Զամբյուղ

Ալիս Մանրո

Մնայուն երջանկությունը հետաքրքրասիրությունն է:

Ալիս Մանրոն (Ալիս Էն Լայդլո, 1931) ծնվել է Օնտարիոյի գյուղական ագարակներից մեկում և մշտապես ապրել է Կանադայում: Գրել է  ուսանողական տարիներից` իր ժամանակը սկզբնական շրջանում նվիրելով ընտանիքին և երեք դուստրերին, ընտանեկան գրախանութին: Կարճ պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Երջանիկ ստվերների պար»–ը, հրատարակել է 1968–ին: Հեղինակավոր պարգևները երբևէ չեն ցնցել նրա կենցաղը: 1968–ին, 1978–ին և 1986–ին Մանրոն արժանացել է Կանադայի գեներալ–նահանգապետի մրցանակին, 1998–ին և 2004–ին՝ «Գիլեր» մրցանակին, 2009–ին՝ «Մեն Բուքեր» միջազգային մրցանակին: Հրատարակած ժողովածուների թվում են՝ «Յուպիտերի լուսինները» (1982), «Սիրո առաջընթացը» (1986), «Բաց գաղտնիքներ» (1994), «Լավ կնոջ սերը» (1998), «Չափից ավելի երջանկություն» (2009):  

Մանրոյի վերջին՝ 2012–ին լույս տեսած  «Կյանքի սիրույն» ժողովածուն նրան բերեց Գրականության Նոբելյան մրցանակ (2013)՝ որպես ժամանակակից կարճ պատմվածքի վարպետի:   

Բաժանորդագրվիր մեր նորություններին