This page uses Javascript. Your browser either doesn't support Javascript or you have it turned off. To see this page as it is meant to appear please use a Javascript enabled browser.
 
 
 
  
 
 
Գլխավոր Ծրագրի մասին Գրապահարան Միջոցառումներ Գրախանութներ Լուսանկարներ
Չիփչու Նիչուն և կամակորները

Հեղինակ` Նաիրա Եդիգարյան
Նկարազարդումները` Նաիրա Մուրադյանի
Էջեր` 72
Կազմ` փափուկ
Չափեր` 18,5x22.5սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2017

     Ճը՛պ, ճը՛պ, ճը՛պ… այս շիլան ի՜նչ համեղ է…
    Ի՞նչ է, փոքրի՛կ, չիփչուն կերավ քո շիլան, ու դու նորից մնացիր առանց ճաշի՞: Դե՜, եթե դու միշտ կամակորություն անես, ծիածանի վրա ապրող չիփչուներից մեկն անպայման կսլանա քո թնկթնկոցի ուղղությամբ ու քո փոխարեն կուտի համեղ ճաշիկը: Իսկ լսե՞լ ես մեծ–մեծ թևերով ու դեղին աչքերով Չիփչու Նիչուի մասին: Այս գրքում նա իր նոր ընկերուհու հետ սլանում է դեպի երկինք՝ փնտրելու Բուռ ամպիկին, որպեսզի վերադարձնի իր ծիածանը:

  26 կարծիք

09-08-2019 21:30 Սոֆի Կիրակոսյան
Ինձ դուր եկավ <<Չիփչու Նիչուն և կամավորները>> գիրքը, քանի որ այն շատ զվարճալի էր։ Կցանկանայի, որ իրական կյանքում ևս լինեին Նիչուի նման` դեղին պսպղուն աչիկներով և թափանցիկ թևիկներով օգտակար չիփչուներ, որ երբ քույրիկս կամակորություն աներ ուտելիս, չիփչուները օգնության հասնեին։ Գիրքն ինձ սովորեցրեց լինել ընկերասեր և նպատակասլաց։

30-07-2019 23:04 Շահանե Ասրյան
Այս պատմությունը լի է ճանապարհորդություններով, հումորային միջադեպերով: Աղջիկը և Չիփչուն տարբեր արկածներ են ունենում: Նրանք փնտրում են նեղացած Բուռ ամպիկին: Այս պատմությունն ուսուցանում է, որ լավ չէ կամակոր լինելը:

03-07-2019 23:09 Հրանտ Սարգսյան
Այս գիրքը ինձ համար այդքան էլ հետաքրքիր չէր, բայց ինձ ուսուցանեց, որ կամակոր լինել չարժե։ Գիրքը ինձ դուր չեկավ, որովհետև այն մանկական էր։

03-07-2019 22:37 Ալբերտ Թոռչյան
Ինձ դուր եկավ «Չիփչու Նիչուն և Կամակորները» գիրքը: Օրինակ ինձ դուր եկավ այն, որ Նիչուն միայնակ չէր փնտրում ծիածանը. կամակոր աղջիկը օգնում էր նրան այդ գործում: Եվ իմացի՛ր՝ եթե դու էլ համեղ ճաշիկդ չուտես, Նիչուն կգա և կուտի այն:

02-07-2019 17:43 Սառա Սարիբեկյան
Ես շատ սիրեցի Չիփչու Նիչուին։Այդ դեղին աչքերով,վարդագույն թևիկներով հերոսը օգնում էր բոլորին։Ես նրանից սովորեցի, որ պետք է լինել ընկերասեր,բարի և ամենակարևորը չլինել կամակոր։

29-06-2019 14:55 Դանիելա Ավետիսյան
Այս գիրքը սովորացրեց ինձ որ պետք չէ լինել կամակոր,այլ պետք է մեծերին լսել :

26-06-2019 22:27 Նարե Դարբինյան
Չիփչու Նիչուն և կամակորները պատմվածքը ինձ սովորեցրեց լինել բարի, ընկերասեր և ուրիշների հաջողություններով ուրախացող։ Չիփչու Նիչուն և կամակոր աղջիկը հանդիպեցին շաատ հեքիաթային հերոսների և նրանց օգնությամբ հասան իրենց նպատակին՝ ծիածանին։

25-06-2019 22:57 Իդա Թավադյան
Այս գիրքը ես նվեր եմ ստացել Ձմեռ պապից։ Այն կարդացի մեծ հետաքրքրությամբ։ Նիչուն դեղին, պսպղուն աչքերով, կլորավուն մարմնով հերոս էր։ Նա հիմնականնում այցելում էր կամակոր երեխաներին և օգնում, որ նրանք շիլա ուտեն։ Նրա երազանքը ծիածանը վերադարձնելն էր։ Երբ նա հասնում է Բուռ ամպիկին, ամպիկը անձրևում է և նրա երազանքը իրականանում է՝հայտնվում է ծիածանը։ Այս գիրքը մեզ սովորեցնում է լինել բարի , ընկերասեր, նպատակասլաց, ուրախանալ դիմացինի հաջողություններով։

19-06-2019 00:24 Կարեն Ասատուրով
Շատ հետաքրիր գիրք էր , ես մեծ հաճույքով կարդացի։Այն սիրեց նաև փոքրիկ 3 տարեկան եղբայրս , հիմա նս արդեն գիտի , որ եթե կամակորություն անի, ծիածանի վրա ապրող չիփչուներից մեկն անպայման կգա ու իր փոխարեն կուտի համեղ ճաշիկը: Հետաքրքիր կլիներ հայտնվել ծիածանի վրա ու խմել իրենց գույնզգույն համեղ հյութերը:

10-06-2019 12:02 Նարե Եսայան
Մի հիասքանչ և հետաքրքիր պատմվածք էր:Գրքի հեղինակը այլապես տարբերվում է բոլոր մյուս գրքերի հեղինակներից:Նա պատմություն էր գրել մի մեծ-մեծ թևերով և դեղին աչքերով Չիփչուի և կամակոր երեխաների մասին,որոնք լաց էին լինում և չէին ուտում իրենց շիլան:Բայց երբ Չիփչուի քթին էր հասնում այդ բուրավետ շիլայի բուրմունքը նա շտապում է,որպեսզի ուտի այդ կամակոր երեխայի <համեղ> շիլան:Ես շատ կցանկանայի հայտնվել Չիփչուների աշխարհում՝ընկերանալ Չիփչու Նիչույի հետ և չուտել այդքան <համեղ> շիլան:

29-08-2018 19:46 Մերի Դուշուկյան
Չիփչու Նիչուն և կամակորները գիրքը շատ զվարճալի գիրք էր: Այն սովորեցնում է փոքրերին չլինել կամակոր, որպեսզի չիփչուները չուտեն իրենց շիլաները:

25-08-2018 18:35 Էլեն Եսայան
Ես շատ հավանեցի այս գիրքը:Գիրքը մեզ պատմում է մի կամակոր երեխայի և Չիփչուի մասին:Այնքան հետաքրքիր էր,որ ստիպում էր չանել ոչ մի բան և ամբոզջ օրը կարդալ:Այս գրքի հեղինակը տարբերվում է մնացած բոլոր գրքերի հեղինակներից:Նա գրել է նաև Չիփչուի մասին պատմող մի հրաշալի երգ:Շատ կուզենայի հանկարծ հայտնվել կամակորների աշխարհում և կամակորություն անելով չուտել այդքան <<համեղ>> շիլան:

18-08-2018 13:57 Գագիկ Օհանյան
Շատ սիրեցի այս տարօրինակ արարածին և կամակոր աղջկան:Ամենաշատը հավանեցի ՛Թագավոր Անմիջապես Իսկույներորդը՛ գլուխը; Նիչուի պես ես էլ չէի սիրում ՛կանաչ երկուշաբթին՛:

13-08-2018 12:30 Իննա Պալյան
Հետաքրքրությամբ կարդացի բկլիկ բզեզի և կամակոր աղջկա արկածների մասին: Ամենից շատ հավանեցի , որ կարելի է ծիածանի վրա ապրել և ունենալ գունավոր օրեր:

19-07-2018 16:20 Լիլիթ Մինասյան
Ինձ թվում է, որ Նաիրա Եդիգարյանը չիփչուների կերակուրը դրել է շիլան, որ երեխաները ովքեր չեն սիրում շիլա սկսեն ուտել այն:

18-07-2018 13:27 Մարինե Թոխյան
Shat zvachali patmutyun er ev hetaqrqir inc shat dur ekav

12-07-2018 02:59 Հովհաննես Զաքարյան
Hetaqrqir patmutyun e u es kardalov haskaca vor kamakor erexanel hnaravor e darna xeloq u lsox incpes kamakor axjikner. I'm poqr exbayrnel e aydpisin u uzum em ays devov iren evs lsox dardnel. Huysov em katarvi....

12-06-2018 19:52 Նարե Մաճկալյան
Զվարճալի և հետաքրքիր գիրք էր: Ինձ շաաաաատդուր եկավ:

31-08-2017 18:28 Հայկ Զեյնալյան
Ինչպես և նախորդ ստեղծագործությունը, սա նույնպես սիրվեց իմ կողմից: Այն շատ հետաքրքիր էր,լի ուրախ, զավեշտալի դրվագներով ու դեպքերով:

30-08-2017 19:10 Էմիլի Դոլխանյան
Չնայած որ այս պատմվածքը առաջին անգամ է ընդգրկված Ամառային ընթերցանությունում. այն արդեն հասցրել է սիրվել բոլորի կողմից: Շատ հիանալի գիրք է:

27-08-2017 17:26 Անահիտ Կարապետյան
Հիանալի պատմվածք էր : Միշտ էլ տարբերվել են հայազգի հեղինակների պատմվածքները իրենց մտահաղացմամբ: Չիփչու Նիչուն դրական կերպար կարող է հանդիսանալ յուրաքանչյուր երեխայի համար : Խորհուրդ կտամ ընթերցել գիրքը :

24-08-2017 18:16 Մարի Տեր–Թադևոսյան
Չիփչու Նիչուն շատ զվարճալի և տպավորվող կերպար է: Նա կարողացավ ընկերանալ ամենակամակոր երեխայի հետ, համոզել նրան, որ շիլան շատ համեղ և օգտակար կերակուր է, որ կամակորությունը լավ բան չէ: Հուսով եմ, որ ընթերցող երեխաները շիլայի հարցում կամակորություն չեն անի, որպեսզի քաղցած չմնան. չէ՞ որ ծիածանի վրա ապրող Չիփչուները կարող են ուտել այն:

17-08-2017 13:39 Սոնա Մաիլյան
Շաաատ զվարճալի գիրք էր:Ինձ շատ դուր եկավ այս գիրքը:

16-08-2017 10:54 Նատալի Բասմաջի
Շատ վառ տպավորություններ և ծիածանի նման գույնզգույն երանգներ, անձրևից հետո թարմություն գտա այս գրքի յուրաքանչյուր էջում: Գիրքն անպայման կրկին ընթերցելու եմ:

14-08-2017 14:29 Ինեսա Միրզոյան
chipchun shat bklik e bait shat lavn e. ind dur ekav masnaktel chipchui arkatnerin.

05-08-2017 13:29 Միլենա Կարապետյան
Ինձ շատ դուր եկավ Չիպչու Նիչուն և կամակորները գրքի շնորհանդեսը։Մասնակցելով այդ միջոցառմանը ես Նաիրա Եդիգարյանի շնորհիվ Չիպչու Նիչույի մասին շատ բան իմացա։



ԿԱՐԴԱՑԵ՞Լ ԵՍ
Իմ տատիկ Թամթիմարիան
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
 
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Thumbnail Slider


Կարծիքներ

      
Սոֆի Կիրակոսյան
Ավելի զվարճալի գիրք` քան << Պատմություններ Ֆրանցի մասինն>> էր, դեռ չէի ընթերցել։ Այն ընթերցեցի բարձրաձայն` մայրիկիս համար և շատ ծիծաղեցինք։ Խուճուճիկ շեկ մազերով, կապույտ աչքերով փոքրիկ տղային բոլորը շփոթում էին աղջկա հետ։ Այդ փաստը նրան շատ էր զայրացնում։ Ֆրանցն ամեն անգամ ընկնում էր մեկը մյուսից զավեշտալի փորձությունների մեջ։ Նա շատ էր սիրում իր ընտանիքին` հատկապես եղբորը, իսկ եղբայրը` Յոզեֆը նրան տանել չէր կարողանում, անընդհատ նրան վիրավորում էր ասելով` հիմար, դմբո, կարճլիկ, թզուկ։ Երբ մի անգամ Ֆրանցը կորել էր և չէին կարողանում նրան գտնել, Յոզեֆը շատ լաց եղավ և հասկացավ իր սխալները։ Գիրքն այնքան դուր եկավ ինձ, որ կցանկանայի կրկին ընթերցել։

