Գլխավոր     Մեր մասին     Գրախանութ     Նորություններ և միջոցառումներ     Հետադարձ կապ   
    Փնտրել
 

3,500 ՀՀ դրամ

Քիմիա. 2018 թ. Միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան: Մաս II
ISBN: 978-9939-68-240-2

Հեղինակներ` Լիդա Սահակյան, Տարիել Ղոչիկյան, Համբարձում Խաչատրյան, Գյուլնարա Փալիկյան, Ժաննա Սարգսյան, Զեփյուռ Կարապետյան, Նինա Հոբոսյան, Գոհար Ներսիսյան, Սամվել Վարդապետյան, Առլիկ Խաչատրյան, Կարինե Ավետիսյան
Էջեր` 376
Կազմ` փափուկ
Չափեր` 17x24 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2018

     ՀՀ կառավարության և ԿԳ նախարարության կրթական քաղաքականության իրականացման շրջանակներում ներկայացվում է «Քիմիա» առարկայի միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանը՝ նախատեսված հիմնական և ավագ դպրոցների սովորողների, նախորդ տարիների շրջանավարտների, միասնական քննություններին նախապատրաստվողների, ինչպես նաև քիմիա դասավանդող ուսուցիչների համար:
     Շտեմարանը կարող է օգտագործվել նաև ուսումնական տարվա ընթացքում՝ ընթացիկ ստուգողական թեստային աշխատանքներ անցկացնելու, սովորողների գիտելիքների մակարդակի ստուգման և գնահատման համար: Ժողովածուն ուսուցիչներին կօգնի օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու ուսումնական գործընթացի արդյունքների վերաբերյալ և բարելավելու առարկայի ուսուցման ձևերն ու եղանակները: Ուսումնական ձեռնարկը հարմար է նաև սովորողների գիտելիքների յուրացման մակարդակի ինքնաստուգման և ինքնագնահատման համար:
     Շտեմարանում ընդգրկված են հանրակրթական դպրոցի «Քիմիա » առարկայի ծրագրային նյութերին համապատասխանող և դասընթացի գրեթե բոլոր բաժիններին վերաբերող առաջադրանքներ: Այն համապատասխանում է «2018 թ. միասնական քննության ուղեցույց»–ին, որտեղ ներկայացված են քննական թեստի կառուցվածքը և առաջադրանքների տեսակները: Միասնական քննությունների քննական թեստերի առաջադրանքները ընտրվում են շտեմարաններից:
     Սույն ձեռնարկը նախորդ տարիներին հրատարակված «Քիմիա. միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան»–ի երկրորդ մասի լրամշակված հրատարակությունն է, որը կազմված է երկու գլխից:

Գիրքը կարդացե՛ք այստեղ
Կարծիքներ

Կարծիք գրել Հետ

Բաժիններ
Հեղինակներ
Այլ ապրանքներ
Արժույթներ
Հեղինակներ
Կիսվել հղումով