Home     About Us     Bookstore     News & events     Contact Us   
    Search
 

5,700.00AMD

King Lear
[978-9939-68-425-3]

King Lear

Add to Cart















Date Added: Monday 18 January, 2016 by Արսեն Հովհաննիսյան

Այս գիրքը կարդացել եմ մեծ ուշադրությամբ ու հետաքրքրությամբ: Աշխատասիրողն այն բացառիկ գրականագետ-բանասերներից է, որոնք կարող են նաև չափածո բարձրարժեք թարգմանություն անել: Առաջաբանի հենց սկզբից երևում է, որ ուսումնասիրությունը գրված է բանիմաց ու փորձառու մասնագետի ձեռքով: Շեքսպիրի այս մեծագույն ողբերգության ստեղծման պատմական կոնտեքստը և գրականագիտական արժևորման համառոտ պատմությունը ներկայացված են փոքր ծավալի մեջ հարուստ նյութ ընդգրկելու հմտությամբ, իսկ երկի բովանդակության վերլուծությունը խորն է և առինքնող: Ընդգրկուն ծանոթագրությունները կազմելիս Արամ Թոփչյանը մանրակրկիտ ուսումնասիրել և ձեռքի տակ ունեցել է օտարալեզու բազմաթիվ ու լավագույն աշխատություններ` հայ ընթերցողին մատուցելով այնպիսի ուշագրավ տեղեկություններ ու դիտարկումներ, որոնք մեզանում առաջին անգամ են մտնում շրջանառության մեջ: Աննախադեպ է նաև շեքսպիրյան չափածոյի թարգմանության համար ընտրված ռիթմը` կարճ ու հատու և միաժամանակ սահուն ու ականջի համար հաճելի չափատողերով: Թարգմանչին հաջողվել է լուծել չափազանց բարդ խնդիր. ապահովել իմաստային առումով ճշգրիտ և դրա հետ մեկտեղ գեղեցիկ, բանաստեղծական թարգմանություն: Գրքի ձևավորումը ճաշակով է, տպագրության որակը` բարձր: Սա հիանալի առիթ է` շնորհավորելու և նորանոր նման արժեքավոր հրատարակություններ մաղթելու «Զանգակ»-ին:

Rating: 5 of 5 Stars! [5 of 5 Stars!]

Write Review Back
Program Updates
Authors Info
Other products
Currencies
Authors
Share Product