Գրքում տեղ են գտել բազմաթիվ զարմանահրաշ փորձեր, յուրահատուկ հարց֊ առաջադրանքներ, վիկտորինաներ, դաս-միջոցառումներ, վարկածներ, քիմիական հեքիաթներ, ուշագրավ փաստեր ու պատմություններ, հնարամիտների և ուրախների մրցույթներ և այլն։ Որոշ հարցերի պատասխաններ և բացատրություններ տրված են։
Նախատեսված է հանրակրթական դպրոցների քիմիայի ուսուցիչների և աշակերտների համար։ Այն կարող է օգտակար լինել ընթերցող լայն շրջանակների, հատկապես՝ կենսաբանության, ֆիզիկայի, աշխարհագրության, բնագիտության ուսուցիչների համար։ Գրքում ընդգրկված նյութը կարելի է կիրառել թե՛ դասերին՝ համապատասխան թեման անցնելիս, թե՛ արտադասարանական պարապմունքներին՝ հետաքրքրաշարժ միջոցառումներ կազմակերպելիս։