Գլխավոր     Մեր մասին     Գրախանութ     Նորություններ և միջոցառումներ     Հետադարձ կապ   
    Փնտրել
 

Վճարում, առաքում և վերադարձ

Ձեր ընտրած հրատարակումները զամբյուղում ավելացնելուց հետո (պատվերը հաստատելուց առաջ), երբ դուք ընտրեք «Դուրս գալ», կտեսնեք ձեր պատվերի ընդհանուր արժեքը (այսինքն` հրատարակումների արժեք + առաքման արժեք):

Վճարում

Կայքի Գրախանութից կատարված գնումների համար կարող եք վճարել հետևյալ երեք եղանակներով.

1. Բանկային քարտերով` մեր օնլայն գրախանութից գնումներ կատարելիս դուք կարող եք վճարումները կատարել միջազգային բանկային քարտերով: Վճարումն իրականացվում է 2checkout.com Inc. (Ohio, USA) կողմից, որն ընդունում է հիմնական բանկային քարտերը:

2. Կանխիկով` այս տարբերակը գործում է միայն եթե վճարողը վճարման պահին գտնվում է Երևանում: Վճարումը կատարվում է մեր առաքիչին:

3. Բանկային փոխանցմամբ` եթե դուք ցանկանում եք փոխանցել պատվերի ընդհանուր գումարը մեր բանկային հաշվին, ապա հաշվեհամարը կարող եք գտնել պատվիրման գործընթացի վերջում:

Եթե ձեզ անհրաժեշտ են ավելի մանրամասն տեղեկություններ վճարման տարբերակների և գործընթացների մասին, կապվել մեզ հետ:

Առաքում

Մենք առաքում ենք մեր հրատարակումները Հայաստանի տարածքում և դրա սահմաններից դուրս: Երևան քաղաքում առաքման գումարը 1000 ՀՀ դրամ է, իսկ դեպի Հայաստանի այլ վայրեր և Հայաստանի սահմաններից դուրս առաքման գումարը կախված է պատվերի քաշից և առաքվող երկրից:

Եթե ձեզ անհրաժեշտ են ավելի մանրամասն տեղեկություններ առաքման տարբերակների, ժամկետների մասին խնդրում ենք կապվել մեզ հետ:



Բաժիններ
Արժույթներ
Հեղինակներ