Զամբյուղ

Սուրեն Իսկանդարյան

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, պրոֆեսոր  

Ծնվել է 1937 թ.-ին Գյումուր գյուղում (Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն): 

Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը եւ 1959 թ.-ից սկսել է աշխատել Բաքվի թիվ 14 ռուսական դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ և փոխտնօրեն։  

1974 թվականին տեղափոխվել է Հայաստան, սկսել է դասավանդել Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի եւ տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնում:  

Ավելի քան 130 գիտամեթոդական հոդվածների, դասագրքերի, մեթոդական ուղեցույցերի եւ ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է:  

1970 թ.-ին արժանացել է Աշխատանքի արիության մեդալի, 1988 թ.-ին՝ «Խաչատուր Աբովյան» մեդալի, 2007 թ.-ին՝ Արցախի ՊՀ-ի Հոբելյանական մեդալի,  2012 թ.-ին՝ «Մանկավարժական համալսարան-90» մեդալի:  

  

Բաժանորդագրվիր մեր նորություններին