This page uses Javascript. Your browser either doesn't support Javascript or you have it turned off. To see this page as it is meant to appear please use a Javascript enabled browser.
 
 
 
  
 
 
Գլխավոր Ծրագրի մասին Գրապահարան Ընթերցողներ Գրախանութներ Լուսանկարներ
Լյոնեբերգացի Էմիլի նոր չարաճճիությունները

Հեղինակ` Աստրիդ Լինդգրեն
Թարգմանությունը` Աշխեն Բախչինյանի
Էջեր` 144
Կազմ` փափուկ
Չափեր` 12.5x20 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2016

     Շվեդ մանկագիրն այս գրքում շարունակում է Էմիլի մայրիկի օրագրի էջերը՝ մեզ պատմելով լյոնեբերգացի փոքրիկի նոր չարաճճիությունների մասին: Լյոնեբերգացի Էմիլի մասին պատմող երկրորդ վիպակում տոնական առատ սեղանների պակաս չկա: Իսկ ընկնող գիսաստղի նման դրանց "վրա" հայտնվող Էմիլը ոչ միայն հարուցում է մեծերի ծիծաղը, սարսափն ու հարգանքը, այլև հաջողեցնում է կուշտ կերակրել անկելանոցի բոլոր սոված տատիկներին և պապիկներին՝ դաս տալով իշխանավոր Շեֆուհուն:
     Այժմ արդեն ոչ միայն Էմիլի մայրիկը, այլև մենք գիտենք, թե որքա՜ն բարի սիրտ ունի ոսկեգույն գանգուրներով ու կապույտ աչքերով այդ տղան:

  35 կարծիք

29-08-2019 22:24 Էլիզա Կարապետյան
Այս գրքում շարունակվում է Էմիլի չարաճճիությունները, բայց նաև այստեղ երևում է Էմիլի մեծ սիրտն ու իր բարիացկամությունը: Նա հնարամտությամբ կարողանում է խաբել ծերանոցի Շեֆուհուն ու տոնական սեղան գցում ծերերի համար: Նրա չարաճճիություններին ներողամիտ էր մայրիկը, ինչը կարծում եմ օգնեց Էմիլին լավ մարդ դառնալ հետագայում: Չէ՞ որ նա հետագայում դարձավ իրենց համայնքի խորհրդի նախագահ, ով ամենահարգված ու կիրթ տղամարդն էր ողջ Լյոնեմբերգայում:

29-08-2019 22:11 Սվետա Կարապետյան
Էմիլի նոր արկածները ինձ նույնպես դուր եկան,ինչպես և նախորդը:Ես սիրեցի Էմիլին իր չարաճճի,բայց բարի տեսակով և իր փոքրիկ քույրիկ Իդային:

24-08-2019 16:24 Սոնա Չոբանյան
Սա եռապատումի երկրորդ գիրքն է: Այստեղ ավելանում են մուգ կապույտ տետրերը՝ այսինքն Էմիլի չարաճճիությունները: Երբ բոլորը մեկնում են տոնավաճառ սկսվում է նրա նոր արկածները: Ծննդյան տոները բոլորի համար են: Չի՛ կարելի նստել առատ սեղանների շուրջ և մոռանալ, որ դրսում անոթի մարդիկ կան, կան ծերանոցներ, մանկատներ, աղքատներ, թափառաշրջիկներ: Միշտ պետք է կիսել ուտելիքը, ուրախությունը բոլորի հետ, հատկապես նրանց, ովքեր դրա կարիքը ավելի շատ ունեն և պատժել ագահներին, ովքեր կփորձեն խլել այդ փոքրիկ ուրախությունը նրանցից: Դա անում է հեղինակը՝ Էմիլի միջոցով, պատժելով շատակեր Շեֆուհուն: Իսկ մեզանից քանի՞սն են իրեն բաժինը կիսել ուրիշների հետ: Միգուցե ժամանկան է Էմիլի պես չարաճճի դառնալ:

24-08-2019 13:43 Սուրեն Գևորգյան
մյուս հաատորների պես այս մեկն ել էր շատ հետաքրքիր

15-08-2019 17:45 Շահանե Ասրյան
Էմիլը շատ չարաճճի երեխա է: Նա չարություն չի անում միայն այն ժամանակ, երբ հիվանդ է լինում: Էմիլի հայրը մտածում էր կոշիկների մաշվելու մասին և դրա համար առավոտյան բոբիկ էր քայլում: Մայրը նոթատետրում գրի էր առնում Էմիլի բոլոր չարաճճիությունները: Մայրը դա անում էր,որ Էմիլը մեծանա, հասկանա ինչի են մոր մազերը շուտ սպիտակել: Պետք է միշտ հարգել ու սիրել ծնողներին:

14-08-2019 19:14 Սոֆի Կիրակոսյան
Առաջին գիրքն ընթերցելուց հետո, անհամբեր սպասում էի, թե երբ եմ ընթերցելու երկրորդը։ Այս գիրքն ինձ ավելի շատ դուր եկավ, քանի որ բացահայտվեց Էմիլի թաքնված բարությունը և հոգատարությունը։ Էմիլի չարաճճիությունների հիմնական զոհը դառնում էր հայրիկը։ Ինձ թվում է, որ իր մայրիկի հավատը օգնեց Էմիլին լավ մարդ դառնալ, քանի որ միայն մայրն էր հավատում, որ Էմիլը կմեծանա և լավ մարդ կդառնա։ Շատ հավանեցի այն հատվածը` երբ չարաճճի Էմիլը, փոքրիկ Իդան և բատրակ Ալֆրեդը մի լավ դաս տվեցին չարասիրտ Շեֆուհուն։ Մեծ հետաքրքրությամբ կարդացի նաև այն հատվածը, երբ հեղինակը պատմում էր Լյոնեբերգայի կենցաղի և սովորույթների մասին։ Սիրում եմ լսել, այլ երկրների ավանդույթների մասին և համեմատել դրանք իմ սիրելի երկրի սովորույթների հետ։ Ամենահաճելին այն պահն էր, երբ Էմիլը կերակրեց անկելանոցի բոլոր ծերերին։ Կցանկանայի, որ բոլոր երեխաները իրենց չարաճճիությունների հետ մեկտեղ, կարողանային բարի գործեր կատարել։

11-08-2019 18:23 Կարեն Ասատուրով
Ինչպես չարաճճի Էմիլի մասին պատմող նախորդ գրքերը, այս գիրքը նույնպես ես մեծ հաճույքով կարդացի: Իր բոլոր չարաճճիություններով հանդերձ մենք այստեղ տեսնում ենք, թե Էմիլն ինչպես է սիրում կենդանիներին , ինչպես է հասկանում ձիրերի լեզուն : Հատկապես սիրեցի այն պահը, երբ հնարամիտ Էմիլը կարողացավ իսկական դաս տալ ժլատ Շեֆուհուն և իսկական հյուրասիրություն կազմակերպեց ծերերի համար:

11-07-2019 11:11 Արմեն Հարությունյան
Հաճելի էր կրկին հանդիպել չարաճճի Էմիլին։ Ես նրան շատ եմ սիրում։ Մեծ հաճույքով կկարդամ նաև 3րդ գիրքը։

09-07-2019 18:18 Յանա Ղազարյան
Գիրքը իհարկե շատ հետաքրքիր է ,բայց ինչ խոսք նաև ուսուցողական է։ Երեխաներին մտածելու տեղ է տալիս։ Շատ լավ կլիներ ,որ վերջում ծնողների վերաբերմունքն էլ նկարագրվեր,թե ինչ զգացին երբ իմացան, որ իրենց տղան անսահման բարի է և կերակրել է անկելանոցի բոլոր սոված ու աղքատ ծերերին։

09-07-2019 18:17 Յանա Ղազարյան
Գիրքը իհարկե շատ հետաքրքիր է ,բայց ինչ խոսք նաև ուսուցողական է։ Երեխաներին մտածելու տեղ է տալիս։ Շատ կցանկանայինք ,որ վերջում ծնողների վերաբերմունքն էլ նկարագրվեր,թե ինչ զգացին երբ իմացան որ իրենց տղան անսահման բարի է և կերակրել է անկելանոցի բոլոր սոված ու աղքատ ծերերին։

20-06-2019 21:07 Յանա Ղազարյան
Ես և աղջիկս մեծ սիրով և հետաքրքրությամբ կարդում ենք Էմիլի չարաճճիությունների մասին ։ Շատ հավանել ենք թե Էմիլին ,թե Լինային և մշտապես Էմիլի<< ոտքի տակ ընկնող>> հայրիկին ։

12-06-2019 16:02 Ինեսսա Մանուկյան
Գիրքը շատ հետաքրքիր էր։ Խորհուրդ կտամ կարդալ

20-08-2018 21:48 Էմմա Մաիլյան
Ես էմիլի չափ չարաճճի երեխա չեմ: Էմիլն արդեն բոլորի զզվեցրել էր իր չարաճճիություններով:Էմիլի մայրիկը իր կապույտ տետրում 1000 ու մի բան է գրել հույս ուներ, որ, երբ իր տղան մեծանա, կկարդա:

16-08-2018 15:24 Լիլիթ Մինասյան
Այս գրքում ինչպես նախորդում 3 հետաքրքրաշարժ պատմություններ են ներկայացված: Ես այն կարդացի մեծ սիրով: Ամենածիծաղելի հատվածը դա այն հատվածն էր, որտեղ Էմիլի հայրիկին անընդհատ անհարմարություններ էին պատճառում:

30-07-2018 14:41 Հովհաննես Զաքարյան
I'm dury Shat ekav nayev Emili ays girqy .Emily hnaramit u Shat xelaci e it carachchiutyunneri het handerdh. ES anhamber spasum em 3 girqnel kardam u imanam Emili amboxj patmutyunnery.