Էլիզա Կարապետյան
Այս պատմությունն ինձ շատ դուր եկավ, քանի որ շատ հետաքրքիր էր, արկածներով լի և փոքր-ինչ զավեշտալի: Ինձ ամենաշատը դուր եկավ հենց Ֆրանցի կերպարը, քանի որ նա կարողանում էր ամեն դժվար իրավիճակից դուրս գալ, հաղթահարել բոլոր խնդիրները և նրան օգնում էին ընկերներն ու հարզատները: Ճիշտ է, երբ Ֆրանցին հարցնում էին, թե ում է ամենաշատը սիրում, նա միշտ պատասխանում էր, որ նախ Յոզեֆին, հետո մայրիկին, հայրիկին և տատիկին։ Իսկ երբ Յոզեֆն էր թվարկում այն մարդկանց ում սիրում էր, երբեք Ֆրանցին չէր նշում։ Անգամ նրան անունով էլ չէր դիմում, և նրան հաճախ անվանում՝ դմբո, հիմար կամ էլ թզուկ։ Դրանից Ֆրանցը շատ էր նեղվում։ Բայց մի դեպքից հետո Ֆրանցը հասկացավ, որ Յոզեֆն առանց իրեն ապրել չի կարող։ Մի անգամ, երբ Ֆրանցը կորավ կայարանում, բայց մի մարդու շնորհիվ կարողացավ տուն վերադառնալ և հյուրասենյակ մտնելով ուղղակի ապշեց, տեսնելով թե ինչպես էր իր եղբայրը հոնգուր-հոնգուր լաց լինում: Այս գիրքը կարդալով ես հասկացա, որ պետք չէ դժվարություններից վախենալ ու փախչել:

Մարիամ Բադալյան
ՖՐԱՆՑԸ մի օրվա մեջ կարդացի ,քանի որ շատ հետաքրքիր էր ու ծիծաղելի ,երբ նրան բնութագրում էր հեղինակը ես մի լավ ծիծաղում էի ու շարունակում ընթերցել:

Լաուրա Հովսեփյան
Այս գիրքը կարդացել եմ մեծ սիրով և նույնիսկ երկու անգամ: Այս գրքի հերոսըմ Ֆրանցը, ինձ շատ դուր եկավ: Շատ ծիծաղելի և արկածային պատմվածք է, կարծում եմ: Սիրով կկարդալի նման այլ պատմություններ այլ երեխաների մասին:

Միլենա Կարապետյան
Հետաքրքիր և զվարճալի գիրք էր: Չնայած գրքի ծավալին մի շնչով կարդացի փոքրամարմին Ֆրանցի պատմությունը:Անկեղծ,բարի և էներգիայով լի փոքրիկ էր Ֆրանցը:Նա մանկուց շատ էր ամաչում իր երկար մազերից և նրբիկ դեմքից:Բոլորը նրան աղջիկ էին համարում :Նրա մեծանալուն համատեղ չքացավ այդ խնդիրը:Իսկ դպրոցի գլխավոր խնդիրներից մեկը լուծվեց նրա դայակ Լիլիի օգնությամբ:Իսկ թե ինչ խնդիր և ինչպես այն լուծվեց կիմանաք գիրքը ընթերցելուց հետո:

Էմմա Մաիլյան
Ֆրանցին բոլորը ծաղրում էին, քանի որ նա ուներ խուճուճիկ մազեր և նման էր աղջկա։Այս գիրքը կարդալով ևս մեկ անգամ համոզվեցի, որ մարդկանց մասին կարծիք կազմում են ելնելով նրա մարդկային տեսակից, այլ ոչ թե արտաքինից։

Կարեն Ասատուրով
Երբ անցյալ տարի մասնակցում էի այս գրքի քննարկմանը , գիրքն ինձ շատ հետաքրքրեց ու որոշեցի , որ այն անպայման պիտի կարդամ: Գիրքը ինձ միանգամից գրավեց, այն գրեթե մեկ շնչում կարդացի: Ֆրանցին բոլորը ծաղրում էին , որովհետև նա տարբերվում էր , բայց իր ընկերների շնորհիվ միշտ դուրս էր գալիս տհաճ իրավիճակներից: Եթե դեռ չեք կարդացել գիրքը , ապա անպայման ընթերցեք:

Դանիելա Ավետիսյան
Ես շատ հավանեցի այս գիրքը և շատ հավանեցի Ֆրանցի կերպարը: Գիրքը ինձ սովորեցրեց,որ ամենինչից չպետք է նեղվել:

Նարե Եսայան
Ես այս գիրքը շատ հավանեցի:Երբ ես այս գիրքը վերցրեցի տնակից ինձ այնտեղ ասացին,որ ես կարդալու եմ ամենալավ գիրքը:ԵՎ ես էլ գիտեի,որ սա ամենալավ գրքերց մեկն է :Ես այս հերոսին նմանացրեցի Կոնրադին:Բոլորը կարծում էին,թե նա աղջիկ է և նրանք իհարկե սխալվում էին:Նա շատ ընկճվող էր,բայց միևնույն է իր հարազատները իրեն օգնում էին:

Նանե Առաքելյան
Գիրքը շատ հետաքրքիր էր և մեծ հաճույքով կարդացի: Շատ զվարճալի էր այն մասը , որ Ֆրանցը ցույց տվեց անծանոթ տղային, որ ինքը տղա է: Շատ լավ էր, որ կրպակավաճառը և Ֆրանցը ապրում էին նույն թաղամասում և նա կարողացավ Ֆրանցին տուն բերել:

Արմեն Հարությունյան
Մի շնչով կարդացի այս գիրքը։ Այն ինձ շատ դուր եկավ։ Ֆրանցը շատ զվարճալի, բարի տղա է, ով միշտ ընկնում է պատմությունների մեջ իր արտաքինի պատճառով։ Ինձ շատ դուր եկավ նրանց ընտանիքը։

Մարի Տեր-Թադևոսյան
Այս գրքում ինձ համար ամենալավը դայակն էր, ով կարողացավ հաշտեցնել տղաներին:

Վարդան Մաիլյան
Շատ հավանեցի այս գիրքն ու փոքրիկ Ֆրանցին: Շատ էի բարկանում, երբ նրան աղջկա տեղ էին դնում, բայց շատ ծիծաղեցի, երբ նա ապացուցեց, որ տղա է :)

Գագիկ Օհանյան
Ես տխրում էի Ֆրանցի համար, երբ ոչ ոք նրա հետ չեր ուզում ընկերություն անել: Նկարին նայելով ես էլ առաջին անգամ մտածեցի. թե նա աղջիկ է: Եթե ես այդ պատվածքի մեջ լինեի, նրա հետ կընկերանայի:

Մարինե Թոխյան
Francy inc shat dur ekav lav e or Lilii ognutyamb karoxacav ir tshnamu haxic gal . Hiansli patmutyun er.

Իդա Թավադյան
Պատմություններ Ֆրանցի մասին-ը ես կարդացի մեկ շնչով։ Խուճուճիկ, գանգրահեր Ֆրանցին բոլորը նմանեցնում էին աղջկա։ Անկախ իր կամքից նա ընկնում էր տարբեր պատմությունների մեջ և օտար մարդկանց, հարազատների օգնությամբ դուրս է գալիս այդ պատմությունների միջից։ Խարհուրդ կտամ բոլորին կարդալ այս գիրքը։

Լիլիթ Մինասյան
Շատ զվարճալի հումորներով գիրք է, որը մի պոքրամարմին երեխայի արկածների մասին է: Ինձ այն շատ դուր եկավ: Բոլորին խորհուրդ կտամ կարդալ այն:

Նատալի Բասմաջի
FRANCIN CHNAYAS BOLOR@ TSAXRUM EIN, NMANECNUM AXGKA, SAKAYN NA DRANIC CHER CHARANUM, HAYRIKN EL ASUM ER VOR INQN EL E EXEL AYDPISIN EV TARINER ANC AMBOXJOVIN POXVEL E. BARI FRANC@ MAYRIKNERI OR@ IR MAYRIKIN GEXECIK GLXARK E NVIRUM VORN INQN ER PATRASTEL. DPROCUM NRA PATMUTYUNNEN EL SHAT HETAQRQIR EIN.

Իննա Պալյան
Անչափ հետաքրքիր պատմվածք էր:Ֆանցին Կոնրադին նմանեցրի, նրանց երկուսին էլ նեղացնում էին, բայց նրանք շարունակում էին բարի լինել:



            © 2014-2018 Zangak 97