This page uses Javascript. Your browser either doesn't support Javascript or you have it turned off. To see this page as it is meant to appear please use a Javascript enabled browser.
 
 
 
  
 
 
Գլխավոր Ծրագրի մասին Գրապահարան Միջոցառումներ Գրախանութներ Լուսանկարներ
Նոստրամկնուսի խորհրդավոր ձեռագիրը

Հեղինակ` Ջերոնիմո Ստիլտոն
Թարգմանությունն իտալերենից՝ Սոնա Բալոյանի
Էջեր` 126
Կազմ` փափուկ
Չափեր` 14.5x18.5 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2018

    

     Հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռավոր մի վայրում, շրջապատված Հարավային Առնետ օվկիանոսի խոր ջրերով, կա մի արտասովոր կղզի՝ բնակեցված միայն կրծողներով. դա Մկների կղզին է։ Այստեղ է ապրում Ջերոնիմո Ստիլտոնն իր ընտանիքի և ընկերների հետ, որոնք հաճախ նրան ներքաշում են աներևակայելի, բայց միշտ չափազանց զվարճալի արկածների մեջ... ինչպես հենց այն մեկը, որը հիմա պատրաստվում եք կարդալու:
    Իր երկրորդ գրքում Ջերոնիմո Ստիլտոնը որոշել է հրատարակել խորհրդավոր կրծող Նոստրամկնուսի ձեռագիրը: Երբ Սալլի Ռասմաուսենը գողանում է ձեռագիրը, հենց այդ պահից սկսվում են Ստիլտոնի նոր արկածները:

    

  6 կարծիք

12-08-2019 11:08 Շահանե Ասրյան
Այստեղ Ջերոնիմոն նոր արկածների միջով է անցնում: Ջերոնիմոն ցանկանում է գտնել Նոստրամկնուսի ձեռագիրը և դրա համար Պինկիի հետ գնում են Մկնֆուրտ: Բայց Ջերոնիմոն ուներ նաև մրցակից` Սալլին: Ջերոնիմոն ցանկանում էր Սալլիից շուտ տպագրել Նոստրամկնուսի ձեռագիրը և հայտնի դառնալ: Սակայն նա հայտնի է դառնում Սալլիին հրդեհից փրկելու շնորհիվ: Այսինքն երբեք չես իմանա, թե որ պահին կարող ես հայտնի դառնալ: Անհամբեր սպասում եմ երրորդ գրքին:

29-07-2019 19:20 Էլիզա Կարապետյան
Նոստրամկնուսը Պինկի Պիկի հորեղբոր պապու պապն էր, ով շատ հայտնի էր և գրել էր երբ է գալու աշխարհի վերջը՝ այսինքն Մկստանի։ Պինկի Պիկը այդ մասին պատմել էր Միստր Ստիլտոնին և այդ մասին Ստիլտոնը ցանկանում էր տպել իր թերթում, որպեսզի Սալլի Ռասմաուսից առաջ ընկնի։ Սալլի Ռասմաուսը Միստր Ստիլտոնի վաղեմի թշնամին էր, քանի որ երկուսն էլ թերթ էին հրատարակում, նրանք փորձում էին այնպես անել , որ իրենց թերթը ավելի տարածված լինի Մկստանում։ Սալլի Ռասմաուսը նույնպես ցանկանում էր այդ նամակը հրապարակել իր թերթում։ Այդ մասին իմացավ միայն Մուկիան։ Բայց վերջում նրանցից ոչ մեկն էլ չկարողացավ այն տպել, քանի որ այն այրվեց։ Սալլին մնացել էր հրդեհի մեջ և Ստիլտոնը գնաց ու փրկեց նրան, հաշվի չառնելով իրենց վաղեմի թշնամությունը։ Ես վաղը գնալու եմ այս գրքի քննարկմանը և անհամբեր սպասում եմ երբ են թարգմանելու Ջերոնիմո Ստիլտոնի մասին մյուս գրքերը։

13-07-2019 12:49 Ռոբերտ Համբարձումյան
Ես կարդացի այս գիրքը մեծ հաճույքով։Շատ հավանեցի Պինկիին,քանի որ նա շատ զվարթ էր,անընդհատ մտքին մի լավ բան էր գալիս։Ճիշտ է,մեկ-մեկ նա անիմաստ մտքեր էր արտահայտում,բայց նա Ջերոնիմոյին փոխեց,և Ջերոնիմոն հետաքրքիր արկածների միջով անցավ։

12-07-2019 10:15 Միքայել Բալյան
Ջերոնիմո Ստիլտոնը շատ բարի, ազնիվ, պարտաճանաչ, զարգացած մարդ էր, ավելի ճիշտ՝ մուկ:Շատ ուսանելի էր նրա այն արարքը, երբ հրդեհի ժամանակ փրկեց իր հակառակորդ Սալլի Ռասմաուսին, ով շատ խարդախ ու բացասական կերպար էր: Գիրքը մեզ սովորեցնում է, որ չարին պետք է բարությամբ պատասխանել, իսկ հաջողության հասնել արդար ճանարհով ու աշխատասիրությամբ:

02-07-2019 19:37 Երանուհի Էմին-Տերյան
Շատ հետաքրքրաշարժ և գեղեցիկ նկարազարդումներով գիրք էր: Սիրեցի Մկստանը՝ մուկիկների անուններով, պանրային ազգանուններով, համեղ ուտելիքներով՝ մոցարելլաները, պանրով շոկոլադները, տալեջո պանրով բուլկիները, պարմեզանին, սառը սուրճը միշտ կար Ջերոնիմոյի համար: Գիրքը լցված էր պանրի հոտով, ամենուր պանիր, պանիր. շտապօգնության մեքենան պանիր, վրանը պանիր, շորիկը պանիր, լուսամփոփը պանիր: Հիշեցի ''Մատնաչափիկը'' մուլտֆիլմը, որի մեջ մուկն ու խլուրդը ոսկիներ էին հաշվում, այստեղ էլ Ջերոնիմոն ու Պինկին հաշվում են ու հաշվում: Մարդկանց նման մկներն էլ ունեն լուսանկարիչ, ահաբեկիչ, հրատարակիչ, պայծառատես, լրագրող, Մ մեծատառով Մշակույթ, Փ մեծատառով Փողեր, թլիկ մկներ ու զգացմունքներ: Մկներն էլ մարդանց նման մտածում են, ճամպրուկով ճամփորդում, ավտոբուսով գնում գալիս, ունեն տաքսի ու հյուրանոց, գիրք ու խմիչք, մի խոսքով մարդկանց նման մեծ ու խառնաշփոթ աշխարհ:

30-06-2019 17:31 Կարեն Ասատուրով
Հետաքրքիր հեքիաթ էր , ես այն շատ սիրեցի:Ափսոս , որ Ջերոնիմո Ստիլտոնին այդպես էլ չհաջողվեց հրատարակել Նոստրամկնուսի ձեռագիրը, որտեղ գրվաղ էր , թե երբ է գալու աշխարհի վերջին օրը ու լիքը ուրիշ հետաքրքիր տեղեկություններ:



ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
 
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Thumbnail Slider


Կարծիքներ

      
Մարիամ Բադալյան
ՇԱՏ հիանալի պատմություն էր շան մասին ,ինքս շատ եմ սիրում շնիկներին այդ գիրքն ընթերցելուց հետո ավելի ուշադիր դարձա անօգնական շների հանդեպ...

Վարդան Մաիլյան
Շաաատ հավանեցի այս պատմությունն ու Բալզակին: Ես միշտ մտածում էի, որ կենդանիներն էլ մարդկանց նման զգում են ամեն ինչ, տխրում են, ուրախանում, բայց Բալզակին ճանաչելուց հետո համոզված եմ դրանում:

Միլենա Գալստյան
Balzak@ taparakan shun er: Mi or mi txa nran tarav tun : Na karch jamanakov aprec ayd tan@; Na handipec Sargisin ev aprec nra tan@: Sargis@ mahacav ev na darcav taparakan:

Էլիզա Կարապետյան
Իմ կարծիքով Բալզակը շատ խելացի և բարի շուն էր։ Նա շատ դժվար փորձությունների միջով անցավ, բայց վերջում նա գտավ իր ամենավերջին տիրոջը՝ Մինասին, ում շատ էր սիրում։ Բայց Մինասը ծեր էր, մահացավ և մահից առաջ խնդրեց իր ընկերոջը, որ իր մահից հետո նա խնամի Բալզակին, իսկ Բալզակին խնդրեց մնալ իր ընկերոջ մոտ։ Հեղինակի հետ հանդիպմանը ես իմացա, որ հաջորդ գիրքը Բալզակի տիրոջ՝ Մինասի մասին է լինելու։ Անհամբեր սպասում եմ Մինասի մասին գրքին, որտեղ մի փոքր հատված էլ Բալզակի մասին կլինի, այդպես ասաց հեղինակը։

Էմմա Մաիլյան
Բալզակը շատ խելացի շուն էր, որը շատ դժվարություւների հանդիպեց։Շատ ուրախացա , երբ գրքի վերջում նա վերջապես հանդիպեց իր մորը։

Ինեսսա Մանուկյան
Բալզակը շատ բարի շուն է։ կուզենայի ունենալ այդպիսի շուն․․․

Շահանե Ասրյան
Այս պատմությունը ինձ ամենասկզբից էլ դուր եկավ: Շունը պատմում էր, թե ինչպես է ծնվել, ինչպես է կորցրել եղբորը: Ինձ հետաքրքրեց ու հուզեց նրա խեղճությունը: Նա երեք տեր ուներ, որոնցից միայն մեկը`Մինասը իրեն վերաբերվում էր ընկերոջ, ընտանիքի անդամի պես: Այս պատմությունը ապացուցում է ամուր կապը մարդու և շան միջև:

Ռոբերտ Համբարձումյան
Ես հանդիպել եմ Բալզակի հեղինակին ամառային ընթերցանության շնորհիվ՝ինչպես շատ երեխաներ։Մենք բոլորս հետաքրքիր հարցեր ենք տվել նրան,իսկ նա էլ՝մեզ։Ես հարցրի նրան,թե ինչու՞ է Մինասը թաղված հայ մեծերի կողքին և ստացա պատասխանը։Ես կարդացի այս գիրքը և հասկացա շատ բաներ։Օրինակ՝ հասկացա,որ ոչ բոլոր մարդիկ են բարի և որ պետք է լավ վերաբերվել կենդանիներին։

Միլենա Կարապետյան
Միաժամանակ տխուր և ուրախ պատմություն որում ցույց էր տրված մարդկանց հիմնական տարբերությունը:Մարդիկ լինում են կամ բարի,կամ չար:Ցանկալի կլիներ, որ այդ չար մարդիկ այլևս գոյություն չունենան և ցավ չպատճառեն խեղճերին ու բարիներին:Շատ հուզիչ պատմություն էր ,խորհուրդ եմ տալիս բոլորին:

Երանուհի Էմին-Տերյան
Իմ կարդացած գրքերից ամենահետաքրքիրն ու հուզիչը այս գիրքն էր, ես այն շատ սիրեցի: Կարդալուց շատ հարցեր առաջացան. թե ինչպես է առաջացել այդ միտքը, որ շան մասին գրի, ինչու գունավոր չեն նկարազարդումները, արդյոք հեղինակի շունն էր Բալզակը, թե քանի տարում է գրել, որոնք ես հարցրի հենց հեղինակին: Հեղինակին պատկերացնում էի երիտասարդ, հմայիչ: Ինձ դուր եկավ այն, որ շունը ինքն էր խոսում մեզ հետ: Հենց կարդացի այս գիրքը, հիշեցի, որ շենքի ընկերներով վերցրել էինք կատվի նորածին ձագուկներին, դեռ աչուկները փակ ու պահել մեզ մոտ: Գիրքը կարդալուց հետո նոր միայն մտածեցի, որ ձագուկներն էլ զգացմունք ունեն ու երևի մեզնից էլ դժգոհ էին:

Էլեն Սուչյան
Ինձ այս գիրքը շատ դուր եկավ։ Բալզակը՝ որին նաև Բարոն էին անվանում, շատ բարի, միամիտ սիրտ ուներ։ Ինձ դուր չեկավ Սարգիսը, քանի որ նա Բալզակին բաժանեց իր մորից և նրա հետ լավ չվարվեց։ Շատ հավանեցի Մորուքովին,Մինասին և նրա ընկերներին՝ Սարգիսին ու Անդրանիկին։

Նարե Դարբինյան
Բալզակի մասին գիրքն ինձ շաաատ դուր եկավ։ Գրքում խոսվում էր և ընտանի և փողոցային շների մասին։ Բալզակը, երբ նայում էր պատուհանից տեսնում էր, թե ինչպես են փոխվում եղանակները, բայց մարդիկ մեծանում էին, սակայն նրանց բնավորությունը չէր փոխվում։ Կարծում եմ Բալզակն իրավացի է...

Միքայել Բալյան
Շատ հավանեցի այս գիքը:Ես չգիտեի, որ շները կարող են այդքան խելացի լինել:Ես արդեն կկերակրեմ փողոցային շներին, ինչն առաջներում չէի արել:Շատ ուսանելի գիրք էր:

Իդա Թավադյան
Բարոնը, որին Մինասը անվանեց Բալզակ, շատ խելացի ու հավատարիմ շուն էր։ Նրա ընկերներն էին Սարգիսը, Ռեքսը, Սվետիկը, ձի Շուշանը, բազեն, ոզնին․ բայց ամենաբարին ծերունի գրող Մինասն էր, որը քարոզում էր սեր և բարություն։ Վիպակում շունը մարդկային լեզու է առել ու խոսում է, որը յուրահատուկ հնար է։

Կարեն Ասատուրով
Իմ կարդացած ամենատխուր ու ամենալավ գրքերից մեկնա : Ամբողջ ընթացքում չէի կարողանում գիրքը փակել,անգամ այն ժամանակ երբ ընկերներս բակից ինձ էին կանչում։ Շատ կուզենայի հեղինակին տեսնել ու ասել, որ ես էլ եմ շուն շատ սիրում ու երազում եմ պահել և արդեն կարծես թե , որոշել եմ , թե ինչ եմ դնելու նրա անունը։

Նարե Եսայան
Բալզակը մի խելացի շուն էր:Բայց երբ մի օր Սարգիսը նրան հարվածեց ես շատ տխրեցի;Բալզակը հոգատար և հավատարիմ շուն էր:Բալզակը տարօրինակ անուն էր շան համար:Հեղինակը փորձել է մարդուն նայել շան աչքերով:

Իսկուհի Ավետիսյան
Shat hetaqrqir girq er.Es shat txreci erb Sargis@ nran cavecrec.Baic uraxaca erb cerunin nran tarav ir tun ev cher cavecnum Balzakin. Balzak@ shat tarorinak anun er shan hamar.Balzak@ xelaci shun er.Es shat em sirum shnerin.Balzak@ bari er ev havatarim er.

Աշոտ Հակոբյան
ինձ շատ դուր եկավ



            © 2014-2018 Zangak 97