Գրող, մանկավարժ, թարգմանիչ, հրապարակախոս
Ծնվել է 1951թ.-ին, Նորաշեն գյուղում:
1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1978թ.` նույն համալսարանի ՀՄՖ-ի ժուռնալիստիկայի բաժինը։ 1978-80թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՀՄՖ-ի գրաբարի բաժնում։
1979-95թթ. աշխատել է «Լույս» հրատարակչությունում` որպես խմբագիր, 1985թ-ից` գլխավոր խմբագրի տեղակալ։ 1989-94թթ. աշխատել է Հանրապետական ուսումնամեթոդական կենտրոնում` որպես «Ուսում» հրատարակչության պետ։ Զուգահեռ աշխատել է Լեզվի պետական տեսչությունում։ 1994թ-ից ԼՊՏ «Լեզվագետ» ՊՓԲԸ-ի տնօրենն է։
2017 թվականից զբաղվում է նաեւ մանկավարժական գործունեությամբ եւ դասավանդում է «Քվանտ» վարժարանում:
Ուսանողական տարիներից հանրապետական մամուլում հրատարակել է բանաստեղծություններ, հոդվածներ, երգիծական ժանրի ստեղծագործություններ։ Հանդես է եկել ՎԱՍ գրական կեղծանունով: Խմբագրել է գրքեր, թարգմանել մեկ տասնյակից ավելի գիտական, գիտագեղարվեստական գրքեր։ Հեղինակել է հայերենին նվիրված բազմաթիվ գրքեր, ձեռնարկներ, դասագրքեր։
1994թ. հիմնադրել և հրատարակել է «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթը։ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ եւ այլ հեռուստառադիոընկերություններով վարել է հեղինակային հեռուստախաղեր եւ հաղորդաշարեր («9-րդ հրաշալիք», «Զարմանահրաշ հայերեն»)։
2006թ. արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին և ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պատվոգրին, 2014թ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալի: