Երգարանում ընդգրկված են բազմաբնույթ՝ կատակային, կերպարային, լիրիկական, դաստիարակչական, ուսուցողական և այլ թեմաներով երգեր, որոնք կարող են նպաստել նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների արժեքային համակարգի ձևավորմանը: Երգերի հետ տրվում է դրանց գործիքավորման ձայնասկավառակը, որը կօգնի երգերի ուսուցմանը, արտադասարանական միջոցառումների կազմակերպմանը և դյուրին կդարձնի մասնագետների աշխատանքը:
Գիրքը հասցեագրված է նախադպրոցական, կրտսեր և միջին տարիքի երեխաներին, ուսուցիչներին, ծնողներին և մանկական երգերով հետաքրքրված բոլոր անձանց: