17-12-2018ՀԱՅԵՐԵՆ Է ԹԱՐԳՄԱՆՎԵԼ ՍԱԼՄԱՆ ՌՈՒՇԴԻԻ ԿԵՍԳԻՇԵՐԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ ՎԵՊԸ
Արամ Արսենյանի բնագրային թարգմանությամբ հայերեն լույս է տեսել Սալման Ռուշդիի «Կեսգիշերի զավակները» գիրքը: Վեպը հեղինակին միջազգային ճանաչում է բերել, արժանացրել բազմաթիվ մրցանակների, այդ թվում` «Բուքերների Բուքերի», որը տրվում է երբևէ բուքերյան մրցանակ ստացած գրքերից լավագույնին:
Գրքի երևանյան 2-րդ փառատոնի շրջանակներում՝ դեկտեմբերի 1-ին, տեղի ունեցավ Լևոն Շահնուրի «Ցավեր բռնողը» գրքի շնորհանդեսը: Հեղինակը նոր ու անսովոր տեսանկյուններով, փիլիսոփայական խորհրդածություններով, հաճախ հակաուտոպիական պատումներով ու հմայական-ծիսական ոճավորմամբ ձգտում է ներթափանցելու կեցության խորքերը, պատկերելու աշխարհն ու այն կազմող իրերն ու մարդկանց ընդունված պայմանականություններից անդին:
30-11-2018ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՎԵՐԳԻԼԻՈՍԻ «ԷՆԵԱԿԱՆ» ԷՊՈՍԸ
Լատիներեն բնագրից արևելահայերեն առաջին ամբողջական թարգմանությամբ՝ ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով, լույս է տեսել Վերգիլիոսի «Էնեական» էպոսը: Արկածալից դեպքերով, բանաստեղծական վառ և նկարեն պատկերներով ու մարդկային հարաբերություննների հուզիչ դրվագներով լի այս երկը, որ պատմում է Հռոմի հիմնադրման առասպելական նախապատմությունը՝ ընթերցվում է կլանված ուշադրությամբ:
22-10-2018ՀԱՅԵՐԵՆ Է ԹԱՐԳՄԱՆՎԵԼ ՅԱՍՄԻՆԱ ՌԵԶԱՅԻ ՊԻԵՍՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
Ֆրանսիայի ամենաշատ թարգմանված և բեմադրված դրամատուրգ Յասմինա Ռեզայի պիեսներն արդեն հասանելի են հայերենով: Ժամանակակից թեմաներով այս պիեսները թարգմանվել են ավելի քան 35 լեզուներով և բեմադրվել աշխարհի խոշորագույն թատրոններում: Գրքում ներկայացված «Սպանդի Աստվածը», «Զրույցներ հուղարկավորությունից հետո», «Ձմեռնամուտ», «Պատահականության մարդը», «Արվեստ», «Կյանքի երեք տարբերակ» պիեսները հայերեն է թարգմանել բեմադրիչ, թարգմանիչ և դերասանուհի Սաթէ Խաչատրյանը: «Ժամանակակից պիեսները ձևավորում են ժամանակակից թատրոնների խաղացանկերը և այդ պիեսների թարգմանությունն ու դրանք հանրությանը հանձնելը հավասարազոր է ժամանակակից թատրոնի պատմության փոխանցմանը»,- ասում է Յասմինա Ռեզայի պիեսների հայերեն թարգմանիչ Սաթէ Խաչատրյանը:
17-10-2018ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ 2018
«Հոկտեմբերի 10-14-ը Մայնի Ֆրանկֆուրտում մասնակցեցինք գրքի միջազգային ավանդական տոնավաճառին, ունեցանք հանդիպումներ ու կատարեցինք մեր հերթական բերքահավաքը՝ ձեռք բերելով մի շարք գրքրեի հեղինակային իրավունքներ։ Իսկ այդ ընթացքում Արեւիկ Դորի «Ժիրո» այլընտրանքային այբբենարան-ալբոմը շահեց Միջազգային երիտասարդական գրադարանի «Սպիտակ ագռավ» մրցանակը եւ ընդգրկվեց գրադարանի ամենամյա կատալոգում։