Գլխավոր     Մեր մասին     Գրախանութ     Նորություններ և միջոցառումներ     Հետադարձ կապ   
    Փնտրել
 
 
   
 


Նորություններ և միջոցառումներ

03-12-2018 ՑԱՎԵՐ ԲՌՆՈՂԸ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

 Գրքի երևանյան 2-րդ փառատոնի շրջանակներում՝ դեկտեմբերի 1-ին, տեղի ունեցավ Լևոն Շահնուրի «Ցավեր բռնողը» գրքի շնորհանդեսը: Հեղինակը նոր ու անսովոր տեսանկյուններով, փիլիսոփայական խորհրդածություններով, հաճախ հակաուտոպիական պատումներով ու հմայական-ծիսական ոճավորմամբ ձգտում է ներթափանցելու կեցության խորքերը, պատկերելու աշխարհն ու այն կազմող իրերն ու մարդկանց ընդունված պայմանականություններից անդին:

 

Ավելին >>
 
30-11-2018 ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՎԵՐԳԻԼԻՈՍԻ «ԷՆԵԱԿԱՆ» ԷՊՈՍԸ

 Լատիներեն բնագրից արևելահայերեն առաջին ամբողջական թարգմանությամբ՝ ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով,  լույս է տեսել Վերգիլիոսի «Էնեական» էպոսը: Արկածալից դեպքերով, բանաստեղծական վառ և նկարեն պատկերներով ու մարդկային հարաբերություննների հուզիչ դրվագներով լի այս երկը, որ պատմում է Հռոմի հիմնադրման առասպելական նախապատմությունը՝ ընթերցվում է կլանված ուշադրությամբ:

 

Ավելին >>
 
22-10-2018 ՀԱՅԵՐԵՆ Է ԹԱՐԳՄԱՆՎԵԼ ՅԱՍՄԻՆԱ ՌԵԶԱՅԻ ՊԻԵՍՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Ֆրանսիայի ամենաշատ թարգմանված և բեմադրված դրամատուրգ Յասմինա Ռեզայի պիեսներն արդեն հասանելի են հայերենով: Ժամանակակից թեմաներով այս պիեսները թարգմանվել են ավելի քան 35 լեզուներով և բեմադրվել աշխարհի խոշորագույն թատրոններում: Գրքում ներկայացված «Սպանդի Աստվածը», «Զրույցներ հուղարկավորությունից հետո», «Ձմեռնամուտ», «Պատահականության մարդը», «Արվեստ», «Կյանքի երեք տարբերակ» պիեսները հայերեն է թարգմանել բեմադրիչ, թարգմանիչ և դերասանուհի Սաթէ Խաչատրյանը: «Ժամանակակից պիեսները ձևավորում են ժամանակակից թատրոնների խաղացանկերը և այդ պիեսների թարգմանությունն ու դրանք հանրությանը հանձնելը հավասարազոր է ժամանակակից թատրոնի պատմության փոխանցմանը»,- ասում է Յասմինա Ռեզայի պիեսների հայերեն թարգմանիչ Սաթէ Խաչատրյանը:

Ավելին >>
 
17-10-2018 ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ 2018
«Հոկտեմբերի 10-14-ը Մայնի Ֆրանկֆուրտում մասնակցեցինք գրքի միջազգային ավանդական տոնավաճառին, ունեցանք հանդիպումներ ու կատարեցինք մեր հերթական բերքահավաքը՝ ձեռք բերելով մի շարք գրքրեի հեղինակային իրավունքներ։ Իսկ այդ ընթացքում Արեւիկ Դորի «Ժիրո» այլընտրանքային այբբենարան-ալբոմը շահեց Միջազգային երիտասարդական գրադարանի «Սպիտակ ագռավ» մրցանակը եւ ընդգրկվեց գրադարանի ամենամյա կատալոգում։
Ավելին >>
 
16-10-2018 ՀԱՅԵՐԵՆ ԵՆ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ ԱՐԹՈՒՐ ՄԻԼԼԵՐԻ ՊԻԵՍՆԵՐԸ

Առաջին անգամ Հայաստանում և հայերեն լույս են ընծայվում Արթուր Միլլերի վաղ շրջանի հանրահայտ չորս ողբերգությունները՝ «Բոլոր իմ որդիները» (1947), «Վաճառողի մահը» (1949), «Սալեմի դատավարությունը» (1953), և «Տեսարան կամուրջից» (1955) թատերագրությունները, թարգմանիչը Հասմիկ Սեյմորն է:


Ավելին >>
 

ՆՎԵՐ ԳՐՔԵՐ
Լինում է, չի լինում...
5,200 ՀՀ դրամ
Սպիտակ Ժանիքը (վերապատում)
3,400 ՀՀ դրամ
Ներկայացնում են պլաստիլինե հերոսները: 3 գիրք
7,400 ՀՀ դրամ
Ավելին >>

ՄԱՆԿԱԿԱՆ
Պատմություններ Շեքսպիրից
7,900 ՀՀ դրամ
Խորհրդավոր պարտեզը (փափուկ կազմ)
2,900 ՀՀ դրամ
Թվեր
1,000 ՀՀ դրամ
Ավելին >>

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ
Ձեռքերը
2,000 ՀՀ դրամ
Ծիրանի փողը
1,800 ՀՀ դրամ
Կարճ զբոսանք Օիշիդա` գետի երկայնքով
1,000 ՀՀ դրամ
Ավելին >>

Նոր հրատարակություններ


Բաժիններ
Արժույթներ
Հեղինակներ