուրտում` անվասայլակին գամված Քլարայի ընկերակցությամբ:

    

    


(14)
  
Կեցցե՛ Լյոնեբերգացի Էմիլը

Հեղինակ` Աստրիդ Լինդգրեն
Թարգմանությունը շվեդերենից` Աշխեն Բախչինյանի
Էջեր` 192
Կազմ` փափուկ
Չափեր` 12.5x20 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2016

     Մեր սիրելի հերոսների շարքում արդեն հայտնված այս չարաճճի տղան, որն ապրում էր Սմոլանդ գավառի Լյոնեբերգա քաղաքի Քաթհուլտ ագարակում իր հոր՝ Անտոն Սվենսոնի, մոր՝ Ալմա Սվենսոնի և իր կրտսեր քույրիկ Իդայի հետ, սկսում է դպրոց հաճախել։ Նրանց սպասուհի Լինայի կարծիքով Էմիլին երկնքում տեղ կտան միայն այն դեպքում, եթե կայծակ անելու համար հանկարծ օգնության կարիք ունենան։
     Այս վիպակում Էմիլը մի քանի խելացնոր գործարքներ է կնքում Բաքհորվայի աճուրդում, հազար երկու հարյուր խեցգետին բռնում, իր վարժեցրած խոզուկի հետ հայտնվում է հարբեցողության դեմ պայքարի կենտրոնում, Սուրբ Գրքի քննության օրը հայրիկին պատահաբար փակում Թրիսեի տնակում, իսկ վիպակի վերջում մի այնպիսի հերոսություն անում հանուն իր սիրելի ընկերոջ, որ Լինան և բոլոր լյոնեբերգացիները փոխում են իրենց կարծիքը։


(17)
Գույնզգույն Թագավորությունը

Հեղինակ` Մկրտիչ Արմեն
Նկարազարդումը` Նաիրա Մուրադյանի
Էջեր` 216
Կազմ` փափուկ
Չափեր` 14.5x21 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2016

     Հավերժ ձմռան թագավորությունում ապրող Կատպիսի բնակիչները երեխաներից գաղտնի են պահում Գույնզգույն Թագավորության գոյությունը և հսկում Վերջին ձկնագլխի օրվա հաշիվը: Մինչդեռ ոգևորված պառավ Խարունայի պատմություններից՝ երեխաներն Իլե Տրապնայի առաջնորդությամբ ճանապարհ են ընկնում՝ սեփական աչքով տեսնելու այդ կախարդիչ գույների և համերի թագավորությունը:
     Մոլորվելու և սառչելու մեծ վտանգը հաղթահարելով՝ նրանք կեսգիշերին բախվում են Չհալչող սառցե տան պատերին…


(30)
  
Լյոնեբերգացի Էմիլի նոր չարաճճիությունները

Հեղինակ` Աստրիդ Լինդգրեն
Թարգմանությունը` Աշխեն Բախչինյանի
Էջեր` 144
Կազմ` փափուկ
Չափեր` 12.5x20 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2016

     Շվեդ մանկագիրն այս գրքում շարունակում է Էմիլի մայրիկի օրագրի էջերը՝ մեզ պատմելով լյոնեբերգացի փոքրիկի նոր չարաճճիությունների մասին: Լյոնեբերգացի Էմիլի մասին պատմող երկրորդ վիպակում տոնական առատ սեղանների պակաս չկա: Իսկ ընկնող գիսաստղի նման դրանց "վրա" հայտնվող Էմիլը ոչ միայն հարուցում է մեծերի ծիծաղը, սարսափն ու հարգանքը, այլև հաջողեցնում է կուշտ կերակրել անկելանոցի բոլոր սոված տատիկներին և պապիկներին՝ դաս տալով իշխանավոր Շեֆուհուն:
     Այժմ արդեն ոչ միայն Էմիլի մայրիկը, այլև մենք գիտենք, թե որքա՜ն բարի սիրտ ունի ոսկեգույն գանգուրներով ու կապույտ աչքերով այդ տղան:


(23)
Փոքրիկ արքայադուստրը

Հեղինակ` Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ
Թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի
Նկարազարդումները` Ռեջինալդ Բ. Բըրչի
Էջեր` 304
Կազմ` փափուկ
Չափեր` 12.5x20 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2015

     «Փոքրիկ արքայադուստրը» Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի ամենահայտնի երկերից է: Վեպի սյուժեն արագընթաց ու գրավիչ է: Ջահել ու հարուստ զինվորական հայրը դստերը` Սառային, բերում է Լոնդոն, որպեսզի նրան տեղավորի ազնվազարմ օրիորդների վարժարանում: Վաղ մանկությունից աղջիկը սովոր է ճոխության ու անսահման հոգածության, և չնայած հայրն ու հնդիկ դայակը կատարում են նրա բոլոր ցանկությունները, Սառան մեծանում է ազնիվ, բարի, խոհեմ ու ողջամիտ երեխա: Օրիորդ Մինչինի դպրոցում Սառային սպասում են ծանր օրեր և անսպասելի, դառը փորձություններ, որոնք փոքրիկ աղջիկը կարողանում է հաղթահարել` ապավինելով իր ազնիվ ու քնքուշ սրտին և մնալով «իսկական արքայադուստր»:


(26)
  
Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

Հեղինակ` Քրիստինե Նյոստլինգեր
Թարգմանությունը` Ռուզան Մարգունիի
Նկարազարդումները` Անետ Սվոբոդայի
Էջեր` 192
Կազմ` կոշտ
Չափեր` 16.5x22.5 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2015

     Անպետք իրերով լի իր տանը տիկին Բարտոլոտին ապրում է միայնակ և միայն շաբաթվա երկու օրն է ընկերություն անում դեղագործ պարոն Էգոնի հետ: Երբ նա պահածոյի տուփի մեջ փոստով ստանում է որդի՝ Կոնրադին, զարմանքից քիչ է մնում ուշագնաց լինի: Բայց տղան անչափ խելացի ու խելոք է, և տիկին Բարտոլոտին անմիջապես որոշում է լավ մայրիկ դառնալ: Իսկ ինչպե՞ս վարվել, երբ Կոնրադի հետևից հայտնվում են երկնագույն հագուստով տարօրինակ մարդիկ….
     Քրիստինե Նյոստլինգերի՝ հումորով լի այս պատմվածքն ի հայտ է բերում ծնող-երեխա ժամանակակից հարաբերությունները:


(39)
Էմիլը Լյոնեբերգայից

Հեղինակ` Աստրիդ Լինդգրեն
Թարգմանությունը` Աշխեն Բախչինյանի
Էջեր` 112
Կազմ` փափուկ
Չափեր` 12.5x20 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2015

     Ա՛յ հիմա, երբ դու արդեն պատրաստ ես ծանոթանալու Լյոնեբերգացի Էմիլին, երևի քեզ կհետաքրքրի այն փաստը, որ Սմոլանդ գավառի Վիմերբի փոքրիկ գավառական քաղաքում, որտեղ Էմիլը, բնականաբար, հայտնի էր դարձել իր «հերոսություններով», 1907-ի նոյեմբերի 14-ին ծնվել է Աստրիդ Աննա Էմիլիա Էրիկսոնը, ով նույն ինքը՝ շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենն է։
     Փոքրիկ տղայի մասին երեք վիպակներում էլ մանկագիրը մեծ սիրով ու գորովանքով է նկարագրում իրեն անչափ հարազատ շվեդական բնությունն ու մարդկանց, ավանդական տոներն ու զվարճությունները, կենցաղը, համեղագույն կերակուրները, առասպելներն ու սովորույթները: Դրանց կարող ես ծանոթանալ նաև դու՝ հետևելով Էմիլի անկարգություններին ու հնարամտություններին։


(49)
  
Վինի Փու արջուկը

Հեղինակ` Ալան Ալեքսանդր Միլն
Թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի
Նկարազարդումները` Էռնեստ Հովարդ Շեփարդի
Էջեր` 144
Կազմ` փափուկ
Չափեր` 14.5x21 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2015

     Վիպակի առաջին հրատարակությունից ի վեր Վինի Փու արջուկի և նրա փոքրիկ բարեկամների մասին Ա. Ա. Միլնի պատմությունները դարձել են մանուկ ընթերցողների և նրանց ծնողների սիրելի հերոսները:
     Գրքում զետեղված են Է. Հ. Շեփարդի բնօրինակ գծանկարների գունավորված տարբերակները:
     Հերոսների նախատիպերը Ա. Ա. Միլնի որդու՝ Քրիսթոֆեր Ռոբինի իրական խաղալիքներն են: Նրանց հետաքրքիր արկածները տեղի են ունենում Էշդաունի անտառում, որտեղ ապրում էր Քրիսթոֆեր Ռոբինը ծնողների հետ: Շեփարդը սիրով է վերստեղծել հինավուրց անտառն ու խաղալիք գազաններին: Գծանկարներում պատկերված վայրերն այսօր էլ կարելի է տեսնել Անգլիայում:


