Գլխավոր     Մեր մասին     Գրախանութ     Նորություններ և միջոցառումներ     Հետադարձ կապ   
    Փնտրել
 
 
   
 


Նորություններ և միջոցառումներ

17-12-2018 ՀԱՅԵՐԵՆ Է ԹԱՐԳՄԱՆՎԵԼ ՍԱԼՄԱՆ ՌՈՒՇԴԻԻ ԿԵՍԳԻՇԵՐԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ ՎԵՊԸ

 Արամ Արսենյանի բնագրային թարգմանությամբ հայերեն լույս է տեսել Սալման Ռուշդիի «Կեսգիշերի զավակները» գիրքը: Վեպը հեղինակին միջազգային ճանաչում է բերել, արժանացրել բազմաթիվ մրցանակների, այդ թվում` «Բուքերների Բուքերի», որը տրվում է երբևէ բուքերյան մրցանակ ստացած գրքերից լավագույնին:

 

Ավելին >>
 
03-12-2018 ՑԱՎԵՐ ԲՌՆՈՂԸ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

 Գրքի երևանյան 2-րդ փառատոնի շրջանակներում՝ դեկտեմբերի 1-ին, տեղի ունեցավ Լևոն Շահնուրի «Ցավեր բռնողը» գրքի շնորհանդեսը: Հեղինակը նոր ու անսովոր տեսանկյուններով, փիլիսոփայական խորհրդածություններով, հաճախ հակաուտոպիական պատումներով ու հմայական-ծիսական ոճավորմամբ ձգտում է ներթափանցելու կեցության խորքերը, պատկերելու աշխարհն ու այն կազմող իրերն ու մարդկանց ընդունված պայմանականություններից անդին:

 

Ավելին >>
 
30-11-2018 ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՎԵՐԳԻԼԻՈՍԻ «ԷՆԵԱԿԱՆ» ԷՊՈՍԸ

 Լատիներեն բնագրից արևելահայերեն առաջին ամբողջական թարգմանությամբ՝ ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով,  լույս է տեսել Վերգիլիոսի «Էնեական» էպոսը: Արկածալից դեպքերով, բանաստեղծական վառ և նկարեն պատկերներով ու մարդկային հարաբերություննների հուզիչ դրվագներով լի այս երկը, որ պատմում է Հռոմի հիմնադրման առասպելական նախապատմությունը՝ ընթերցվում է կլանված ուշադրությամբ:

 

Ավելին >>
 
22-10-2018 ՀԱՅԵՐԵՆ Է ԹԱՐԳՄԱՆՎԵԼ ՅԱՍՄԻՆԱ ՌԵԶԱՅԻ ՊԻԵՍՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Ֆրանսիայի ամենաշատ թարգմանված և բեմադրված դրամատուրգ Յասմինա Ռեզայի պիեսներն արդեն հասանելի են հայերենով: Ժամանակակից թեմաներով այս պիեսները թարգմանվել են ավելի քան 35 լեզուներով և բեմադրվել աշխարհի խոշորագույն թատրոններում: Գրքում ներկայացված «Սպանդի Աստվածը», «Զրույցներ հուղարկավորությունից հետո», «Ձմեռնամուտ», «Պատահականության մարդը», «Արվեստ», «Կյանքի երեք տարբերակ» պիեսները հայերեն է թարգմանել բեմադրիչ, թարգմանիչ և դերասանուհի Սաթէ Խաչատրյանը: «Ժամանակակից պիեսները ձևավորում են ժամանակակից թատրոնների խաղացանկերը և այդ պիեսների թարգմանությունն ու դրանք հանրությանը հանձնելը հավասարազոր է ժամանակակից թատրոնի պատմության փոխանցմանը»,- ասում է Յասմինա Ռեզայի պիեսների հայերեն թարգմանիչ Սաթէ Խաչատրյանը:

Ավելին >>
 
17-10-2018 ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ 2018
«Հոկտեմբերի 10-14-ը Մայնի Ֆրանկֆուրտում մասնակցեցինք գրքի միջազգային ավանդական տոնավաճառին, ունեցանք հանդիպումներ ու կատարեցինք մեր հերթական բերքահավաքը՝ ձեռք բերելով մի շարք գրքրեի հեղինակային իրավունքներ։ Իսկ այդ ընթացքում Արեւիկ Դորի «Ժիրո» այլընտրանքային այբբենարան-ալբոմը շահեց Միջազգային երիտասարդական գրադարանի «Սպիտակ ագռավ» մրցանակը եւ ընդգրկվեց գրադարանի ամենամյա կատալոգում։
Ավելին >>
 

Թերապևտիկ հեքիաթներ

արդյունք էջում  1  Ցուցադրվում է 1-ից 6 (առկա 6-ից)

Հեքիաթ նապաստակի և իր մայրիկի մասին Հեքիաթ նապաստակի և իր մայրիկի մասին Քրիստինե Մկրտչյան 800 ՀՀ դրամ Գնել
Հեքիաթ փոքրիկ Անիի մասին Հեքիաթ փոքրիկ Անիի մասին Քրիստինե Մկրտչյան 800 ՀՀ դրամ Գնել
Շնիկ Ռեյը Շնիկ Ռեյը Քրիստինե Մկրտչյան 800 ՀՀ դրամ Գնել
Չարաճճի արջուկն ու կախարդական գլխարկը Չարաճճի արջուկն ու կախարդական գլխարկը Քրիստինե Մկրտչյան 800 ՀՀ դրամ Գնել
Փշոտ ոզնու հեքիաթը Փշոտ ոզնու հեքիաթը Քրիստինե Մկրտչյան 800 ՀՀ դրամ Գնել
Փոքրիկ տղան և բարի փերին Փոքրիկ տղան և բարի փերին Քրիստինե Մկրտչյան 800 ՀՀ դրամ Գնել

արդյունք էջում  1  Ցուցադրվում է 1-ից 6 (առկա 6-ից)
Բաժիններ
Արժույթներ
Հեղինակներ