Գլխավոր     Մեր մասին     Գրախանութ     Նորություններ և միջոցառումներ     Հետադարձ կապ   
    Փնտրել
 

10,900 ՀՀ դրամ

«Երևան. ճեպանկարների գիրք» (հայերեն)
ISBN: 978-9939-68-542-7


Նկարիչներ` Արարատ Մինասյան, Զաքար Դեմիրճյան
Տեքստի հեղինակ` Քրիստ Մանարյան
Էջեր` 162
Կազմ` կոշտ
Չափեր` 20.5x28.5 սմ
Լեզու` հայերեն
Հրատարակված է` 2017

     «Երևան. ճեպանկարների գիրքը» ներկայացնում է մայրաքաղաքը ոչ միայն իր հարուստ պատմությամբ ու տեսարժան վայրերով, այլև գույներով ու բույրերով, աղմուկով ու երաժշտությամբ, հայտնի ու անհայտ բնակիչներով, ամեն վայրկյան տրոփող առօրյա կյանքով: Նկարիչներ Արարատ Մինասյանն ու Զաքար Դեմիրճյանը երբեմն հպանցիկ տպավորություններով, երբեմն էլ հիմնավոր ու խոհուն հայացքով երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին են փոխանցում հարուստ անցյալի ու աշխույժ ներկայի, Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկում կանգնած քաղաքի իրենց պատկերը՝ գունագեղ ու խայտաբղետ, տեղ–տեղ սև ու սպիտակ, սակայն երևանցիների համար մշտապես սիրելի, իսկ հյուրերի համար հետաքրքիր ու անսպասելի բացահայտումներով լի: Թեթև ուրվագծերով, երբեմն էլ թանձր վրձնահարվածներով ճեպանկարների միջոցով ներկայացող հին ու նոր Երևանի պատկերները է՛լ ավելի հարազատ կդարձնեն մայրաքաղաքը հայերի համար, իսկ զբոսաշրջիկների երևանյան ուղևորությունն այս գրքի ուղեկցությամբ անմոռանալի կդառնա:

    
    
    
Կարծիքներ

Կարծիք գրել Հետ

Բաժիններ
Հեղինակներ
Այլ ապրանքներ
Արժույթներ
Հեղինակներ
Կիսվել հղումով