28-07-2018 21:25 Նարե Եսայան
Ես այս գիրքը շատ հավանեցի:Էմիլը շատ չաարճճի էր բայց նույն քան խելացի:Նա իր նպատակին հասավ աճուրդի ժամանակ,քանի որ նա շատ հնարամիտ էր:Ինձ շատ դուր եկավ այն մասը երբ Էմիլը,Ալֆրեդը և փոքրիկ Իդան մի լավ դաս տվեցին Շեֆուհուն,որը շատ չար էր:Իսկ երբ լսեցի,որ հայրիկի բութ մատը ընկավ Էմիլի սարքած թակարդի մեջ մի քիչ սկսեցի ծիծաղել և ուրախանալ:Քանի,որ փոքրերի ամենասիրած գործը դա չարաճճիյություն անելն է,իսկ մեծերինը մենակ բարկանալ:

17-07-2018 10:42 Իդա Թավադյան
Աստրիդ Լինդգրենի Էմիլի նոր չարաճճիությունները ես կարդացի մեծ սիրով։ Նա չարաճճի էր, բայց խելացի, բարի, հնարամիտ։ Էմիլը աճուրդի ժամանակ հնարամտորեն ձեռք բերեց մի ձի։ Նա լավ դաս տվեց Շեֆուհուն։ Այստեղ նկարագրվում է նաև լյոնեբերգացիների կենցաղն ու սովորույթները։

13-07-2018 20:07 Միքայել Բալյան
Այս հատորը նույնպես ինձ շատ դուր եկավ:Շատ բաներ իմացա լյոնեբերգացիների կենցաղի,հյուրասիրության եւ սովորույթների մասին: Շատ զվարճալի էր այն մասը,երբ Էմիլի հայրիկի ոտքի բութ մատը թակարդն ընկավ,կամ երբ Էմիլը փալթը լցրեց նրա գլխին:Ինձ դուր չեկավ ,որ Էմիլի հայրը ժլատ էր: Մայրիկն Էմիլին միշտ պաշտպանում էր ու հավատում էր,որ նա լավ մարդ է դառնալու:Ես նաեւ շատ սիրեցի Ալֆրեդին:

11-07-2018 16:11 Մարինե Թոխյան
shat hetaqrqir er kardaci sirov

04-07-2018 10:29 Նարե Մաճկալյան
Էմիլը իսկական ձիերի վարպետ է : Երբ մեծանար , ոչ թե համայնքի , այլ չարաճճիությունների ղեկավար կարող էր դառնալ :

14-06-2018 16:51 Իննա Պալյան
Էմիլի մասին երկրորդ գիրքը նույնքան հետաքրքիր էր, որքան առաջինը: Անհամբեր սպասում եմ, երբ կկարդամ ու կիմանամ, թե ինչպիսին է լինելու շարունակությունը: Կարծում եմ , լավ է , որ Էմիլը սիրում է կենդանիներին , ավելին կարողանում է հասկանալ ձիերին:

26-08-2017 21:05 Մամիկոն Կիրակոսյան
Այս գիրքը այսօր եմ կարդացել ու ասեմ որ շատ է դուրս եկել ;Հիանալի պատմվածք է շատ զավեշտալի ու անընդհատ ուզումես կրկին վերընթերցես : Բոլորին խորհուրդ եմ տալիս գնել և կարդալ :

21-08-2017 16:31 Վարդուհի Պողոսյան
Erkrod girqn e,vor kardum em Emili masin,vir@ evs shat hetaqrqir er ev zvarchali.Mec siriv kkardav naev errord girq@.

19-08-2017 12:51 Վարդան Մաիլյան
Ես Էմիլի նման չարաճճի տղա դեռ չեմ տեսել: Շաաաատ հետաքրքիր ընկեր կլիներ Էմիլը: Անհամբեր սպասում եմ նրա մասին երրորդ գիրքը կարդալուն:

09-08-2017 15:51 Անահիտ Կարապետյան
Ուղղակի հաճույք ստացա պատմվածքը կարդալիս: Էմինը չարաճճի էր,բայց խելացի և նա այնպիսի մտքեր էր արտահայտում , որ մեծահասակները անգամ չէին կարող մտածել :

18-07-2017 15:12 Հովհաննես Զաքարյան
sat hetaqrqir patmutyun er Emili masin ir charachchiutyunneri masin, Sa erexaneri aktiv kyanqi drsevorumneric e. sat tpavorvat em

30-06-2017 21:24 Նարե Եսայան
Այս պատմությունը ամենալավ և ամենահետաքրքիրներից մեկն էր,որ կարդացել էի:Էմիլը նորից շարունակում է զարմացնել մեզ իր չարաճճիություններով:Նրա մայրիկը նույնպես շարունակում է գրի առնել Էմիլի չարաճճիությունները:Նա իհարկե ոչ միայն չարաճճի էր, այլ նաև խելացի:Մենք դրանում համոզվեցինք, երբ նա դաս տվեց Շեֆուհուն:Այստեղ Էմիլը նաև ձեռք բերեց իր սեփական ձիուն:Սիրով կսպասեմ Էմիլի նոր չարաճճիություններին:

