Home     About Us     Bookstore     News & events     Contact Us   
    Search
 

6,400.00AMD

The Kite Runner
[978-9939-68-536-6]

The Kite Runner

Add to Cart















Date Added: Friday 25 August, 2017 by Ռուզան Ամիրաղյան

«Օդապարուկ թռցնողը» եղբայրության, անձնազոհության, մեղանչման ու քավության արդիականությունը երբեք չկորցնող խոհածին պատում է՝ յուրաքանչյուրիս համար և յուրաքանչյուրիս մասին, թեև իրադարձությունների մեծ մասը ծավալվում է հաճախ այնքան հեռու թվացող Աֆղանստանում:

Մեծ արձագանք ստացած այս վեպի հայերեն թարգմանությունն, անշուշտ, նախ և առաջ կոչված է հիշեցնելու դրանում վերհանված թեմաների կարևորությունը, մարդկային արժեքների ունիվերսալությունն՝ անկախ աշխարհագրությունից, քաղաքականությունից, կրոնից կամ այլից: Ծանոթ լինելով նաև վեպի բնօրինակին՝ միանշանակ կարելի է ասել, որ թարգմանությունն առավելագույն կերպով արտացոլում է վեպում օգտագործված լեզվի բոլոր նրբությունները: Հայերենի արտահայտչամիջոցները թույլ են տվել և՛արտահայտել անգլերենի նրբերանգները, և՛ հատկապես պահպանել գրքի հերոսների՝ փուշտուով արված մեջբերումները: Սա, իհարկե, նաև թարգմանչի մանրակրկիտ աշխատանքի և նյութին լիարժեք տիրապետելու արդյունք է:

Շնորհակալություն Մարիա Սադոյանին՝ այս հրաշալի թարգմանության համար: Շնորհակալություն նաև «Զանգակ» հրատարակչությանը՝ նախաձեռնության և իրականացման համար:

Rating: 5 of 5 Stars! [5 of 5 Stars!]

Write Review Back
Program Updates
Authors Info
Other products
Currencies
Authors
Share Product