Ուսուցչի ձեռնարկը կազմված է երկու մասից՝ «Այբբենարան» և «Մայրենի 1» դասագրքերով արդյունավետորեն աշխատելու համար։ Ձեռնարկում ներկայացված են «Այբբենարան» և «Մայրենի 1» դասագրքերի կառուցման մանկավարժամեթոդական մոտեցումները, դասագրքերի կառուցվածքն ու դրանցով աշխատելու հիմնական սկզբունքները, տրված են դասերի պլանավորման և սովորողների ձեռքբերումների գնահատման օրինակներ։ Հավելվածում տեղ են գտել խաղեր, ժողովրդական մանրապատում ստեղծագործություններ՝ դասերը ավելի հագեցած ու բովանդակային դարձնելու համար։
Այբբենարանի և Մայրենի 1 դասագրքի մեթոդական ուղեցույցը կարող եք ներբեռնել այստեղ։