This page uses Javascript. Your browser either doesn't support Javascript or you have it turned off. To see this page as it is meant to appear please use a Javascript enabled browser.
 
 
 
  
 
 
Գլխավոր Ծրագրի մասին Գրապահարան Ընթերցողներ Գրախանութներ Լուսանկարներ
Իմ անունն է Ստիլտոն, Ջերոնիմո Ստիլտոն

Հեղինակ` Ջերոնիմո Ստիլտոն
Թարգմանությունն իտալերենից՝ Սոնա Բալոյանի
Էջեր` 126
Կազմ` փափուկ
Չափեր` 14.5x18.5 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2017

     Հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռավոր մի վայրում, շրջապատված Հարավային Առնետ օվկիանոսի խոր ջրերով, կա մի արտասովոր կղզի՝ բնակեցված միայն կրծողներով. դա Մկների կղզին է։ Այստեղ է ապրում Ջերոնիմո Ստիլտոնն իր ընտանիքի և ընկերների հետ, որոնք հաճախ նրան ներքաշում են աներևակայելի, բայց միշտ չափազանց զվարճալի արկածների մեջ... ինչպես հենց այն մեկը, որը հիմա պատրաստվում եք կարդալու:

    

    

  20 կարծիք

02-09-2019 16:54 Սոֆի Կիրակոսյան
Ոչ ստանդարտ գիրք` հրաշալի նկարազարդումներով, գունավոր տառերով և գիրքը պտտելու հնարավորությամբ։ Ես այն շատ հետաքրքրությամբ ընթերցեցի։ Նմանություններ գտա իմ սիրելի <<Զանգակ>> հրատարակչության հետ։ Երազում եմ, մի օր հայտնվել հրատարակչության պատերից ներս, և մասնակից լինել` գրքի ստեղծման Սուրբ գործին։ Ջերոնիմո Ստիլտոն շատ խելացի և տարբերվող մկնիկ էր, նա փնտրում էր մի աշխատակցուհու, որը կօգներ իրեն գլուխ հանել աշխատավայրում տիրող խառնաշփոթից։ Վերջապես նա գտնում է Պինկի Պին անունով չարաճճի և հետաքրքրասեր աշխատակցուհուն։ Պինկի Պինի շնորհիվ Ջերոնիմոն փոխում է իր պատկերացումները` կյանքի մասին։ Կարծում եմ չկա մի երեխա, ով չսիրի Ջերոնիմո Ստիլտոնի այս հրաշալի գիրքը։

30-08-2019 22:49 Երանուհի Էմին-Տերյան
Ինձ շատ դուր է եկել Մկների աշխարհը: Ջերոնիմո Ստիլտոնը սիրում էր ճանապարհորդել, ես էլ եմ որոշել շատ- շատ ճանապարհորդել, արկածների մեջ ընկնել, խենթություններ անել, ես էլ սիրում եմ դասական, նաև ավելի շատ ռոք երաժշտություն: Պինկին փոխեց Ջերոնիմոյին, և նա սկսեց նույնիսկ փողկապ չկապել, ռոք երաժշտություն լսել: Չվախեցավ փոխվելուց: Նա անընդատ համեղ պատմությունների մեջ էր ընկնում: Նկարազարդումը շատ սիրուն էր արված, "Նոստրամկնուսի" նման հետաքրիր: Հետաքրքիր էին նաև գրված տառերը: Ինձ դուր եկավ այն հատվածը, որտեղ Ամանոր էր: Դե ինչ սպասենք Ամանորին, մի բևեռ էլ ես եմ թռնելու:

30-08-2019 13:31 Սվետա Կարապետյան
Ինձ նույնպես շատ դուր եկավ այս գիրքը,այն արկածներով լի էր,Ջերոնիման և Պինկին անկրկնելի էին:

29-08-2019 19:58 Ինեսսա Մանուկյան
Ջերեմինո Ստիտլոնը աշխատում է <<Կրծողի արձագանքը>> թերթում։ Քանի որ նա շատ ծանրաբեռնված էր որոշեց իրեն օգնական գտնել։ Նա աշխատանքի է ընդունում Պինկի Պիկին։Պինկին շատ շնոհալի երեխա է, նա փոխում է Ստիլտոնի կյանքը։

24-08-2019 15:03 Սոնա Չոբանյան
Նախ ինձ դուր եկավ գրքի պտագրական ձևը՝ գունավոր տառերը, շրջելով կարդալու հնարավորությունները: Գիրքը մեզ սովորեցնում է, որ երբեք չպետք է վախենալ փոփոխություններից: Կյանքում պետք է ամեն բան փորձել, որպեսզի գտնես այն, ինչը քեզ ավելի հոգեհարազատ է: Պետք շատ ճամփորդել, նոր վայրերտեսնել, ծանոթանալ նոր մարդկանց հետ: Չվախենալ ոչ մի խենությունից: Իսկ ծննդյան և Ամանորի տոները վայելելու համար պետք է ամբողջովին արկածների վերածել այն: Պետք է միշտ ձգտել նորին, ավելի կատարյալին: Ա՜յ թե ինչեր եմ անելու ես Ամանորին:

22-08-2019 15:10 Սուրեն Գևորգյան
իննձ գիրքը շատ դուր եկավ իսկ հերոսներից ամենաշատը պինկին

15-08-2019 13:56 Միլենա Գալստյան
Ջերոնիմոն մի աշխատասեր մուկ էր։Նա մի օր որոշեց աշխատակցուհի ունենալ։Ջերոնիմոն աշխատանքի ընդունեց Պինկի անունով,փոքրիկ կառուցվածքով մի մկան։Պարզվեց ,որ Պինկին շատ լավ գլուխ է հանում ամենինչից։Նրանք շատ արկածներ ունեցան։

12-08-2019 11:01 Շահանե Ասրյան
Այս գիրքն ինձ հենց սկզբից էլ հետաքրքրեց, քանի որ ես երբեք չէի տեսել, որ գրողը պատմի մուկ-հրատարակչի մասին, ով իր մասին գիրք է տպագրում: Ջերոնիմոն շատ ճանապարհորդությունների միջով անցնելուց հետո տպագրեց իր նոր ամսագիրը` Սենսացիան: Հատկապես ինձ դուր եկավ գրվածքի նոր ձևերը, երբ ստիպված ես գիրքը կարդալու համար թեքել, շրջել, կամել լրիվ գլխիվայր պահել, ինչպես նաև տառաշարի գունային փոփոխությունները:

10-08-2019 12:58 Էմմա Մաիլյան
Ջերոնիմո Ստիլթոնը շատ իմաստուն խելացի մի մուկ էր, որին պարզապես մի աշխատակցուհի էր հարկավոր։ Պինկի Պիկը եկավ և եղավ այն ինչ եղավ։ Նա փոխեց Ջերոնիմոյի կյանքը, և Ջերոնիմոն նույնիսկ սկսեց սիրել ռոկ երաժշտություն։ Ինձ հատկապես դուր եկավ գրքի նկարազարդումը։

07-08-2019 17:05 Սառա Սարիբեկյան
Ջերոնիմո Ստիլտոնը շա՜տ հետաքրքիր մուկ է։Հագնվում է դասական ոճով,սիրում է դասական երաժշտության,ապրում է Մկստան քաղաքում։Նա մասնագիտությամբ լրագրող է։ Պինկի Պիկի և Մերիի շնորհիվ նա փոխեց իր կյանքը։ Ես շատ կցանկանայի հանդիպել նրան և շատ հարցեր կտայի։

04-08-2019 18:36 Կարեն Ասատուրով
Հենց այս գրքի շնորհիվ ես կարողացա եղբորս Դավիթին համոզել մասնակցել ,,Ամառային ընթերցանության ,, հրաշալի ծրագրին և սիրել գրքերը :Նա այս գրքից հետո հայտարարեց ,որ գիրք կարդալը ձանձրալի չի ու երբեմն նույնիսկ զվարչալի է: Ես նույնպես սիրեցի Ջերոնիմո անունով լրագրող մկնիկին ու թեև մոցարելլա պանիր չեմ սիրում ,բայց նրա պատմություններն իսկապես համեղ էին ,արտասովոր ու հետաքրքիր:

29-07-2019 19:04 Էլիզա Կարապետյան
Այս գիրքը իմ սիրելի գրքերից մեկն է և հենց այս գրքի օգնությամբ ես կարողացել եմ իմ մի քանի ընկերներին դարձնել ընթերցասեր, առաջարկելով այն կարդալ։ Դրան նպաստում է գրքի հետաքրքիր գրվածքը, որ աստիճան բառը գրված է աստիճանի ձևով, շրջանը՝ շրջանաձև է գրված, նման է շրջան, բայց տառերից կազմված։ Պատմությունն էլ է հետաքրքիր, հատկապես Պինկի Պիկի գժվացնելը Միստր Ստիլտոնին։

29-07-2019 17:31 Միլենա Կարապետյան
Գրքի ավարտին շաաա~տ քիչ է մնացել, բայց առաջին տողերից այն ինձ միանգամից դուր եկավ:Ժամերով գրքի միջից դուրս չեմ գալիս և հետաքրքրությամբ ընթերցում եմ այն:Լինում է, երբ ես ինքս եմ պատկերացնում ,թե որն է լիելու Ջերոնիմո Ստիլտոնի օգնական Պինկիի հաջորդ անկրկնելի մտահաղացումը:Ուզում եմ արագ ավարտել այս մասը և անցնել հաջորդին:Գրքում ամենաշատը հավանեցի ժամանակակից գրվածքը:Այն ընթերցողի մոտ գիրքը կարդալու ավելի մեծ ցանկություն է առաջացնում:Անհամբեր սպասում եմ գրքի շուրջ քննարկմանը)))):

15-07-2019 21:16 Միքայել Բալյան
Ջերոնիմո Ստիլտոնը ուներ ավանդական նախասիրություններ. սիրում էր դասական երաժշտություն, լավ գրքեր, ավանդական խոհանոց, հագնում էր պիջակ եւ կրում փողկապ:Նրա աշխատակցուհի Պինկի Պիկի եւ իր քրոջ՝ Տեայի ջանքերով Ստիլտոնը կերպարանափոխվեց՝ դառ նալով շատ ժամանակակից մուկ:Ինձ շատ դուր եկան Ստիլտոնի փոփոխությունները:Նա այդպես ավելի երջանիկ էր:Մենք էլ պետք է ապրենք այնպես, ինչպես մեզ դուր է գալիս:Ինձ շատ դուր եկավ Մկստան քաղաքը, որի նկարը պատկերված էր գրքում:Իմ մեջ ցանկություն առաջացավ նկարել այդ նկարը:

13-07-2019 19:57 Իդա Թավադյան
Ջերոնիմո Ստիլտոնը մի հետաքրքիր, խիստ, դասական երաժշտություն լսող և դասական հագնվող մի լրագրող-մուկ էր։ Նրա կյանքը փոխվեց Պինկի Պիկի շնորհիվ։ Նրանք միասին Ամանորը նշեցին Հյուսիսային Բևեռում։ Ստիլտոնն արդեն ռոք երաժշտություն էր լսում, trendy էր հագնվում, փողկապ էլ չէր կապում, ոճային մեծ ակնոցներ էր կրում։ Մեծ հետաքրքրությամբ կարդացր այս զվարճալի գիրքը։

11-07-2019 18:46 Վարդան Մաիլյան
Ինձ այս գիրքն այնքան դուր եկավ, որ ուզում էի մի անգամ էլ կարդալ: Շատ հետաքրքիր ու անսովոր գրված գիրք էր, ուրախ նկարներով: Ես սիրում եմ, որ մարդիկ լինում են և՛ դասական, և՛ trendy, բայց Ջերոմինո Ստիլտոնը վերջում նախընտրեց լինել trendy: Պինկի Պիկի շնորհիվ ես սովորեցի անգլերեն trendy, oversize և sub-woofer բառերը:

