Հեղինակ` Հանսյորգ Շերթենլայբ
Թարգմանությունը գերմաներենից` Լիանա Սաֆարյանի
Էջեր` 176
Կազմ` փափուկ
Չափեր` 12x20 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2017
 
Շվեյցարացի ժամանակակից հեղինակ Հանսյորգ Շերթենլայբի «Գիշերային լողորդը» վեպը տարանցիկ ժամանակների հետաքրքիր հյուսվածք է՝ առաջին սիրո, կարոտի, գաղտնիքների, վախերի, հույզերի ու ատելությունների, ինքնակայացման, ծնողների ու միջավայրի դեմ ընդդիմության մի բարդ ճանապարհի մասին։ Վեցօրյա ոդիսականի մեջ բացվում է պատանի հերոսի կենսագրությունը՝ սիրուն ու հաստատման հասնելու ճանապարհը լցնելով գեղեցկության, նվիրումի արժևորումով, պայքարելու կամքով: