«ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ–7» ԴԱՍԱԳՐՔԻ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

Հավելված 1 (էջ 46)

Գոյականի հոլովումը (1)

թիվ

հոլով

 

ի

ու

վա

ոջ

ան

եզակի

ուղ­ղա­կան

1

գիրք(ը)

վկա(ն)

լեզու(ն)

հոգի(ն)

ձի(ն)

գրել(ը)

օր(ը)

տարի(ն)

վաղը

քույր(ը)

տեր(ը)

կին(ը)

ծունկ(ը)

երդում(ը)

ձմեռ(ը)

սե­ռա­կան

2

գրքի

վկայի

լեզվի

հոգու

ձիու

գրելու

օրվա

տարվա

վաղվա

քրոջ

տիրոջ

կնոջ

ծնկան

երդման

ձմռան

տրա­կան

3

գրքի(ն)

վկայի(ն)

լեզվի(ն)

հոգու(ն)

ձիու(ն)

գրելու(ն)

օրվա(ն)

տարվա(ն)

վաղվա(ն)

քրոջ(ը)

տիրոջ(ը)

կնոջ(ը)

ծնկան(ը)

երդման(ը)

ձմռան(ը)

հայցա­կան

4

գիրք(ը)

վկայի(ն)

լեզու(ն)

հոգի(ն)

ձի(ն)

գրել(ը)

օր(ը)

տարի(ն)

վաղը

քրոջ(ը)

տիրոջ(ը)

կնոջ(ը)

ծունկ(ը)

երդում(ը)

ձմեռ(ը)

բա­ցա­ռական

5

գրքից

վկայից

լեզվից

հոգուց

ձիուց

գրելուց

օր(վան)ից

տարվանից

վաղվանից

քրոջից

տիրոջից

կնոջից

ծնկից

երդումից

ձմռանից

գոր­ծի­ական

6

գրքով

վկայով

լեզվով

հոգով

ձիով

գրելով

օրով

տարով

վաղվանով

քրոջով

տիրոջով

կնոջով

ծնկով

երդումով

ձմեռով

ներ­գո­յական

7

գրքում

լեզվում

հոգում

գրելում

օրում

տարում

ծնկում

հոգնակի

ուղ­ղա­կան

8

գրքեր(ը)

վկաներ(ը)

լեզուներ(ը)

հոգիներ(ը)

ձիեր(ը)

օրեր(ը)

տարիներ(ը)

քույրեր(ը)

տերեր(ը)

կանայք

ծնկներ(ը)

երդումներ(ը)

ձմեռներ(ը)

սե­ռա­կան

 

9

գրքերի

վկաների

լեզուների

հոգիների

ձիերի

օրերի

տարիների

քույրերի

տերերի

կանանց

ծնկների

երդումների

ձմեռների

տրա­կան

10

գրքերի(ն)

վկաների(ն)

լեզուների(ն)

հոգիների(ն)

ձիերի(ն)

օրերի

տարիների

քույրերի(ն)

տերերի(ն)

կանանց

ծնկների(ն)

երդումների(ն)

ձմեռների(ն)

հայցա­կան

11

գրքեր(ը)

վկաների(ն)

լեզուներ(ը)

հոգիներ(ը)

ձիեր(ը)

օրեր(ը)

տարիներ(ը)

քույրերի(ն)

տերերի(ն)

կանանց

ծնկներ(ը)

երդումներ(ը)

ձմեռներ(ը)

բա­ցա­ռական

12

գրքերից

վկաներից

լեզուներից

հոգիներից

ձիերից

օրերից

տարիներից

քույրերից

տերերից

կանանցից

ծնկներից

երդումներից

ձմեռներից

գոր­ծի­ական

13

գրքերով

վկաներով

լեզուներով

հոգիներով

ձիերով

օրերով

տարիներով

քույրերով

տերերով

կանանցով

ծնկներով

երդումներով

ձմեռներով

ներ­գո­յական

14

գրքերում

լեզուներում

հոգիներում

օրերում

տարիներում

ծնկներում

երդումներում

Գոյականի հոլովումը (2)

 

ց

ա

ո

այլաձև հոլովվող բառեր

1

միություն(ը)

անկյուն(ը)

անուն(ը)

հայր(ը)

մայր(ը)

եղբայր(ը)

աղջիկ(ը)

սեր(ը)

դուստր(ը)

մարդ(ը)

կին(ը)

մահ(ը)

2

միության

անկյան

անվան

հոր

մոր

եղբոր

աղջկա

սիրո/սիրու

դստեր

մարդու

կնոջ

մահվան

3

միության(ը)

անկյան(ը)

անվան(ը)

հոր(ը)

մոր(ը)

եղբոր(ը)

աղջկա(ն)

սիրո/սիրու(ն)

դստեր(ը)

մարդու(ն)

կնոջ(ը)

մահվան(ը)

4

միություն(ը)

անկյուն(ը)

անուն(ը)

հոր(ը)

մոր(ը)

եղբոր(ը)

աղջկա(ն)

սեր(ը)

դստեր(ը)

մարդու(ն)

կնոջ(ը)

մահ(ը)

5

միությունից

անկյունից

անունից

հորից

մորից

եղբորից

աղջկանից

սիրուց

դուստրից

մարդուց

կնոջից

մահվանից

6

միությամբ

անկյունով

անվամբ

հորով

մորով

եղբորով

աղջկանով

սիրով

դուստրով

մարդով

կնոջով

մահվանով

7

միությունում

անկյունում

8

Հայկենք

պապոնք

Շալունք

միություններ(ը)

անկյուններ(ը)

անուններ(ը)

հայրեր(ը)

մայրեր(ը)

եղբայրներ(ը)

աղջիկներ(ը)

սերեր(ը)

դուստրեր(ը)

մարդիկ

կանայք

մահեր(ը)

9

Հայկենց

պապոնց

Շալունց

միությունների

անկյունների

անունների

հայրերի

մայրերի

եղբայրների

աղջիկների

սերերի

դուստրերի

մարդկանց

կանանց

մահերի

10

Հայկենց

պապոնց

Շալունց

միությունների(ն)

անկյունների(ն)

անունների(ն)

հայրերի(ն)

մայրերի(ն)

եղբայրների(ն)

աղջիկների(ն)

սերերի(ն)

դուստրերի(ն)

մարդկանց

կանանց

մահերի(ն)

11

Հայկենց

պապոնց

Շալունց

միություններ(ը)

անկյուններ(ը)

անուններ(ը)

հայրերի(ն)

մայրերի(ն)

եղբայրների(ն)

աղջիկների(ն)

սերեր(ը)

դուստրերի(ն)

մարդկանց

կանանց մահեր(ը)

12

Հայկենցից

պապոնցից

Շալունցից

միություններից

անկյուններից

անուններից

հայրերից

մայրերից

եղբայրներից

աղջիկներից

սերերից

դուստրերից

մարդկանցից

կանանցից

մահերից

13

Հայկենցով

պապոնցով

Շալունցով

միություններով

անկյուններով

անուններով

հայրերով

մայրերով

եղբայրներով

աղջիկներով

սերերով

դուստրերով

մարդկանցով

կանանցով

մահերով

14

միություններում

անկյուններում

անուններում

 

 

 

­ՀՈ­ԼՈՎ­ՆԵ­ՐԻ ՆՇԱ­ՆԱ­ԿՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԵՎ ԿԻ­ՐԱ­ՌՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

­Տար­բեր հո­լով­ներ խոս­քի մեջ կա­տա­րում են տար­բեր դե­րեր՝ պաշ­տոն­ներ՝ ձևա­վո­րե­լով նա­խա­դա­սու­թյան տար­բեր ան­դամ­ներ և այլ բա­ղադ­րիչ­ներ։ Տարբեր հոլովների ամենից բնորոշ դերերն են.

Հոլով

հիմնական նշանակություն(ներ)

օրինակ

ուղ­ղա­կան

ա) գոր­ծո­ղու­թյուն կա­տա­րող ա­ռար­կա (են­թա­կա)

Ա­նին հաղ­թեց Կարինեին։

բ) ստորոգյալի մաս (գոյականով արտահայտված)

Արան մեր ընկերն է եղել։

գ) ա­ռար­կա, ո­րին ո­ւղղ­վում է խոս­քը (կո­չա­կան)

Ա­սա՛, Կա­րե՛ն, ո՞ր ես գնում։

սե­ռա­կան

ա­ռար­կա, ո­րից սե­րում, ծա­գում, կամ ո­րին պատ­կա­նում, վե­րա­բե­րում է մեկ այլ ա­ռար­կա

Այդ նկար­չի կտավ­նե­րը շատ հա­ջող­ված ե­ն։

տրա­կան

բ) ա­ռար­կա, ո­րին հան­գում է գոր­ծո­ղու­թյու­նը

Անձրևը խփում էր պատին։

հայցա­կան

գ) գոր­ծո­ղու­թյու­նը կրող ա­ռար­կա (ան­ձի ա­ռու­մով)

բ) գոր­ծո­ղու­թյու­նը կրող ա­ռար­կա (ի­րի ա­ռու­մով)

Շատ էր սի­րում մորը։

Սա­գե­րը փր­կե­ցին Հռո­մը։

բա­ցա­ռա­կան

գոր­ծո­ղու­թյան սկզբ­նա­կետ, ե­լա­կետ

Անձրևից հազիվ պրծա։

գոր­ծի­ա­կան

գոր­ծո­ղու­թյան մի­ջոց

Ճաշը կերա գդալով։

ներ­գո­յա­կան

գոր­ծո­ղու­թյան տեղ

Ես ը­նթ­րեցի խո­հա­նո­ցում։

 

 

 

 

Հավելված 2 (էջ 50)

Գոյականի հոլովման տիպեր

Ա. Արտաքին հոլովումներ

Ի հոլովման է պատկանում գոյականների մեծագույն մասը (ծառի, գրքի, ձվի, տղայի, դասատուի). այդ պատճառով էլ ի հոլովումը համարվում է ընդհանրական տիպ։

Ի հոլովման է ենթարկվում նաև մյուս տիպերին պատկանող բոլոր այն բառերի հոգնակին, որ կազմվում է -(ն)եր վերջավորությամբ՝ գինիների, ձկների, տարիների, քույրերի, հայրերի, տների, աղջիկների, սերերի, մահերի և այլն։

Ու հոլովման են պատկանում.

1. -իով վերջացող բազմավանկ բառերի մի մասը, որոնց -ի վերջնահնչյունը փոխարինվում է -ու վերջավորությամբ՝ այգիայգու, ուռենիուռենու, բանալիբանալու, ԽորենացիԽորենացու, ՉայկովսկիՉայկովսկու, ԼոռիԼոռու և այլն,

2. բոլոր բայերի ուղիղ ձևերը, ինչպես նաև անկողին, ամուսին, մարդ, ձի բառերը, որոնց ուղղականի ձևին ավելանում է -ու վերջավորությունը՝ գրելգրելու, կարդալկարդալու, անկողինանկողնու, ամուսինամուսնու, մարդմարդու, ձիձիու։

3. աստված բառը, որին -ու վերջավորությունն ավելանում է հիմքի անսովոր հնչյունափոխությամբ՝ աստված – աստծու։

Վա հոլովման են պատկանում մի շարք ժամանականիշ գոյականներ՝ ժամանակ, ժամ, օր, շաբաթ, ամիս, տարի, առավոտ, կեսօր, ցերեկ, գիշեր, կեսգիշեր (ինչպես նաև ոչ գոյականներ՝ երեկ, այսօր, վաղը, էգուց, առաջ, վաղուց, շուտ, անգամ, երբ ժամվա, օրվա, տարվա, ցերեկվա, գիշերվա և այլն։

Ան հոլովման են պատկանում.

1. -ում վերջածանցով գոյականները՝ լարումլարման, փոշոտումփոշոտման, ուսումուսման, որոնց գործիականը սովորաբար կազմվում է -բ վերջավորությամբ՝ լարմամբ, փոշոտմամբ, ուսմամբ,

2. հոգնակին -ներով կազմող միավանկ բեռ, գառ, դուռ, եզ, թոռ, լեռ, ծոռ, ձուկ, մուկ, նուռ բառերը, ինչպես նաև բուռ բառը՝ բեռան, եզան, ձկան, բռան,

3. մանուկ, գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը՝ մանկան, գարնան, աշնան։

Ոջ հոլովման են պատկանում անձնանիշ քույր, ընկեր, տեր, կին, աներ, սկեսուր, տալ, տեգր բառերը և դրանցով կազմված այն բարդությունները, որոնցում դրանք վերջնաբաղադրիչ են՝ քրոջ, ընկերոջ, տիրոջ, կնոջ, աներոջ, սկեսրոջ, տալոջ, տիկնոջ, մորաքրոջ, տանտիրոջ, հասցեատիրոջ, հողատիրոջ, երեցկնոջ, գործընկերոջ։

Ց հոլովման են պատկանում -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով կազմված անձնանիշ բառերը (Վարդանանք, Հայկենք, խնամոնք, Շա­լունք), որոնք ունեն միայն հոգնակիի ձևեր՝ առանց ներգոյականի՝ Հայկենք, Հայկենց, Հայկենցից, Հայկենցով։

Բ. Ներքին հոլովումներ

Ա հոլովման են պատկանում.

1. -ություն ածանցով բառերը՝ միությունմիության, ցնծությունցնծության, հարությունհարության.

2. տուն, շուն, ձյուն, սյուն, արյուն, անկյուն բառերը՝ տունտան, անկյունանկյան. սրանց նախավերջին ու հնչյունը սեռականտրականում փոխարինվում է ա հոլովիչով.

3. անուն բառը, որի դեպքում ա հոլովիչը ոչ թե փոխարինում է արմատի ու հնչյունին, այլ ավելանում է նրանից հետո, իսկ ուն դառնում է վ՝ անունանվան։

Ո հոլովման են պատկանում անձնանիշ հայր, մայր, եղբայր բառերը և դրանցով կազմված անձնանիշ այն բարդությունները, որոնցում դրանք վերջնաբաղադրիչ են՝ նախահայր, տիրամայր, հորեղբայր և այլն. սրանց արմատի այ երկհնչյունը սեռականտրականում փոխարինվում է ո հոլովիչով՝ հոր, մոր, եղբոր, նախահոր, տիրամոր, հորեղբոր (բայց՝ տառամայրի, պտուտակամայրի)։

Այլաձև հոլովումներ

Այլաձև է համարվում հետևյալ բառերի հոլովումը.

1. աղջիկ, աղջկա, աղջկանից, աղջկանով,

2. սեր, սիրո/սիրու, սիրուց, սիրով,

3. մահ, մահվան, մահվանից, մահվանով/մահվամբ։

Ծանոթություն։ Վերջինիս հետ չպետք է շփոթել համանուն սեր (սերուցք) բառը, որը պատկանում է ի հոլովման՝ սերի, սերից, սերով, սերում։

Այլաձև է նաև մարդ և կին բառերի հոգնակիի հոլովումը՝ մարդիկ, մարդկանց, մարդկանցից, մարդկանցով, կանայք, կանանց, կանանցից, կանանցով։

 

 

 

Հավելված 3 (էջ 50)

Հոլովական զուգաձևություն

ա. ի հոլովման պատկանող կայսր, դուստր, հույս, լույս, սուգ, հուր, պատիվ, խնդիր, մամուլ, ծնունդ, գալուստ, հանգիստ, կորուստ բառերը, բացի կայսրի, դուստրի, հույսի, լույսի, ս(ու)գի, հրի, պատվի, խնդրի, մամուլի, ծն(ու)նդի, գալ(ու)ստի, հանգստի, կոր(ու)ստի կանոնավոր ձևերից, սեռականում ունեն նաև մեծ մասամբ քարացած կամ հնաձև կազմություններում հանդիպող անկանոն ձևեր՝ կայսեր, դստեր, հուսո, լուսո, սգո, հրո, պատվո, խնդրո, մամլո, ծննդյան, հանգստյան, կորստյան, գալստյան։

բ. Ու հոլովման պատկանող բառերից՝

զուգահեռաբար նաև ի հոլովման են ենթարկվում՝

o   մի քանի հատուկ անուններ՝ Մեղրիի, Մուղնիի, Վեդիի, Լոռիի, Գյումրիի, Գառնիի, Մոսիի, Աղասիի, Րաֆֆիի, Քենեդիի, Գարիբալդիի, Գորկիի և այլն.

o   մի շարք հասարակ անուններ՝ հայելիի, բանալիի, խնկալիի, սպեղանիի, այրիի, այրուձիի, գերանդիի, գերիի, խեցիի, կանաչիի, նավաստիի, նարդիի, ջորիի, քեռիի, օղիի և այլն

աստված բառը սեռականում աստծու կանոնավոր ձևին զուգահեռ ունի նաև աստծո անկանոն ձևը։

գ. Վա հոլովման պատկանող բառերը այլ՝ ոչ ժամանականիշ իմաստով գործածվե­լիս ենթարկվում են այլ հոլովման՝ օրի, ժամի, ամսի, գիշերի, կեսօրի, կեսգիշերի, առավոտի, ժամանակի, տարու և այլն (Այս ի՜նչ օրի ես հասել։ Հան­գու­ցյալ պապիս տարուն հավաքվել էին բոլոր հարազատները։ «Առավոտի» վեր­ջին էջում հետաքրքիր լուր կար։ Այս ուշ ժամին ի՞նչ եք անում այստեղ։ Ամսի 5-ին կիրակի է)։

դ. Ան հոլովման պատկանող բառերից՝

-ումով վերջացող գոյականները ենթարկվում են նաև ի հոլովման՝ ուսումի, լարումի, փոշոտումի, ըմբռնումի, սահմանումի, և այդ դեպքում գործիականը կազմվում է ոչ թե -բ, այլ ընդհանրական -ով վերջավորությամբ՝ ուսումով, լարումով, փոշոտումով,

բեռ, գառ, եզ, թոռ, ծոռ, լեռ, ծունկ, բուռ, մանուկ բառերը ենթարկվում են նաև ի հոլովման՝ բեռի, գառի, եզի, թոռի, ծոռի, լեռի, բռի, մանուկի,

ամառ, ձմեռ բառերը ենթարկվում են նաև վա հոլովման՝ ամառվա, ձմեռվա։

ե. Ոջ հոլովման պատկանող բառերից՝

քույր բառը «բուժքույր» իմաստով կիրառվելիս կարող է ենթարկվել նաև -ի հոլովման՝ քույրի, քույրից, քույրով, բուժքույրի, բուժքույրից, բուժքույրով,

սկեսուր, տալ, տեգր բառերը ենթարկվում են նաև ի հոլովման՝ սկեսուրի, տալի, տեգրի, տեգրով, տեգրից և այլն, որոնք գնալով ավելի գործածական են դառնում։

զ. Ա ներքին հոլովման պատկանող ձյուն, սյուն, անկյուն, արյուն, անուն բառերը կարող են ենթարկվել նաև ի հոլովման՝ ձյունի, սյունի, անկյունի, արյունի, անունի, և այդ դեպքում արյուն, անկյուն, անուն բառերի գործիականը կազմվում է ոչ թե -բ, այլ ընդհանրական -ով վերջավորությամբ՝ արյունով, անկյունով, անունով։ Գործիականում -բ-ին զուգահեռ -ով վերջավորություն կարող են ստանալ նաև -ություն ածանցով բառերը՝ միությունով, ձեռնարկությունով, ուրախությունով ևն։

է. Մահ այլաձև հոլովման բառը ենթարկվում է նաև ընդհանրական ի հոլովման՝ մահի, մահից, մահով։ Հանդիպում է նաև մահու ձևը՝ որպես հնաբանություն։

Ծանոթություն։ Հարություն, Համբարձում, Գալուստ, Մանուկ և Գարուն անձնանունները ենթարկվում են միայն ի հոլովման՝ Հարությունի, Համբարձումի, Գալուստի, Մանուկի, Գարունի։

Հավելված 4 (էջ50)

Հոլովման հիմքային զուգաձևություն

Հիմքային զուգաձևություն ունեն՝

ա. ու հոլովման մի շարք բառերի գործիականը և ներգոյականը՝ այգ(ի)ով, այգ(ի)ում, լուցկ(ի)ով, լուցկ(ի)ում, տար(ի)ով, տար(ի)ում, ուղ(ի)ով, ուղ(ի)ում, ընկուզեն(ի)ով, որդ(ի)ով, պատան(ի)ով, մատան(ի)ով, բանալ(ի)ով և այլն։

բ. ան հոլովման գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերի բացառականը և գործիականը՝ գարունից գարնանից, գարունով գարնանով, աշունից աշնանից, աշունով աշնանով, ամռանից ամառվանից, ամառով ամռանով, ձմռանից – ձմեռվանից, ձմեռովձմռանով։

գ. ոջ հոլովման քույր, ընկեր, տեր, տիկին և դրանցից կազմված բառերի գործիականը՝ քրոջով – քույրով, տիրոջովտերով, գործընկերոջով – գործընկերով, տիկնոջով – տիկինով։

դ. ա ներքին հոլովման տուն, շուն բառերի բացառականը՝ տնիցտանից, շնից շանից։

ե. ի հոլովման հույս բառի գործիականը՝ հույսով հուսով, որոնցից երկրորդը առավելապես գործածվում է քարացած կապակցություններում՝ հուսով եմ (ենք, է, են, էի):

 

 

Հավելված 9 (էջ 100)

Անձնական դերանունների հոլովումը

թիվ

հոլով

դեմք

1-ին

2-րդ

3-րդ

եզակի

ուղղական

ես

ինքս

դու

ինքդ

նա

ինքը

սեռական

իմ

քո

նրա

իր

տրական

ինձ

քեզ

նրան

իրեն

հայցական

ինձ

քեզ

նրան

իրեն

բա­ցա­ռական

ինձ(ա)նից

քեզ(ա)նից

նրանից

իրենից

գոր­ծի­ական

ինձ(ա)նով

քեզ(ա)նով

նրանով

իրենով

ներ­գո­յա­կան

ինձ(ա)նում

քեզ(ա)նում

նրանում

իրենում

հոգնակի

ուղղական

մենք

ինքներս

դուք

ինքներդ

նրանք

իրենք

սեռական

մեր

ձեր

նրանց

իրենց

տրական

մեզ

ձեզ

նրանց

իրենց

հայցական

մեզ

ձեզ

նրանց

իրենց

բա­ցա­ռական

մեզ(ա)նից

ձեզ(ա)նից

նրանցից

իրենցից

գոր­ծի­ական

մեզ(ա)նով

ձեզ(ա)նով

նրանցով

իրենցով

ներ­գո­յական

մեզ(ա)նում

ձեզ(ա)նում

նրանցում

իրենցում

 

 

 

 

Հավելված 10 (էջ 105)

Ցուցական դերանունների հոլովումը

թիվ

հոլով

տարածական հարաբերություն

I դեմքին մոտ

II դեմքին մոտ

III դեմքին մոտ

եզակի

ուղղական

սա

դա

նա

սեռական

սրա

դրա

նրա

տրական

սրան

դրան

նրան

հայցական

սա, սրան

դա, դրան

նա, նրան

բա­ցա­ռա­կան

սրանից

դրանից

նրանից

գոր­ծի­ա­կան

սրանով

դրանով

նրանով

ներ­գո­յա­կան

սրանում

դրանում

նրանում

հոգնակի

ուղղական

սրանք

դրանք

նրանք

սեռական

սրանց

դրանց

նրանց

տրական

սրանց

դրանց

նրանց

հայցական

սրանք, սրանց

դրանք, դրանց

նրանք, նրանց

բա­ցա­ռա­կան

սրանցից

դրանցից

նրանցից

գոր­ծի­ա­կան

սրանցով

դրանցով

նրանցով

ներ­գո­յա­կան

սրանցում

դրանցում

նրանցում

 

 

 

Հավելված 11 (էջ 106)

Փոխադարձ դերանունների հոլովումը

թիվ

հոլով

դերանուն

հոգնակի

ուղղական

սեռական

իրար

միմյանց

մեկմեկու

մեկմեկի

տրական

իրար

միմյանց

մեկմեկու

մեկմեկի

հայցական

իրար

միմյանց

մեկմեկու

մեկմեկի

բա­ցա­ռա­կան

իրարից

միմյանցից

մեկմեկուց

մեկմեկից

գոր­ծի­ա­կան

իրարով

միմյանցով

մեկմեկով

մեկմեկով

ներ­գո­յա­կան

 

 

 

 

 

Հավելված 12 (էջ 110)

Հարցական (և հարաբերական) դերանունների հոլովումը

թիվ

հոլով

դերանուն

եզակի

ուղղական

ո՞վ

ի՞նչ(ը)

ո՞ր(ը)

քանի՞(սը)

որտե՞ղ(ը)

ե՞րբ

սեռական

ո՞ւմ

ինչի՞

որի՞

քանիսի՞

որտեղի՞

երբվա՞

տրական

ո՞ւմ

ինչի՞(ն)

որի՞(ն)

քանիսի՞(ն)

որտեղի՞(ն)

երբվա՞

հայցական

ո՞ւմ

ի՞նչ(ը)

ո՞ր(ը), որի՞(ն)

քանի՞(սը), քանիսի՞(ն)

որտե՞ղ(ը)

ե՞րբ

բա­ցա­ռա­կան

ումի՞ց

ինչի՞ց

որի՞ց

քանիսի՞ց

որտեղի՞ց

երբվանի՞ց

գոր­ծի­ա­կան

ումո՞վ

ինչո՞վ

որո՞վ

քանիսո՞վ

որտեղո՞վ

ներ­գո­յա­կան

ինչո՞ւմ

որո՞ւմ

քանիսո՞ւմ

հոգնակի

ուղղական

ովքե՞ր

ինչե՞ր(ը)

որո՞նք

սեռական

ինչերի՞

որո՞նց

տրական

ինչերի՞(ն)

որո՞նց

 

 

 

հայցական

ինչե՞ր(ը)

որո՞նք, որո՞նց

 

 

 

բա­ցա­ռա­կան

ինչերի՞ց

որոնցի՞ց

գոր­ծի­ա­կան

ինչերո՞վ

որոնցո՞վ

ներ­գո­յա­կան

ինչերո՞ւմ

որոնցո՞ւմ

 

 

Հավելված 5 (էջ 160)

Բայի ժամանակաձևերը և դրանց կազմությունը

1. Սահմանական եղանակ.

1.1. Անկատար ներկա (կամ պարզապես ներկա). ցույց է տալիս ներկայում՝ խոսելու պահին հաստատ կատարվող, ընթացքի մեջ եղող գործողություն. կազմվում է անկատար ձևաբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով՝

Ե խոնարհում                                                Ա խոնարհում

եզակի թիվ                     հոգնակի թիվ       եզակի թիվ            հոգնակի թիվ

 

գրում եմ                          գրում ենք              կարդում եմ          կարդում ենք

գրում ես                          գրում եք                կարդում ես          կարդում եք

գրում է                            գրում են                կարդում է             կարդում են

 

1.2. Անկատար անցյալ. ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետում հաստատապես ընթացքի մեջ եղած գործողություն. կազմվում է անկատար ձևաբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով՝

 

Ե խոնարհում                                                Ա խոնարհում

եզակի թիվ                     հոգնակի թիվ       եզակի թիվ            հոգնակի թիվ

 

գրում էի                          գրում էինք            կարդում էի          կարդում էինք

գրում էիր                        գրում էիք              կարդում էիր        կարդում էիք

գրում էր                          գրում էին              կարդում էր          կարդում էին

 

1.3. Վաղակատար ներկա (կամ պարզապես անցյալ). ցույց է տալիս անցյալում՝ խոսելու պահից առաջ հաստատ կատարված և ավարտված գործողություն. կազմվում է վաղակատար ձևաբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով՝

 

Ե խոնարհում                                                Ա խոնարհում

եզակի թիվ                     հոգնակի թիվ       եզակի թիվ            հոգնակի թիվ

 

գրել եմ                            գրել ենք                 կարդացել եմ       կարդացել ենք

գրել ես                            գրել եք                   կարդացել ես       կարդացել եք

գրել է                               գրել են                   կարդացել է          կարդացել են

 

1.4. Վաղակատար անցյալ. ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից առաջ հաստատապես ավարտված գործողություն. կազմվում է վաղակատար ձևաբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով՝

 

Ե խոնարհում                                                Ա խոնարհում

եզակի թիվ                     հոգնակի թիվ       եզակի թիվ            հոգնակի թիվ

 

գրել էի                             գրել էինք               կարդացել էինք   կարդացել էինք

գրել էիր                          գրել էիք                 կարդացել էիք      կարդացել էիք

գրել էր                             գրել էին                 կարդացել էին     կարդացել էին

 

1.5. Ապակատար ներկա (կամ պարզապես ապառնի). ցույց է տալիս ապագայում՝ խոսելու պահից հետո հաստատապես կատարվելիք գործողություն. կազմվում է ապակատար ձևաբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով՝

Ե խոնարհում                                Ա խոնարհում

եզակի թիվ     հոգնակի թիվ       եզակի թիվ            հոգնակի թիվ

 

գրելու եմ        գրելու ենք             կարդալու եմ        կարդալու ենք

գրելու ես        գրելու եք               կարդալու ես        կարդալու եք

գրելու է           գրելու են               կարդալու է          կարդալու են

 

1.6. Ապակատար անցյալ. ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից հետո (և խոսելու պահից առաջ) հաստատապես կատարվելիք գործողություն. կազմվում է ապակատար ձևաբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով՝

 

Ե խոնարհում                                Ա խոնարհում

եզակի թիվ     հոգնակի թիվ       եզակի թիվ            հոգնակի թիվ

 

գրելու էի         գրելու էինք           կարդալու էի        կարդալու էինք

գրելու էիր      գրելու էիք             կարդալու էիր      կարդալու էիք

գրելու էր         գրելու էին             կարդալու էր        կարդալու էին

 

1.7. Անցյալ կատարյալ. ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետում հաստատապես կատարված (ավարտված) գործողություն, որին խոսողը մասնակից կամ ականատես է եղել (ցույց է տալիս խոսելու պահին ավելի մոտ գործողություն, քան վաղակատար անցյալը)՝ գրեցի, կարդացինք, լցրեց, թռան. կազմվում է կատարյալի հիմքով և դիմաթվային երկու խումբ վերջավորություններով՝

1) ի, -իր, -, -ինք, -իք, -ինայս վերջավորություններով անցյալ կատարյալ են կազմում պարզ բայերը, կրավորական կամ բազմապատկական ածանցով բայերը, պատճառական և պատճառակերպ բայերը

Պարզ բայեր (նաև՝ կրավորական կամ բազմապատկական ածանցով բայեր՝ գրվել, ցատկոտել)

Ե խոնարհում                                Ա խոնարհում

եզակի թիվ     հոգնակի թիվ       եզակի թիվ            հոգնակի թիվ

 

գրեցի               գրեցինք                 կարդացի              կարդացինք

գրեցիր            գրեցիք                   կարդացիր            կարդացիք

գրեց                 գրեցին                   կարդաց                 կարդացին

 

Պատճառական և պատճառակերպ բայեր

եզակի թիվ     հոգնակի թիվ       եզակի թիվ            հոգնակի թիվ

 

բարձրացրի   բարձրացրինք      հարցրի                 հարցրինք

բարձրացրիր բարձրացրիք        հարցրիր               հարցրիք

բարձրացրեց բարձրացրին       հարցրեց                հարցրին

 

2) ա, -ար, -ավ, -անք, -աք, -ան այս վերջավորություններով անցյալ կատարյալ են կազմում սոսկածանցավոր բայերը

 

եզակի թիվ     հոգնակի թիվ       եզակի թիվ            հոգնակի թիվ

Ն ածանցով բայեր         Չ ածանցով բայեր

իջա                  իջանք                    թռա                        թռանք

իջար                իջաք                      թռար                     թռաք     

իջավ                իջան                      թռավ                     թռան    

 

Են ածանցով բայեր      Ան ածանցով բայեր

 

մոտեցա          մոտեցանք            բարձրացա           բարձրացանք

մոտեցար        մոտեցաք              բարձրացար         բարձրացաք

մոտեցավ        մոտեցան             բարձրացավ         բարձրացան        

Սահմանական եղանակի ժխտական խոնարհման ձևերը կազմվում են չ ժխտական մասնիկով, որը դրվում է՝

Ø  բաղադրյալ ժամանակաձևերի դեպքում օժանդակ բայի վրա ըստ որում, եզակի երրորդ դեմքի է-ն դառնում է ի՝ չեմ գրում, չես գրում, չի գրում, չեմ գրել, չես գրել, չի գրել, չենք գրել, չեք գրել, չեն գրել, չեմ կարդալու, չես կարդալու, չի կարդալու,

Ø  պարզ (անցյալ կատարյալ) ժամանակաձևի դեպքում՝ դրական բայաձևի վրա սկզբից՝ չգրեցի, չգրեցիր, չգրեց, չգրեցինք, չգրեցիք, չգրեցին, չկարդացի, չկարդացիր, չկարդաց։

2. Ըղձական եղանակ.

2.1. Ըղձական ապառնի. ցույց է տալիս ապագայում՝ խոսելու պահից հետո ցանկալի գործողություն. կազմվում է անորոշի հիմքով և ապառնիի դիմաթվային վերջավորություններով՝ -եմ, -ես, -ի, -ենք, -եք, -են; -ամ, -աս, -ա, -անք, -աք, -ան

 

Ե խոնարհում                                Ա խոնարհում

գրեմ                 գրենք                     կարդամ                կարդանք

գրես                 գրեք                       կարդաս                կարդաք

գրի                   գրեն                       կարդա                  կարդան

 

2.2. Ըղձական անցյալ. ցույց է տալիս անցյալում՝ խոսելու պահից առաջ ցանկալի եղած գործողություն. կազմվում է անորոշի հիմքով և անցյալի դիմաթվային վերջավորություններով՝եի, -եիր, -եր, -եինք, -եիք, -եին; այի, -այիր, -ար, -այինք, -այիք, -ային

 

Ե խոնարհում                                Ա խոնարհում

գրեի                 գրեինք                   կարդայի               կարդայինք

գրեիր              գրեիք                     կարդայիր             կարդայիք

գրեր                 գրեին                     կարդար                կարդային

Ժխտականը կազմվում է չ մասնիկով, որը դրվում է դրական բայաձևերի վրա սկզբից՝ չգրեմ, չգրես, չգրի, չգրենք, չգրեք, չգրեն, չկարդամ, չկարդանք։

3. Ենթադրական եղանակ.

3.1. Ենթադրական ապառնի. ցույց է տալիս ապագայում՝ խոսելու պահից հետո ենթադրվող, հավանական, երբեմն էլ հաստատապես կատարվելիք գործողություն. դրականը կազմվում է կ- եղանակիչով և ըղձական ապառնիի ձևերով

 

 Ե խոնարհում                               Ա խոնարհում

կգրեմ              կգրենք                   կկարդամ              կկարդանք

կգրես              կգրեք                     կկարդաս              կկարդաք

կգրի                 կգրեն                     կկարդա                կկարդան

 

ժխտականը կազմվում է օժանդակ բայի ներկայի ժխտական ձևերով և ժխտական ձևաբայով՝ չեմ գրի, չենք գրի, չես կարդա, չեք կարդա։

 

3.2. Ենթադրական անցյալ. ցույց է տալիս անցյալում՝ խոսելու պահից առաջ ենթադրված, հավանական եղած գործողություն. դրականը կազմվում է կ- եղանակիչով և ըղձական անցյալի ձևերով

 

Ե խոնարհում                                Ա խոնարհում

կգրեի              կգրեինք                կկարդայի             կկարդայինք

կգրեիր            կգրեիք                   կկարդայիր          կկարդայիք

կգրեր              կգրեին                  կկարդար              կկարդային

ժխտականը կազմվում է օժանդակ բայի անցյալի ժխտական ձևերով և ժխտական ձևաբայով՝ չէի գրի, չէինք գրի, չէիր կարդա, չէինք կարդա։

4. Հարկադրական եղանակ.

4.1. Հարկադրական ապառնի. ցույց է տալիս ապագայում՝ խոսելու պահից հետո անհրաժեշտաբար կամ պարտադիր կատարվելիք գործողություն. կազմվում է պիտի կամ պետք է եղանակիչով և ըղձական ապառնիի ձևերով

 

 Ե խոնարհում               Ա խոնարհում

պիտի գրեմ                     պիտի գրենք         պիտի կարդամ    պիտի կարդանք

պիտի գրես                     պիտի գրեք           պիտի կարդաս    պիտի կարդաք

պիտի գրի                       պիտի գրեն           պիտի կարդա      պիտի կարդան

 

4.2. Հարկադրական անցյալ. ցույց է տալիս անցյալում՝ խոսելու պահից առաջ անհրաժեշտ կամ պարտադիր համարված գործողություն. կազմվում է պիտի կամ պետք է եղանակիչով և ըղձական անցյալի ձևերով

 

Ե խոնարհում                                                Ա խոնարհում

պիտի գրեի     պիտի գրեինք                       պիտի կարդայի   պիտի կարդայինք

պիտի գրեիր  պիտի գրեիք                         պիտի կարդայիր պիտի կարդայիք

պիտի գրեր     պիտի գրեին                         պիտի կարդար    պիտի կարդային

Հարկադրական եղանակի բայաձևերի ժխտականում չ- մասնիկը սովորաբար դրվում է պիտի (պետք է) եղանակիչի վրա (չպիտի երգեմ, չպետք է ասի), բայց կարող է դրվել նաև բայաձևի հիմնական մասի վրա (պիտի չերգեմ, պետք է չասի)։

5. Հրամայական եղանակ.

Հրամայական ապառնի. ցույց է տալիս, ըստ խոսողի հրամանի, հորդորի կամ խնդրանքի, ապագայում՝ խոսելու պահից հետո կատարվե­լիք գործողություն։

Կազմվում է անորոշի կամ կատարյալի հիմքով և դիմաթվային վերջավորություններով՝ եզակի թվում՝ ի՛ր, ո՛ւ, ա՛ , իսկ հոգնակի թվում՝ ե՛ք։

Ø  ի՛ր վերջավորություն են ունենում՝

·         ե խոնարհման պարզ բայերը՝ երգել-երգի՛ր, խոսել-խոսի՛ր,

·         կրավորական կամ բազ­մա­պատկական ածանցով բայերը՝ երգվել-երգվի՛ր, կոտրատել-կոտրատի՛ր,

·         սոսկածանցավոր բայերը՝ իջնել-իջի՛ր, փախչել-փախի՛ր, մոտենալ-մոտեցի՛ր, բարձրանալ-բարձրացի՛ր

Ø  ա՛ վերջավորություն են ստանում ա խոնարհման պարզ բայերը՝ կարդալ-կարդա՛, գնալ-գնա՛

Ø  ո՛ւ վերջավորություն են ստանում պատճառական և պատճառակերպ բայերը՝ խոսեցնել-խոսեցրո՛ւ, հարցնել-հարցրո՛ւ։   

Մի քանի անկանոն բայերի եզակի հրամայականը կազմվում է միայն բայարմատով կամ բայահիմքով՝ առանց դիմաթվային վերջավորություն­նե­րի՝ տե՛ս, ե՛լ, ե՛կ, ա՛ռ, թո՛ղ, բե՛ր, կե՛ր, դի՛ր, տա՛ր, տո՛ւր, լա՛ց, վե՛ր կաց և այլն:

Հոգնակի թվի ե՛ք վերջավորությունը ավելանում է բայերի անցյալ կատարյալի հիմքին՝ երգել-երգեցե՛ք, գրվել-գրվեցե՛ք, իջնել-իջե՛ք, փախչել-փախե՛ք, մոտենալ-մոտեցե՛ք, բարձրանալ-բարձրացե՛ք, մոտեցնել-մոտեցրե՛ք։

Ե խոնարհման պարզ, կրավորական և բազ­մա­պատկական ածանցով բայերի հոգնակի հրամայականը կարող է կազմվել նաև անորոշի հիմքիցառաջանում է զուգաձևություն՝ գրեցե՛ք//գրե՛ք, խոսեցե՛ք//խոսե՛ք, գրվեցե՛ք//գրվե՛ք։ Սրանցից առաջինները գրքային հնաոճ երանգ ունեն, երկրորդները՝ փոքր-ինչ խոսակցական։ Երկուսն էլ գրական լեզվում գործածվող ճիշտ կազմություններ են։

 

Հրամայական ժամանակաձևի ժխտականը կոչվում է արգելական հրամայական։ Կազմվում է մի՛ արգելական նախամասնիկով, որը ավելանում է բոլոր բայերի դրական ձևերին սկզբից՝ մի՛երգիր, մի՛ կարդա, մի՛ մոտեցրու, մի՛ թռիր, մի՛ թռեք։ Միակ ժամանակն է, որի ժխտականը կազմվում է ոչ թե չ- մասնիկով, այլ մի՛-ով։

Ծանոթություն։ Ե խոնարհման պարզ և կրավորական բայերի հրամայականի դրական խոնարհման հոգնակիում -(եց)եքով վերջացող ձևերը (գրե՛ք կամ գրեցե՛ք) արգելականում ունենում են -եք վերջավորությունը (մի՛ գրեք, մի՛ խաբվեք)։ Սխալ են ավելորդ -եց-ով ձևերը՝ մի՛ գրեցեք, մի՛ խաբվեցեք։

 

Հրամայական բայաձևերը կրում են շեշտ, որը դրվում է դրական ձևերի վերջին վանկի և արգելական (ժխտական) ձևերի մի՛ նախամասնիկի վրա՝ գրի՛ր, մի՛ գրիր, կարդա՛, մի՛ կարդա, մի՛ կարդացեք։

 

Հավելված 6 (էջ 160)

ԿԱՆՈՆԱՎՈՐ ԲԱՅԵՐԻ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ* (1)

 

Ե խոնարհման

պարզ

կրավորական

պատճառական

դերբայներ

անորոշ

1

գրել

օծվել

միացնել

հարակատար

2

գրած

օծված

միացրած

ենթակայական

3

գրող

օծվող

միացնող

համակատար

4

գրելիս

օծվելիս

միացնելիս

ձևաբայեր

անկատար

5

գրում

օծվում

միացնում

ապակատար

6

գրելու

օծվելու

միացնելու

վաղակատար

7

գրել

օծվել

միացրել

ժխտական

8

գրի

օծվի

միացնի

պարզ ժամանակաձևեր

սահման. եղանակ

անցյալ կատարյալ

եզ.

9

գրեց-ի,

-իր, -

օծվեց-ի,

-իր, -

միացր-ի,

-իր, -եց

հոգ.

10

գրեց-ինք,

-իք, -ին

օծվեց-ինք,

-իք, -ին

միացր-ինք,

-իք, -ին

հրամայական եղանակ

դրա-

կան

եզ.

11

գրի՛ր

օծվի՛ր

միացրո՛ւ

հոգ.

12

գրե՛ք, գրեցե՛ք**

օծվե՛ք, օծվեցե՛ք**

միացրե՛ք

արգե-

լական

եզ.

13

մի՛ գրիր

մի՛ օծվիր

մի՛ միացրու,

մի՛ միացնիր**

հոգ.

14

մի՛ գրեք

մի՛ օծվեք

մի՛ միացրեք,

մի՛ միացնեք**

ըղձական եղանակ

ապառնի

եզ.

15

գր-եմ,

-ես, -ի

օծվ-եմ,

-ես, -ի

միացն-եմ,

-ես, -ի

հոգ.

16

գր-ենք,

-եք, -են

օծվ-ենք,

-եք, -են

միացն-ենք,

-եք, -են

անցյալի ապառնի

եզ.

17

գր-եի,

-եիր, -եր

օծվ-եի,

-եիր, -եր

միացն-եի,

-եիր, -եր

հոգ.

18

գր-եինք,

-եիք, -եին

օծվ-եինք,

-եիք, -եին

միացն-եինք,

-եիք, -եին

* Ընդգծված են կատարյալի հիմքերը։

** Երկու աստղանիշով ձևերը հնացած են:

 

 

ԿԱՆՈՆԱՎՈՐ ԲԱՅԵՐԻ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ (2)

 

Ե խոնարհման

Ա խոնարհման

սոսկածանցավոր

պարզ

-ն-

-չ-

-են-

-ան-

1

մտնել

թռչել

մոտենալ

հեռանալ

աղալ

2

մտած

թռած

մոտեցած

հեռացած

աղացած

3

մտնող

թռչող

մոտեցող

հեռացող

աղացող

4

մտնելիս

թռչելիս

մոտենալիս

հեռանալիս

աղալիս

5

մտնում

թռչում

մոտենում

հեռանում

աղում

6

մտնելու

թռչելու

մոտենալու

հեռանալու

աղալու

7

մտել

թռել

մոտեցել

հեռացել

աղացել

8

մտնի

թռչի

մոտենա

հեռանա

աղա

9

մտ-ա,

-ար, -ավ

թռ-ա,

-ար, -ավ

մոտեց-ա,

-ար, -ավ

հեռաց-ա,

-ար, -ավ

աղաց-ի,

-իր, -

10

մտ-անք,

-աք, -ան

թռ-անք,

-աք, -ան

մոտեց-անք,

-աք, -ան

հեռաց-անք,

-աք, -ան

աղաց-ինք,

-իք, -ին

11

մտի՛ր

թռի՛ր

մոտեցի՛ր

հեռացի՛ր

աղա՛

12

մտե՛ք

թռե՛ք

մոտեցե՛ք

հեռացե՛ք

աղացե՛ք

13

մի՛ մտիր,

մի՛ մտնիր**

մի՛ թռիր,

մի՛ թռչիր**

մի՛ մոտեցիր,

մի՛ մոտենա**

մի՛ հեռացիր,

մի՛ հեռանա**

մի՛ աղա

14

մի՛ մտեք,

մի՛ մտնեք**

մի՛ թռեք,

մի՛ թռչեք**

մի՛ մոտեցեք,

մի՛ մոտենաք**

մի՛ հեռացեք,

մի՛ հեռանաք**

մի՛ աղացեք,

մի՛ աղաք**

15

մտն-եմ,

-ես, -ի

թռչ-եմ,

-ես, -ի

մոտեն-ամ,

-աս, -ա

հեռան-ամ,

-աս, -ա

աղ-ամ,

-աս, -ա

16

մտն-ենք,

-եք, -են

թռչ-ենք,

-եք, -են

մոտեն-անք,

-աք, -ան

հեռան-անք,

-աք, -ան

աղ-անք,

-աք, -ան

17

մտն-եի,

-եիր, -եր

թռչ-եի,

-եիր, -եր

մոտեն-այի,

-այիր, -ար

հեռան-այի,

-այիր, -ար

աղ-այի,

-այիր, -ար

18

մտն-եինք,

-եիք, -եին

թռչ-եինք,

-եիք, -եին

մոտեն-այինք,

-այիք, -ային

հեռան-այինք,

-այիք, -ային

աղ-այինք,

-այիք, -ային

 

 


 

Հավելված 7 (էջ 166)

Անկանոն և պակասավոր բայեր

Անկանոն բայերի խոնարհումը (1)

 

Ե խոնարհման

պարզ

դերբայներ

անորոշ

1

ասել

ուտել

զարկել

բացել

հարակատար

2

ասած

կերած

զարկած

բացած

ենթակայական

3

ասող

ուտող

զարկող

բացող

համակատար

4

ասելիս

ուտելիս

զարկելիս

բացելիս

ձևաբայեր

անկատար

5

ասում

ուտում

զարկում

բացում

ապակատար

6

ասելու

ուտելու

զարկելու

բացելու

վաղակատար

7

ասել

կերել

զարկել

բացել

ժխտական

8

ասի

ուտի

զարկի

բացի

պարզ ժամանակաձևեր

սահման. եղանակ

անցյալ կատարյալ

եզակի

I դ.

9

ասացի, ասի*

կերա

զարկեցի, զարկի*

բացեցի, բացի*

II դ.

10

ասացիր, ասիր*

կերար

զարկեցիր, զարկիր*

բացեցիր, բացիր*

III դ.

11

ասաց

կերավ

զարկեց

բացեց

հոգնակի

I դ.

12

ասացինք, ասինք*

կերանք

զարկեցինք, զարկինք*

բացեցինք, բացինք*

II դ.

13

ասացիք, ասիք*

կերաք

զարկեցիք, զարկիք*

բացեցիք, բացիք*

III դ.

14

ասացին, ասին*

կերան

զարկեցին, զարկին*

բացեցին, բացին*

հրամայական եղանակ

դրա-

կան

եզ.

15

ասա՛

կե՛ր

զարկի՛ր, զա՛րկ*

բացի՛ր, բա՛ց*

հոգ.

16

ասե՛ք, ասացե՛ք**

կերե՛ք

զարկե՛ք, զարկեցե՛ք**

բացե՛ք

արգե-

լական

եզ.

17

մի՛ ասա

մի՛ կեր, մի՛ ուտիր**

մի՛ զարկիր, մի՛ զարկ*

մի՛ բացիր, մի՛ բաց*

հոգ.

18

մի՛ ասեք

մի՛ կերեք, մի՛ ուտեք**

մի՛ զարկեք

մի՛ բացեք

 

 

Անկանոն բայերի խոնարհումը  (2)

 

Ե խոն.

Ա խոնարհման

Ե խոնարհման

 

պարզ

-ն- սոսկածանցով

1

բերել

գալ

լալ

տալ

անել

դնել

2

բերած

եկած

լացած

տված

արած

դրած

3

բերող

եկող

լացող

տվող

անող

դնող

4

բերելիս

գալիս

լալիս

տալիս

անելիս

դնելիս

5

բերում

գալիս

լալիս

տալիս

անում

դնում

6

բերելու

գալու

լալու

տալու

անելու

դնելու

7

բերել

եկել

լացել

տվել

արել

դրել

8

բերի

գա

լա

տա

անի

դնի

9

բերեցի, բերի*

եկա

լացեցի, լացի*

տվեցի, տվի*

արեցի, արի*

դրեցի, դրի*

10

բերեցիր, բերիր*

եկար

լացեցիր, լացիր*

տվեցիր, տվիր*

արեցիր, արիր*

դրեցիր, դրիր*

11

բերեց

եկավ

լացեց

տվեց

արեց

դրեց

12

բերեցինք, բերինք*

եկանք

լացեցինք, լացինք*

տվեցինք, տվինք*

արեցինք, արինք*

դրեցինք, դրինք*

13

բերեցիք, բերիք*

եկաք

լացեցիք, լացիք*

տվեցիք, տվիք*

արեցիք, արիք*

դրեցիք, դրիք*

14

բերեցին, բերին*

եկան

լացեցին, լացին*

տվեցին, տվին*

արեցին, արին*

դրեցին, դրին*

15

բե՛ր

արի՛, ե՛կ*

լա՛ց

տո՛ւր

արա՛

դի՛ր

16

բերե՛ք

եկե՛ք

լացե՛ք

տվե՛ք

արե՛ք

դրե՛ք

17

մի՛ բեր

մի՛ արի,

մի՛ եկ*, մի՛ գա**

մի՛ լաց, մի՛ լա**,

մի՛ լար**, մի՛ լացիր*

մի՛ տուր

մի՛ արա, մի՛ անիր**

մի՛ դիր, մի՛ դնիր**

18

մի՛ բերեք

մի՛ եկեք,

մի՛ գաք**

մի՛ լացեք, մի՛ լաք

մի՛ տվեք

մի՛ արեք, մի՛ անեք**

մի՛ դրեք, մի՛ դնեք**

 

 

Անկանոն բայերի խոնարհումը (3)

 

Ե խոնարհման

-ն- սոսկածանցով

1

տանել

առնել

ելնել

տեսնել

թողնել

լինել

2

տարած

առած

ելած

տեսած

թողած

եղած

3

տանող

առնող

ելնող

տեսնող

թողնող

լինող, եղող*

4

տանելիս

առնելիս

ելնելիս

տեսնելիս

թողնելիս

լինելիս

5

տանում

առնում

ելնում

տեսնում

թողնում

լինում

6

տանելու

առնելու

ելնելու

տեսնելու

թողնելու

լինելու

7

տարել

առել

ելել

տեսել

թողել

եղել

8

տանի

առնի

ելնի

տեսնի

թողնի

լինի

9

տարա

առա

ելա

տեսա

թողեցի, թողի*

եղա

10

տարար

առար

ելար

տեսար

թողեցիր, թողիր*

եղար

11

տարավ

առավ

ելավ

տեսավ

թողեց

եղավ

12

տարանք

առանք

ելանք

տեսանք

թողեցինք, թողինք*

եղանք

13

տարաք

առաք

ելաք

տեսաք

թողեցիք, թողիք*

եղաք

14

տարան

առան

ելան

տեսան

թողեցին, թողին*

եղան

15

տա՛ր

ա՛ռ

ե՛լ, ելի՛ր**

տե՛ս

թո՛ղ

եղի՛ր

16

տարե՛ք

առե՛ք

ելե՛ք

տեսե՛ք

թողե՛ք

եղե՛ք

17

մի՛ տար, մի՛ տանիր**

մի՛ առ, մի՛ առնիր**

մի՛ ել, մի՛ ելիր**, մի՛ ելնիր**

մի՛ տես, մի՛ տեսնիր**

մի՛ թող,

մի՛ թողնիր**

մի՛ եղիր,

մի՛ լինիր**

18

մի՛ տարեք, մի՛ տանեք**

մի՛ առեք,

մի՛ առնեք**

մի՛ ելեք, մի՛ ելնեք**

մի՛ տեսեք,

մի՛ տեսնեք**

մի՛ թողեք,

մի՛ թողնեք**

մի՛ եղեք,

մի՛ լինեք**

 

 

Անկանոն և պակասավոր բայերի խոնարհումը (4)

 

Ա խոնարհման

սոսկածանցավոր

պարզ

1

դառնալ

վեր կենալ

լվանալ

լվալ*

2

դարձած

վեր կացած

լվացած

լվացած

3

դարձող

վեր կացող

լվացող

լվացող

4

դառնալիս

վեր կենալիս

լվանալիս

լվալիս*

5

դառնում

վեր կենում

լվանում

6

դառնալու

վեր կենալու

լվանալու

լվալու*

7

դարձել

վեր կացել

լվացել

լվացել

8

դառնա

վեր կենա

լվանա

լվա*

9

դարձա

վեր կացա

լվացի

10

դարձար

վեր կացար

լվացիր

11

դարձավ

վեր կացավ

լվաց

12

դարձանք

վեր կացանք

լվացինք

13

դարձաք

վեր կացաք

լվացիք

14

դարձան

վեր կացան

լվացին

15

դարձի՛ր

վե՛ր կաց

լվա՛

16

դարձե՛ք

վե՛ր կացեք

լվացե՛ք

լվացե՛ք

17

մի՛ դարձիր, մի՛ դառնա**

մի՛ վեր կաց,

մի՛ վեր կենա**

մի՛ լվանա**

մի՛ լվա*

18

մի՛ դարձեք, մի՛ դառնաք**

մի՛ վեր կացեք,

մի՛ վեր կենաք**

մի՛ լվացեք,

մի՛ լվանաք**

մի՛ լվացեք,

մի՛ լվաք*

 

 

Պակասավոր անկանոն բայերի խոնարհումը (1)

 

 

Ա խոնարհման

անորոշ դերբ.

հուսալ

ժխտ. ձևաբայ

հուսա

ըղձական եղանակ

ապառնի

եզակի

հուս-ամ,

          -աս, -ա

հոգն.

հուս-անք,

          -աք, -ան

անցյալ

եզակի

հուս-այի,

          -այիր, -ար

հոգն.

հուս-այինք,

          -այիք, -ային

ենթադրական եղ.

ապառնի

եզակի

կհուս-ամ,

          -աս, -ա

հոգն.

կհուս-անք,

          -աք, -ան

անցյալ

եզակի

կհուս-այի,

          -այիր, -ար

հոգն.

կհուս-այինք,

          -այիք, -ային

հարկադր. եղ.

ապառնի

եզակի

պիտի հուս-ամ,

          -աս, -ա

հոգն.

պիտի հուս-անք,

          -աք, -ան

անցյալ

եզակի

պիտի հուս-այի,

          -այիր, -ար

հոգն.

պիտի հուս-այինք,

          -այիք, -ային

հրամայ. եղ.

դրական

եզակի

հուսա՛

հոգն.

հուսացե՛ք

արգել.

եզակի

մի՛ հուսա,

մի՛ հուսար**

հոգն.

մի՛ հուսացեք,

մի՛ հուսաք**

 

 

Պակասավոր անկանոն բայերի խոնարհումը (2)

 

Ե խոնարհման

Ա խոն.

անորոշ դերբայ

արժել

սահմանական եղանակ

ներկա

եզակի

I դ.

եմ

գիտեմ

ունեմ

արժեմ

կամ

II դ.

ես

գիտես

ունես

արժես

կաս

III դ.

է

գիտի, գիտե**

ունի

արժե, արժի*

կա

հոգնակի

I դ.

ենք

գիտենք

ունենք

արժենք

կանք

II դ.

եք

գիտեք

ունեք

արժեք

կաք

III դ.

են

գիտեն

ունեն

արժեն

կան

անցյալ անկատար

եզակի

I դ.

էի

գիտեի

ունեի

արժեի

կայի

II դ.

էիր

գիտեիր

ունեիր

արժեիր

կայիր

III դ.

էր

գիտեր

ուներ

արժեր

կար

հոգնակի

I դ.

էինք

գիտեինք

ունեինք

արժեինք

կայինք

II դ.

էիք

գիտեիք

ունեիք

արժեիք

կայիք

III դ.

էին

գիտեին

ունեին

արժեին

կային

Անկանոն ձևերն ընդգծված են։ Խոսակցական երանգ ունեցող ձևերը նշված են մեկ աստղանիշով (*), հնացած ձևերը՝ երկու աստղանիշով (**)։

 

 

 


 

Հավելված 8 (էջ 88)

«Բառագետ» խաղի համար անհրաժեշտ տառերի քանակը և արժեքը

Տառ

քանակ

արժեք

Տառ

քան.

արժ.

Տառ

քան.

արժ.

Տառ

քան.

արժ.

Ա

12

1

Ի

6

1

Յ

2

5

Տ

5

2

Բ

3

3

Լ

3

3

Ն

6

2

Ր

6

2

Գ

3

3

Խ

3

3

Շ

2

5

Ց

1

7

Դ

5

2

Ծ

1

7

Ո

9

1

ՈՒ

7

1

Ե

8

1

Կ

5

2

Չ

2

5

Փ

1

10

Զ

2

5

Հ

2

5

Պ

5

2

Ք

2

7

Է

1

10

Ձ

1

7

Ջ

1

7

և

1

10

Ը

1

10

Ղ

2

10

Ռ

1

10

Օ

1

10

Թ

2

5

Ճ

1

7

Ս

5

2

Ֆ

1

10

Ժ

1

7

Մ

6

2

Վ

4

2

*

3

-

 

«Բառագետի» խաղադաշտի պատկերը

 

Игра Скрэббл

«Բառագետի» ավարտված խաղի նմուշ