04-07-2019 10:59 Իսկուհի Ավետիսյան
Ջերոմինո Ստիլտոնը մի մուկ էր: Ստիլտոնը ծնվել է Մկստանում,Մկների կղզու մայրաքաղաքում:Նա սիրում է դասական երաժշտություն,լավ գրքեր,ավանդական խոհանոց,հագնում է պիջակ և կրում փոխկապ:Ջերոմինո Ստիլտոնը հրատարակիչ է: Նրա նոր աշխատողը 14 ամյա Պինկի Պեկն էր:Նրանք ԱՄԱՆՈՐԸ անցկացրեցին Հյուսիսային Բևերում:

01-07-2019 22:32 Արսեն Թոռչյան
«Ջերոնիմո Ստիլտոն» գիրքը ինձ շատ դուր եկավ: Ինձ դուր եկավ այն, որ Պինկի Պիկը դարձավ նրա աշխատողը: Թեկուզ Պինկին դպրոցական էր, բայց շատ լավ էր աշխատում Ջերոնիմո Ստիլտոնի մոտ: Օրինակ, իր գործերից ինձ ամենաշատը դուր եկավ այն գործը, երբ Պինկի Պիկը հայտնի ռոքնռոլիստից հարցազրույց վերցրեց, չնայած վերջինս կյանքում ոչ մեկին թույլ չէր տվել հարցազրույց վերցնել իրենից: Ինձ միայն դուր չեկավ այն, որ մինչև Պինկի Պիկի հայտնվելը Ջերոնիմո Ստիլտոնը շատ գործեր ուներ, այնքան շատ, որ հանգստանալու ժամանակ ընդհանրապես չուներ:

10-06-2019 12:41 Նարե Եսայան
Ես անցյալ տարվանից,երբ մասնակցում էի այս ծրագրին և շատ եմ ցանկացել ընթերցել այս գիրքը և իմ երկրորդ գիրքը հենց սա է եղել:Հիմա մի քիչ խոսենք Ջերոնիմո Ստիլտոնի և նրա արկածների մասին:Ջերոնիմո Ստիլտոնը մի լրագրող էր :Մի օր նրա գլխում մի միտք ծագեց,որը սա էր՝մի հայտարարություն.<Պահանջվում է փորձառու,գեղեցիկ աշխատակցուհի>:Երբ այդ հայտարարությունը հասավ մի 14 տարեկան պատանու ականջին նա ուրախացավ և գնաց աշխատելու:Իդեպ մոռացել էի ասել,որ Ջերոնիմո Ստիլտոնը շատ շատ շատ զբաղված լրագրող էր:ԵՎ, երբ մի օր իր սպասուհին՝Մկնելլան բերեց մի քանի փաստաթղթեր,որ պետք էր Ջերոնիմոն ստորագրեր նա բարկացավ Մկնելլայի վրա ասելով,թե որ արդյոք նա մոռացել է,որ Ջերոնիմոն շատ զբաղված է և չի կարող ստորգրել:Ջերոնիմոն բարկացած Մկնելլային ստիպում էր,որ նա ստորագրի,բայց Մկնելլան գիտեր,որ երբ Ջերոնիմոն իմանա, որ նա սխալ թուղթ է ստորագրել և 14 տարեկան աղջնակը պետք է աշխստեր իր հետ նա շատ կբարկանա:ԵՎ նա տեսավ աղջկան,բարկացավ Մկնելլայի վրա և հասկացավ,որ հայտարարության մեջ գրել,որ չպետք է նա երեխա լինի:Բայցաղջնակը արդարացրեց իրեն:

03-06-2019 15:11 Աշոտ Հակոբյան
շատ արկածային գիրք է,հետաքրքիր ու արագ ընթերցելի



ԿԱՐԴԱՑԵ՞Լ ԵՍ
Երկարագուլպա Պիպին
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
 
Միջոցառում չկա
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Thumbnail Slider


Կարծիքներ

      
Սոֆի Կիրակոսյան
Սա երրորդ գիրքն էր, որը գնեցինք գրատնակից, ինչի համար շատ ուրախ եմ։ Այս գրքում, իմ սիրելի Ջերոնիմոն ընկնում է նոր արկածների մեջ։ Նա իր աշխատակցուհի Պինկի Պինի հետ գնում էր Մկնֆուտ, որպեսզի կարողանա գտնել Նոստրամկնուսի Ձեռագիրը։ Ջերոնիմոն ցանկանում էր առաջ անցնել իր մրցակից` Սալլի Ռասմաուսից և առաջինը տպագրել այդ նամակը, որտեղ գրված էր թե երբ է գալու աշխարհի վերջը։ Սակայն վերջում ոչ ոքի չի հաջողվում տպագրել << Նոստրամկնուսի Ձեռագիրը >>, քանի որ այն այրվում է։ Ճիշտ է, Ջերոնիմոյին չհաջողվեց հայտնի դառնալ նամակի շնորհիվ, սակայն նա հայտնի դարձավ իր խիզախության և բարության շնորհիվ։ Ստիլտոն փրկում է Սալլիին հրդեհից և այդպես հայտնի է դառնում։ Գիրքն ապացուցում է, որ բարությունը կփրկի աշխարհը։ Եկեք ամեն օր լինենք էլ ավելի բարի։

Վարդան Մաիլյան
Ջերոնիմոյի մասին գրքերը իմ ամենասիրելի գրքերն են: Շատ ուրախ եմ, որ կարողացա ինձ պահել այս մեկը :) :)

Մարիա Գալստյան
ԹէՄի մուկ կար , որի անունը Ջերոնիմո Ստիլտրն էր; Նա աշխատում էր հրատարակչությունում; Նա շատ էր սիրում դասական երաժշտութլուն , իսկ հետո իր աշխատակցուհու շնորհիվ դարձավ ռոքի սիահար; Ինձ այս գրքից դուր եկավ Տեսան ՝ Ջերոնիմո Ստիլտոնի քույրը ;

Սուրեն Գևորգյան
ինձ շատ էր դուր եկել առաջին մասը և ես շատ եի ուզում կարդալ նաև երկրորդ մասը և երբ կարդացի դուրս շատ եկավ

Սոնա Չոբանյան
Ջերոնիմոն շատ բարի, խելացի և հետաքրքրասեր մուկ էր: Նա ցանկանում էր առաջ անցնել իր մրցակցից և առաջինը տպագրել ձեռագիրը, բայց նա հայտնի է դառնում իր խիզախության շնորհիվ՝ հրդեհից փրկելով իր վաղեմի թշնամուն: Իսկ ձեռագիրն այրվում, իսկ գիտե՞ք ինչու՝ որովհետև աշխարհի վերջը երբեք էլ չի գալու: Եվ պետք չէ թանկ ժամանակը ծախսել անիմաստ գործերի վրա:

Շահանե Ասրյան
Այստեղ Ջերոնիմոն նոր արկածների միջով է անցնում: Ջերոնիմոն ցանկանում է գտնել Նոստրամկնուսի ձեռագիրը և դրա համար Պինկիի հետ գնում են Մկնֆուրտ: Բայց Ջերոնիմոն ուներ նաև մրցակից` Սալլին: Ջերոնիմոն ցանկանում էր Սալլիից շուտ տպագրել Նոստրամկնուսի ձեռագիրը և հայտնի դառնալ: Սակայն նա հայտնի է դառնում Սալլիին հրդեհից փրկելու շնորհիվ: Այսինքն երբեք չես իմանա, թե որ պահին կարող ես հայտնի դառնալ: Անհամբեր սպասում եմ երրորդ գրքին:

Էլիզա Կարապետյան
Նոստրամկնուսը Պինկի Պիկի հորեղբոր պապու պապն էր, ով շատ հայտնի էր և գրել էր երբ է գալու աշխարհի վերջը՝ այսինքն Մկստանի։ Պինկի Պիկը այդ մասին պատմել էր Միստր Ստիլտոնին և այդ մասին Ստիլտոնը ցանկանում էր տպել իր թերթում, որպեսզի Սալլի Ռասմաուսից առաջ ընկնի։ Սալլի Ռասմաուսը Միստր Ստիլտոնի վաղեմի թշնամին էր, քանի որ երկուսն էլ թերթ էին հրատարակում, նրանք փորձում էին այնպես անել , որ իրենց թերթը ավելի տարածված լինի Մկստանում։ Սալլի Ռասմաուսը նույնպես ցանկանում էր այդ նամակը հրապարակել իր թերթում։ Այդ մասին իմացավ միայն Մուկիան։ Բայց վերջում նրանցից ոչ մեկն էլ չկարողացավ այն տպել, քանի որ այն այրվեց։ Սալլին մնացել էր հրդեհի մեջ և Ստիլտոնը գնաց ու փրկեց նրան, հաշվի չառնելով իրենց վաղեմի թշնամությունը։ Ես վաղը գնալու եմ այս գրքի քննարկմանը և անհամբեր սպասում եմ երբ են թարգմանելու Ջերոնիմո Ստիլտոնի մասին մյուս գրքերը։

Ռոբերտ Համբարձումյան
Ես կարդացի այս գիրքը մեծ հաճույքով։Շատ հավանեցի Պինկիին,քանի որ նա շատ զվարթ էր,անընդհատ մտքին մի լավ բան էր գալիս։Ճիշտ է,մեկ-մեկ նա անիմաստ մտքեր էր արտահայտում,բայց նա Ջերոնիմոյին փոխեց,և Ջերոնիմոն հետաքրքիր արկածների միջով անցավ։

Միքայել Բալյան
Ջերոնիմո Ստիլտոնը շատ բարի, ազնիվ, պարտաճանաչ, զարգացած մարդ էր, ավելի ճիշտ՝ մուկ:Շատ ուսանելի էր նրա այն արարքը, երբ հրդեհի ժամանակ փրկեց իր հակառակորդ Սալլի Ռասմաուսին, ով շատ խարդախ ու բացասական կերպար էր: Գիրքը մեզ սովորեցնում է, որ չարին պետք է բարությամբ պատասխանել, իսկ հաջողության հասնել արդար ճանարհով ու աշխատասիրությամբ:

Երանուհի Էմին-Տերյան
Շատ հետաքրքրաշարժ և գեղեցիկ նկարազարդումներով գիրք էր: Սիրեցի Մկստանը՝ մուկիկների անուններով, պանրային ազգանուններով, համեղ ուտելիքներով՝ մոցարելլաները, պանրով շոկոլադները, տալեջո պանրով բուլկիները, պարմեզանին, սառը սուրճը միշտ կար Ջերոնիմոյի համար: Գիրքը լցված էր պանրի հոտով, ամենուր պանիր, պանիր. շտապօգնության մեքենան պանիր, վրանը պանիր, շորիկը պանիր, լուսամփոփը պանիր: Հիշեցի ''Մատնաչափիկը'' մուլտֆիլմը, որի մեջ մուկն ու խլուրդը ոսկիներ էին հաշվում, այստեղ էլ Ջերոնիմոն ու Պինկին հաշվում են ու հաշվում: Մարդկանց նման մկներն էլ ունեն լուսանկարիչ, ահաբեկիչ, հրատարակիչ, պայծառատես, լրագրող, Մ մեծատառով Մշակույթ, Փ մեծատառով Փողեր, թլիկ մկներ ու զգացմունքներ: Մկներն էլ մարդանց նման մտածում են, ճամպրուկով ճամփորդում, ավտոբուսով գնում գալիս, ունեն տաքսի ու հյուրանոց, գիրք ու խմիչք, մի խոսքով մարդկանց նման մեծ ու խառնաշփոթ աշխարհ:

Կարեն Ասատուրով
Հետաքրքիր հեքիաթ էր , ես այն շատ սիրեցի:Ափսոս , որ Ջերոնիմո Ստիլտոնին այդպես էլ չհաջողվեց հրատարակել Նոստրամկնուսի ձեռագիրը, որտեղ գրվաղ էր , թե երբ է գալու աշխարհի վերջին օրը ու լիքը ուրիշ հետաքրքիր տեղեկություններ:



            © 2014-2018 Zangak 97