Գրքում ընդգրկված է չորս ստեղծագործություն` Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն», «Սուտլիկ որսկանը», Ղազարոս Աղայանի «Մրջյունն ու լուն», «Մեղուն ու աղավնին», որոնց հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի սիրված ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին, ինչը կզարգացնի նրանց մտածողությունը, երևակայությունը, ձեռքի շնորհքը` բացահայտելով արվեստագետի նրանց ունակությունները: