Գլխավոր     Մեր մասին     Գրախանութ     Նորություններ և միջոցառումներ     Հետադարձ կապ   
    Փնտրել
 

1,800 ՀՀ դրամ

Պատմության խնդիրների և առաջադրանքների ժողովածու
ISBN: 978-99941-1-560-0

Հեղինակ/ներ` Աշոտ Ղուկասյան, Ռուդիկ Վարդանյան, Հասմիկ Մարգարյան, Արման Մալոյան, Արամ Նազարյան
Էջեր` 160
Կազմ` փափուկ
Չափեր` 14.5x20սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2008

     Ժողովածուում ընդգրկված խնդիր–առաջադրանքերը և թեստերը վերաբերվում են «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաներին: Յուրաքանչյուր առարկայից կազմված խնդիր–առաջադրանքները տրվում են ժամանակագրական հաջորդականությամբ և ընդգրկում են պատմության բոլոր փուլերը` հին և միջին դարեր, նոր և նորագույն ժամանակներ: Ժողովածուում ընդգրկված հարցերն ու առաջադրանքները հասցեագրված են ինչպես ուսուցիչներին, այնպես էլ աշակերտներին: Այդ հարցերի, խնդիր–առաջադրանքների ու թեստերի լուծումը, դրանց պատասխանների որոնումը պահանջում են լրացուցիչ գիտելիքներ, ստեղծագործական մտածողություն, սկզբնաղբյուրների վրա աշխատելու և տեղեկատվությունը մշակելու կարողություներ: Հարցերը և առաջադրանքերը բաժանվում են 3 խմբի.
     1. Ընդհանուր նկարագրողական տեղեկություններ պարունակող առաջադրանքներ.
     2. Սկզբնաղբյուրների հետ կապված և վերլուծություն պահանջող առաջադրանքներ.
     3. Այլընտրանք պարունակող պատմական նյութերի նկատմամբ սեփական մոտեցում, կարծիք և տեսակետ պահանջող առաջադրանքեր:
     Աշակերտներին վերաբերող առաջադրանքները հիմնականում թեստային բնույթ ունեն և պահանջում են փաստերի և երևույթների համապատասխանեցում և դրանց հաջորդական դասավորություն: Աշակերտների համար նախատեսված նորագույն շրջանին վերաբերող գրեթե բոլոր առաջադրանքները տրամաբանական են և ուղղված են պատմական փաստերի ու երևույթների պատճառահետևանքային կապերի բացահայտմանը:
    Խնդիրներին և առաջադրանքների պատասխանելիս խորհուրդ է տրվում դրանք ձևակերպել պարզ, կոնկրետ և հստակ, առանց շեղվելու և երկրորդական փաստերի վրա հենվելու:
Կարծիքներ

Կարծիք գրել Հետ

Բաժիններ
Հեղինակներ
Այլ ապրանքներ
Արժույթներ
Հեղինակներ
Կիսվել հղումով