This page uses Javascript. Your browser either doesn't support Javascript or you have it turned off. To see this page as it is meant to appear please use a Javascript enabled browser.
 
 
 
  
 
 
Գլխավոր Ծրագրի մասին Գրապահարան Միջոցառումներ Գրախանութներ Լուսանկարներ
Խաղալիքների տունը

Հեղինակ` Հասմիկ Ափոյան
Նկարազարդումները` Նաիրա Մուրադյանի
Էջեր` 44
Կազմ` կոշտ
Չափեր` 21x20սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակչված է՝ 2019

     «Խաղալիքների տանը» կան արտասովոր, զարմանալի տիկնիկներ: Իրենց ձեռք բերող փոքրիկ տերերի լավ կամ վատ արարքներից հետո նրանք լցվում են գունավոր կամ գորշ գնդիկներով, և կախված նրանից, թե որ գույնն է գերակշռում, տիկնիկները երջանկանում են կամ դժբախտանում:

  10 կարծիք

20-08-2019 16:49 Էլիզա Կարապետյան
Այս գիրքը մի շատ արտասովոր քաղաքի մասին է, որտեղ բոլոր բնակիչները հեքիաթի հերոսներ են: Այնտեղ կա մի շինություն, որը կոչվում է խաղալիքների տուն: Խաղալիքների տանն ապրում էին Լուլուն և Լոլոն: Ես շատ կուզեյի, որ մեր քաղաքում նույնպես այդպիսի մի տնակ լիներ, որտեղ խաղալիքները երջանիկ կամ դժբախտ են դառնում երխաների արարքների շնորհիվ: Ես վստահ եմ, որ բոլոր երեխաները կփորձեին երջանկացնել խաղալիքներին և վատ արարքներ չէին անի:

18-08-2019 22:16 Սոֆի Կիրակոսյան
Հասմիկ Ափոյանը շատ ճիշտ և հնարամիտ լուծում էր գտել տիկնիկների միջոցով` ցույց տալ, որ միշտ բարին հաղթում է չարին։ Այո, երբ դու ունակ ես բարություն գործելու քո բարությունը կարող է փրկել անգամ ամենաչարասիրտ մարդուն։ Հեղինակը ցանկանում էր ցույց տալ, թե ինչպես կարող է չարությունը կործանել մարդուն, սակայն միշտ կա հնարավորություն փոխվելու դեպի ավելի լավը։ Լուլու տիկնիկի գլխարկը լցված էր գունավոր գնդիկներով, (խորհրդանշում էր տիրոջ լավ արարքները) իսկ Լոլոյինը` սև (խորհրդանշում էր տիրոջ վատ արարքները)։ Լուլուի և իմաստունի օգնությամբ Լոլոն կարողացավ փոխել իր տիրոջը, և գնդիկները հետզհետե սկսեցին գունավորվել։

15-08-2019 13:35 Միլենա Գալստյան
Ես այս գրքից հասկացա,որ պետք է բոլորի հետ լինել գթասիրտ,բարի և ամենակարևորը հարգալից վերաբերվել բոլորի նկատմամբ։Ես այս գիրքը կարդալուց սրտանց տխրեցի Լոլո տիկնիկի համար։Ես կուզեի,որ տղան լիներ բարի ինչպես աղջիկը։

12-08-2019 21:50 Սառա Սարիբեկյան
《Խաղալիքների տունը》գիրքը շատ հետաքրքիր պատմություն է երկու տիկնիկների մասին։Աղջիկ տիկնիկը՝Լուլուն միշտ լցվում էր գունավոր գնդիկներով,իսկ տղա տիկնիկը՝Լոլոն լցվում էր գորշ գնդիկներով,սակայն իմաստունի շնորհիվ տղան իր մեջ ուժ է գտնում և փոխվում դեպի լավը։Ես շատ կցանկանայի,որ աշխարհի բոլոր տիկնիկները գտնեին բարի տերեր և միշտ լցվեին գունավոր գնդիկներոն։

10-08-2019 12:22 Էմմա Մաիլյան
Խաղալիքների տուն պատմվածքը իմ ամենասիրելին դարձավ, այն յուրահատուկ գիրք է։ Լոլոն և Լուլուն լավ և բարի ընկերներ են և ես ուզեմ եմ, որ բոլորը այդպիսին լինեին։

08-08-2019 23:00 Հրանտ Սարգսյան
Այս գիրքը այնքան հետաքրքիր էր, որ ես այն կարդացի ընդամենը 1 շնչով։Հեքիթը ինձ ուսուցանեց,որ միշտ պետք է գնահատել քո ունեցածը։Պետք է միշտ լինել բարի և բարին տարբերել չարից։Նաև ես էլ կցանկանաի ունենալ այդպիսի մի տիկնիկ,որպեսզի իմանամ թե ինչքան եմ ես չարություն արել։

08-08-2019 11:19 Արմեն Հարությունյան
Ուսուցանող պատմություն է մարդու լավ ու վատ արարքների մասին։ Կարելի է նման խաղալիք ունենալ և վերահսկել լավ ու վատ արարքները։ Շնորհակալություն Հասմիկ Ափոյանին։

07-08-2019 10:51 Վարդան Մաիլյան
Շատ հետաքրքիր պատմություն էր երկու տարբեր ճակատագրերի հանդիպած խաղալիքների մասին: Շատ ուրախ եմ, որ կամակոր ու անտանելի բնավորությամբ տղան փոխվեց Լոլոի շնորհիվ: Ես էլ եմ որոշել նման խաղալիքներ պատրաստել ու ամեն օր չափել իմ լավ ու վատ արարքները:

04-08-2019 18:16 Կարեն Ասատուրով
ՄԻ շատ արտասովոր ու գեղեցիկ գիրք ,նույնքան արտասովոր ու գեղեցիկ բովանդակությամբ: Սա հեքիաթ է մի քաղաքի մասին ,որտեղ ապրում էին աշխարհի բոլոր հեքիաթների հերոսները: Հենց այդ քաղաքում էլ գտնվում էր ,,Խաղալիքների տունը,,: Ես մի պահ անգամ այս քաղաքը ,Երկնագույն նետ,,-ի Բեֆինայի տանը նմանեցրեցի: Ահա հենց այստեղ էլ ապրում էին երկու արտասովոր տիկնիկները ՝Լոլոն ու Լուլուն , որոնց գլուխները լցվում էին գունովոր կամ սև գնդիկներով ,ըստ իրենց տերերի կատարած արարքների: Տղայի վատ վարվելաձևի պատճառով Լոլո անունով տիկնիկի գլխում այնքան շատ սև գնդիկներ էին հավաքվել , որ նա հիվանադացել էր : Բայց իմաստունի խորհրդով տիկնիկը կարողացավ բուժել չար տղային , նրա մեջ բարություն մցրեց և արդյունքում կարողացավ ինքն էլ շատացնել իր գլխի գունավոր գնդիկները և լավանալ: Գիրքն այն մասին է , որ մադը չի կարող բացարձակ բարի կամ չար լինել , պարզապես պետք է կարողանալ մարդու մեջ միշտ բարին փնտրել :

31-07-2019 12:31 Իդա Թավադյան
Երբ մասնակցեցի Հասմիկ Ափոյանի <<Խաղալիքների տունը>> գրքի շնորհանդեսին, շատ ոգևորված էի, և անչափ ուրախ եմ , որ առաջին կարծիքը ես եմ գրում։ Այս գիրքը պատմություն է չարի ու բարու հավերժ պայքարի մասին։ Ինչպես հեքիաթնոերում, այնպես էլ կյանքում,միշտ բարին հաղթում է չարին։ Խաղալիքների տունը մի խանութ է, որտեղ կային շատ խաղալիքներ։ Դրանցից առանձնանում էին աղջիկ տիկնիկը՝ Լուլուն, և տղա տիկնիկը՝Լոլոն։ Տղան, իմաստունի շնորհիվ, կարողացավ հաղթահարել չարին և իր գորշ գնդիկները կամաց-կամաց սկսեցին դառնալ գունավոր։ Հետաքրքիր էր տղայի վերափոխումը․ <<Երբ սեր ու բարություն ես սփռում շուջդ, այն վերադառնում է քեզ։ Հասկացա, որ չարի դեմ պետք է պայքարել, ու եթե բոլորը միայն բարիք գործեն, մեր մոլորակը կծաղկի, պատերազմները կդադարեն, մարդիկ կապրեն խաղաղ ու երջանիկ>>։



ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
 
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Thumbnail Slider


Կարծիքներ

      
Մարիամ Բադալյան
Շատ հետաքրքիր գիրք է,ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍՈՒՀԻՆ 'ՍԱՌԱՆ ,անցնելով դժվար օրեր ,նա հաղթահարում է իր առջև բոլոր խնդիրները,իմ համար նա բարի,մեծահոգի ,խելացի կերպար է և ես որոշել եմ այս գիրքն ունենալ իմ մեծ գրադարանում:

Կարեն Ասատուրով
Երբ մայրիկս իր հետ տուն բերեց այս գիրքը ես նրա էջերի քանակը տեսնելով մտածեցի , որ վերջ ես ողջ ամառ այս գիրքը հազիվ վերջացնեմ ու տնակի մյուս գրքերին մտքումս ցտեսություն ասեցի : Բայց ինքս էլ չհասկացա այն ինչպես սկսեցի ու վերջացրեցի: Ծանոթացա հրաշք մի աղջկա ՝Մերի Լենոքսին ու նրա հետ միասին ճանապարհորդեցի բազմաթիվ գաղտնիքներով լի խորհրդավոր պարտեզով : Ծանոթացա Դիքոնի հետ , ով հասկանում էր կենդանիների լեզուն, ում հետ միասին Մերին կարղացավ կյանք վերադարձնել անկողնուն գամված Քոլինին : Գիրքը իսկական անկեղծ ընկերության մասին պատմող հսկա մի շտեմարան է :

Ռոբերտ Համբարձումյան
Երբ կարդեւմ էի այս գիրքը,ինձ թվում էր,որ 《Խորհրդավոր պարտեզում》 ինչ -որ սարսափելի բաներ պիտի կատարվեն։Սակայն շատ զարմացա և ուրախացա,որ Մերին գտավ պարտեզի դուռը,ընկերացավ Դիքոնի հետ և կյանքի կոչեց զարմիկ Քոլինին։Ես այս գիրքը մի փոքր նմանեցնում եմ 《Հայդի》-ին,ուր Հայդին էլ կյանքի է կոչում Կլարային։

Մարի Տեր-Թադևոսյան
Այս գիրքն ինձ ամենաշատն է դուր եկել: Այն սովորեցնում է, որ բնությունը կարող է բուժել մարդուն, եթե նա հավատա և ճիշտ վարվի բնության հետ: Մերին իր հետաքրքրասիրու- թյամբ կարողացավ բացահայտել խորհրդավոր պարտեզը, որի միջոցով էլ բուժեց զարմիկին: ;

Էլեն Եսայան
Այս գիրքը ինձ շատ դուր եկավ:Շատ հետաքրքիր էր այն կարդալը:Խոևհուրդ կտամ բոլորին կարդալ Ֆրենիս Հոջսոն Բրնեթի այս հրաշալի գիրքը:Մերին իր հետաքրքրասիրությամբ ստիպեց ինձ իր մասին պատմող գիրքը պահել ինձ:Շաաաատ սիրեցի այն:

Նազենի Հակոբյան
Ես այս բոլոր գրքերից ամենաշատը սիրեցի հենց այս գիրքը: Մերին շատ հետաքրքրասեր աղջիկ էր: Եվ նա իր հետաքրքրասիրության շնորհիվ շատ բաներ պարզեց: Ես էլ շատ կուզեի հայտնվել Խորհրդավոր Պարտեզում:

Մարինե Թոխյան
Inc dur ekav Merin na uner bari sirt ev hogi na karoxacav bujel ir zarmikin ev tarav patez dur ekav naev Diqony ov xosum er kendanineri het es ayn shat sireci

Նարե Մաճկալյան
Ինձ գրքի հերոսներից շատ դուր եկավ Մերի Լենոքսը : Իմ կարծիքով Մերին շատ հետաքրքրասեր էր : Նա ծանոթացավ նաև իր զարմիկի հետ և նրան տարավ խորհրդավոր պարտեզը : Նա հիվանդ էր իր հայրիկի նման և հայրը դրա պատճառով չէր սիրում նրան : Բայց խորհրդավոր արտեզու ա քայլել սովորեց :



            © 2014-2018 Zangak 97