29-06-2017 16:08 Նարեկ Աբգարյան
Առաջին գիրքը կարդալուց հետո անհամբեր սպասում էի թե երբ եմ կարդալու Էմիլի նոր չարաճճիությունների մասին։ Ինձ դուր եկավ, որ Էմիլը աճուրդի ժամանակ կարողացավ կատարել օգտակար գնումներ։ Դա ցույց տվեց, որ նա համեմատաբար մեծացել է և դարձել է ավելի խելոք։

12-06-2017 14:38 Լևոն Ադամյան
Իմ կարդացած ամենահետաքրքիր ու զվարճալի գրքերից է, որը կարդացել եմ մի քանի անգամ: Ես համոզվեցի, թե ինչքան բարի, անմեղ ու խելացի տղա է Էմիլը: Մեծ սիրով կսպասեմ և կընթերցեմ <Լյոնեբերգացի Էմիլի առեղծվածը> կամ <Պրոֆեսոր Էմիլի հայտնագործությունները> գրքերը:

31-08-2016 01:06 Աննա Նիկողոսյան
Es uxaki pashtum em kardal emili nor charachchiutyunneri masin. Na voxj Vimerbii sarsapn er. Voskekuyn, gangur mazerov txan karces hreshtak liner, bayc nra ararqner@ bolorovin hakarakn ein apacucum. Inc dur ekav, te inchpes Emil@ mi lav das tvec ishxanavor Shevuhun, qani vor na miayn ardar mardkanc er sirum. Iskapes hrashali jampordutyun anckacreci Emili het

21-08-2016 13:30 Լիլիթ Մինասյան
Indz shat dur ekan Emili hetaqrqir patmutyunnery manavand arajin hatvacy hulisi 28-y: Erb Emily pakvel er poqrik ojaxi mej u durs cher galis es mtaceci vor na durs kgar miayn Alfredi ognutyamb ev aydpes el exav:

15-08-2016 15:36 Կարեն Բաղդասարյան
Խոսքեր չկան!!! Այս փոքրիկ Էմիլը այնքան չարաճճիություններ արեց որ բոլորը ուզում էին նրանից ազատվել :D

06-07-2016 20:00 Յուլիա Հակոբյան
Շատ հետաքրքիր պատմութուն մի փոքր ու բարի տղայի մասին։ Թող բոլորը կարդան։

06-07-2016 19:29 Ալեքսանդր Հակոբյան
ինչպես առաջին գրքում, եդպես էլ այս մեկում Էմիլը շարունակում է իր չարաճճիությունները, բայց նույն ժամանակ մնում է բարի և խելացի երեխա․

15-06-2016 19:21 էլիտա Հովսեփյան
Inc shat dur ekav <<Lyonebergiayi Emili nor charachchiutyunner@>> girq@, es haskaca vor Emil@ shat bari txa er , qani vor na haskanalov , vor ankelanocum Shepuhin amen inch menak e utum ev myiusnerin vochinch chi talis, na xnguyq kazmakerpec ev ankelanoci bolor tatiknerin ev papiknerin kusht kerakrec:



ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
 
Միջոցառում չկա
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Thumbnail Slider


Կարծիքներ

      
Սոֆի Կիրակոսյան
Շեքսպիրի այս պատմությունը ևս ինձ շատ դուր եկավ։ Այն լի էր զվարճալի և հետաքրքիր արկածներով։ Շատ դուր եկավ նաև նկարազարդումները։ Հերմիան սիրում էր Լիսանդրին, սակայն նրա հայր` Էգեոսը, ստիպում էր աղջկան ամուսնանալ` Դեմեստրիոսի հետ։ Հերմիան ատում էր Դեմեստրիոսին, իսկ Հելենան սիրում էր տղային։ Փերիների արքա Օբերոնը այնպես է անում, որ վերջում Աթենքում տեղի է ունենում երեք շքեղ հարսանիք` մեկտեղ։ Թեսևսը ամուսնանում է Հիպոլիտայի հետ, Դեմեստրիոսը` Հելենայի, իսկ Հերմիան իր սիրելի Լիսանդրի հետ։ Ես շատ ուրախացա, որ այս պատմությունը ի տարբերություն << Ռոմեոյի և Ջուլիետի>> լավ վերջաբան ունեցավ։

Ինեսսա Մանուկյան
Հերմիան և Լիսանդրը սիրում են իրար, բայց ոչ ոք չգիտի այդ մասին:Իսկ Հելենան սիրում է Դեմետրիոսին, բայց Դեմետրիոսը չի սիրում նրան:Հերմիան ու Լիսանդրը որոշում են գնալ անտառ, որ նրանց չտեսնեն: Բայց Հելենան իմանում է այդ մասին և Դեմետրիոսի հետ գնում է անտառ: Հետո նրանց սպասվում են հետաքրքիր արկածներ:

Սոնա Չոբանյան
Շեքսպիրի համանուն գրքի վերապատումն է: Այն ինձ շատ դուր եկավ; Հատկապես, երբ Փաքը չարաճճի կատակներ է խաղում բոլորի գլխին: Սակայն լավ է, որ ամեն ինչ բարեհաջող է ավարտվում և բոլորը երջանկանում են: Ինձ դուր եկավ, որ Շեքսպիրի չորս գրքերում էլ յուրաքանչյուր էջի կարևոր ասելիքը մեկ տողով գրված էր առանձին ուղղանկյան մեջ: Գեղեցիկ էին նաև գծապատկերները: Երբ մի քիչ էլ մեծանամ, կկարդամ ամբողջական գործերը:

Սուրեն Գևորգյան
ինձ այնքանել դուր չեկավ գիրքը այն մի քիչ անհասկանալի եր

Էլիզա Կարապետյան
Գրքում իրադարձությունները շատ արագ են ընթանում, հենց սկզբից ինչ-որ բան կիսատ է, կարծես պատմությունը սկսվում է կեսից: Իհարկե հետաքրքիր է Օբերոնի՝ փերիների արքայի ու նրա օգնական Փաքի կախարդանքները, նրանց խաղացած չար կատակը փերիների թագուհու՝ Տիտանիայի հետ: Բայց լավ է, որ վերջում գրքի բոլոր հերոսները երջանիկ են ու ամուսնանում են:

Մարիամ Բադալյան
Կուզեի ես էլ ունենայի կախարդական փայտիկ և կատարեի իմ ամենամեծ երազանքներն:

Կարեն Ասատուրով
Ես այս հեքիաթը շատ սիրեցի։Հայտնվեցի փերիների հրաշագեղ անտառում որտեղ նրանց թագավոր Օբերոնը մի հրաշալի կախարդական ծաղկի միջոցով կարողանում էր հրաշքներ գործել:Ծանոթացա իրար շատ սիրող երիտասարդների հետ և նրանց խելահեղ արկածներին։Ինչ լավ է , որ այս անգամ պատմությունը երջանիկ ավարտ ունեցավ:

Շահանե Ասրյան
Այս պատմությունը լի էր կախարդանքներով, սիրով և խորամանկությամբ: Այն չորս երիտասարդների մասին էր: Կային նաև ոչ գլխավոր, բայց կարևոր հերոսներ`Փերիները, նրանց թագավորն ու թագուհին և այլոք: Թագավորը ուներ օգնական, ում անունն էր Փաք: Նա սխալ գործեց և կախարդեց ուրիշ տղամարդու: Այս պատմությունը ապացուցում է, որ կախարդանքը տեղի է ունենում երազների մեջ:

Երանուհի Էմին-Տերյան
Ինձ այս պատմությունը դուր եկավ շա՜տ-շա՜տ: Հերմիան ու Լիսանդրը սիրում են իրար և որոշում են փախչել անտառ: Ինձ դուր չեկավ, որ Հերմիայի հայրը՝ Էգեոսը ստիպում էր աղջկան՝ ամուսնանալ Դեմետրիոսի հետ: Դեմետրիոսը ու Հելենան նրանց հետևից գնում են կախարդված անտառ: Այստեղ էլ սկսվում են ծիծաղաշարժ պատմությունները: Օբերոնի հավատարիմ փերի Փաքը խառնում է իրար, բայց փերիների թագավոր Օբերոնը ամեն ինչ ուղղում է և բոլորը երջանիկ են լինում, իսկ մեկ օրվա մեջ երեք հարսանիք է լինում՝ Թեսևսը ամազոնուհիների թագուհի Հիպոլիտայի հետ, Լիսանդրան և Հերմիան, Դեմետրիոսը և Հելենան: Փերիները իրենք իրենց էլ են կախարդում. Փաքը Դմբուզի գլուխը դարձնում է էշի գլուխ, իսկ ծաղկահյութով կախարդված Տիտանիան քնից արթնանալով առաջինը տեսնում է նրան և սիրահարվում: Իհարկե Օբերոնը Տիտանիային ազատում է կախարդանքից: Վերջում Աթենքում ամեն ինչ կարգին է:

Իդա Թավադյան
Զվարճալի և խառնաշփոթ արկածներով լի պատմվածք էր ։ Հերմիան ու Լիսանդրան սիրում էին միմյանց ու փախան անտառ, որտեղ Օբերոնը այնպես արեց, որ Հերմիային սիրահարված Դեմետրիոսը սիրահարվի Հելենային։ Կարծում եմ, դեռ փոքր եմ սիրային պատմություններ ընկալելու համար))))) (9տ)։

Միքայել Բալյան
Շատ հետաքրքիր պատմվածք էր:Հերմիան եւ Լիսանդրը սիրում էին միմյանց, բայց նրանց արգելված էր ամուսնանալ: Դեմետրիոսն էլ էր սիրահարված Հերմիային ,իսկ իրեն՝Հելենան:Երբ սիրահարները հայտնվեցին անտառում,փերիների արքա Oբերոնը դիմեց կախարդության,որպեսզի Դեմետրիոսը սիրահարվի Հելենային եւ բոլորը երջանիկ լինեն:Այդ ընթացքում թյուրի- մացություններ տեղի ունեցան եւ շատ զվարճալի արկածներ:

Սառա Սարիբեկյան
Այս գիրքը կարդալիս,ես շա՜տ անհամբեր էի սպասում,թե ինչ պետք է լինի այս չորս աթենացի սիրահարների հետ։Այս պատմությունը լի էր հրաշքներով,կախարդանքով,ուրախ ու չարաճճի կերպարներով։Ես շատ ուրախացա,որ վերջում ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։

Արսեն նալբանդյան
Գիրքը շատ պոզիտիվ և հետաքրքիր էր։ Սա իմ երկրորդ գիրքն էր Շեքսպիրից, այն սիրո մասին էր։ Եվ ինչպես ասվում է գրքում " սիրո ճանապարհը խոչընդոներով լի է" պետք է պայքարել սիրո համար։ Շնորհակալություն Շեքսպիրին դրական էմոցիաների համար։

Նարեկ Նալբանդյան
Ինձ այս գիրքը շատ դուր եկավ։ Այն սիրո մասին էր։ Գիրքը շատ հետշտ էր կարդացվում, քանի որ հետաքրքիր և զվարճալի էր։

Նարե Եսայան
Ես դեռ Շեքսպիրի առաջին գրքերից է,ուր կարդում եմ:Շատ հրաշալի գիրք էր 4 սիրահարների մասինԵՎ շատ հավանեցի:Մնացած 3 գրքերն էլ ամպայման կարդալու եմ:Վստահ եմ,որ մնացած գրքերն էլ կհավանեմ,և առաջարկում եմ բոլորն էլ կարդալ:Շատ կհավանեն:

Լիլիթ Մինասյան
Շեքսպիրի այս պատմվածքը սովորեցնում է, որ եթե սիրում ես մեկին, պետք է ամեն ինչ անես, որ հասնես նրան: Պատմվածքը լի է նկարագրական տեսարաններով:

Հովհաննես Զաքարյան
Gerec ind ays girqy u mi sncov kardaci verjacri.Incpes mist Seqspiry hetaqrqir e nerkayacrel.

Վարդան Մաիլյան
Շատ ուրախ ու խառը պատմություն էր :)

Նազենի Հակոբյան
Այս գիրքը կարդալուց ես մտել էի գրքի մեջ: Չափազանց հետաքրքիր էր ես շատ սիրեցի բոլոր հերոսներին : Այս գիրքը ՈՒիլամ Շեքսպիրի գրած ամենալավ հաքիաթներից էր:

Մարինե Թոխյան
Ես ուրախ եմ, որ չորս սիրահարները պայքարեցին և հասան իրենց նպատակին: Հելենան շատ սխալ արեց իմ կարծիքով ասելով Դեմետրիոսին Հերմիայի և Լիսանդրի փախուստի մասին, որովհետև նախ նա չարդարացրեց իր ընկերուհու վստահությունը և հանուն իր շահերի չմտածեց ընկերուհու մասին, բայց եթե մյուս կողմից նայեմ սերը կուրացրել էր նրան և հանուն իր սիրելիի նա պատրաստ անելու ամեն ինչ: Կարևոր է, որ նրանք վերջում եղան միասին:

Անահիտ Կարապետյան
Ընդամենը մեծ ֆանտազիա է պետք այս պատմվածքը գրելու համար: Տպավորվեց այն : Շեքսպիրը միշտ փորձել է պատմվածքների տեսնել բարին:

Վարդուհի Պողոսյան
Mi hetaqrqir ev zvarchali patmutyun er li arkacnerov.Inch vor drvagnerov nman er Romeo ev Juletin.Fantastik er,karevor@ vor unecav bari avart.

Նարե Եսայան
Շատ հետաքրքիր պատմություն է չորս սիրահարների մասին:Նրանցից երկուսն իրար են սիրում,և ուզում են փախչել անտառ:Հելենան իմանում է նրանց փախուստի մասին և Դեմետրիոսի հետ գնում է նրանց հետևից:ԵՎ այսպես սկսում են չորս ընկերների արկածները:Փաքը ամեն ինչ խառնում է իրար:Լիսանդրը արթնանալուց հետո տեսնում է Հելենին և միանգամից սիրահարվում նրան:Բայց Հելենը սիրում էր Դեմեռրիոսին.այդ մասին ոչ մեկ չգիտեր:Դեմետրիոսն էլ արթնանալով քնից սիրահարվում է Հելենային:Այսպես նրանք անցնում են տարբեր արկածների միջով,մինչև Փաքը հասկանում է և փոփոխում է ամեն ինչ:ԵՎ այդ օրվանից չորս աթենացիներն էլ ապրում են իրենց հին կյանքով:

Անահիտ Մանուկյան
Ինձ շատ դուր եկավ Շեքսպիրի այս պատմվածքը: Այնքան զվարճալի խառնաշփոթ էր: Եվ ամենը մի անուշադիր փոքրիկ արարածի պատճառով:

Կարապետ Մերջանյան
Ays patmutyun@ shat hetaqrqir u fantastik er.Mec hetaqrqrutyamb kardaci u tpavorutyunners shat mec ein.Shat zvarchali u zarmanali girq er.

Էմիլի Դոլխանյան
Ես այսպիսի պատմվածքները շատ եմ հավանում: Այս պատմվածքը կարդալով ես հասկացա, որ Շեքսպիրը ունեցել է շատ պայծառ երևակայություն: Շեքսպիրյան ստեղծագործությունների մեջ սա ամենաշատը հավանեցի:

Նատալի Բասմաջի
Հրաշքներն այս պատմվածքում այնքան շատ են: Ամեն ինչ փոխեց Փաքը, ծաղկահյութի միջոցով անակնկալներ տեղի ունեցան, իսկ չորս սիրահարների պատմությունն էլ երջանիկ ավարտ ունեցավ:

Հովհաննես Զաքարյան
Շատ հիանալի պատմություն էր , լի անակնկալներով: Ինձ շատ դուր եկավ

Ավետիս Թովմասյան
Շատ հետաքրքիր գիրք էր

Մհեր Հակոբյան
Շատ հավանեցի։

Մհեր Հակոբյան
Չորս սիրահարներ մոլորվում են անտառում, իսկ անտառի ոգիներից մեկը Փաքը ամեն բան իրար է խառնում։ Այնպես է անում որ Լիսանդրը սկսի սիրել նրան ում կտեսնի արթնանալուց հետո։ Նա տեսնւմ է Հելենային։ Այնուհետև այնպես է անում որ Դեմետրիոսնել է սկսում սիրել Հելենային։ Թոմ Դմբուզի գլուխը էշի գլուխ է դարձնում իսկ Օբերոնը կախարդում է Տիտանյաին։ Տիտանյան սկսում է սիրել էշագլուխ Դմբուզին։ Օբերոնը ցանկանում է շտկել ամեն բան և Փաքի օգնությամբ հասնում է իր ուզածին։

Կարեն Բաղդասարյան
Մի տեսակ հուզվեցի:Իմ կարծիքով Շեքսպիրը հիանալի գրող է <3

Անահիտ Մանուկյան
Ays grqum nkaragrvac en bazmativ hetaqrqir herosner voronq miarjamanak bari en neroxamit ev xoramank.Sheqspiri ays girq@ li er kaxardanqnerov ev xoramankutyunnrrov.Indz shat dur ekav ays patmvacq@.

Լիլիթ Մինասյան
Sheqspiry uni 4 patmvacq: Im amenasireli patmvacqy henc <<Amran gisherva erazn>> e: Erb es kardaci <<Makbety ev Potoriky>>, es mi qich vaxeca, vorovhetev ayd patmvacqnery li ein vaxecnox tesarannerov:

Երանուհի Հովհաննիսյան
Շեքսպիր ես շատ եմ սիրում և շատ հաճույքով եմ կարդում Շեքսպիր:Այս գիրքն էլ բացառություն չէր:

Իննա Պալյան
Զվարճալի էր շատ, թե ինչ են անում փերիները, երբ նրանց բարկացնում են: Բայց լավ էր, որ Դեմետրիոսը սիրահարվեց Հելենային, իսկ Լիսանդրն ու Հերմիան էլ կարողացան միասին լինել Հերմիայի հայրիկի համաձայնությամբ:

Երանուհի Հովհաննիսյան
Ինձ շատ դուր եկավ այս հումորային պատմությունը:Շատ հետաքրքրությամբ եմ կարդացել աըս գիրքը:

Ամալյա Կարապետյան
Hetaqrqir girq er es shat em sirum Shekspir

Շուշանիկ Քարհանյան
Ays girq@ eli hetaqrqrutyamb em kardacel.Humorov li er.Es Sheqspir shat em sirum.

Ադելինա Ամիրյան
Noric kaxardank,periner u hetakrkir patmutyun siraharvacneri masin.Sakayn aystex barin u zvarchali depker@ shat ein.Lav e vor kaxardankneri verchum amen ban ir texn e @nknum ev patmutyun@ lav avart e unenum.Hetakrkir er u zvarchali.

Կարեն Բաղդասարյան
Գիշեր գիշեր Կախարդված գիշեր Ինչքան զգացմունքներ ես Արթնացնում կարդացողներիս մեջ... Չորս սիրահարներ անչափ իրար սիրող Կախարդանքի տակ մնալով սիրահարները Փոխվում են կտրուկ... Խառնվում է սրտերը նրանց Բայց վերջում բարին է տիրում.....

Քրիստինե Ալավերդյան
Shat lav girq e! Indz ayn shat dur ekav ,qani vor sirum em kardal aynpisi grqer vortex kan periner. Ays girq@ nuynpes uner hetaqrqir skizb ev avart. Erku zugn el indz shat dur ekan,indz tvum e baresirt ev hogatar mardik en! Sheqspiri bolor patmvatsqner@ hrashali en!!!!!!!!!!!!!!!!!!

Կարեն Բաղդասարյան
uxxaki xosqer chkan......Sheqspiri grqer@ anchap hetaqrqiren......Havaneci ays girq@.....

Էլմիրա Ալավերդյան
ays patmvatsq verabervum e erku ciraharvats zuyqerin. Indz shat dur ekav ayn vorovhetev shat hetaqrqir e.

Մարիամ Մելիքյան
Չկա Շեքսպիրի այնպիսի պատմվածք , որ հետաքրքիր չլինի:Հետաքրքիր և իմաստալից պատմվածք երկու սիրահարված զույգերի մասին; Այն ինձ շատ դուր եկավ:

Էլեն Մկրտչյան
AMRAN GISHERVA ERAZ. HETAQRQIR EV ZVARCHALI GIRQ PERINERI EV ATENACINERI MASIN. PERINER@ KRVUM EN AMUSIN@ KAXARDUM E KNOJ@, KIN@ SIRAHARVUM E KAXARDVAC, AVANAKI GLXOV MARDUN.HETO PAQ@ KAXARDUM E LISANDRISIN EV DIMITRISIN, HETO HANUM E KAXARDANQ@ LISANDRISI VRAYIC AMUSINN EL KNOJN E AZATUM KAXARDANQIC, EV AMEN INCH UXVUM E . LISANDR@ HERMIAN,HELENAN DIMITRIS@ AMUSNANUM EN EV APRUM EN ERJANIK.

Կարեն Բաղդասարյան
Ays patmutyun@ cicaxeli patmutyune....Erb Paq@ caxkaposhin lcnum e urish zuygi vra amen mi arkac sksvume cicaxutyamb....bayc verjum amen inch uxxvum e...

Շուշանիկ Քարհանյան
Շուշանիկ Քարհանյան 11.08.2014 Հետաքրքիր գիրք էր ու ծիծաղաշարժ:Չորս սիրահարված աթենացիներ մոլորվում են անտառում և գիշերում այնտեղ:Փաքը ծաղկաձոշին սխալ զույգի է աչքերին է կաթացնում ու տեղի է ունենում ծիծաղելին:Տիտանյան սիրահարվում է էշի գլխով մարդուն որը էլի Փաքի ձեռքի գործն էր,այդ էշը Դմբուզն էր:Բայց վերջում ամեն ինչ իր տեղն է ընկնում:

Օմար Բասմաջի
Հրաշքներով լի մի պատմվածք է Դեմետրիոսի և Հելենայի, ինչպես նաև Լիսանդրի և Հերմինիայի սիրո մասին:, որոնք Փերի թագավորի և թագուհու, Փաքի կախարդանքերով հասան իրենց երազանքներին: Գիրքն ընթերցեցի հաճույքով:

Արշակ Փարսյան
Ինձ շատ դուր եկավ այս կախարդական գիրքը կարդալ. ինձ դուր եկավ այն պահերը, երբ Փաքը կախարդական ծաղկահյութը կաթեցնում է սիրահարված տղաների աչքերին: Ինձ համար զարմանալի էր այն, թե ինչպես Փաքը կարողացավ Դմբուզի գլուխ էշի գլուխ դարցնել:

Հայկ Կարապետյան
Ays girq@ kardal@ hacheli e. Kuzei erkrord angam el kardal. Hetaqrqir er amen inch@, manavand ayn, vor periner kayin. Chei mtacum, vor Sheqspir@ ayspisi steghcagorcutyun karogh er grel. Kardalis harcer en arajanum: orinak- inchpes siraharner@ haytnvecin antarum. Inchpes inch-vor caghkahyutov mardu glux@ kareli e darcnel avanaki glux,inchpes mek orva mej teghi unecav miangamic ereq harsanik...

Գայանե Ավետյան
es aydqan el chavaneci ays girq@; vorovhetev ayn shat xchcvac er bolor@ erar ein sirum bayc lav avart ynecav,3harsaniq katarvec miasin

Հռիփսիմե Ուլիխանյան
im karciqov herosner@ shat hetaqrqir mtacelakerp unein: inc dur ekav vor amen inch verjacav uraxutyamb ev harsaniqnerov...

Անահիտ Կարապետյան
Լավ գիրք էր, ինձ դուր եկավ այս գիրքը; Հետաքրքիր էր այն,որ այս հեքիաթում կար և սեր, և խաբեություն ,և հետաքրքրություն , և հրաշքներ; Հետաքրքիր էր,որ դերասաններից մեկին փերին դարձրեց ձիու գլխով; Լավը այն էր, որ այն բարեհաջող ավարտվեց

Արեգ Սերոբյան
Ամռան գիշերվա երազում հետաքրքիր և զվարճալի մասեր կան։Հեքիաթը աթենացի դերասանների,աթենացի չորս սիրահարների,և փերիների մասին են։Ամենահետաքրքիրն այն է,որ մեկ օրվա ընթացքում միարժամանակ երեք հարսանիք է տեղի ունենում։



            © 2014-2018 Zangak 97