Գլխավոր     Մեր մասին     Գրախանութ     Նորություններ և միջոցառումներ     Հետադարձ կապ   
    Փնտրել
 

4,900 ՀՀ դրամ

Խորհրդածություններ
ISBN: 978-9939-68-671-4

Հեղինակ` Մարկուս Ավրելիուս Անտոնինուս
Հին հունարենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները ` Արամ Թոփչյանի և Գոհար Մուրադյանի
Էջեր` 248+8էջ ներդիր
Կազմ` կոշտ
Չափեր` 13x20սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2018

     Մարկուս Ավրելիուսը, որը Հռոմի գահակալ է եղել մ.թ. 161–180 թթ., հայտնի է ոչ միայն իբրև արդար, իմաստուն ու հաջողակ միապետ, այլև իր «փիլիսոփա»՝ կայսրերի համար արտասովոր տիտղոսով: Նրա «Խորհրդածություններ» (կամ «Ինքն իրեն/Ինքն իր համար») պայմանական վերնագրով երկը, Սենեկայի (մ.թ. I դ.) ու Էպիկտետոսի (մ.թ. I–II դդ.) գրվածքների հետ, համարվում է ստոիկյան փիլիսոփայության կարևորագույն աղբյուր:
     Այն բացառիկ է մի քանի առումով: Հեղինակը երկը հասցեագրել է ինքն իրեն, ինչը զուգահեռ չունի անտիկ գրականության մեջ: Հեղինակը Հռոմի կայսրն է, բայց փիլիսոփայական գործ է գրել, այն էլ՝ ոչ թե լատիներեն, այլ հունարեն (որը փիլիսոփայության ուսուցման լեզուն էր):
     Հեղինակը, թվում է, մտադրություն չի ունեցել այն հրապարակելու: Երկը չի պարունակում ստոիկյան ուսմունքի համակարգված շարադրանք, այլ գրված է օրագրի կամ անձնական գրառումների ձևով: Այն լի է թևավոր խոսքերով, սեղմ ու դիպուկ սահմանումներով, հետաքրքիր մտորումներով, հիշեցումներով ու հորդորներով: Եվ թեպետ դրանք հասցեագրված են իր իսկ հոգուն՝ նրա ինքնատիրապետման ու ինքնակատարելագործման նպատակով, բայց գիրքն այնպիսի խոր ու համամարդկային բովանդակություն ունի, որ, 1559 թ. առաջին տպագրությունից ի վեր, համարվում է հունահռոմեական գրական մեծագույն կոթողներից մեկը:
     Այն անթիվ-անհամար անգամ հրատարակվել է ու թարգմանվել տարբեր լեզուներով՝ նշանակալի ազդեցություն գործելով հայտնի հասարակական, քաղաքական գործիչների և մտավորականների վրա: Սույն գիրքն ընդգրկում է «Խորհրդածություններ»-ի հայերեն առաջին բնագրային և ամբողջական թարգմանությունը՝ առաջաբանով ու մանրամասն ծանոթագրություններով:

    
Կարծիքներ

Կարծիք գրել Հետ

Բաժիններ
Հեղինակներ
Այլ ապրանքներ
Արժույթներ
Հեղինակներ
Կիսվել հղումով