This page uses Javascript. Your browser either doesn't support Javascript or you have it turned off. To see this page as it is meant to appear please use a Javascript enabled browser.
 
 
 
  
 
 
Գլխավոր Ծրագրի մասին Գրապահարան Միջոցառումներ Գրախանութներ Լուսանկարներ
Պատմություններ Ֆրանցի մասին

Հեղինակ` Քրիստինե Նյոստլինգեր
Թարգմանությունը գերմաներենից` Հակոբ Մարկոսյանի
Նկարազարդումները` Էրհարդ Դիեթլի
Էջեր` 112
Կազմ` կոշտ
Չափեր` 16.5x22.5 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2018

     Խուճուճիկ շեկ մազերով Ֆրանցի մասին աշխույժ դրվագներով գիրքը մանկաշխարհը պատկերում է բացառիկ նուրբ հումորով: Ֆրանցի կերպարով հեղինակը ներկայացնում է մանկան խառնվածքի բոլոր դրսևորուﬓերը՝ անթաքույց զարմանք, ափսոսանք, կամակորություն…
     Մեր հերոսը շարունակ հայտնվում է մանկական խնդիրների առջև. երբեﬓ ընկճվում է, hուսահատվում: Բայց ահա օգնության են հասնում հարազատները, և հեղինակի թեթև գրչով բոլոր խնդիրները լուծվում են…

  20 կարծիք

22-08-2019 12:48 Սուրեն Գևորգյան
գիրքը հետաքրքիր էր և զվարճալի

19-08-2019 16:29 Սոֆի Կիրակոսյան
Ավելի զվարճալի գիրք` քան << Պատմություններ Ֆրանցի մասինն>> էր, դեռ չէի ընթերցել։ Այն ընթերցեցի բարձրաձայն` մայրիկիս համար և շատ ծիծաղեցինք։ Խուճուճիկ շեկ մազերով, կապույտ աչքերով փոքրիկ տղային բոլորը շփոթում էին աղջկա հետ։ Այդ փաստը նրան շատ էր զայրացնում։ Ֆրանցն ամեն անգամ ընկնում էր մեկը մյուսից զավեշտալի փորձությունների մեջ։ Նա շատ էր սիրում իր ընտանիքին` հատկապես եղբորը, իսկ եղբայրը` Յոզեֆը նրան տանել չէր կարողանում, անընդհատ նրան վիրավորում էր ասելով` հիմար, դմբո, կարճլիկ, թզուկ։ Երբ մի անգամ Ֆրանցը կորել էր և չէին կարողանում նրան գտնել, Յոզեֆը շատ լաց եղավ և հասկացավ իր սխալները։ Գիրքն այնքան դուր եկավ ինձ, որ կցանկանայի կրկին ընթերցել։

16-08-2019 19:08 Էլիզա Կարապետյան
Այս պատմությունն ինձ շատ դուր եկավ, քանի որ շատ հետաքրքիր էր, արկածներով լի և փոքր-ինչ զավեշտալի: Ինձ ամենաշատը դուր եկավ հենց Ֆրանցի կերպարը, քանի որ նա կարողանում էր ամեն դժվար իրավիճակից դուրս գալ, հաղթահարել բոլոր խնդիրները և նրան օգնում էին ընկերներն ու հարզատները: Ճիշտ է, երբ Ֆրանցին հարցնում էին, թե ում է ամենաշատը սիրում, նա միշտ պատասխանում էր, որ նախ Յոզեֆին, հետո մայրիկին, հայրիկին և տատիկին։ Իսկ երբ Յոզեֆն էր թվարկում այն մարդկանց ում սիրում էր, երբեք Ֆրանցին չէր նշում։ Անգամ նրան անունով էլ չէր դիմում, և նրան հաճախ անվանում՝ դմբո, հիմար կամ էլ թզուկ։ Դրանից Ֆրանցը շատ էր նեղվում։ Բայց մի դեպքից հետո Ֆրանցը հասկացավ, որ Յոզեֆն առանց իրեն ապրել չի կարող։ Մի անգամ, երբ Ֆրանցը կորավ կայարանում, բայց մի մարդու շնորհիվ կարողացավ տուն վերադառնալ և հյուրասենյակ մտնելով ուղղակի ապշեց, տեսնելով թե ինչպես էր իր եղբայրը հոնգուր-հոնգուր լաց լինում: Այս գիրքը կարդալով ես հասկացա, որ պետք չէ դժվարություններից վախենալ ու փախչել:

13-08-2019 12:51 Մարիամ Բադալյան
ՖՐԱՆՑԸ մի օրվա մեջ կարդացի ,քանի որ շատ հետաքրքիր էր ու ծիծաղելի ,երբ նրան բնութագրում էր հեղինակը ես մի լավ ծիծաղում էի ու շարունակում ընթերցել:

10-08-2019 17:57 Լաուրա Հովսեփյան
Այս գիրքը կարդացել եմ մեծ սիրով և նույնիսկ երկու անգամ: Այս գրքի հերոսըմ Ֆրանցը, ինձ շատ դուր եկավ: Շատ ծիծաղելի և արկածային պատմվածք է, կարծում եմ: Սիրով կկարդալի նման այլ պատմություններ այլ երեխաների մասին:

29-07-2019 17:10 Միլենա Կարապետյան
Հետաքրքիր և զվարճալի գիրք էր: Չնայած գրքի ծավալին մի շնչով կարդացի փոքրամարմին Ֆրանցի պատմությունը:Անկեղծ,բարի և էներգիայով լի փոքրիկ էր Ֆրանցը:Նա մանկուց շատ էր ամաչում իր երկար մազերից և նրբիկ դեմքից:Բոլորը նրան աղջիկ էին համարում :Նրա մեծանալուն համատեղ չքացավ այդ խնդիրը:Իսկ դպրոցի գլխավոր խնդիրներից մեկը լուծվեց նրա դայակ Լիլիի օգնությամբ:Իսկ թե ինչ խնդիր և ինչպես այն լուծվեց կիմանաք գիրքը ընթերցելուց հետո:

24-07-2019 23:14 Էմմա Մաիլյան
Ֆրանցին բոլորը ծաղրում էին, քանի որ նա ուներ խուճուճիկ մազեր և նման էր աղջկա։Այս գիրքը կարդալով ևս մեկ անգամ համոզվեցի, որ մարդկանց մասին կարծիք կազմում են ելնելով նրա մարդկային տեսակից, այլ ոչ թե արտաքինից։

07-07-2019 17:36 Կարեն Ասատուրով
Երբ անցյալ տարի մասնակցում էի այս գրքի քննարկմանը , գիրքն ինձ շատ հետաքրքրեց ու որոշեցի , որ այն անպայման պիտի կարդամ: Գիրքը ինձ միանգամից գրավեց, այն գրեթե մեկ շնչում կարդացի: Ֆրանցին բոլորը ծաղրում էին , որովհետև նա տարբերվում էր , բայց իր ընկերների շնորհիվ միշտ դուրս էր գալիս տհաճ իրավիճակներից: Եթե դեռ չեք կարդացել գիրքը , ապա անպայման ընթերցեք:

29-06-2019 14:53 Դանիելա Ավետիսյան
Ես շատ հավանեցի այս գիրքը և շատ հավանեցի Ֆրանցի կերպարը: Գիրքը ինձ սովորեցրեց,որ ամենինչից չպետք է նեղվել:

14-06-2019 10:23 Նարե Եսայան
Ես այս գիրքը շատ հավանեցի:Երբ ես այս գիրքը վերցրեցի տնակից ինձ այնտեղ ասացին,որ ես կարդալու եմ ամենալավ գիրքը:ԵՎ ես էլ գիտեի,որ սա ամենալավ գրքերց մեկն է :Ես այս հերոսին նմանացրեցի Կոնրադին:Բոլորը կարծում էին,թե նա աղջիկ է և նրանք իհարկե սխալվում էին:Նա շատ ընկճվող էր,բայց միևնույն է իր հարազատները իրեն օգնում էին:

12-06-2019 14:43 Նանե Առաքելյան
Գիրքը շատ հետաքրքիր էր և մեծ հաճույքով կարդացի: Շատ զվարճալի էր այն մասը , որ Ֆրանցը ցույց տվեց անծանոթ տղային, որ ինքը տղա է: Շատ լավ էր, որ կրպակավաճառը և Ֆրանցը ապրում էին նույն թաղամասում և նա կարողացավ Ֆրանցին տուն բերել:

06-06-2019 11:35 Արմեն Հարությունյան
Մի շնչով կարդացի այս գիրքը։ Այն ինձ շատ դուր եկավ։ Ֆրանցը շատ զվարճալի, բարի տղա է, ով միշտ ընկնում է պատմությունների մեջ իր արտաքինի պատճառով։ Ինձ շատ դուր եկավ նրանց ընտանիքը։

30-08-2018 21:14 Մարի Տեր-Թադևոսյան
Այս գրքում ինձ համար ամենալավը դայակն էր, ով կարողացավ հաշտեցնել տղաներին:

25-08-2018 09:54 Վարդան Մաիլյան
Շատ հավանեցի այս գիրքն ու փոքրիկ Ֆրանցին: Շատ էի բարկանում, երբ նրան աղջկա տեղ էին դնում, բայց շատ ծիծաղեցի, երբ նա ապացուցեց, որ տղա է :)

18-08-2018 13:51 Գագիկ Օհանյան
Ես տխրում էի Ֆրանցի համար, երբ ոչ ոք նրա հետ չեր ուզում ընկերություն անել: Նկարին նայելով ես էլ առաջին անգամ մտածեցի. թե նա աղջիկ է: Եթե ես այդ պատվածքի մեջ լինեի, նրա հետ կընկերանայի:

14-08-2018 22:31 Մարինե Թոխյան
Francy inc shat dur ekav lav e or Lilii ognutyamb karoxacav ir tshnamu haxic gal . Hiansli patmutyun er.

14-08-2018 20:44 Իդա Թավադյան
Պատմություններ Ֆրանցի մասին-ը ես կարդացի մեկ շնչով։ Խուճուճիկ, գանգրահեր Ֆրանցին բոլորը նմանեցնում էին աղջկա։ Անկախ իր կամքից նա ընկնում էր տարբեր պատմությունների մեջ և օտար մարդկանց, հարազատների օգնությամբ դուրս է գալիս այդ պատմությունների միջից։ Խարհուրդ կտամ բոլորին կարդալ այս գիրքը։

14-08-2018 15:15 Լիլիթ Մինասյան
Շատ զվարճալի հումորներով գիրք է, որը մի պոքրամարմին երեխայի արկածների մասին է: Ինձ այն շատ դուր եկավ: Բոլորին խորհուրդ կտամ կարդալ այն:

10-08-2018 15:00 Նատալի Բասմաջի
FRANCIN CHNAYAS BOLOR@ TSAXRUM EIN, NMANECNUM AXGKA, SAKAYN NA DRANIC CHER CHARANUM, HAYRIKN EL ASUM ER VOR INQN EL E EXEL AYDPISIN EV TARINER ANC AMBOXJOVIN POXVEL E. BARI FRANC@ MAYRIKNERI OR@ IR MAYRIKIN GEXECIK GLXARK E NVIRUM VORN INQN ER PATRASTEL. DPROCUM NRA PATMUTYUNNEN EL SHAT HETAQRQIR EIN.

09-08-2018 11:23 Իննա Պալյան
Անչափ հետաքրքիր պատմվածք էր:Ֆանցին Կոնրադին նմանեցրի, նրանց երկուսին էլ նեղացնում էին, բայց նրանք շարունակում էին բարի լինել:



ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
 
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Thumbnail Slider


Կարծիքներ

      
Սուրեն Գևորգյան
ինձ թվում է որ եթե նրանք չնկնեին զատիկյանի երեվակայության մեջ նրանք երբեք չեին ընկերանա

Շահանե Ասրյան
Տղայի երևակայությունն այնքան վառ է, որ դրա շնորհիվ հայտնվում է իր տատիկը` Թամթիմարիան: Տղայի ընկերները ծանոթանում են Թամթիմարիայի ընկերների` կենդանի Շոկոլակի, Պռաուպռաու առյուծի և մյուսների հետ: Միշտ հաղթում է ընկերությունը: Իմ կարծիքով փայլուն երևակայություն ունի այս գրքի հեղինակը:

Սոֆի Կիրակոսյան
Այս գիրքը ընթերցելով, ևս մեկ անգամ համոզվեցի, թե մարդկային երևակայությունը, որքան հեռուն կարող է սլանալ։ Ես էլ ունեմ Զատիկյանի նման վառ երևակայություն, որի շնորհիվ սլանում եմ մինչև տիեզերք։ Տատիկ Թամթիմարիայի աղջկան թվում էր, որ նա սուտասան է, բայց իրականում բարի տատիկը կատակում էր։ Իսկ երբ Զատիկյանը սկսում էր սուտ խոսել ծնողները հանդիմանում էին ասելով. _Սա տատիկ Թամթիմարիայի ձեռքի գործն է։ Այս գրքից ես շատ կարևոր մի բան հասկացա, որ երբ դիմացինդ քո հանդեպ չարությամբ է լցված, դու պետք է նրա չարության դիմաց, բարությամբ հատուցես։

Միլենա Կարապետյան
«Իմ տատիկ Թամթիմարիան» գիրքը իմ ֆավորիտներից մեկն է:Ես անյ ընթերցել եմ հինգից ավելի անգամներ, բայց դեռ չեմ հոգնել:Զատիկյանի,ընկերների,տատիկի և ուրիշների արկածները իրար առանց հերթ տալու վազում էին գրքի էջերով, իսկ ես առանց դադարի կարդում էի դրանք:Ընկերներին չեն ընտրում ազգանունով կամ անունով:Տեսա՛ք ,թե ինչպես ընկերացան Զատիկյանը Կարյունը և մնացածը:

Հրանտ Սարգսյան
Այս գիրքը հետաքրքիր չէր, որովհետև ես չեմ կարծում, որ երազանքը իրականանում է: Նաև ինձ դուր չեկավ այն պահը երբ Կորյունը անընդհատ նեղացնում էր Զատիկյանին:

Նանե Առաքելյան
Լավ գիրք է: Ինձ շատ դուր եկավ գրքում բանաստեղծության ձևով գրվածները: Մի քանիսը փորձեցի անգիր սովորել: Ինձ թվում է տղան ստեց իր ծնողներին,իբր Անին, Կորյունն ու Քաջիկը իր ընկերներն են, քանի որ այդպես չի լինում,որ մարդ ընկեր չունենա: Կարդալու ընթացքում ես էլ էի երևկայում: Երբ նոր էի սկսելու կարդալ «Դդմով պատիժը» , պատկերցրեցի ,որ հերոսների գլուխներն են մտցնելու դդումների մեջ:

Կարեն Ասատուրով
Ես շատ սիրեցի այս հեքիաթը:Հեքիաթ որտեղ հնարավորություն ունեցա թափանցել հերոսի երևակայության մեջ ու նրա հետ միասին մասնակցել զվարճալի իրադարձությունների: Ես էլ կուզենայի շոկոլակի պես ընկեր ունենալ ։ Պատկերացնում եմ ինչ հետաքրքիր ու ծիծաղելի իրավիճակներում կհայտնվեն իմ շրջապատի մարդիկ , եթե հայտնվեն իմ երազանքներում :))

Արսեն Թոռչյան
«Իմ տատիկ Թամթիմարիան» շատ լավ գիրք է: Ինձ շատ դուր եկավ, որ երեխաները ճամփորդեցին հենց տղայի երևակայության մեջ՝ չիմանալով՝ որտեղով են ճամփորդում: Եվ ինձ դուր եկավ այն միտքը, որ տղայի երևակայության մեջ չար երեխաները պատժվեցին. Կորյունը դդումի մեջ նստեց և գլորվեց մինչև աստղաձև կղզին, և այնտեղ տատիկ Թամթիմարիան նրան պատժեց, լղարիկ Քաջիկը լուսնի ծայրին կախված երկար մնաց, իսկ ճվճվան Անիի դեմքին աճեցին շատ փշեր: Որոշ բաներ էլ ինձ դուր չեկան: Օրինակ այն, որ երեխաները երևակայության մեջ մի շաբաթ կորել էին, և բոլորը օր ու գիշեր փնտրում էին նրանց: Նաև դուր չեկավ այն, որ տղան գրքի սկզբում ստում էր իր ծնողներին, որ Կորյունը, լղարիկ Քաջիկը և ճվճվան Անին իր ընկերներն էին, բայց իրականում նրանք իրար չէին սիրում և ընկերներ չէին:

Միքայել Բալյան
Այս գիրքը մի տղայի մասին է,ով ունի շատ հարուստ երեւակայություն:Դպրոցում չաղլիկ Կորյունը, կչկչան Անին ու լղարիկ Քաջիկը նրան շարունակ ծաղրում էին եւ նա նրանց պատժում է երեւակայական պոետների աշխարհում: Շատ զվարճալի գիրք էր:

Մերի Դուշուկյան
Ինձ դուր եկավ այս երևակայական գիրքը իր երևակայական տղայի և երևակայական տատիկի մասնակցությամբ:

Իդա Թավադյան
Մեծ հետաքրքրությամբ կարդացի այս գիրքը։ Ես էլ կուզեի փոքրիկ տղայի նման վառ երևակայություն ունենալ, որի շնորհիվ տղան հայտնվեց մի կղզում, որտեղ ապրում էր իր տատիկ Թամթիմարիան։ Կղզու երևակայական բնակիչներն էին նաև Շոկոլակը, Ֆշֆշիկ օձը, Պռաուպռաու առյուծը։

Գագիկ Օհանյան
Ես կարծում էի, որ Կորյունը շատ գրագետ դասատու էր, սակայն պարզվեց, որ նա անգրագետ ու շատ անկուշտ մարդ է:Շատ հավանեցի փոքրիկ տղային, շատ խելացի ու պարտաճանաչ էր, ուշադիր հետևում էր դասերին:

Հովհաննես Զաքարյան
Shat lav erevakayak parnutyun e u es kartum em vor ays girqy girqy ayn erexanerin ovqer kaskandvaten irenc zgum

Էմմա Մաիլյան
Ես ուրախ էի , որ Չաղլիկ Կորյունը , Կչկչան Անին պատասխան տվեցին իրենց արարքների համար։ Նաև տատիկ Թամթիմարիաի համար, որ ուներ Պռաու Պռաու առյծի և Ֆշֆշիկի նման ընկերներ։

Լիլիթ Մինասյան
Այս գրքի տղան ունի անծայրածիր երևակայություն

Մարինե Թոխյան
Մտել էի այս աշխարհ և չէի կարողանում դուրս գալ այնքան հետաքրքիր էին արկածները: Շատ հավանեցի գիրքը:

Էլեն Եսայան
Այս գիրքն այնքան էր ինձ դուր եկել,որ կարդում եմ արդեն երկրորդ անգամ։Այսքան գրքերի միջից ամենաերևակայականն էր։Տատիկ Թամթիմարիայի և իր թոռնիկի հետաքրքրաշարժ արկածները զարմացնում են բոլորին։Չաղլիկ ու չար Կորյունի,Լղարիկի,Կչկչան Անիի,Ֆշֆշիկի,Շոկոլակի,Պռաուպռաուի և իհարկե Թամթիմարիայի ու թոռնիկի հետ շատ լավ ժամանակ եմ անցկացրել։Իհարկե ամեն ինչ երևակայական էր,բայց համոզում էր մեզ,որ մի օր նույնիսկ անհնարինն իրական կդառնա։

Նարե Մաճկալյան
Ինձ դուր եկավ, որ տղան մտքով պատժում էր չար դասընկերներին:իսկ Իսկ հետո նրանք իրական պատժվեցին:

Մարի Տեր–Թադևոսյան
Ինձ դուր եկավ, որ հերոսն իր երևակայությամբ կարողացավ պատժել այն երեխաներին, որոնք ծաղրում էին իրեն: Նրանք հասկացան, որ նոր աշակերտին պետք է լավ վերաբերվել: Այս տարի ես էլ եմ տեղափոխվել նոր դպրոց, տեսնես ինձ այնտեղ ինչպես կդիմավորեն:

Գոռ Մանուկյան
Ես շատ կցանկանայի հեքիաթի հերոսի նման վառ երևակայություն ունենալ: Չնայած բոլոր երեխաներն էլ առանձնանում են պատմություններ հորինելու իրենց կարողությամբ:

Լևոն Ադամյան
Հետաքրքիր պատմվածք էր: Մեկ անգամ ևս համոզվեցի, որ ստախոսությունը շատ վատ հատկանիշ է: Թամթիմարիան հետաքրքիր ու բարի տատիկ էր, շատ զվարճալի էր հատկապես չաղլիկ Կորյունի կերպարը:

Էմմի Հովհաննիսյան
http://zangak.am/amar/app/_lib/images/rating-stars/rating-star-on.png

Էմմի Հովհաննիսյան
Տատիկ Թամթիմարյան շատ բարի է նա ընկերներ ձեռք բերեց իր բարիությամբ: Ես կուզենայի որ աշխարհի բոլոր մարդիկ այդպես լինեին: Գիռքը շատ հետաքրքիր էր :

Ինեսա Միրզոյան
tamtimaria tatike shat bari e. ays girqn aynqan h etaqrqir er vor chei karoxanum ktrvel.

Վարդուհի Պողոսյան
Shat hetaqrqir girq er,yuraqanchyur entavernagir kardum ei mec hetaqrqrutyamb.Mek angam evs hamozveci vor nex pahim petq e misht ognel @nkeroj@ ev linel nra koxqin.

Էդիտա Խաչատյան
Zatikyan@ usum er, vor Koryun@ stana ddmov patij , Anii demqin ajen psher, isk Qajik@ kaxvi lusnic : Yes karcum em ,vor Zatikyan@ hasav ir npatakin:

Նարե Եսայան
Շատ հետաքրքիր պատմություն էր <<Իմ տատիկ Թամթիմարիան>>:Այս պատմությունը տարբերվում է մնացած բոլոր պատմություններից,որովհետև շատ երևակայական էր:Փոքրիկ տղան շատ լավ երևակայություն ուներ:Նա պատկերացնում էր,որ իր տատիկը ապրում է Ատլանտյան օվկիանոսում,բայց իրականում իհարկե այդպես չէր:Նա պատկերացրել էր,որ գոյություն ունի հազար մետրից ավելի երկարություն ունեցող օձ և կատվի նման առյուծ,ով ոչ թե մռնչում էր,այլ մլավում ինչպես կատուները:Այսպես շատ անկարելի բաներ:Իմձ շատ դուր եկավ այս պատմությունը:

Անահիտ Կարապետյան
Արդեն մի քանի անգամ ընթերցել եմ գիրքը և միշտ ցանկացել եմ ունենալ Շոկոլակի պես ընկեր , ով իմ կողքին միշտ կլիներ ու կօգներ ինձ դժվար պահին : Հիանալի էր յուրաքանչյուր ենթավերնագիր և շատ զվարճալի :

Էլինա Նալջյան
Շատ զվարճալի և հետաքրքիր հեքիաթ է։ Ինձ շատ դուր եկավ։

Նատալի Բասմաջի
Շատ համամիտ եմ այն մտքին, որ «Հենց այնպես ոչինչ չի լինում»:

Նատալի Բասմաջի
Շատ հետաքրքիր տատիկ է Թամթիմարիան: Քաղաքից գնացել է մի հեռու` Ատլանտյան օվկիանոսում գտնվող կղզի և այնտեղ անհոգ ու ավելի առույգ ապրում է: Հետաքրքիր էին գրքում նկարագրված բոլոր հերոսները` 2 պայուսակով դպրոց եկող Կորյունը, Անին, Քաջիկը, Շոկոլակը, պոետը, մի խոսքով բոլորը:

Հովհաննես Զաքարյան
sat hetaqrqir u arkatnernerov li patmutyun er . Ind sat dur ekav

Կարեն Բաղդասարյան
Շատ հետաքրքիր գիրք էր սա...Այս գիրքը շատ սիրեցի....Հանդիպեցի շատ արկածների,մանավանդ Ֆշֆշիկին...Խորհուրդ եմ տալիս,որ բոլորն էլ կարդան...Հիանալի պատմվածք է,2-րդ անգամ եմ ընթերցում!

Աննա Նիկողոսյան
Erevakayakan hrashq girg, vortex eravakayum en bolor@ ev haytnvum irenc isk erevakayutyunum. Tatik Tamtimarian inc shat dur ekav. Nra unakutyunner@ inc shat zarmacrecin. Ayd girq@ kardalis im demqic cher pakasum jpit@. Cicaxasharsh ev erevakayutyunnerov li girq er, vor@ inc shat dur ekav.

Անահիտ Մանուկյան
Ինձ շատ են դուր գալիս նման ծիծաղաշարժ եւ երեւակայական գրքեր: Հատկապես Նաիրա Եդիգարյանի այս պատմությունը ստիպեց ինձ մի լավ ծիծաղել: Այնքան զվարճալի էր, որ որոշեցի փոքր եղբորս համար նույնպես ընթերցել, եւ նրան նույնպես շատ դուր եկավ: Խորհուրդ եմ տալիս բոլորին ընթերցել, որովհետեւ այս գիրքը շատ ուրախ տրամադրություն է ապահովում:

Նունե Վարդանյան
Indz dur ekav poqrik txaji erevakajutjuny

Երանուհի Հովհաննիսյան
Ես այս գիրքը կարդում եմ 2-րդ անգամ և նույն տպավորություններն ունեմ ինչ առաւջին անգամ կարդալուց:Շատ եմ սիրում այսպիսի ծիծաղաշարժ գրքեր:

Լիլիթ Մինասյան
Indz dur ekav poqrik txayi erevakayutyuny, bayc dur chekav vor na ir erevakayutyuny ogtagordsvum e ir dsnoxnerin xabelu hamar:

Հովհաննես Զաքարյան
Sat lav patmutyun e hianali u urax e. Bar erevakayutyunner u hrasali matuchum kartum em mezanich boloris het el katarvel e mnan patmutyunner

Մանե Առաքելյան
Ays girk@ indz shat dur ekav. es prauprau aryucin ksovorecnei mrnchal, fshfshik ocin poch@ karchacnel , pokrik txain das@nkerneri het lesu gtnel. Es kcankanai, vor ays grki sharunakutyun@ tpagrver.

Էլեն Թորոսյան
Շատ հետաքրքիր և երևակայական գիրք է: Այդ գիրքը հետաքրքրությամբ եմ կարդացել:

Իննա Պալյան
Այս գիրքը որոշեցի կարդալ , երբ հանդիպեցի գրքի հեղինակին: Նա պատմեց Շոկոլակի, տատիկի, Պռաու-պռաու առյուծի ու մյուս հետաքրքիր հորինված կեպարների մասին : Հեշտ ու արագ կարդացի, որովհետև հետաքրքիր էր:

Յուլիա Հակոբյան
Ays girqn indz shat dur ekav. Amenic shat sireci Shokolakin. Kuzenai aydpes erevakayakan @nker unenal.

Ադելինա Ամիրյան
Es kuzenayi aydkan var erevakayutyun unenayi u aydpisi zarmanahrash tatik.Girkn indz shat dur ekav.Dur chekav miayn, vor mer heros@ shat er stum.

Անահիտ Կարապետյան
Ես մի կենդանի կհորինեի,որը որոշումներ կայացնելիս խարհուրդ տար միայն ճիշտը: Նաև օգներ ինձ դասերում եվ մրցույթների ժամանակ:

Կարեն Բաղդասարյան
Շատ հետաքրքիր գիրք էր սա...Այս գիրքը շատ սիրեցի....Հանդիպեցի շատ արկածների,մանավանդ բարի Շոկոլակին...Խորհուրդ եմ տալիս,որ բոլորն էլ կարդան...

Գոհար Տեր-Թադևոսյան
Շատ հետաքրքիր գիրք էր, զարմանալի հերոսներ կային, մանավանդ երևակայական կերպար Շոկոլակը:Նա շատ բարի էր և բոլորին օգնում էր:Նրա շնորհիվ դասընկերների միջև ընկերություն հաստատվեց:

Էլմիրա Ալավերդյան
Naira Edigaryan shat lav erevakayutyun uner. Im kartsiqov mardik aydpisi erevakayutyun petq e unenan vor karoxanan grqer kazmen.

Էլեն Մկրտչյան
HETAQRQIR GIRQ E SHAT SIRECI .HETAQRQIR ER TE INCHPES EREXANNER@ JANAPARORDECIN SHOKOLAKLI HET .EV TE INCHPES CHAXLIK@ PAKVEC DDMI MEJ. EV HETO PORDZUTYUNNERIC AZATVELOV NRANQ @NKERACAN.

Երանուհի Հովհաննիսյան
Inch dur ekav ayn mas@ te ezrakacnum en vor astxe @nkel covi vra ev mnavel e jri eresin e v da jamanaki @ntacqum tarcel e kxzi ev stacel e astxi cev..sa shat lav girq e li zvarcanqnerov..

Քրիստինե Ալավերդյան
Es kartsum ei te lav erevakayum em sakayn ays girq@ kardaluc heto haskaca te iskakan erevalayel@ vorn@ e! Hrashali girq e es ayn shat sireci!

Վարդուհի Աբրոյան
:-) Shat shut avarteci ays girq@;vorovhetev shat hetaqrqir er:-) .

Շուշանիկ Քարհանյան
Շուշանիկ Քարհանյան 25.08.2014 այս գիրքը պատմում է մի տղայի մասին,որը շատ պատկերաոր մտածելակերպ ուներ շատ էր սիրում ստել,դա տատիկ Թամթիմարիաից էր ժառանգել:Ստում էր և ծնողերին և ընկերներին և ուսուցչուհիներն:

Անահիտ Կարապետյան
Inc shat dur ekav ays girq . Ays grqum inc dur ekav namanavand ayn mas@ ,erb mi astx @nkav erknqic ,bayc chsuzvec ,ayl darcav kxzi.

Օմար Բասմաջի
Այս զարմանահրաշ գիրքը ինձ տարավ մի երևակայական աշխարհ, շատ մեծ հաճույք ստացա այն կարդալիս: Կցանկանայի հարց ուղղել գրքի հեղինակին կարող է նա իմանա, հնարավոր է մեկ օր ես այդ հերոսներին հանդիպեմ և ընկերանամ նրանց հետ:

Ջուլիա Գևորգյան
Ես գրքի շնորհանդեսին նամակ էի գրել <Տատիկ Թամթիմարիային> և շատ շնորհակալ եմ նրան պատասխանի համար: Ես առաջին անգամ էի ձեռագիր նամակ ստանում, շատ գեղարվեստորեն էր ինձ պատասխանաել: Անչափ շնորհակալ եմ և կնախապատրաստեմ իմ պատասխան- նամակը :)

Հայկ Կարապետյան
Tatik Tamtimarian sovorakan tatik che, ayl <<eritasardacogh>>. Inchpes tesnum eq, na bolorovin txur che, inchpes sovorakan tatikner@. Isk es, Zatikyans, var erevakayutyun unem. Es mi or ayd chaghlik Koryunin, kchkchan Aniin ev lgharik Qajikin das ktam Poetneri ashxarum, ev ayd Koryun@ erku kilogram erku haryur hisun gram knihari. Isk heto indz ognutyan khasni Shokolak@ meghu dardzac,ev amen inch k@nkni ir tegh@...



            © 2014-2018 Zangak 97