Հեղինակ` Օնոր Հեդ
Էջեր` 120
Կազմ` Ճկուն կոշտ
Չափեր` 21.5x24.5 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2015
 
Շունը մարդու լավագույն ընկերն է. սա վաղուց է հայտնի, սակայն ոչ բոլորը գիտեն այս հրաշք կենդանիների խնամքի ու կենսակերպի հետ կապված շատ ու շատ կարևոր հարցեր: Գրքում ներկայացված է շների ավելի քան հիսուն ցեղատեսակ, նրանց առանձնահատկությունները, սննդակարգային սահմանափակումները, ինչպես նաև վարժեցման մի շարք կանոններ:
 
Հայերենով առաջին անգամ հրատարակվող այսօրինակ գիրք–ուղեցույցը հրաշալիորեն կողմնորոշում է փոքրիկներին և նրանց ծնողներին շների ընտրության, խնամքի և վարժեցման հարցերում` սովորեցնելով նաև հարգել կենդանիների տրամադրությունն ու սովորույթները: