Գլխավոր     Մեր մասին     Գրախանութ     Նորություններ և միջոցառումներ     Հետադարձ կապ   
    Փնտրել
 

4,400.00AMD

Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը
[978-9939-68-464-2]

Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը

Ավելացնել զամբյուղում















Ավելացման ամսաթիվ` Monday 20 June, 2016 ըստ Արեգ Միրզոյան

Լինելով Հարրի Փոթերի Աշխարհի 13-ամյա երկրպագու, անհամբեր սպասում էի տվյալ թարգմանության լույս տեսնելուն։ Բծախնդիր և քմահաճ բնավորությունս պարտադրում էր բարձր որակի և անթերի թարգմանության առկայություն։ Այս թարգմանությունը հենց այդպիսին է։ Տիկին Ալվարդ Ջիվանյանը՝ տվյալ գրքի թարգմանիչը, ընթացքում համոզեց ինձ իր մասնագիտական բարձր ձիրքին թե լեզուների ասպարեզում և թե գրականության պատմության առհասարակ։ Ծանոթանալով այդ կնոջ աշխատանքին մի անգամ ևս գումարվեց համոզմունքս ձեռք բերելու գիրքը, և ասեմ Ձեզ, լիովին արդարացան իմ բոլոր սպասելիքները։ Ինքս կարդացել եմ բնօրինակը նույնպես և հաճելիորեն հայտանբերեցի - հայերենով թարգմանությունը, կոնկրետ ինձ համար, հավասարվեց բնօրինակին որակի և ուշադրությունը գրավելու առումով։ Նույնիսկ նոր ինֆորմացիա սովորեցի ՀՓ-ի Աշխարհից, կարդալով տվյալ գրքում էջաներքևի բացատրությունները և մեկնաբանումները անգլերեն լեզվի պատմության, ինչպես նաև որոշ Լատինական բառերի սկզբնաղբյուրների վերաբերյալ։ Շնորհակալ եմ նման հրաշալի նվերի համար հարգելի "Զանգակ" Հրատարակչություն։ Հույսով եմ 2-րդ հատորի լույս տեսնելը շատ չի հետաձգվի։

Դասակարգում` 5 5 աստղից [5 5 աստղից]

Կարծիք գրել Հետ
Բաժիններ
Հեղինակներ
Այլ ապրանքներ
Արժույթներ
Հեղինակներ
Կիսվել հղումով