This page uses Javascript. Your browser either doesn't support Javascript or you have it turned off. To see this page as it is meant to appear please use a Javascript enabled browser.
 
 
 
  
 
 
Գլխավոր Ծրագրի մասին Գրապահարան Ընթերցողներ Գրախանութներ Լուսանկարներ
Չիպոլինոյի արկածները

Հեղինակ` Ջաննի Ռոդարի
Էջեր` 224
Կազմ` փափուկ
Չափեր` 14.5x21 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2013

     Ռոդարիի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ մի աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են. արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն չի խանգարում հեղինակին անդրադառնալու ամենալուրջ թեմաների, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին:

  41 կարծիք

01-09-2019 19:09 Կարեն Ասատուրով
Այս գիրքը այս տարի երկրորդ անգամ եմ ընթերցել ,այն կարելի է ասել իր ամենասիրած գրքերից է դարձել : Գիրքը ընթերցելուց հետո այս տարի դիտեցի նաև Չիպոլինո բալետ երկայացումը և ողջ ընթացքում անընդհատ կարդացածս համեմատում էի :

29-08-2019 22:07 Էլիզա Կարապետյան
Այս գիրքը կարդացել եմ մինչ ամառային ընթերցանության ծրագրին մասնակցելը: Սա առաջին երկար պատմվածքն է, որը ես կարդացել եմ: Խորհուրդ եմ տալիս կարդան բոլորը, հետո նայեն մուլտֆիլմը, քանի որ շատ տարբերվում է գրքից: Մինչ գիրքը կարդալը, ինձ համար Չիպոլինոն մի քիչ չարաճճի էր, բայց գիրքը կարդալով կարծիքս փոխվեց: Նա շատ ընկերասեր, ազնիվ ու խիզախ սոխուկ էր, ով կարողացավ հաղթել չար լիմոններին և արդարություն հաստատել: Բայց նա չէր կարող այդ ամենին հասնել առանց իր ընկերների: Այս գիրքը կարդալով, ես հասկացա, թե ինչքան կարևոր է ընկերներ ունենալը:

28-08-2019 13:16 Սուրեն Գևորգյան
հեղինակը նկարագրել է իր իշխանություններին բանջարեղենների միջոցով

27-08-2019 20:05 Երանուհի Էմին-Տերյան
Այս տարի մեր Մայրենիի գրքում կար "Չիպոլինոյից: մի հատված, ու ինձ շատ դուր եկավ, իսկ գիրքը կարդալը շատ հետաքրքիր էր: Բանջարեղենների ու մրգերի մի աշխարհ, մի պահ մտածեցի, եթե մենք էլ լինեինք պատմության մեջ, ինչ բանջարեղեն կլինեինք, շատ ծիծաղելի է: Միայն ինձ դուր չեկավ, որ հեղինակը պոմիդորի համար չար մարդու էր ընտրել, ախր ես այնքան շատ եմ սիրում պոմիդոր: Հեղինակն այնքան բան ուներ ասելու, կարևորը, որ բարի, ընկերասեր սոխուկ Չիպոլինոն հաստատեց արդարություն:

24-08-2019 17:52 Սոնա Չոբանյան
Այս գիրքը տարբերվում է մյուսներից նրանով, որ գլխավոր հերոսները մրգերն ու բանջարեղեններ են: Հեղինակը պատկերել է երկու՝ իրար հակառակ, կարելի է ասել թշնամի աշխարհներ. հարուստների և աշխատողների: Յուրաքանրյուրի համար ընտրել է յուրօրինակ մրգեր և բանջարեղեն ու օժտել իրեն բնորոշ բնավորության գծերով՝ սինյոր Պոմիդորո, իշխան՝ Լիմոնե, կոմսուհի Բալեր, Սոխուկ, կոշկակար Խաղող: Նա ցույց է տալիս, թե ինչպես են հարուստները խլում աղքատների դժվարին աշխատանքով ձեռք բերածը: Բայց նրանք բոլորն էլ՝ և՛ շատակերները, և՛ ստախոսները, և՛ գողերը, և՛ գոռոզները պատժվում են: Իսկ ինչու՞ է հեղինակը ընտրել Սոխուկին: Ես կարծում եմ, որ նա հետևել է դառը ճշմարտությունը քաղցր ստից վեր դասելու կոչին: Չէ՞ որ սոխը երբ կտրատում ես, նա քեզ մրմռացնում և լացացնում է, ինչպես դառը ճշմարտությունը:

18-08-2019 21:32 Սոֆի Կիրակոսյան
Ջաննի Ռոդարին մեծ ասելիք է ունեցել մարդկությանը, որը մեզ է փոխանցել << Չիպոլինոյի արկածները >> գրքի միջոցով։ Նա իր հերոսներին տվել է մրգերի և բանջարեղենների կերպարանք։ Չիպոլինոն բարի, արդարամիտ, խելացի և ընկերասեր սոխուկ էր։ Նա պայքարում էր անարդարության դեմ։ Նրա հորը բանտ էին նստեցրել, իշխան Լիմոնեի ոտքը տրորելու համար, սակայն Չիպոլինոն իր ընկերների օգնությամբ կարողացավ ազատել, ոչ միայն իր հորը` այլև մյուս բանտարկյալներին։ Իտալացի հեղինակի այս ստեղծագործությունը սթափեցնող կոչ է համայն մարդկությանը։ Ճիշտ է դեռ այսօր էլ կան սինյոր Պոմիդորի և իշխան Լիմոնեի նման չարասիրտ մարդիկ սակայն կցանկանամ, որ << Չիպոլինոներ>> ավելի շատ լինեն և հաստատեն արդարություն։

13-08-2019 13:07 Մարիամ Բադալյան
Ճիշտ է ասված մուտֆիլմն շատ լավն է,բայց երբ գիրքն ես ընթերցում կարծես հատնվես այդ կախարդական պատմության մեջ:ՉԻՊՈԼԻՆՈՆ ,որ հասավ իր նպատակին այնքան բարի էր ու հոգատար:Բարին հաղթեց չարին:

12-08-2019 11:33 Շահանե Ասրյան
Չիպոլինոյի արկածների լի է անիրական թվացող երևույթներով` գործող անձերը մրգեր ու բանջարեղեն են, որը մեզ տեղափոխում է հեքիաթների գեղեցիկ աշխարհ; Թեև Չիպոլինոն` փոքրիկ սոխուկը, արցունքաբեր է մարդկանց համար, բայց նա շատ բարի և արդարամիտ քաղաքացի է: Նա պատրաստ է միշտ պայքարել արդարության համար: Նա կարծես հեղափոխական գործիչ լինի, որին ձանձրացրել են կյանքում հանդիպող անօրինականությունն ու անարդարությունը: Չիպոլինոն այն կերպարն է, որը բոլորի համար սիրելի է:

25-07-2019 14:24 Էլեն Հարությունյան
Այս գիրքը ինձ շատ դուր եկավ: Կարծես մրգերի ու բանջարեղենների աշխարհում լինեի: Ես ինձ նման ուրիշ երեխաներին խորհուրդ կտաի մուլտֆիլմը դիտելու փոխարեն գիրքը կարդան, որովհետև գրքում մանրամասները շատ են, իսկ մուլտֆիլմում դրանք չկան:

13-06-2019 12:56 Ինեսսա Մանուկյան
Ինչպես ամեն գրքում, այդպես էլ այստեղ բարին հաղթում է չարին։ Խորհուրդ կտամ կարդալ, շատ հետաքրքիր էր։

05-07-2018 18:22 Իդա Թավադյան
Չիպոլինոն պայքարում էր անարդարության դեմ։Նրա հորը բանտ էին նստեցրել իշխան Լիմոնի ոտքը տրորելու համար։ Երբ Լիմոնը և սինյոր Պոմիդոր տեսան ազատության դրոշը, հանձնվեցին, իսկ երկիրը մնաց երեխաներին, որովհետև երեխաներն են մեր ապագան։

21-06-2018 17:41 Նատալի Բասմաջի
Ays bari ev humorayin grqum aynqan @nkerasirutyun, barutyun, aznvutyun ka, vor @ntercelis bolor hrosnern @nkalvum en vorpes anhatner, ayl voch te mrger ev banjarexenner. Chipolinon ir hnaramtutyamb amen inch anum e bolori mot havasarutyun ev harganq semanelu hamar.

21-06-2018 11:46 Էդգար Միքայելյան
Չիպոլինոյի արկածները իմ կարծիքով բարին չարից տարբերելու համար գրված գիրք է ։

18-06-2018 16:18 Մարինե Թոխյան
Չիպոլինոն ես կարդացել եմ շատ վաղուց և ես այն շատ սիրեցի: Այն սովորեցրեց ինձ չլինել շատ միամիտ այլ լինել հնարամիտ:

30-08-2017 17:25 Մարի Տեր–Թադևոսյան
Հեղինակը հետաքրքիր է դարձրել պատմությունը՝ ընտրելով մրգեր ու բանջարեղեն, որոնք ներկայացվում են մարդկային բնավորություններով: Վստահ եմ, որ բոլոր երեխաները դիտել են Չիպոլինոյի մուլտֆիլմը, բայց քչերն են կարդացել այս գիրքը: Խորհուրդ կտամ կարդալ:

11-08-2017 18:44 Գոռ Մանուկյան
Չիպոլինոն մի Հնարամիտ և խելացի տղա է: Ինձ դուր եկավ Չիպոլինոյի պատռաստակամությունը օգնել ընկերներին և հարազատներին: Ես հասկացա որ պետք է ընկերասեր և բարի լինել;

08-08-2017 15:30 Լևոն Ադամյան
Ինչ հրաշալի մտահաղացում է մրգերի և բանջարեղենների միջոցով ընթերցողին հասցնել ասելիքը: Շատ հետաքրքիր գիրք էր, որը կարդացի մեծ հետաքրքրությամբ: Քանի որ իմ ամենասիրած մուլտերից մեկը եղել և մնում է Չիպոլինոյի արկածները, ապա կարդալով գիրքը, հնարավություն ունեցա համեմատելու գիրքն ու մուլտֆիլմը:

19-07-2017 19:07 Վարդուհի Պողոսյան
Shat hetaqrqir ev zvarchali stexcagorcutyun e.Kardacel em mec hetaqrqrutysmb,ditel em naev multfilm@ gtel em grqi het bazum nmanutuunner ev tarberutyunner.Aveli shat dur e ekel Chipolinoi kerpar@.

05-07-2017 20:42 Ինեսա Միրզոյան
chipolinom shat lav mard e aveli chisht sox kuzenai vor bolor mard ik nra nman linein

31-08-2016 01:49 Աննա Նիկողոսյան
Mer poqrik soxuk@ shat ardar ev @nkeraser er. Chipolinoyi tshnaminer@ sinyor Pomidoron ev ishxan Limonen ein, voronq amen kerp uzum ein vochnhcacnel Chipolinoyin ev nra @nkernerin. Sakayn Chipolinon mec djvarutyamb, bayc karoxacav sovorecnel ir tshnaminerin linel ardar, bari. azniv ev xelaci.

26-08-2016 12:46 Անահիտ Մանուկյան
Դեռ մանկուց սիրում եմ Ջաննի Ռոդարիի այս պատմությունը:Գլխավոր հերոսը՝ Չիպոլինոն, իր ընկերներների հետ ցանկանւմ է մեզ սովորեցնել լինել բարի,ընկերասեր եւ հնարամիտ:

16-08-2016 14:42 Կարեն Բաղդասարյան
Միշտ երազել եմ լինել Չիպոլինոյի նման ով անցնում է հումորային եվ հետաքրքիր արկածների միջով....Իմ կարծիքով նա շատ բարի էր ու գթասիրտ...

13-08-2016 17:50 Լիլիթ Մինասյան
Es karcum em vor Ganni Rodarin shat zvarchli patmutyun e grel banjarexennery nerkayacnelov:

15-07-2016 12:44 Մարիա Հովսեփյան
Ես որ կարդացի` և շատ hավանեցի <<Չիպոլինոյի արկածները>> գիրքը:Այստեղ հերոսները ոչ թե մարդիկ էին այլ` մրգերն ու բանջարեղեններըՕրինակ` սինյոր Պոմիդորը բանջարեղեն էր, իսկ բարոն Նարինջը միրգ:Օրինակ` սինյոր Պոմիդորը բանջարեղեն էր, իսկ բարոն Նարինջը միրգ:

05-06-2016 14:07 Ալեքսան Ալեքսանյան
Janni Rodarii ays heqiatn arancnanum e ir dipuk humorov.

31-08-2015 23:54 Աննա Նիկողոսյան
Chipolinoi het champortutyan jamanak es shat urax ei qani vor menq akanates exanq bazmativ arkacneri. Na payqarum er hanun ardarutyan. Inc shat dur ekav nra @nker Baluk@. Nran tuyl chein talis shpvel axqat erexaneri het bayc nra hamar karevorn @nkeroj karqavichak@ cher ayl bariutyunn u havatarmutyun@. Shat mec djvarutyamb bayc chipolinon ev ir @nkerner@ karoxacan ashxari ardarutyun@ verakangnel.

25-08-2015 16:51 Էլեն Մկրտչյան
ES AYS GIRQ@ KARDALOV SKSECI MI POQR SIREL SOXERIN,ISK AMENASHAT@ SKSECI SIREL CHIPOLINON SHAT LAV TXA ER VOR@ AN@NDHAT ARKATSNERI MEJ ER @NKNUM IR @NTANIQI HET.AYS GRQUM KAYIN TE TSITSAXELI TE ZARMANALI ANUNNER,ORINAK LIMONE,MASTINO PARON MAXADANOS EV AYLN.

22-08-2015 00:18 Ադելինա Ամիրյան
Ays hekiati bolor herosner@ marmnavorum en irakan mardkanc u nranc poxharaberutyunner@,axkat,bari u u rax mardkanc baxumner@ harustneri, chareri u agahneri het.Lav e,vor irakanum kan Chipolinoi pes ardarutyan u havasarutyan hamar paykarox mardik.

18-08-2015 12:24 Անահիտ Կարապետյան
Քանի որ այսօր երկրում շատ անարդարություններ կան , իմ կարծիքով Չիպոլինոն պետք է պայքարեր,որ այս երկրում բոլորը հավասար լինեին ՝ չլինեին աղքատներ ու հարուստներ:

14-08-2015 17:28 Գոհար Տեր-Թադևոսյան
Ջաննի Ռոդարին մրգերի, բանջարեղենի, կենդանիների, միջատների, բույսերի միջոցով սովորեցնում է մարդկանց լինել ազնիվ, բարի, ընկերասեր և խելամիտ:

31-07-2015 15:40 Քրիստինե Ալավերդյան
Chipolinoyi arkatsner@ girq@ es kardum em arden chorord angam! Amen angam kardum em hajuyqov ev amen angam Chipolinoyic shat ban em sovorum. Ayn chuni tariqi harcum sahmanapakumner.Es bolorin xorhurd em talis anshusht kardal ays girq@!

30-07-2015 21:44 Անահիտ Կարապետյան
Ջաննի Ռոդարին իր հերոսին ներկայացրել է որպես արդարության տիպար : Չիպոլինոն պայքարում էր , որպեսզի արդարություն լինի աշխարհում:

28-07-2015 11:36 Կարեն Բաղդասարյան
Skzbic vor kardaci arajin mas@ mi tesak huzveci,qani vor Chipolinoyi hor@ dzerbakalecin bantum...Bayc verjum amen inch lave verjanum...

01-07-2015 13:52 Գրիգոր Նարգիզյան
hetaqrqir u arkatsain patmutyun e chipolinoi arkatsner@ vor@ grel e im sireli heqiatagir Janni Rodarin

04-06-2015 09:02 Հայկ Տեր-Մաթևոսյան
Հեքիաթը շատ լավ ուղեցույց է մարդկային հարաբերությունների համար։ Ես կարծում եմ, որ Ռոդարին այս գրքով ցանկացել է մարդկանց ուղղորդել դեպի արդարություն։ Համաշխարհային պատմության մեջ եղել են և կլինեն չիպոլինոներ, որոնք պայքարել են ու կպայքարեն հանուն արդարության, եղել են և կլինեն սինյոր պոմիդորոներ, որոնք իրենց նպատակներին հասել են և կհասնեն անարդարության միջոցով։

09-08-2014 17:49 Անահիտ Կարապետյան
Chipolinon mi bari soxuk er , na payqarum er ardarutyan hamar . Inc dur ekav ,erb Chipolinon xapec mastino shan@.

05-08-2014 10:41 Օմար Բասմաջի
Համանուն մուտֆիլմը դիտել եմ բազմիցս, սակայն գիրքն ավելի հետաքրքիր է և գրված նուրբ հումորով: Չիպոլինո Սոխուկն ունի ցանկություն` հանուն արդարության պայքարել, անել ամեն ինչ իր ընկերների համերաշխությունը անսասան պահելու համար

02-08-2014 11:56 Հայկ Կարապետյան
Sinyor Pomidoron arajin angam lacec, vorovhetev Chipolinon soxuk er,ev bolorn el giten, vor soxerin nayelis lacum en. Chipolinon bari er, ardar, npatakaslac... Ays girq@ shat hetaqrqir er, ev xorhurd ktam bolorin kardal.

26-07-2014 14:58 Շուշանիկ Քարհանյան
Շուշանիկ Քարհանյան 26.06.2014 Չիպոլինոն պատան սոխուկ էր,քաջ ու բարի:Արդարության համար պայքարող:

19-07-2014 10:51 Գայանե Ավետյան
chipolinon chipolonei ordin er: na 7 exbayr uner: chipolinon shat bari er ev henc ayd barutyan patcharov er sat u sat arkacneri handipec: asniv xosq es cipolinoyin sat kuzenayi handipel ev nmanvel nran: erexaner xorhurd ktam anpayman kardaq ayn ev es vstah em dzez ayn sat dur kga:

05-07-2014 22:03 Արեգ Սերոբյան
Չիպոլինոն և իր ընկերներր չէին սիրում Սինյոր Պոմիդորոյին և իշխան Լիմոնեին։Ինձ դուր եկավ երբ Չիպոլինոն առաջին անգամ լացեցրեց Սինյոր Պոմիդորոյին։



ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
 
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Thumbnail Slider


Կարծիքներ

      
Սոֆի Կիրակոսյան
Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի << Խորհրդավոր պարտեզը >> գիրքը ինձ շատ դուր եկավ։ Այն պատմում էր մի աղջկա` Մերի Լենոքսի մասին, որն իմ հասակակիցն էր` նա տաս տարեկան էր։ Հնդկաստանում բռնկված խոլերայի համաճարակի պատճառով, Մերին կորցնում է իր ծնողներին։ Նրան տեղափոխում են Անգլիա` Յորքշիր, թողնելով հանգուցյալ հորաքրոջ ամուսնու խնամքին։ Սկզբում Մերին գոռոզ, ինքնահավան, չար և պարծենկոտ երեխա էր` նա ոչ ոքի չէր ենթարկվում, քանի որ այան կատարում էր աղջկա բոլոր քմահաճույքները։ Մտնելով խորհրդավոր պարտեզ` իր անհանգիստ բնավորության և հետաքրքրասիրության շնորհիվ, կարողանում է բացել բազմաթիվ փակ դռներ, որոնց ետևում գտնում է Քոլինին։ Ձեռք բերելով ընկերներ, նա շատ է փոխվում` դառնում է հոգատար, բարի, նպատակասլաց և ավելի մարդասեր։ Մերիի շնորհիվ Քոլինը ոտքի է կանգնում։ Գիրքն անկեղծ ընկերության մասին է։

Էլիզա Կարապետյան
Այս գիրքը ամառային ընթերցանության ցանկի վերջին գիրքն էր, որ պիտի կարդայի, բայց գրատնակներում փնտրել եմ մեկ շաբաթ և չեմ գտել, դրա համար գնել ենք։ Փաստորեն շատերն են սիրել այս գիրքը և արդեն պահել են իրենց մոտ։

Էլիզա Կարապետյան
Այս գիրքը Մերիի մասին է, ով ծնողներ չունի և նրան տեղափոխում են մորաքրոջ ամուսնու տուն, որտեղ ձեռք է բերում լավ ընկերներ և օգնում իր զարմիկին ոտքի կանգնել։ Մի շիկահավ Մերիին ցույց է տալիս պարտեզի ճանապարհը, որը անկենդան էր ու անմշակ։ Մերին որոշում է կենդանացնել պարտեզը և նրան օգնում է այդ հարցում Մարթայի եղբայրը՝ Դիքոնը։ Մերին անընդհատ լացի ձայն է լսում, նրան ասում են, որ դա քամու ձայնն է։ Բայց Մերիի հետաքրքրասիրությունը շարժվում է և նա գնում է այդ ձայնի ուղղությամբ։ Պարզվում է այդ լացող տղան իր զարմիկ՝ Քոլինն է, ով նստած է սայլակին, շատ հյուծված և բոլորը կարծում են նա կմահանա։ Բայց Մերին ու Դիքոնը նրան տանում են այգի և օգնում գտնել իր մեջ ուժ և կանգնել, քանի որ նա ոչ թե մեջքի ու ոտքերի խնդիր ուներ, այլ նա այնքան երկար չէր քայլել, որ կարծում էր չի կարող։ Կարևոր է հավատալ սեփական ուժերին և հաղթահարել բոլոր խնդիրները, հատկապես եթե դու ունես լավ ընկերներ։ Շատ սիրեցի այս գիրքը։

Միքայել Բալյան
ԱյՍ գիրքն ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեց:Գրքի գլխավոր հերոսները երեք իրար հասակակից երեխաներ են և հեղինակն անընդհատ համեմատական ներ է տանում նրանց բնավորությունների միջև՝ հատուկ շեշտելու այն հանգամանքը,թե որքան մեծ նշանակություն ունեն միջավայրը և դաստիարակությունը երեխայի բնավորության ձևավորման մեջ: ՄերիԼենոքսը և Քոլին Քրեյվնը մեծահարուստ մարդկանց երեխաներ էին:Նրանք մեծանում էին շքեղ պայմաններում,ունեին դայակ ներ, որոնք կատարում էին իրենց բոլոր քմահաճությունները,բայց զուրկ էին ծնողական սիրուց:Արդյունքում երկուսն էլ դյուրագրգիռ, կամակոր և վատառողջ էին:Իսկ Դիքոնը մացառուտներում մեծացող ,դժվար պայմաններում ապրող երեխա էր,բայց ուներ սիրող և հոգատար մայրիկ:Եվ նա առողջ,ուրախ ու բարի տղա էր՝կենդանիների սիրելին:Բրնեթը մարդկանց համեմատում է այգու հետ.եթե այն չմշակվի,անկենդան կդառնա ու կչորանա:Նաև մարդիկ,եթե սեր և ջերմություն չտեսնեն,կհիվանդանա ու դժբախտ կլինեն:

Սուրեն Գևորգյան
ինձ շատ է դուր եկել գիրքը այն շատ հետաքրքիր էր

Սոնա Չոբանյան
Թաքնված պարտեզը մեր կայնքն է, բանալին՝ այն ուղին, որով մենք քայլելու ենք, և բացելու բոլոր փակ դռները: Ծառերը՝ մեր լավ արարքներն են: Բոլոր բարի գործերը նմանվում են ծաղիկների: Ինչպես ծաղիկներն են զարդարում պարտեզը, այնպես էլ մեր արարքները զարդարում են մեր կյանքը, մեր աշխատասիրությամբ, համառությամբ, նպատակասլացությամբ, գիտելիքներով մեր կյանքը դարձնում ենք կախարդական պարտեզ: Երբեք մի՛ կասկածիր քո ուժերին, օգնիր դիմացինիդ և քեզ դառնալ ավելի ու ավելի լավը, կոփիր մարմինդ, եղիր նեցուկ ընկերոջդ, մի թող նրան մենակ դժվարին պահին, հավատ ներշնչիր իր ուժերի հանդեպ, օգնիր ինքնուրույն քայլել, ոչնչից մի վախեցիր: Անհնարին ոչինչ չկա: Այս գիրքը իմ ամենասիրելի գիրքն է և միշտ սեղանիս է: Իսկ գրքի շնորհիվ ես հիմա այգու մի գեղեցիկ անկյուն ունեմ:

Մարիամ Բադալյան
Շատ հետաքրքիր գիրք է,ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍՈՒՀԻՆ 'ՍԱՌԱՆ ,անցնելով դժվար օրեր ,նա հաղթահարում է իր առջև բոլոր խնդիրները,իմ համար նա բարի,մեծահոգի ,խելացի կերպար է և ես որոշել եմ այս գիրքն ունենալ իմ մեծ գրադարանում:

Կարեն Ասատուրով
Երբ մայրիկս իր հետ տուն բերեց այս գիրքը ես նրա էջերի քանակը տեսնելով մտածեցի , որ վերջ ես ողջ ամառ այս գիրքը հազիվ վերջացնեմ ու տնակի մյուս գրքերին մտքումս ցտեսություն ասեցի : Բայց ինքս էլ չհասկացա այն ինչպես սկսեցի ու վերջացրեցի: Ծանոթացա հրաշք մի աղջկա ՝Մերի Լենոքսին ու նրա հետ միասին ճանապարհորդեցի բազմաթիվ գաղտնիքներով լի խորհրդավոր պարտեզով : Ծանոթացա Դիքոնի հետ , ով հասկանում էր կենդանիների լեզուն, ում հետ միասին Մերին կարղացավ կյանք վերադարձնել անկողնուն գամված Քոլինին : Գիրքը իսկական անկեղծ ընկերության մասին պատմող հսկա մի շտեմարան է :

Ռոբերտ Համբարձումյան
Երբ կարդեւմ էի այս գիրքը,ինձ թվում էր,որ 《Խորհրդավոր պարտեզում》 ինչ -որ սարսափելի բաներ պիտի կատարվեն։Սակայն շատ զարմացա և ուրախացա,որ Մերին գտավ պարտեզի դուռը,ընկերացավ Դիքոնի հետ և կյանքի կոչեց զարմիկ Քոլինին։Ես այս գիրքը մի փոքր նմանեցնում եմ 《Հայդի》-ին,ուր Հայդին էլ կյանքի է կոչում Կլարային։

Մարի Տեր-Թադևոսյան
Այս գիրքն ինձ ամենաշատն է դուր եկել: Այն սովորեցնում է, որ բնությունը կարող է բուժել մարդուն, եթե նա հավատա և ճիշտ վարվի բնության հետ: Մերին իր հետաքրքրասիրու- թյամբ կարողացավ բացահայտել խորհրդավոր պարտեզը, որի միջոցով էլ բուժեց զարմիկին: ;

Էլեն Եսայան
Այս գիրքը ինձ շատ դուր եկավ:Շատ հետաքրքիր էր այն կարդալը:Խոևհուրդ կտամ բոլորին կարդալ Ֆրենիս Հոջսոն Բրնեթի այս հրաշալի գիրքը:Մերին իր հետաքրքրասիրությամբ ստիպեց ինձ իր մասին պատմող գիրքը պահել ինձ:Շաաաատ սիրեցի այն:

Նազենի Հակոբյան
Ես այս բոլոր գրքերից ամենաշատը սիրեցի հենց այս գիրքը: Մերին շատ հետաքրքրասեր աղջիկ էր: Եվ նա իր հետաքրքրասիրության շնորհիվ շատ բաներ պարզեց: Ես էլ շատ կուզեի հայտնվել Խորհրդավոր Պարտեզում:

Մարինե Թոխյան
Inc dur ekav Merin na uner bari sirt ev hogi na karoxacav bujel ir zarmikin ev tarav patez dur ekav naev Diqony ov xosum er kendanineri het es ayn shat sireci

Նարե Մաճկալյան
Ինձ գրքի հերոսներից շատ դուր եկավ Մերի Լենոքսը : Իմ կարծիքով Մերին շատ հետաքրքրասեր էր : Նա ծանոթացավ նաև իր զարմիկի հետ և նրան տարավ խորհրդավոր պարտեզը : Նա հիվանդ էր իր հայրիկի նման և հայրը դրա պատճառով չէր սիրում նրան : Բայց խորհրդավոր արտեզու ա քայլել սովորեց :



            © 2014-2018 Zangak 97