(42)
Հեքիաթներ հեռախոսով

Հեղինակ` Ջաննի Ռոդարի
Թարգմանությունը` Վահե Հակոբյանի
Էջեր` 208
Կազմ` փափուկ
Չափեր` 14.5x21 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2015

     Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուն ժամանակի հետ չի կորցնում իր հմայքն ու արդիականությունը: Ամեն տեսակ զարմանալի իրադարձությունների ու կերպարների մասին այնպես է պատմվում, ասես շատ սովորական բաների մասին է. Ջիովանինո Թափառաշրջիկի ճամփորդությունները անհայտ աշխարհներ, Ալիչե Մատնաչափիկի անհավատալի արկածները, պաղպաղակե աննման դղյակներ ու շոկոլադապատ բարեկարգ ճանապարհներ:
     Իրական կյանքի ամենալուրջ խնդիրների մասին Ջաննի Ռոդարին խոսում է՝ հմտորեն փոխակերպելով դրանք անհավանական մտացածին պատմությունների, և միահյուսում իր թեթև ու նրբամիտ հումորի հետ:


(42)
  
Երկնագույն նետը

Հեղինակ` Ջաննի Ռոդարի
Թարգմանությունը` Վահե Հակոբյանի
Էջեր` 152
Կազմ` փափուկ
Չափեր` 14.5x21 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2015

     Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի՝ Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում:
     Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկին կանգնած, հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:


(37)
Ալիսը Հայելու աշխարհում

Հեղինակ` Քերոլ Լուիս
Թարգմանությունը` Սոնա Սեֆերյանի
Չափածոյի թարգմանությունը` Սամվել Մկրտչյանի
Էջեր` 200
Կազմ` փափուկ
Չափեր` 12.5x20 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2014

     «Ալիսը հայելու աշխարհում» գիրքը շարունակությունն է «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի: Լ. Քերոլի ստեղծած Ալիսը նվաճել է ոչ միայն անգլիացի, այլև աշխարհի տարբեր անկյուններում ապրող ընթերցողների սերն ու համակրանքը:
     Հայելու աշխարհում Ալիսը հայտնվում է հակոտնյա երևույթների լաբիրինթում: Հանդիպելով շախմատային սպիտակ թագուհուն` ինքն էլ է ցանկանում դառնալ թագուհի, իսկ դրա հնարավորությունն ունի յուրաքանչյուր զինվոր, եթե միայն անվտանգ հաղթահարի բոլոր փորձությունները ու հասնի շախմատի մյուս ծայրին գտնվող 8-րդ վանդակին… շախմատի վանդակները տարօրինակ աշխարհներ են, որտեղ ապրում են խոսող ծաղիկներ, գուլպաներ գործող այծ, Պստլիկ Հաստլիկը, անվերջանալի բանաստեղծություններ արտասանող Չըրխկն ու Դըրխկը, Միաեղջյուրը և շատ ու շատ ուրիշներ:


(27)
  
Իմ տատիկ Թամթիմարիան

Հեղինակ` Նաիրա Եդիգարյան
Նկարազարդումները` Նաիրա Մուրադյանի
Էջեր` 80
Կազմ` փափուկ
Չափեր` 17x22.5 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2014

     Փոքրիկ տղայի երևակայությունը երկնքից պոկում է մի աստղ, աստղը դարձնում է կանաչ կղզի, իսկ կղզու բնակչուհին նրա տատիկն է՝ քաղաքի փոշուց ձանձրացած տատիկ Թամթիմարիան՝ իր անչափ բարի բնավորությամբ և խոնախա կարկանդակների գաղտնի բաղադրատոմսով: Չաղլիկ չար Կորյունը և մյուսները չեն պատկերացնում, թե որքան մեծ է իրենց դասընկերոջ երևակայությունը:
     Նրանք կպատժվեն երևակայական պոետների աշխարհում, բայց տատիկ Թամթիմարիայի կղզում կհաղթի ընկերությունը: Վկաները շատ են՝ անվերջ փոխակերպվող կենդանի Շոկոլակը, Պռաուպռաու առյուծը, օձ Ֆշֆշիկը:
     Իսկ ձեզ համար ամեն ինչ կփոխվի այնքան արագ, որ չեք հասցնի զարմանալ…


(49)
Ֆերդինանդ անունով թռչող Վիշապը

Հեղինակ` Սամսոն Ստեփանյան
Նկարազարդումները` Գագիկ Բաբայանի
Էջեր` 192
Կազմ` փափուկ
Չափեր` 17x22.5 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2014

     Հեքիաթն այս չունի տարիքային սահմանափակում: Այն մի ճանապարհորդություն է` լի իրադարձություններով, որոնցում իրականությունը միահյուսվում է երևակայականին, որտեղ մեկտեղվում են անցյալը, ներկան ու ապագան: Փոքրիկների տեսանկյունից սա մի հայացք է շրջապատող իրականությանը, որը լի է ծիծաղելի պայմանականություններով, իսկ մեծերի համար վերադարձ է հեռավոր մանկություն: Եվ ամենևին էլ կարևոր չէ` իրական է այն, թե երևակայական:
     Ինչ ծնունդ է առնում մեր երևակայության մեջ, հաստատ ինչ-որ տեղ արդեն գոյություն ունի իրականում:


(34)
  
Ալիսը հրաշքների աշխարհում

Հեղինակ` Քերոլ Լուիս
Թարգմանությունը` Սոնա Սեֆերյանի
Չափածոյի թարգմանությունը` Սամվել Մկրտչյանի
Էջեր` 184
Կազմ` փափուկ
Չափեր` 12.5x20 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2014

     Լուիս Քերոլը՝ մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը:
    

    


(29)
Փիթրը և Վենդին

Հեղինակ` Ջեյմս Մեթյու Բարրի
Թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի
Նկարազարդումները` Ֆրենսիս Դոնկին Բեդֆորդի
Էջեր` 240
Կազմ` փափուկ
Չափեր` 12.5x20 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2014

     Փիթրը և Վենդին (1911 թ.) Ջ. Մ. Բարրիի ամենանշանավոր երկն է։ Վերջինս նախ գրվել է որպես պիես (1906 թ.) և բեմադրվել լոնդոնյան՝ Յորքի դուքսի թատրոնում՝ունենալով աղմկալից հաջողություն: Պատահական չէ, որ վիպակն առանձնանում է նուրբ թատերայնությամբ և երկխոսությունների բացառիկ մշակվածությամբ:
     Ո՞վ է Փիթր Փենը: Բարետես, շնորհալի պատանի` հնարամիտ ու խիզախ, մի թեթև…. ո՜չ, աներևակայելի պարծենկոտ: Մի խոսքով` տղաներից լավագույնը:


(21)
  
Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում

Հեղինակ` Ջաննի Ռոդարի
Էջեր` 192
Կազմ` փափուկ
Չափեր` 14.5x21 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2014

     «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» ներկա հրատարակությունը թարգմանված է բնագրից և առավել ամբողջական է, քանի որ ընդգրկում է նաև վիպակին կից չափածո հատվածներ, որոնք տարալեզու հրատարակություններում ինչ-ինչ պատճառներով անտեսվել են:
     Ռոդարիի ոճի ամենակարևոր դրսևորումը նրա նրբամիտ հումորն է, որով համեմված է վիպակի ողջ տեքստը:
     Այն սկսվում է կտրուկ, առանց նախաբանի` միանգամից հղում կատարելով պատմության աղբյուրին. «Այս պատմությունն ինձ պատմել է հենց ինքը` Ջելսոմինոն»….


(39)
Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում

Հեղինակ` Ջեյմս Մեթյու Բարրի
Թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի
Նկարազարդումները` Արթուր Ռեքհեմի
Էջեր` 136
Կազմ` փափուկ
Չափեր` 12.5x20 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2014

     Ջ.Մ. Բարրին մանկական գրականության ամենակատարյալ և հուզիչ կերպարներից մեկի` Փիթր Փենի գրական կնքահայրն է: Անմայր ու տնանկ տղայի կյանքը հեղինակը վերածում է հրաշապատում զրույցի` փոքրիկ ընթերցողի համար հմտորեն հյուսելով երազային ու լուսավոր մի պատմություն, որ գրվել է վաղուց` ուրախ ու տխուր տարիներ առաջ, մեզանից հեռու մի աշխարհում…


(36)
  
Չիպոլինոյի արկածները

Հեղինակ` Ջաննի Ռոդարի
Էջեր` 224
Կազմ` փափուկ
Չափեր` 14.5x21 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2013

     Ռոդարիի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ մի աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են. արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն չի խանգարում հեղինակին անդրադառնալու ամենալուրջ թեմաների, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին:


(31)
Ամռան գիշերվա երազ

Հեղինակ` Ուիլյամ Շեքսպիր
Վերապատումը` Ք. Ա. Փլեյսթիդի
Թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի
Նկարազարդումները` Յանիվ Շիմոնիի
Էջեր` 48
Կազմ` կոշտ
Չափեր` 18x23 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2013

     Չորս սիրահարված աթենացիներ մոլորվում են փերիների թագավորի կախարդված անտառում և որոշում գիշերել այնտեղ: Հրաշքներով, մոգական թուրմերով, զվարթ ու չարաճճի ոգիներով հարուստ այս ուրախ պատմությունը կարող է կախարդել ընթերցողին:


(41)
  
Մակբեթ

Հեղինակ` Ուիլյամ Շեքսպիր
Վերապատումը` Ք. Ա. Փլեյսթիդի
Թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի
Նկարազարդումները` Յանիվ Շիմոնիի
Էջեր` 48
Կազմ` կոշտ
Չափեր` 18x23 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2013

     Երեք վհուկներ գուշակում են, որ Մակբեթը դառնալու է Շոտլանդիայի թագավոր, բայց հետո կորցնելու է գահը: Առաջին գուշակությունը շուտով կատարվում է… Բայց ի՞նչ ճակատագիր է սպասվում Մակբեթին և նրա տիկնոջը փառասիրության, իշխանության ու խաբեության մասին պատմող այս զրույցում:


(39)
Փոթորիկը

Հեղինակ` Ուիլյամ Շեքսպիր
Վերապատումը` Ք. Ա. Փլեյսթիդի
Թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի
Նկարազարդումները` Յանիվ Շիմոնիի
Էջեր` 48
Կազմ` կոշտ
Չափեր` 18x23 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2013

     Սարսափելի փոթորիկը քշում է նավը հեռավոր ու ամայի մի կղզի… Բայց փոթորիկը Պրոսպերոյի խորամանկ ծրագրի մի մասն է: Նա ցանկանում է վրեժ լուծել եղբորից: “Փոթորիկը” կախարդանքով համեմված պատմություն է սիրո և ընտանեկան թշնամանքի մասին:


(37)
  
Ռոմեո և Ջուլիետ

Հեղինակ` Ուիլյամ Շեքսպիր
Վերապատումը` Ք. Ա. Փլեյսթիդի
Թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի
Նկարազարդումները` Յանիվ Շիմոնիի
Էջեր` 48
Կազմ` կոշտ
Չափեր` 18x23 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2013

     Ռոմեոն և Ջուլիետը չպետք է սիրեին իրար. նրանց ընտանիքները հին թշնամիներ էին, և հանդիպելն անգամ արգելված էր: Բայց տարաբախտ սիրահարներն անկարող են իրարից բաժան ապրել և միանալու համար անում են ամեն բան…


(50)
Փոքրիկ տիկիններ: Դասական մատենաշար

Հեղինակ` ըստ Լուիսա Մեյ Էլքոթի
Վերապատումը` Ռոն Ռանդալի
Թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի
Նկարազարդումները` Ռոբերտ Դանի
Էջեր` 48
Կազմ` կոշտ
Չափեր` 17.5x23 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2013

     Ահա Մարչ քույրերը՝ Մեգը, Ջոն, Բեթը և Էյմին: Աղջիկները հեշտ չեն ապրում: Հայրը բանակում է: Մայրն օրնիբուն տքնում է ծայրը ծայրին հասցնելու համար: Բայց ծիծաղով թե արցունքով չորս քույրերը միասին հաղթահարում են ամեն խոչընդոտ և նեղություն:

    


(45)
  
Օզի կախարդը: Դասական մատենաշար

Հեղինակ` ըստ Լայման Ֆրենք Բաումի
Վերապատումը` Ռոն Ռանդալի
Թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի
Նկարազարդումները` Լիզ Մոնահենի
Էջեր` 48
Կազմ` կոշտ
Չափեր` 17.5x23 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2013

     Հողմը Դորոթիին և նրա շանը՝ Տոտոյին, քշում է հեռավոր ու զարմանալի մի երկիր, որ կոչվում է Օզ: Այստեղ նրանք հանդիպում են վհուկների, թռչող կապիկների, Խրտվիլակին, Թիթեղյա փայտահատին ու Խոսող առյուծին: Դորոթին կարծում է, որ Օզի ամենազոր կախարդը կարող է օգնել իրեն տուն՝ Կանզաս վերադառնալ, բայց նախ հարկավոր է գտնել կախարդին…

    


(56)
Գանձերի կղզին: Դասական մատենաշար

Հեղինակ` ըստ Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի
Վերապատումը` Ռոն Ռանդալի
Թարգմանությունը անգլերենից` Ալվարդ Ջիվանյանի
Նկարազարդումները` Ռոբերտ Դանի
Էջեր` 48
Կազմ` կոշտ
Չափեր` 17.5x23 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2013
Վերահրատարակված է` 2018

     Պատանի Ջիմ Հոքինսի հետ նստե 'ք Հիսպանյոլան ու համարձակ նավարկե'ք դեպի Գանձերի կղզին:
     Փորձված ծովայինների հետ Ջիմը հայտնվում է վտանգավոր արկածների մեջ՝ հուսալով գտնել նավապետ Ֆլինթի թաքցրած ոսկին: Սակայն ամենուր վտանգ է: Կարելի ՞ է վստահել անձնակազմին: Ի ՞նչ է թաքցնում կղզին:

    


(60)
  
Երկարագուլպա Պիպին

Հեղինակ` Աստրիդ Լինդգրեն
Թարգմանությունը` Աշխեն Բախչինյանի
Էջեր` 144
Կազմ` փափուկ
Չափեր` 12.5x20սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2013

     Մանկական գրականություն մուտք գործելով Պիպիի մասին պատմություններով՝ շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենը (1907-2002) հեղաշրջեց այն:
     Գիրքն ընդգրկում է անսովոր ուժի տեր չարաճճի աղջիկ Երկարագուլպա Պիպիի մասին վիպակներից առաջինը: Այն գրվել է 1944 թ-ին և այդ տարվանից դարձել ամենասիրված մանկական գրքերից մեկն աշխարհում: Հայերեն թարգմանվում է առաջին անգամ:

    


(47)
Պատմվածքներ հենց այնպես

Հեղինակ` Ռադյարդ Քիփլինգ
Թարգմանությունը` Սոնա Սեֆերյանի
Էջեր` 180
Կազմ` փափուկ
Չափեր` 12.5x20 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2012

    "Պատմվածքներ հենց այնպես" հեքիաթաշարն ամփոփում է տասներկու հեքիաթ, որոնք բովանդակային ամբողջություն չեն կազմում, սակայն հետապնդում են մեկ ընդհանուր նպատակ՝ ունկնդրին ներգրավել լեզվախաղի մեջ ու նրա հետ ճամփորդել ծանոթ-անծանոթ աշխարհներով՝ ժամանակի ու տարածության մեջ:
     Հեքիաթներն ուղղակի և անուղղակի կերպով խրատական, բարոյախոսական և ուսուցողական ուղղվածություն ունեն:

    


(31)
  
Քամին ուռիների մեջ

Հեղինակ` Քենեթ Գրեհեմ
Թարգմանությունը` Սոնա Սեֆերյանի
Էջեր` 280
Կազմ` փափուկ
Չափեր` 12.5x20 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2012

    Քենեթ Գրեհեմի պայծառ մտքի ու վառ երևակայության արգասիքը՝ "Քամին ուռիների մեջ" դասական հեքիաթը, անմար սեր և հիացմունք է առաջացնում թե՛ մեծերի, թե՛ փոքրերի մեջ: Խլուրդը, Ջրամուկը, Գորշուկը և, վերջապես, պարոն Դոդոշը՝ Դոդոշի Դոշ ապարանքից, ուրախություն և հրճվանք են պարգևում, գերում են ու հմայում մարդկանց: Քեզ թվում է՝ այդ հերոսները քո ընկերներն են, միասին թափառել եք աշխարհեաշխարհ, ճաշակել բարին ու չարը և մնացել այնպիսին, ինչպիսին լույս աշխարհ եք եկել:

    


(20)


ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
 
Միջոցառում չկա
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Thumbnail Slider


Կարծիքներ

      
Իդա Թավադյան
Չիպոլինոն պայքարում էր անարդարության դեմ։Նրա հորը բանտ էին նստեցրել իշխան Լիմոնի ոտքը տրորելու համար։ Երբ Լիմոնը և սինյոր Պոմիդոր տեսան ազատության դրոշը, հանձնվեցին, իսկ երկիրը մնաց երեխաներին, որովհետև երեխաներն են մեր ապագան։

Նատալի Բասմաջի
Ays bari ev humorayin grqum aynqan @nkerasirutyun, barutyun, aznvutyun ka, vor @ntercelis bolor hrosnern @nkalvum en vorpes anhatner, ayl voch te mrger ev banjarexenner. Chipolinon ir hnaramtutyamb amen inch anum e bolori mot havasarutyun ev harganq semanelu hamar.

Էդգար Միքայելյան
Չիպոլինոյի արկածները իմ կարծիքով բարին չարից տարբերելու համար գրված գիրք է ։

Մարինե Թոխյան
Չիպոլինոն ես կարդացել եմ շատ վաղուց և ես այն շատ սիրեցի: Այն սովորեցրեց ինձ չլինել շատ միամիտ այլ լինել հնարամիտ:

Մարի Տեր–Թադևոսյան
Հեղինակը հետաքրքիր է դարձրել պատմությունը՝ ընտրելով մրգեր ու բանջարեղեն, որոնք ներկայացվում են մարդկային բնավորություններով: Վստահ եմ, որ բոլոր երեխաները դիտել են Չիպոլինոյի մուլտֆիլմը, բայց քչերն են կարդացել այս գիրքը: Խորհուրդ կտամ կարդալ:

Գոռ Մանուկյան
Չիպոլինոն մի Հնարամիտ և խելացի տղա է: Ինձ դուր եկավ Չիպոլինոյի պատռաստակամությունը օգնել ընկերներին և հարազատներին: Ես հասկացա որ պետք է ընկերասեր և բարի լինել;

Լևոն Ադամյան
Ինչ հրաշալի մտահաղացում է մրգերի և բանջարեղենների միջոցով ընթերցողին հասցնել ասելիքը: Շատ հետաքրքիր գիրք էր, որը կարդացի մեծ հետաքրքրությամբ: Քանի որ իմ ամենասիրած մուլտերից մեկը եղել և մնում է Չիպոլինոյի արկածները, ապա կարդալով գիրքը, հնարավություն ունեցա համեմատելու գիրքն ու մուլտֆիլմը:

Վարդուհի Պողոսյան
Shat hetaqrqir ev zvarchali stexcagorcutyun e.Kardacel em mec hetaqrqrutysmb,ditel em naev multfilm@ gtel em grqi het bazum nmanutuunner ev tarberutyunner.Aveli shat dur e ekel Chipolinoi kerpar@.

Ինեսա Միրզոյան
chipolinom shat lav mard e aveli chisht sox kuzenai vor bolor mard ik nra nman linein

Աննա Նիկողոսյան
Mer poqrik soxuk@ shat ardar ev @nkeraser er. Chipolinoyi tshnaminer@ sinyor Pomidoron ev ishxan Limonen ein, voronq amen kerp uzum ein vochnhcacnel Chipolinoyin ev nra @nkernerin. Sakayn Chipolinon mec djvarutyamb, bayc karoxacav sovorecnel ir tshnaminerin linel ardar, bari. azniv ev xelaci.

Անահիտ Մանուկյան
Դեռ մանկուց սիրում եմ Ջաննի Ռոդարիի այս պատմությունը:Գլխավոր հերոսը՝ Չիպոլինոն, իր ընկերներների հետ ցանկանւմ է մեզ սովորեցնել լինել բարի,ընկերասեր եւ հնարամիտ:

Կարեն Բաղդասարյան
Միշտ երազել եմ լինել Չիպոլինոյի նման ով անցնում է հումորային եվ հետաքրքիր արկածների միջով....Իմ կարծիքով նա շատ բարի էր ու գթասիրտ...

Լիլիթ Մինասյան
Es karcum em vor Ganni Rodarin shat zvarchli patmutyun e grel banjarexennery nerkayacnelov:

Մարիա Հովսեփյան
Ես որ կարդացի` և շատ hավանեցի <<Չիպոլինոյի արկածները>> գիրքը:Այստեղ հերոսները ոչ թե մարդիկ էին այլ` մրգերն ու բանջարեղեններըՕրինակ` սինյոր Պոմիդորը բանջարեղեն էր, իսկ բարոն Նարինջը միրգ:Օրինակ` սինյոր Պոմիդորը բանջարեղեն էր, իսկ բարոն Նարինջը միրգ:

Ալեքսան Ալեքսանյան
Janni Rodarii ays heqiatn arancnanum e ir dipuk humorov.

Աննա Նիկողոսյան
Chipolinoi het champortutyan jamanak es shat urax ei qani vor menq akanates exanq bazmativ arkacneri. Na payqarum er hanun ardarutyan. Inc shat dur ekav nra @nker Baluk@. Nran tuyl chein talis shpvel axqat erexaneri het bayc nra hamar karevorn @nkeroj karqavichak@ cher ayl bariutyunn u havatarmutyun@. Shat mec djvarutyamb bayc chipolinon ev ir @nkerner@ karoxacan ashxari ardarutyun@ verakangnel.

Էլեն Մկրտչյան
ES AYS GIRQ@ KARDALOV SKSECI MI POQR SIREL SOXERIN,ISK AMENASHAT@ SKSECI SIREL CHIPOLINON SHAT LAV TXA ER VOR@ AN@NDHAT ARKATSNERI MEJ ER @NKNUM IR @NTANIQI HET.AYS GRQUM KAYIN TE TSITSAXELI TE ZARMANALI ANUNNER,ORINAK LIMONE,MASTINO PARON MAXADANOS EV AYLN.

Ադելինա Ամիրյան
Ays hekiati bolor herosner@ marmnavorum en irakan mardkanc u nranc poxharaberutyunner@,axkat,bari u u rax mardkanc baxumner@ harustneri, chareri u agahneri het.Lav e,vor irakanum kan Chipolinoi pes ardarutyan u havasarutyan hamar paykarox mardik.

Անահիտ Կարապետյան
Քանի որ այսօր երկրում շատ անարդարություններ կան , իմ կարծիքով Չիպոլինոն պետք է պայքարեր,որ այս երկրում բոլորը հավասար լինեին ՝ չլինեին աղքատներ ու հարուստներ:

Գոհար Տեր-Թադևոսյան
Ջաննի Ռոդարին մրգերի, բանջարեղենի, կենդանիների, միջատների, բույսերի միջոցով սովորեցնում է մարդկանց լինել ազնիվ, բարի, ընկերասեր և խելամիտ:

Քրիստինե Ալավերդյան
Chipolinoyi arkatsner@ girq@ es kardum em arden chorord angam! Amen angam kardum em hajuyqov ev amen angam Chipolinoyic shat ban em sovorum. Ayn chuni tariqi harcum sahmanapakumner.Es bolorin xorhurd em talis anshusht kardal ays girq@!

Անահիտ Կարապետյան
Ջաննի Ռոդարին իր հերոսին ներկայացրել է որպես արդարության տիպար : Չիպոլինոն պայքարում էր , որպեսզի արդարություն լինի աշխարհում:

Կարեն Բաղդասարյան
Skzbic vor kardaci arajin mas@ mi tesak huzveci,qani vor Chipolinoyi hor@ dzerbakalecin bantum...Bayc verjum amen inch lave verjanum...

Գրիգոր Նարգիզյան
hetaqrqir u arkatsain patmutyun e chipolinoi arkatsner@ vor@ grel e im sireli heqiatagir Janni Rodarin

Հայկ Տեր-Մաթևոսյան
Հեքիաթը շատ լավ ուղեցույց է մարդկային հարաբերությունների համար։ Ես կարծում եմ, որ Ռոդարին այս գրքով ցանկացել է մարդկանց ուղղորդել դեպի արդարություն։ Համաշխարհային պատմության մեջ եղել են և կլինեն չիպոլինոներ, որոնք պայքարել են ու կպայքարեն հանուն արդարության, եղել են և կլինեն սինյոր պոմիդորոներ, որոնք իրենց նպատակներին հասել են և կհասնեն անարդարության միջոցով։

Անահիտ Կարապետյան
Chipolinon mi bari soxuk er , na payqarum er ardarutyan hamar . Inc dur ekav ,erb Chipolinon xapec mastino shan@.

Օմար Բասմաջի
Համանուն մուտֆիլմը դիտել եմ բազմիցս, սակայն գիրքն ավելի հետաքրքիր է և գրված նուրբ հումորով: Չիպոլինո Սոխուկն ունի ցանկություն` հանուն արդարության պայքարել, անել ամեն ինչ իր ընկերների համերաշխությունը անսասան պահելու համար

Հայկ Կարապետյան
Sinyor Pomidoron arajin angam lacec, vorovhetev Chipolinon soxuk er,ev bolorn el giten, vor soxerin nayelis lacum en. Chipolinon bari er, ardar, npatakaslac... Ays girq@ shat hetaqrqir er, ev xorhurd ktam bolorin kardal.

Շուշանիկ Քարհանյան
Շուշանիկ Քարհանյան 26.06.2014 Չիպոլինոն պատան սոխուկ էր,քաջ ու բարի:Արդարության համար պայքարող:

Գայանե Ավետյան
chipolinon chipolonei ordin er: na 7 exbayr uner: chipolinon shat bari er ev henc ayd barutyan patcharov er sat u sat arkacneri handipec: asniv xosq es cipolinoyin sat kuzenayi handipel ev nmanvel nran: erexaner xorhurd ktam anpayman kardaq ayn ev es vstah em dzez ayn sat dur kga:

Արեգ Սերոբյան
Չիպոլինոն և իր ընկերներր չէին սիրում Սինյոր Պոմիդորոյին և իշխան Լիմոնեին։Ինձ դուր եկավ երբ Չիպոլինոն առաջին անգամ լացեցրեց Սինյոր Պոմիդորոյին։



            © 2014-2018 Zangak 97