ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
1․ Տրված բառերի ձևափոխություններով ու տեղափոխություններով կազմի՛ր ճիշտ նախադասություններ: Ներկայացրո՛ւ կատարված փոփոխությունները.
ա) մրրիկ ոչ մի պոկել դու հողմ ու մենք
բ) շեփոր կռիվ հնչել կանչել որպես
գ) պայթել դու հունդ մենք գոյություն
դ) արդար մարմնավորել դու գաղափար մենք
ե) հյուսել հայերեն մենք անգամ երազ
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Եզրույթներ
Հնչյունափոխություն — բառի (հիմքի) կազմում որևէ հնչյունի կամ հնչյունակապակցության փոփոխությունը, անկումը կամ հավելումը։
Օժանդակ բառ — քերականական մասնիկ, որ գրվում է բառաձևից առանձին (մի՛ գնա, պիտի գաս, ասում եմ)։
2․ Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով հիմք, մասնիկ, թեքում բառերը տարբեր իմաստներով։
3․ «Հայոց լեզու» գրվածքում գտի՛ր մարտնչել, նույնիսկ, սակայն, թագավոր, տառապանք, ճամփա, դերձան բառերի հոմանիշները և կազմի՛ր հոմանիշային զույգեր։
4․ Բառակազմական վերլուծությա՛ն ենթարկիր քերականություն, բառաձև, տարարմատություն բառերը և դրանց արմատներով նոր բառե՛ր կազմիր։
5. «Հայոց լեզու» գրվածքում գտի՛ր ուղղագրական արժեք ունեցող բառեր և ավելացրո՛ւ բառատետրումդ։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
6. «Հայոց լեզու» գրվածքում գտի՛ր այն մտքերը, որոնք վերաբերում են հայոց լեզվի՝
ա) գործառույթներին,
բ) հնամենիությանը։
7. Լրացրո՛ւ բառաձևերի կազմությունը բնութագրող հետևյալ աղյուսակը։
|
Կազմության տեսակ |
կազմության եղանակ |
օրինակ |
|
արտաքին թեքում |
|
|
|
ներքին թեքում |
|
|
|
արմատափոխություն (տարարմատություն) |
|
|
|
օժանդակ բառի ավելացում |
|
|
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
8. Արտաքին թեքման ժամանակ վերջամասնիկը կարող է դրվել անմիջապես բառի (կամ բառաձևի) վրա (աթոռ–ը, օր–վա, սեղաններ–ից) կամ բառի վերջնահնչյունի փոխարեն (գինի > գինու, ոսկի > ոսկով)։ Քննարկե՛ք, թե այս օրինակներից ո՛ր դեպքում է տեղի ունեցել իսկական արտաքին թեքում (վերջնահնչյունի փոփոխություն), ո՛ր դեպքում է բառի վերջնահնչյունը սղվել, և ո՛ր դեպքում է տեղի ունեցել զուտ մասնիկավորում (մասնիկի ավելացում՝ առանց հիմքի փոփոխության)։ Բերե՛ք այլ օրինակներ «Հայոց լեզու» գրվածքից, արե՛ք եզրահանգումներ։
ԽՈՍՔԻ ՄԱՍԵՐ
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Նշանակել — ինչ–որ բանի նշանը լինել, մի բան ցույց տալ՝ արտահայտել։
Խորհրդային — Խորհրդային Միությանը վերաբերող։
Խոսք — լեզվի բանավոր, գրավոր կամ մտովի կիրառության ընթացքը և արդյունքը։
1․ Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով թվական, կապ, ածական բառերը տարբեր իմաստներով։
2․ «Թաթուլ Կրպեյան» գրվածքում գտի՛ր վերջացնել, օգնել, պարագլուխ, անընդհատ, ոսոխ, սարսափել, այժմ բառերի հոմանիշները և կազմի՛ր հոմանիշային զույգեր։
3․ Բառակազմական վերլուծությա՛ն ենթարկիր բառապաշար, նշանակել, նախադասություն բառերը և դրանց արմատներով նոր բառե՛ր կազմիր։
4. «Թաթուլ Կրպեյան» գրվածքում գտի՛ր ուղղագրական արժեք ունեցող բառեր և ավելացրո՛ւ բառատետրումդ։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։
5. Պատճառահետևանքային ի՞նչ կապեր կարելի է տեսնել «Թաթուլ Կրպեյան» գրվածքում։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
6. «Թաթուլ Կրպեյան» գրվածքում գտի՛ր այն մտքերը, որոնք վերաբերում են հայ ազատամարտիկի՝
ա) սկզբունքայնությանը,
բ) հայրենապաշտությանը։
7․ Ազգային ի՞նչ արժեհամակարգ է ներկայացնում «Թաթուլ Կրպեյան» գրվածքը։
8. Ազատվե՛ք բառաշփոթ–խառնաշփոթից՝ բառերը դասակարգելով ըստ խոսքի մասերի․
գուցե, վրա, խաղաղ, կաղնի, չորրորդ, հմտորեն, բայց, ա՜խ, այսպես, մտածել, հարկավ, նորոգված, երկյուղ, ութական, ինքը, մեջ, կարևոր, ո՜ւֆ, այսօր, նաև
ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ
1․ Ի՞նչ , ո՞վ հարցերին պատասխանող երեքական բա՛ռ գրիր աղյուսակում։
|
Ի՞նչ |
ո՞վ |
|
|
|
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Մատյան — (տվյալ դեպքում) ձեռագիր կամ տպագիր գիրք։
Կենցաղ — 1. առօրյա ապրելակերպ, նիստուկաց, առտնին կյանք, 2. հանրության սովորույթների ու բարքերի ամբողջությունը։
Մշակույթ — հանրության արտադրական, կազմակերպական և հոգևոր ձեռքբերումների ամբողջությունը։
Ազնվազարմություն — ազնվական ծագում։
Վկայագիր — որևէ բանի առկայությունը հաստատող փաստաթուղթ։
Հարատևել — մշտապես ապրել, անվերջ շարունակվել։
2․ Հիմնավորի՛ր դասագրքի աղյուսակ 1–ում բերված յուրաքանչյուր բառի գոյական լինելը` որոշելով՝ դա անձնանի՞շ է, թե՞ ոչ։
3․ Ազնվազարմություն, վկայագիր, մատյան, կենցաղ բառերով կազմի՛ր նախադասություններ։
4․ Աղյուսակ 2–ում լրացրած բառերը համեմատի՛ր ընկերոջդ դուրս գրած բառերի հետ՝ անհրաժեշտության դեպքում կատարելով ուղղումներ։
5. Երազ, մատյան, հայ, աշխարհ, երկիր, ոգի բառերին նոր բաղադրիչ ավելացնելով՝ կազմի՛ր բարդ գոյականներ։ Կազմածդ նոր բառերը կիրառի՛ր նախադասություններում, բացատրի՛ր փոփոխությունները:
6. Պատճառահետևանքային ի՞նչ կապեր եք տեսնում «Երգ գրի մասին» գրվածքում։
7. Գրի՛ր աշխարհագրությունից քեզ ծանոթ 10 տեղանուն, ապա դրանցով կազմի՛ր 1–ական նախադասություն:
8․ Գրականության դասագրքիցդ դո՛ւրս գրիր 15 գոյական՝ նշելով տեսակը, և դրանք լրացրո՛ւ աղյուսակ 6–ում։
9․ Մեկնաբանի՛ր, թե ինչու են արդարություն, խելք, կամք գոյականները համարվում վերացական հասկացություն նշանակող: Բե՛ր երեք այլ օրինակներ:
10․ Մեկնաբանի՛ր, թե ինչու են ամբոխ, ժողովուրդ, սերունդ գոյականները ոչ անձնանիշ։ Բե՛ր երեք այլ օրինակներ:
11․ Նշի՛ր այն օրինաչափությունները, որոնցով դասակարգվում են գոյականներն ըստ կազմության։
12․ Ազնվազարմություն, հարատևել, վկայագիր, մատյան, կենցաղ, մշակույթ բառերով կազմի՛ր կապակցված խոսք, ապա վերնագրի՛ր։
13․ Համեմատի՛ր քո գրած կապակցված խոսքը ընկերոջդ գրածի հետ՝ նշելով բովանդակության նմանությունները։ Կատարի՛ր եզրահանգումներ։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. կարևորի դուրսբերում
14․ «Երգ գրի մասին» գրվածքից դո՛ւրս բեր կարևոր մտքերը և համեմատի՛ր ընկերոջդ դուրս բերածի հետ։ Արա՛ եզրակացություններ։
15․ Գրվածքից դուրս բերածդ մտքերն ամփոփի՛ր վերլուծական շարադրանքով՝ ուղղորդվելով հետևյալ կետերով.
ա) Որո՞նք էին հատվածի կարևոր մտքերը։
բ) Ո՞րն է հեղինակի հիմնական ասելիքն ըստ տվյալ հատվածի։
գ) Ո՞րն է հատվածի հիմնական գաղափարը։
դ) Եզրակացություն։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
16. Ինչպե՞ս կբացատրես հետևյալ նախադասությունը․ «Այս ձեռագրերից ամեն մեկն ունի իր կենսագրությունը, որ շատ նման է իր ժողովրդի ճակատագրին»։ Հիմնավոր կարծի՛ք ներկայացրու:
17. «Երգ գրի մասին» գրվածքում գտի՛ր այն մտքերը, որոնք վերաբերում են հայ ժողովրդի՝
ա) տոկունությանը,
բ) այլասիրությանը։
18․ Փորձի՛ր գրվածքը կարդալ առանց գոյականների։
ա. Ի՞նչ նկատեցիր։
բ. Որքանո՞վ կարևորեցիր գոյականի իմացությունը։
19․ Մշակութային ի՞նչ արժեհամակարգ է ներկայացնում «Երգ գրի մասին» գրվածքը։
20. Գրի պատմությունը որքանո՞վ է կապվում ժողովրդի և ազգի պատմության հետ։
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
21. Ի՞նչ տարօրինակ պատմություններ գիտեք անունների մասին, պատմե՛ք, թե ինչպես են անվանադրվել հայտնի մեքենաների տեսակները, աշխարհահռչակ նախագծերը, մշակութային, տնտեսական, գործարար, հասարակական կառույցները (օգտվե՛ք համացանցից): Պատրաստե՛ք սահիկաշարեր և իրազեկող ելո՛ւյթ ունեցեք դասարանի առջև:
22. Խմբով նախապատրաստե՛ք և դասարանի՛ն ներկայացրեք ձեռագիր մատյաններին վերաբերող սահիկաշար: Վերջին սահիկում ներկայացրե՛ք սահիկաշարի բառապաշարում ներկայացված գոյականների քանակն ամբողջի համեմատ։
23․ Պատրաստե՛ք հաղորդում արտասահմանյան ձեռագրատներում ու գրադարաններում պահվող հայերեն ձեռագիր մատյանների մասին։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
24․ Այցելե՛ք Մատենադարան կամ դրա կայք՝ https://matenadaran.am/ հղումով, և ուսումնասիրե՛ք ձեռագիր մատյանները, տեսանյո՛ւթ պատրաստեք դրանց մասին և ցուցադրե՛ք դասարանում։ Տեսանյութում անձնանիշ գոյականների գործածումը պարտադիր է:
25. Անձնանիշ գոյականները անորոշ առման (որոշիչ հոդի բացակայության) դեպքում սովորաբար ստանում են ոչ թե ո՞վ, այլ ի՞նչ հարցը։ Օրինակ. Տանը մարդ (ի՞նչ) չկա։ Իսկ դու բժիշկ (ի՞նչ) կանչե՞լ ես։ Անունս Անահիտ (ի՞նչ) է։ Քննարկե՛ք, մեկնաբանե՛ք այս երևույթը և հիմնավորե՛ք այլ օրինակներով։
ՀԱՍԱՐԱԿ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐ
1․ Հետևյալ բառերը լրացրո՛ւ աղյուսակի համապատասխան սյունակներում։ Ի՞նչը քեզ կհուշի, թե որ բառն է հատուկ անուն․
աշակերտ, Վասպուրական, երկիր, բրուտ, Մեծ Հայք, հովազ, Սյունիք, Արմինե, Աշոտ, Մասիս, դաշտավայր, Մովսես Խորենացի, Արագած, քաղաք, հայ, աղվես, ուրբաթ, երևակայություն, երջանկություն, աշտարակ, Աշտարակ
|
Հասարակ անուններ |
հատուկ անուններ |
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Տառադարձում — որևէ լեզվի տառերով գրվածը մեկ այլ լեզվի տառերով գրելը՝ առանց թարգմանելու։
Հնագիտություն — գիտություն, որը զբաղվում է հին ժամանակների մշակույթի ուսումնասիրությամբ։
Ազգագրություն — ազգերի կենցաղի, բարքերի և ժողովրդական մշակույթի ուսումնասիրություն։
Վավերագիր — մի բանի վկայություն ծառայող գրավոր փաստաթուղթ։
Մականուն — անձին տրված հավելյալ անուն։
Կեղծանուն — իսկական անվանը փոխարինող անուն, որով հանդես է գալիս արվեստագետը, գործիչը և այլն։
Գրական անուն — գրողի, բանաստեղծի կեղծանուն։
Մանրակերտ — առարկայի փոքրաչափ կրկնօրինակ, նախանմուշ, մակետ։
Հնադարան — 1. հնագիտական արժեք ունեցող ցուցանմուշների պահպանման վայր, թանգարան, 2. հին փաստաթղթերի հավաքածու, արխիվ:
2. Լրացրո՛ւ նախադասությունները փակագծերում տրված բառերով.
ա) Կիսաթանկարժեք զարդաքարերից է ..., որն այդպես է կոչվել հին հունական ... քաղաքի անունից։
բ) Զվարթնոցի տաճարի ... ցուցադրված է Հայաստանի պատմության թանգարանում։
գ) Երևան քաղաքի առնվազն 2805 տարեկան լինելու ... է Արգիշտի Ա–ի թողած սեպագիր արձանագրությունը։
(վավերագիր, մանրակերտ, Քաղկեդոն, քաղկեդոն)
3․ Կազմի՛ր մեկական նախադասություն՝ գործածելով հնագիտություն, ազգագրություն բառերը։
4. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով հատուկ անուն և հասարակ անուն եզրույթները:
5. Ընթերցի՛ր «Հայաստանի պատմության թանգարան» գրվածքը և համեմատի՛ր որևէ այլ թանգարանի հետ՝ աղյուսակում նշելով նմանություններն ու տարբերությունները։
|
Եղիշե Չարենցի տուն–թանգարան |
Նմանություն |
Հայաստանի պատմության թանգարան |
|
Հիմնադրվել է 1964 թ. |
Երևանում են |
Հիմնադրվել է 1919 թ. |
ՔՆՆԱՐԿՈՒՄ
6. Թանգարանների կարևորությունը ազգերի, երկրների, գավառների, բնակավայրերի, նշանավոր անձերի համար։
7․ Աղյուսակ 3–ի քո լրացրած տարբերակը համեմատի՛ր ըներոջդ լրացրած տարբերակի հետ։ Անհրաժեշտության դեպքում կատարի՛ր ուղղումներ կամ լրացումներ։
8․ Հատուկ անուն ստացող առարկաները ինչո՞վ են տարբերվում հատուկ անվան կարիք չունեցողներից։ Պատասխանդ հիմնավորի՛ր օրինակներով։
9․ Ինչո՞ւ են բոլոր հատուկ անունները գոյականներ։
10․ Աշխարհի քարտեզի վրա գտի՛ր հարադրավոր տեղանուններ, ուշադրությո՛ւն դարձրու դրանց գրությանը։
11․ Բազմակետերի փոխարեն տեղադրի՛ր փակագծերում տրված համապատասխան հատուկ անունները:
ա) Ա. Մակեդոնացու ուսուցիչն է եղել հին աշխարհի մեծ մտածող ...:
բ) Գ. Լուսավորչի տեսիլքով կառուցված եկեղեցին ... է։
գ) Հռոմի կաթողիկե եկեղեցու աթոռը հիմնադրել է Հիսուսի աշակերտ ...:
դ) Մաշտոցը ծնվել է ... գյուղում:
ե) Եղիշե Սողոմոնյանի կեղծանունն է ...:
զ) «Գայանե» բալետի երաժշտության հեղինակն է Արամ ...:
(Պետրոս, Չարենց, Խաչատրյան, Էջմիածին, Հացեկաց, Արիստոտել)
12․ Ի՞նչ են մականունը, կեղծանունը, գրական անունը, անձնանվան կազմում եղած դասական թվականները։ Ինչո՞ւ են դրանք մեծատառով գրվում։
13․ Գրվածքում գտի՛ր ուսումնասիրություն, թագավոր, կոշիկ, ճոխ, ընծա բառերի հոմանիշները և կազմի՛ր հոմանիշային զույգեր։
14․ Բառակազմական վերլուծությա՛ն ենթարկիր հնագիտություն, ազգագրություն, հնադարան, վավերագիր, մանրակերտ, տառադարձում բառերը և դրանց արմատներով նոր բառե՛ր կազմիր։
15․ Աղյուսակ 2–ի քո լրացրած տարբերակը համեմատի՛ր դասընկերոջդ լրացրած տարբերակի հետ՝ կատարելով եզրահանգումներ։
16. Հարադրավոր հատուկ անունների գրության կանոնները համեմատի՛ր քո ուսումնասիրած օտար լեզուների հետ, նշի՛ր ընդհանրություններն ու տարբերությունները։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
17․ Մեկնաբանի՛ր «ազգային արժեք» ձևակերպումը։
18․ Անհատական և մշակութային ի՞նչ արժեհամակարգեր են ներկայացնում քո ուսումնասիրած թանգարանները։
19. Լրացրո՛ւ հասարակ և հատուկ անուները բնութագրող հետևյալ աղյուսակը։
|
Գոյական անվան տեսակ |
նշանակություն |
գրության ձև |
օրինակ |
|
հասարակ |
|
|
|
|
հատուկ |
|
|
|
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
20. Սահիկաշա՛ր պատրաստիր քեզ մատչելի որևէ թանգարանի վերաբերյալ՝ նշելով դրա բացառիկ ցուցանմուշները և կիրառելով անծանոթ բառերի մի մասը։
21. Տեղեկություննե՛ր հավաքիր քեզ հետաքրքրող, քեզ համար կարևոր 1–2 անձնանվան, տեղանվան, նշանավոր իրադարձության մասին և ներկայացրո՛ւ ընկերներիդ:
22․ Երևակայությամբ ուղևորվի՛ր տարբեր երկրներ, որոնք ուսումնասիրել ես աշխարհագրության ժամերին, այդ ուղևորության մասին գրի՛ր պատմություն՝ օգտագործելով հարադրավոր տեղանուններ և անձնանուններ։
23․ Բացատրի՛ր հարադրավոր տեղանունների և անձնանունների գրության օրինաչափությունները։
24. Գրի՛ր զրույց՝ հաղորդելով հետաքրքիր տեղեկություններ մի քանի նշանավոր մարդկանց մասին, օգտագործի՛ր հարադրավոր հատուկ անուններ և բացատրի՛ր դրանց գրության օրինաչափությունները։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
25. Ազատվե՛ք բառաշփոթ–խառնաշփոթից՝ հատուկ անունները դասակարգելով ըստ նշված տեսակների․
Տաթև (գյուղ), Անուշ, Դիլիջան, Միավորված ազգերի կազմակերպություն, ՌԴ Պետական դումա, Արաքս (գետ), «Անուշ» (պոեմ), «Բարեկենդանը», Փառքի շքանշան, Ծաղկազարդ, Տաթև Ղազարյան, Արցախյան պատերազմ, Կոմիտաս, Խուստուփ (լեռ), Միկի, Երևանի պետական համալսարան, ՀՀ Կառավարություն, «Դիլիջան» (հանքային ջուր), Պատվո շքանշան, Ամանոր, Գագիկ, Բողար, Լիբանան, «Տաթև» ՍՊԸ, Բարեկենդան, Ավան հարյուրապետ, Տուզիկ, Հայաստանի գրողների միություն, Ֆրանսիայի Ազգային ժողով, Արաքս Դավթյան, Ավան (թաղամաս), «Կոմիտաս» (դաշնամուր)
|
Հատուկ անունների տեսակներ |
հատուկ անուններ |
|
Անձնանուններ |
|
|
Կենդանիների անուններ |
|
|
Տեղանուններ |
|
|
Կազմակերպություններ |
|
|
Պետությունների բարձրագույն մարմինների անուններ |
|
|
Երկերի, ժողովածուների, հանդեսների, ապրանքների անուններ |
|
|
Պետության կողմից տրվող շքանշանների անուններ |
|
|
Պատմական նշանավոր անցքերի, պետական տոների անուններ |
|
26. Ընդգծե՛ք համանուն բառերը և ուսումնասիրելով դրանց ծագումը՝ մեկնաբանե՛ք, թե ինչու են դրանք հայտնվել տարբեր խմբերում:
27. Տարբեր աղբյուրներից դո՛ւրս գրեք աղյուսակում նշված յուրաքանչյուր տեսակին համապատասխան ևս երեքական հատուկ անուն և գրանցե՛ք աղյուսակում:
28. Բերե՛ք հասարակ անուններից առաջացած հատուկ անունների օրինակներ թե՛ հայերենից, թե՛ այլ լեզուներից։ Արդյո՞ք միշտ պատճառական կապ կա հասարակ անվան և նրանից ծագած հատուկ անվան միջև։ Հիմնավորե՛ք պատասխանը օրինակներով և արե՛ք եզրակացություններ։
29. Բերե՛ք հատուկ անուններից առաջացած հասարակ անունների օրինակներ թե՛ հայերենից, թե՛ այլ լեզուներից։ Արդյո՞ք միշտ տրամաբանական կապ կա հասարակ անվան և նրանից ծագած հատուկ անվան միջև։ Հիմնավորե՛ք պատասխանը օրինակներով և արե՛ք եզրակացություններ։
30. Բերե՛ք հատուկ անուններից առաջացած այլ հատուկ անունների օրինակներ թե՛ հայերենից, թե՛ այլ լեզուներից։ Սովորաբար ի՞նչ առնչություն են ունենում այդ համանունները։ Հիմնավորե՛ք պատասխանը օրինակներով և արե՛ք եզրակացություններ։
31. Այցելե՛ք Չարենցի անվան գրականության և արվեստի (անհնարինության դեպքում՝ մեկ այլ) թանգարան և ուսումնասիրե՛ք ցուցասրահները։ Յուրաքանչյուր ցուցասրահի մասին փոքրիկ տեսանյո՛ւթ պատրաստեք՝ հանդես գալով որպես զբոսավար։ Պատրաստած տեսանյութերը ներկայացրե՛ք ձեր դասընկերներին։
ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՈՒՄ
|
Արդեն գիտեմ՝ |
լիարժեք |
մասամբ |
ունեմ հարցեր |
օրինակներ |
|
ինչ են հատուկ և հասարակ անունները |
|
|
|
|
|
որոնք են հարադրավոր հատուկ անունները, դրանց տարատեսակները և գրության կանոնները |
|
|
|
|
|
Արդեն կարող եմ՝ |
||||
|
ճիշտ գրել հարադրավոր հատուկ անունները |
|
|
|
|
|
գրվածքից դուրս բերել հատուկ և հասարակ անուններ |
|
|
|
|
|
դասակարգել հատուկ անուններն՝ ըստ իմաստի, կազմության և գրության |
|
|
|
|
|
կիրառել հատուկ անուններ գրավոր խոսքում |
|
|
|
|
ԳՈՅԱԿԱՆԻ ԹԻՎԸ
1. Ընդգծի՛ր եզակի թվով 5 գոյական.
ա) գրաբեր, նոթեր, գիշակեր, աղանդեր, բուլդոզեր, տարբեր, վերջընթեր, եթեր, ընկեր, դարիվեր
բ) կայքեր, պատկեր, լապտեր, առընթեր, կերկեր, հողատեր, թխահեր, աներ, պիոներ, անձնվեր
գ) աներեր, ցենտներ, գիշեր, կրտսեր, թթվասեր, շնասեր, սուսեր, անսեր, հրավեր, բնավեր
2. Ընդգծի՛ր հոգնակի թվով 5 գոյական.
ա) վերվեր, կրիաներ, անտեր, երկնաքեր, հորդաներ, հայասեր, հսկաներ, թվեր, ցեցակեր, վկաներ
բ) խալդեր, տերտեր, ավեր, ներկաներ, թիեր, պատվեր, լվեր, ստվեր, ուլատեր, ջրեր
գ) բանբեր, ալաններ, տանտեր, գաթաներ, թթուներ, տնատեր, հրավեր, ընծաներ, նվեր, ջղեր
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Բարքեր — հասարակության մեջ ընդունված սովորույթների և վարքականոնների ամբողջությունը։
Հրվանդան — ջրային տարածքի մեջ սուր անկյունով ձգվող ցամաքամաս։
Ծոռնորդի — թոռան թոռ։
3․ Կազմի՛ր նախադասություններ բարքեր, հրվանդան, ծոռնորդի բառերով։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
4. Ի՞նչ է նշանակում «քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար»։
5. Մեկնաբանի՛ր հետևյալ նախադասություններում ընդգծված գոյականների բնույթը և հոգնակի թվով գործածության յուրահատկությունը։ Խմբավորի՛ր դրանք։
Տեսա՞ր՝ ոնց փախան քաջնազարները:
Դեկտեմբերի կեսերից կսկսվեն ձմռան ցրտերը։
Հասմիկներն այսօր դասի չեն եկել։
Շիրակի դաշտի հողերը մեծ մասամբ ոռոգելի են։
Փոխվում են ժամանակները, դրանց հետ՝ բարքերը։
Տիգրան Մեծի կառուցած հինգ Տիգրանակերտներն էլ հայտնի քաղաքներ են եղել։ Դրանցից մեկի անունը թուրքերենով աղավաղվել դարձել է Դիարբեքիր։
Մեր նոր պատմության մեջ էլ, ցավոք, հուդաներ շատ են եղել:
Արարատ լեռը կազմված է Մեծ և Փոքր Մասիսներից։
Երիտասարդությունս անցել է մոսկվաներում։
6. «Սևանա լիճ» գրվածքից առանձնացրո՛ւ հոգնակի թվով վերացական, անթվարկելի, բացառիկ (հատուկ) անունները և մեկնաբանի՛ր դրանց նրբիմաստները։
7․ «Սևանա լիճ» գրվածքից դո՛ւրս գրիր հատուկ անունները։ Ուշադրությո՛ւն դարձրու դրանց ուղղագրությանը։
8. «Սևանա լիճ» գրվածքից դո՛ւրս գրիր անսովոր, գրավչություն, ցածրացնել, պարտեզ, թխպոտ բառերի հոմանիշները և կազմի՛ր հոմանիշային բառազույգեր։
9. «Սևանա լիճ» գրվածքում գտի՛ր ուղղագրական արժեք ունեցող բառեր և ավելացրո՛ւ բառատետրումդ։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։
10. Բառակազմորեն վերլուծի՛ր անթվարկելի, բացառիկ, բազմակիություն, տևականություն բառերը և դրանց արմատներով կազմի՛ր նոր բառեր։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
11․ Ի՞նչ նշանակություն ունի Սևանա լիճը մեր երկրի համար։
12. Գեղամա ծովի անվանումը կապվա՞ծ է արդյոք Հայկ նահապետի հետ։ Մեկնաբանի՛ր պատասխանդ։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. համեմատում և հակադրում
13․ «Սևանա լիճ» գրվածքում նկարագրված լիճը համեմատի՛ր այժմյան Սևանի հետ։
14. Լրացրո՛ւ գոյականի թիվը բնութագրող հետևյալ աղյուսակը։
|
Գոյականի թիվ |
վերջավո–րություն |
նշանակություն |
օրինակ |
|
եզակի |
|
|
|
|
հոգնակի |
|
|
|
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
15․ Զեկուցո՛ւմ պատրաստիր «Սևանա լճի կենդանական աշխարհը» խորագրով և ներկայացրո՛ւ դասարանում։
16․ Գրի՛ր նամակ բնապահպաններին՝ «Սևանա լճի բարելավմանն ուղղված առաջարկներ» վերնագրով, քննարկի՛ր դասարանցիներիդ հետ, խմբագրի՛ր և ուղարկի՛ր բնապահպանության նախարարություն։
17․ Ի՞նչ փոփոխություններ են կրել Սևանա լիճ – մարդ հարաբերությունները վերջին տարիների ընթացքում։
18. Ի՞նչ գիտես Սևանա լճի փրկության ծրագրի մասին։
ԳՈՅԱԿԱՆԻ ՀՈԳՆԱԿԻԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Գաղտնավանկ — հնչող, բայց չգրվող ը–ով վանկ։
Գրաբար — հին հայերեն գրական լեզվի պայմանական անվանումը։
Ռամիկ — հասարակ ժողովրդին պատկանող (անձ)։
Աշուղ — ժողովրդական երգասաց–երաժիշտ, գուսան։
Նվագածու — նվագարան՝ երաժշտական գործիք նվագող մարդ։
Կողր — եգիպտացորենի գլուխը՝ հատիկներով։
Ուղղալար — ծայրին ծանրություն կախած լար՝ կողմնային մակերեսի ուղղաձգությունը ստուգելու համար։
Արմատական — միայն արմատից բաղկացած, 2. արմատին հատուկ, 3. կարևորագույն, 4. կտրուկ, վճռական, 5. ծայրահեղական։
Հավատ — 1. (տվյալ դեպքում) կրոնական դավանանք, 2. հաստատուն համոզմունք, վստահություն։
1․ Կազմի՛ր նախադասություններ՝ արմատական, հավատ բառերը կիրառելով տարբեր իմաստներով։
2․ Խմբով համեմատե՛ք դասագրքի աղյուսակ 2–ի ձեր լրացրած տարբերակները՝ կատարելով անհրաժեշտ լրացումներ։
3. Ընդգծի՛ր 3–ական գոյական, որոնց հոգնակին կազմվում է –եր վերջավորությամբ.
ա) մակաբույծ, զորամաս, պատճեն, սրունք, մատնաչափ, կողր
բ) կատակերգ, խաղավար, կաթսայատուն, ընծայագիր, հրահանգ, մարտանկար
գ) ջահակիր, կոճղ, յուղաներկ, կողմնացույց, մարզադաշտ, մարդ
4․ Ընդգծի՛ր 3–ական գոյական, որոնց հոգնակին կազմվում է –ներ վերջավորությամբ.
ա) ջրմուղ, ուղղալար, տիկին, ջրափոս, ծածկափեղկ, որմնադիր
բ) հայտագիր, ակնաբույժ, գանձարկղ, բարձրախոս, հրթիռ, վագր
գ) սկյուռ, անվադող, բնագիր, գործատու, սարալանջ, մանկավարժ
5․ Կազմի՛ր ուղղալար, գեղջուկ, կողր բառերի հոգնակին և կիրառի՛ր նախադասության մեջ։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. կարևորի դուրսբերում և ամփոփում
6. «Վերք Հայաստանի» վեպի առաջաբանի հատվածից դո՛ւրս բեր կարևոր մտքերը և ամփոփի՛ր վերլուծական շարադրանքով՝ ուղղորդվելով հետևյալ հարցերով.
ա) Ո՞ր ժամանակաշրջանում է ապրել և ստեղծագործել Խաչատուր Աբովյանը։
բ) Ե՞րբ է գրել «Վերք Հայաստանի» վեպը։
գ) Որո՞նք էին հատվածի կարևոր մտքերը։
դ) Ո՞րն է հեղինակի հիմնական մտահոգությունն՝ ըստ տվյալ հատվածի։
ե) Ո՞րն է հատվածի հիմնական գաղափարը։
զ) Եզրակացություն։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
7․ Մեկնաբանի՛ր «Հայի գիրք ձեռքն առնող, հայերեն խոսող քիչ է մնացել» արտահայտությունը։
8. Խաչատուր Աբովյանի ժամանակներից հետո ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել մեր ազգի կյանքում, և ի՞նչն է մնացել անփոփոխ։
9. Հոգնակիի կազմության ի՞նչ օրինաչափություններ և հակասություններ կարող եք գտնել հետևյալ բառազույգերը համեմատելիս։ Գտե՛ք դրանց պատճառաբանությունը․
դույլ – դույլեր լեռ – լեռներ
բուժքույր – բուժքույրեր սեղան – սեղաններ
աստղ – աստղեր տնակ – տնակներ
10. Եզակի թվով բառը հոգնակի դարձնելիս ավելացնում ենք հոգնակերտ մասնիկ՝ սար – սարեր, սարից – սարերից։ Ի՞նչն է փոխվում, և ի՞նչն է կայուն մնում բառի մեջ։
11. Եզակի թիվը նշանակում է մեկ առարկա, հոգնակին՝ մեկից ավելի։ 1–ը որոշակի քանակ է, մինչդեռ «մեկից ավելին» անորոշ քանակ է։ Մեկնաբանե՛ք դա մաթեմատիկորեն։
12․ Նշի՛ր այն օրինաչափությունը, որով դասակարգվում են լեզվի մասին գիտության բաժինները՝ հնչյունաբանություն, բառագիտություն և այլն։
13. Լրացրո՛ւ գոյականի հոգնակիի կազմությունը բնութագրող հետևյալ աղյուսակը։
|
Գոյականի կառուցվածքային խմբեր |
վերջավո–րություն |
շեղումների և բացառությունների դեպքեր |
|
միավանկ |
|
|
|
բազմավանկ |
|
|
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
14.Սահիկաշա՛ր պատրաստիր վերջերս կարդացած գրքիդ մասին՝ մեկնաբանելով ընտրությունդ։
15.․ Խաչատուր Աբովյանի մասին սահիկաշարով հետաքրքրաշարժ տեղեկություննե՛ր ներկայացրու՝ օգտագործելով եզակի և հոգնակի գոյականներ։
16․ Գրի՛ր «Իմ ընկերները» վերնագրով շարադրություն, ապա եզակի թվով գոյականները դարձրո՛ւ հոգնակի և վերաշարադրի՛ր գրածդ։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. հետազոտական աշխատանք
17. Փորձի՛ր բացատրել հոգնակիի կազմության կանոնի բացառության 1–ին և 2–րդ դեպքերը, դրանց պատճառները։
18. Փորձի՛ր պարզաբանել հոգնակիի կազմության կանոնի բացառության 3–րդ դեպքի հետևյալ պնդումը. «Բաղադրյալ բառի վերջնաբաղադրիչը իր նախորդ բաղադրիչի լրացյալն է, և բառը նշանակում է այդ լրացյալի տարատեսակը»։ Բե՛ր օրինակներ՝ այս դեպքը համեմատելով ու հակադրելով այլ դեպքերի։ Վերջում ինքդ քեզ ստուգի՛ր՝ օգտվելով Յու. Ավետիսյանի և Հ. Զաքարյանի «Ձևաբանություն» (Ե., 2015, էջ 22–27) ձեռնարկից։
19. Պետք է նկատի ունենալ, որ ակներ, բեռներ, գառներ, դռներ, եզներ, թոռներ, լեռներ, ծնկներ, ծոռներ, հարսներ, ձկներ, մատներ, մկներ, նռներ բառերի եզակիի ձևերը հնում վերջացել են –ն հնչյունով (ակն, բեռն, գառն ևն), որը ձուլվել է –եր հոգնակերտին (ն+եր=ներ)՝ առաջ բերելով այս շեղումն ընդհանուր կանոնից։ Հետո ն–ն եզակիում մաշվել է, բայց մնացել է հոգնակիում, ինչպես նաև մի շարք բաղադրյալ բառերում (բեռնատար, ձկնորս, մատնոց, թոռնիկ, նռնենի ևն)։
Այլ է ռուսներ ձևի ծագումը. հնում եզակին ունեցել է ուռուս երկվանկ ձևը, որը ստացել է –ներ հոգնակերտ։ Հետո ու սկզբնահնչյունը մաշվել է, բայց հոգնակերտը չի փոխվել։
Քննարկե՛ք և մեկնաբանե՛ք այս երևույթները։
ՀԱՎԱՔԱԿԱՆ, ԱՆԵԶԱԿԱՆ ԵՎ ՀՈԳՆԱԿԵՐՊ ԳՈՅԱԿԱՆՆԵՐ
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Փայփայել — հոգատարությամբ ու մեծ սիրով վերաբերվել, խնամել ու պահպանել։
Սպեղանի — 1. վերքը բուժելու մածուցիկ դեղամիջոց, 2. վերքի վրա դրվող կպչուն թաղանթ։
Ազատանի — (պատմ.) 1. ազատների դասակարգը, 2. ազնվականներ։
Ծառաստան — 1. ծառերի խումբ, 2. պտղատու այգի՝ պարտեզ, 3. ծառապատ վայր (անտառ, պուրակ ևն)։
Այգեստան — 1. այգիների ամբողջություն, 2. այգիներով հարուստ վայր։
1․ Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) Իսկական հայը պետք է աչքի լուսի պես ................... հայոց լեզուն, հայ գիրն ու գրականությունը, հայոց մշակույթը։
բ) Գյուղից ներքև ............................. է, որտեղ մենք էլ ունենք ծիրանի և դեղձի այգիներ։
գ) Իմ սեղանի գրքերից է «...................»–ն, որում տեղ են գտել հայկական ժողովրդական բանահյուսության հազարավոր նմուշներ։
դ) Միջնադարյան Հայաստանում իշխաններից և հոգևորականներից բացի կար ևս մի խավ՝ .........................., որը հանրության աստիճանակարգում միջին դիրք էր գրավում։
ե) Դեղատնից ......................... գնեցի, մկրատով երկու շերտիկ կտրեցի և փակցրի ծնկիս վրայի քերծվածքներին։
(առածանի, այգեստան, սպեղանի, փայփայել, ազատանի)
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. կապերի ստեղծում
Եթե «Վիկտոր Համբարձումյանը մայրենի լեզվի մասին» գրվածքը ընթերցման ժամանակ փորձես մայրենի լեզվի նկարագրությանը զուգահեռ հիշել նմանատիպ այլ նկարագրություններ, նրանց միջև տեսնել ընդհանրություններ, ապա քո մեջ աստիճանաբար կձևավորվեն արժևորելու, գնահատելու կարողություններ:
2. Կրկի՛ն կարդա «Վիկտոր Համբարձումյանը մայրենի լեզվի մասին» գրվածքը և վերհիշի՛ր մայրենի լեզվի մասին տարբեր հեղինակների բանաստեղծություններ։ Փորձի՛ր գտնել նմանություններ։
3. Փակագծերում տրվածներից ընտրի՛ր և համապատասխան նախադասություններում տեղադրի՛ր հոգնակերպ տեղանունները՝ խորհրդակցելով աշխարհագրության ուսուցչի հետ կամ օգտվելով այլ աղբյուրներից:
ա) ……., որ թարգմանաբար նշանակում է բարձր լեռ, Եվրոպայի ամենաբարձր լեռնաշղթան է:
բ) ……. է աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը` Էվերեստը:
գ) ….. լեռնային համակարգ է Կենտրոնական Եվրոպայում՝ Ալպերից արևելք:
դ) …… խորհրդարանական միապետություն է, որի մայրաքաղաքը Ամստերդամն է:
ե) …….. աշխարհի ամենաերկար լեռնաշղթան է, որի վերին գոտում իշխում են մշտնջենական ձյունն ու սառցադաշտերը:
զ) …….. լեռնաշղթա է, որ ձգվում է Իտալիայի հյուսիսից հարավ շուրջ 1000 կմ:
(Նիդերլանդներ, Անդեր, Ապենիններ, Ալպեր, Կարպատներ, Հիմալայներ)
4. Կազմի՛ր նախադասություններ՝ օգտագործելով հավաքական, անեզական, հոգնակերպ եզրույթները։
5. Կազմի՛ր այնպիսի նախադասություններ, որոնցում հոգնակի գոյականը՝
ա) որևէ երևույթի տևականություն նշանակի,
բ) որևէ բանի մեծ քանակ ցույց տա,
գ) նյութի տարբեր տեսակներ նշանակի։
6. «Վիկտոր Համբարձումյանը.....» գրվածքում գտի՛ր գուրգուրել, պաշտել, անհատական, բարելավել, սրտամոտ, անխզելիորեն, ճոխացնել բառերի հոմանիշները։
7․ Տեղեր, Ֆիլիպիններ, Սեյշելներ, Արտեր, Մալդիվներ, Հիմալայներ, Բահամներ հոգնակերպ գոյականների մասին աշխարհագրական համառոտ տեղեկություննե՛ր հավաքիր և սահիկաշարով ներկայացրո՛ւ ընկերներիդ։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. համադրում և ընդհանրացում
8․ «Վիկտոր Համբարձումյանը մայրենի լեզվի մասին» գրվածքի և մայրենի լեզվի մասին այլ հեղինակների վերհիշածդ բանաստեղծությունների խոհերը, բնութագրումները համադրելով՝ դո՛ւրս բեր ընդհանրական մտքեր։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
9. «Վիկտոր Համբարձումյանը․․․․» գրվածքը փոխադրի՛ր քո հասկացած ձևով և քո ոճով՝ ավելի ընդարձակելով։ Ավարտելուց հետո ընդգծի՛ր գոյականները և մեկնաբանի՛ր դրանք՝ ըստ իմաստի և քերականական ձևի։
10. Լրացրո՛ւ հավաքական, անեզական և հոգնակերպ գոյականները բնութագրող հետևյալ աղյուսակը։
|
Գոյական |
վերջավո–րություն |
ձևով եզակի, թե հոգնակի |
բովանդակությամբ եզակի, թե հոգնակի |
ո՞ր թիվը չունի |
|
հավաքակաh |
|
|
|
|
|
անեզական |
|
|
|
|
|
հոգնակերպ |
|
|
|
|
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
11․ Դասարանում քննարկո՛ւմ կազմակերպեք «Ես մեղավո՞ր եմ մեր լեզվի հանդեպ» թեմայով։
12. Համացանցից կամ գրքերից գտի՛ր մարդկային հատկությունների մասին առածներ, ասացվածքներ, ասույթներ, դրանք կիրառի՛ր խոսքի մեջ։
13․ Առանձին խմբերով հետաքրքիր տեղեկություննե՛ր քաղեք Վիկտոր Համբարձումյանի մասին, ներկայացրե՛ք սահիկաշարով։ Բացատրե՛ք կիրառված վերացական գոյականները։
ԳՈՅԱԿԱՆԻ ՈՐՈՇՅԱԼ ԵՎ ԱՆՈՐՈՇ ԱՌՈՒՄՆԵՐ
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Լոքո — գիշատիչ խոշոր ձկան տեսակ։
Սվին — հրացանի ծայրին ագուցվող սրածայր խոցող սառը զենք։
Հերյուն — փայտե կոթով մետաղյա սրածայր գործիք՝ ծակելու, անցքեր անելու համար, բիզ։
Քերծե — արագավազ որսկան շան տեսակ։
Ագի — պոչ։
Հյուլե — ատոմ, անատ։
Բագին — կրոնական զոհասեղան։
Կնյուն — ճահճային խոտաբույսի տեսակ։
Դշխո — թագուհի։
ԽՈՍՔԱՇԱՐԱՅԻՆ ԲԱՌԵՐ
Ջախջախել — 1. ուժգին հարվածով մի բան փշրել՝ բեկորների վերածել՝ ոչնչացնել, 2. (տվյալ դեպքում) հակառակորդին ծանր պարտության մատնել։
Ճողոպրել — 1. (տվյալ դեպքում) փախչելով վտանգից մի կերպ պրծնել, 2. (հնցծ) կորզել, պոկել, շորթել։
1․ Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա. Նախկինում հրացանի փողի ծայրին ամրացնում էին ..................՝ ձեռնամարտի համար։
բ. Որսորդ պապս ուներ երկու .............., որոնք արագորեն գտնում և բերում էին խփված որսը:
գ. Արաքս գետում պատահում են հսկա ...........................՝ մինչև 3 մ երկարությամբ և 150 կգ քաշով։
դ. Աղվեսն առանց խուճապի, վառվռուն ................ շարժելով, դիմացի բլրալանջն էր հաղթահարում:
ե. Կոշիկ նորոգողի կարևոր գործիքներից է .........................։
(լոքո, սվին, հերյուն, քերծե, ագի)
2․ Կազմի՛ր նախադասություններ՝ ջախջախել, ճողոպրել բառերը կիրառելով տարբեր իմաստներով։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. նյութի վերապատմում և գնահատում
Եթե «Սպարապետ Մուշեղ Մամիկոնյան» գրվածքը վերարտադրես՝ վերլուծելով հերոսի վարքագիծը, կատարած քայլերը, հիմնավորես նրա որոշումների արդարացի և ճիշտ լինելը, ապա քո մեջ կձևավորվի հերոսներին արժևորելու և գնահատելու կարողություն ու հմտություն։
3․ Կարդա՛ «Սպարապետ Մուշեղ Մամիկոնյան» գրվածքը և բնութագրի՛ր Մուշեղ սպարապետին։ Պատմությունից հիշի՛ր նմանատիպ մի քանի հերոսների։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
4․ Ինչ է հայրենասիրությունը իմ կարծիքով։
5. Ընդգծի՛ր անորոշ առումով 5–ական գոյական.
ա) տնօրեն, հյուլեն, հասցեն, պատճեն, միջօրեն, ապավեն, քվեն, քերծեն, այբուբեն, ծովահեն
բ) մարգարեն, ցորեն, ծվեն, ասեկոսեն, ժապավեն, հրազեն, բազեն, շիմպանզեն, պարեն, ափսեն
գ) ագին, հագին, բագին, այրուձին, վրձին, սվին, շվին, կացին, աքացին, դարբին
դ) ներբան, գուլպան, կորնգան, նոպան, սպան, հրահան, դերձան, կաթսան, գուսան, հարիսան
6. Հետևյալ նախադասություններում գծիկի փոխարեն տեղադրի՛ր անհրաժեշտ հոդը։
ա) Գարուն– էլ իր անանկալներով հարստացրեց մեր կյանքը։
բ) Սարգիս– զգույշ հեռացավ ամենքից։
գ) Կինոնկար– երեկվանից էր հայտնվել էկրաններին։
դ) Այգի– աշնանային հանդերձանքով հիացրեց մեզ։
ե) Սերոբ– զբոսանքից շատ շուտ վերադարձավ։
զ) Մեր մոլորակ– չափազանց հանդուրժող է մեր հանդեպ։
7. «Սպարապետ Մուշեղ Մամիկոնյան» գրվածքում գտի՛ր ուղղագրական արժեք ունեցող բառեր և ավելացրո՛ւ բառատետրումդ։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։
8. Պատճառահետևանքային ի՞նչ կապեր կարելի է տեսնել «Սպարապետ Մուշեղ Մամիկոնյան» գրվածքում։
9․ Անհատական և մշակութային ի՞նչ արժեհամակարգեր է ներկայացնում «Սպարապետ Մուշեղ Մամիկոնյան» գրվածքը։
10․ «Սպարապետ Մուշեղ Մամիկոնյան» գրվածքի տեղանունները գտի՛ր Հայաստանի պատմական քարտեզների վրա և տեղեկություննե՛ր հավաքիր դրանց մասին։
11․ Բառակազմական վերլուծությա՛ն ենթարկիր առում, վերջամասնիկ, տրոհություն, նշան բառերը և դրանց արմատներով նոր բառե՛ր կազմիր։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. վերլուծում և համեմատում
12․ «Սպարապետ Մուշեղ Մամիկոնյան» գրվածքից դո՛ւրս բեր Մուշեղին բնութագրող և նրա վարքագիծը գնահատող բառերն ու արտահայտությունները, ի մի՛ բեր դրանք և վերլուծի՛ր Մուշեղ սպարապետի կերպարը՝ ուղղորդվելով հետևյալ հարցերով․
ա) Սպարապետի ո՞ր հատկանիշերը քեզ դուր եկան։ Կարծիքդ հիմնավորի՛ր օրինակներով։
բ) Սպարապետի ո՞ր արարքներին հավանություն կտաս։ Փաստարկի՛ր կարծիքդ։
13. Մուշեղ Մամիկոնյանին համեմատի՛ր հայ այլ նշանավոր ռազմական գործիչների հետ, գտի՛ր ընդհանուր գծեր և առանձնահատկություններ։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
14․ Ինչպե՞ս կբացատրես Մուշեղի հետևյալ խոսքը. «Շնորհակա՛լ եղիր, որ թագավոր մարդ ես, գլխիդ թագ ունես. ես թագավոր մարդու չեմ սպանի, եթե նույնիսկ շատ նեղն ընկնեմ»։ Հիմնավորի՛ր կարծիքդ։
15. «Սպարապետ Մուշեղ Մամիկոնյան» գրվածքում գտի՛ր այն մտքերը, որոնք վերաբերում են՝
ա) անմնացորդ հայրենասիրությանը,
բ) մեծահոգությանը։
16. Լրացրո՛ւ գոյականի որոշյալ և անորոշ առումները բնութագրող հետևյալ աղյուսակը։
|
Գոյականի առում |
վերջավո–րություն |
նշանակություն |
|
անորոշ |
|
|
|
որոշյալ |
|
|
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
17. Գրի՛ր «Իմ առօրյան» վերնագրով շարադրություն՝ օգտագործելով որոշյալ և անորոշ առումներով գոյականներ։
18. Սահիկաշա՛ր պատրաստիր «Սպարապետ Մուշեղ Մամիկոնյան» գրվածքում նշված որևէ տեղանվան մասին և ներկայացրո՛ւ ընկերներիդ։ Սահիկաշարում կիրառի՛ր առնվազն 10–ական եզակի և հոգնակի գոյականներ։
19․ Ներկայացրո՛ւ Մուշեղ սպարապետի և Շապուհի համեմատական բնութագիրը։ Կարծիքդ հիմնավորի՛ր գրվածքի օրինակներով։
20․ Վերաշարադրի՛ր «Սպարապետ Մուշեղ Մամիկոնյան» գրվածքը՝ վերլուծելով Մեծ Հայքում տիրող իրավիճակը մինչև Մուշեղի՝ սպարապետ դառնալը։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
21. Գոյականի անորոշ առումը կարող է նշանակել ոչ միայն անորոշություն, այլև՝
• ընդհանրապես առարկա՝ անկախ ծանոթ կամ անծանոթ լինելուց (Փողոցում մարդ չկա՝ ո՛չ ծանոթ, ո՛չ անծանոթ),
• առարկա, որի որոշակիությունը, ծանոթ կամ անծանոթ լինելը խոսակիցների համար կարևոր չէ (Առավոտյան եկավ մեր տուն)։
Մեկնաբանե՛ք այս երևույթը։ Գտե՛ք այլ օրինակներ ու կիրառություններ, վերլուծե՛ք դրանք։ Կազմե՛ք նախադասություններ նմանատիպ դեպքերով։
ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՈՒՄ
|
Արդեն գիտեմ՝ |
լիարժեք |
մասամբ |
ունեմ հարցեր |
օրինակներ |
|
ինչ է գոյականի առումը |
|
|
|
|
|
որոնք են որոշյալ առման կազմության կանոնները |
|
|
|
|
|
Արդեն կարող եմ՝ |
||||
|
տարբերակել որոշյալ և անորոշ առումներով բառերը և որոշիչ հոդերը |
|
|
|
|
|
տարբերակել –ը և –ն հոդերի կիրառության դեպքերը |
|
|
|
|
|
գրվածքից դուրս բերել որոշյալ և անորոշ առումով գոյականները |
|
|
|
|
|
անսխալ կիրառել որոշյալ և անորոշ առումներով գոյականներ գրավոր և բանավոր խոսքում |
|
|
|
|
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Կորով — 1. մտավոր ու մարմնական ուժ, եռանդ, 2. քաջություն, խիզախություն։
Գավիթ — եկեղեցու ընդարձակ նախասրահ։
Խուրջին — ուսին կամ գրաստի մեջքին գցվող երկաչքանի պայուսակ՝ պարկ։
Գորով — բուռն սիրո և քնքշանքի զգացում, խանդաղատանք։
Ոռոգում — դաշտի բուսականությունը ջրելը։
Կողակ — ձկան տեսակ։
Սայր — 1. սուր ծայր (նիզակի, տեգի), 2. կտրող գործիքի հատող եզրը՝ բերանը (թրի, դանակի)։
Խնդիր — 1. լուծում պահանջող առաջադրանք, 2. (տվյալ դեպքում) դժվար վիճակ՝ դրություն, պրոբլեմ։
Խոսնակ — 1. խորհրդարանի նախագահ, 2. հաղորդավար։
Խոյակ — քանդակազարդ սյունագլուխ։
1․ Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) Միջնադարյան Հայաստանում .... ծառայել են նաև որպես ժողովատեղիներ։
բ) Կյանքի վեցերորդ տասնամյակը բոլորելուց հետո էլ նա լի է .... և երիտասարդական աշխույժով։
գ) Զվարթնոցի տաճարն ունեցել է արծվաքանդակ ..., որոնցից մի քանիսը պահպանվել են։
(կորով, խոյակ, գավիթ)
2․ Կազմի՛ր նախադասություններ՝ խնդիր, խոսնակ բառերը կիրառելով տարբեր իմաստներով։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. հարցերի ձևակերպում
Եթե գրվածքի վերաբերյալ կազմես փաստական, բանավիճային, գաղափարական հարցեր՝ օգտվելով բանալի բառերից, արտահայտություններից, նախադասություններից, ապա քո մեջ կձևավորվի ճիշտ և նպատակային հարցեր կազմելու կարողություն ու հմտություն։
3․ Կարդա՛ Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Աղոթք» գրվածքը և կատարի՛ր հետևյալ առաջադրանքները։
ա) Կազմի՛ր երեք փաստական հարց։ Օրինակ.
առաջին նախադասության մեջ ի՞նչ է խնդրում հեղինակը Աստծուց։
բ) Կազմի՛ր երկու գաղափարական հարց։ Օրինակ. Ի՞նչ մտածումներով է Աստծուն դիմում հեղինակը։
գ) Կազմի՛ր մեկ բանավիճային հարց։ Օրինակ. Երազելը որքանո՞վ է օգնում հասնելու նպատակին։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
4․ Դժվար պահերին ո՞ւմ ես դիմում օգնության։
5․ Դասարան, հյուրասենյակ, ժամ, օր, պահարան, ակնթարթ բառերը կիրառի՛ր նախադասություններում ներգոյական հոլովով այնպես, որ ցույց տան տեղ կամ ժամանակ։
6․ Փակագծերում տրված բառերը գործիական հոլովով տեղադրի՛ր նախադասություններում։
ա) Պապս չորացած հողը փխրեցրեց ․․․․․․։
բ) Բժիշկը ․․․․․ փոքրիկ կտրվածք արեց ոտքիս։
գ) ․․․․․․ կարելի է ամեն ինչի հասնել։
դ) Մայրս ․․․․․ է հիշում իմ հաղթանակների մասին։
(հպարտություն, վիրադանակ, աշխատասիրություն, գութան)
7․ Փակագծերում տրված բառերը անհրաժեշտ հոլովաձևերով տեղադրի՛ր նախադասություններում։ Հայտնի՛ր քո տեսակետը գրված մտքերի վերաբերյալ։
ա) Խուսափի՛ր այն տգետից, որն իր կարծիքով ․․.............․․․ է։
բ) Եթե ուզում ես ծիածան տեսնել, պիտի դիմանաս ․․․․...............․․․։
գ) ․․..................․․․ չի սիրում, որ իրեն վատնում են։
դ) Մի՛ վախեցիր ․․․․..........․․, դրանք են կրթելու քեզ։
ե) Մի՛ վիճիր ․․․........․․․․ հետ, մարդիկ կարող են չնկատել քո ու նրա տարբերությունը։
(սխալ, հիմար, անձրև, ժամանակ, գիտուն)
8. Հոլովների ու դրանց կազմության կանոնները համեմատի՛ր քո ուսումնասիրած օտար լեզուների հետ, նշի՛ր ընդհանրություններն ու տարբերությունները։
9. «Աղոթք» գրվածքից դո՛ւրս գրիր 5 բազմիմաստ բառ և բացատրական բառարանի օգնությամբ համարակալված ներկայացրո՛ւ ամեն մեկի իմաստները։
10. «Աղոթք» գրվածքից դո՛ւրս գրիր խոհեմ, անհրաժեշտ, քնքուշ, ըմբոշխնել, զգաստ, միայն, պարգևել բառերի հոմանիշները և կազմի՛ր հոմանիշային բառազույգեր։
11. Բացատրի՛ր «Աղոթք» գրվածքի նախավերջին նախադասությունը, վերաձևակերպի՛ր դա՝ բառերը փոխարինելով հոմանիշներով։
12․ Կազմիր խուրջին, գորով, ոռոգում, խոյակ, կողակ գոյականների հոլովական հարացույցը։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. կարևորի դուրսբերում
13․ Քո և ընկերներիդ կազմած գաղափարական հարցերի պատասխանները քննարկե՛ք դասարանում՝ նշելով հեղինակի համար կարևոր արժեքները։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
14. Գրի՛ր քո աղոթքը՝ շնորհակալ լինելով արժանիքներիդ համար։
15․ Մեկնաբանի՛ր «սովորեցրո՛ւ ինձ փոքրիկ քայլերի արվեստը» արտահայտությունը: Հիմնավորի՛ր մեկնաբանությունդ։
16. Բացատրի՛ր՝ ինչ ես հասկանում փոքրիկ քայլեր ասելով։ Ե՞րբ են դրանք դառնում արվեստ։
17․ Ո՞ր խնդրանքն է քեզ ավելի հոգեհարազատ, որ դու էլ դա կխնդրեիր Աստծուց, ինչո՞ւ։
18. «Աղոթք» գրվածքում գտի՛ր համբերություն, չափավորություն և զսպվածություն, նուրբ զգացողություն, հարուստ երևակայություն, ուշադիր և հնարամիտ արտահայտություններ պարունակող նախադասությունները։
· Ո՞ր հատկանիշն է քեզ ավելի բնորոշ, գրի՛ր։
· Ի՞նչ են ընկերությունը և սերը հեղինակի կարծիքով։ Եթե համընկնում են ձեր կարծիքները, գրավոր հիմնավորի՛ր քո տեսակետը, որոշի՛ր գործածված գոյականների հոլովները։
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
19․ Ստեղծի՛ր «Հետաքրքիր մասնագիտություններ» վերնագրով շարադրանք՝ կիրառելով տարբեր ոլորտներ ներկայացնող գոյականներ։
20. Գրի՛ր երկխոսություն ընկերոջդ հետ՝ օգտագործելով տարբեր հոլովաձևերով բառեր և վերաբերմունք դրսևորելով իրադրությունների, անհատների նկատմամբ։
21․ Տեսանյո՛ւթ պատրաստիր առօրյայում հաճախակի թույլ տրվող սխալների, վրիպումների, անփութության, ծուլության, թափթփվածության, ժամանակ վատնելու և այլ թերացումների մասին։ Տեսանյութը քննարկե՛ք դասարանում։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԳԻՏԵԼԻՔԻ ԽՈՐԱՑՈՒՄ
22. Ո՞ր նշանակությունը ո՞ր հոլովին է ամենից ավելի համապատասխանում (մեկ հոլովին կարող է բնորոշ լինել մեկից ավելի նշանակություն)։
|
Նշանակություն |
հոլով |
կիրառության օրինակ |
|
առարկա, որից սերում, ծագում, կամ որին պատկանում, վերաբերում է մեկ այլ առարկա |
|
|
|
գործողության տեղ |
|
|
|
գործողությոնը կրող առարկա (իրի առումով) |
|
|
|
գործողոթյան սկզբնակետ, ելակետ |
|
|
|
գործողություն կատարող առարկա |
|
|
|
առարկա, որին հանգում է գործողությունը |
|
|
|
գործողությունը կրող առարկա (անձի առումով) |
|
|
|
առարկա, որին ուղղվում է խոսքը (կոչական) |
|
|
|
գործողության միջոց |
|
|
ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՈՒՄ
|
Արդեն գիտեմ՝ |
լիարժեք |
մասամբ |
ունեմ հարցեր |
օրինակներ |
|
հայերենի հոլովները |
|
|
|
|
|
հոլովների կազմության հիմնական կանոնները |
|
|
|
|
|
Արդեն կարող եմ՝ |
||||
|
տարբերակել նույն հոլովի կազմության հոմանիշ ձևերը |
|
|
|
|
|
տարբերակել հոլովակերտ մասնիկները |
|
|
|
|
|
գրվածքից դուրս բերել պահանջվող հոլովաձևերը |
|
|
|
|
|
կիրառել հոլովները գրավոր և բանավոր խոսքում |
|
|
|
|
ԳՈՅԱԿԱՆԻ ՀՈԼՈՎՈՒՄՆԵՐԸ (ՀՈԼՈՎՄԱՆ ՏԻՊԵՐԸ)
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Տարկետում — որևէ բանի հետաձգում որոշակի ժամկետով։
Տիայր — տղամարդուն դիմելու հարգական բառ, պարոն։
Բարդույթ — մարդու հոգեկերտվածքում անգիտակցաբար դրսևորվող հուզական առանձին պատկերացումների և ապրումների միավորում, որ կարող է անհամարժեք վարքագծի պատճառ դառնալ, կոմպլեքս։
Տառամայր — մետաղե կաղապար՝ տպագրական տառեր ձուլելու համար, ձուլամայր։
Պտուտակամայր — հեղույսի վրա ամրակայվող մանեկ, պնդօղակ։
Սանահայր — սանիկի հայր, զավակի հայրը կնքահոր և կնքամոր համար։
Արքայական — 1. թագավորին հատուկ, արքային վերաբերող, 2. (տվյալ դեպքում) արտակարգ, հոյակապ, բացառիկ։
Հանդգնություն — 1. (տվյալ դեպքում) համարձակություն, 2. անզսպություն, անխոհեմություն, 3. անպատկառություն, լկտիություն։
Պարանոց — 1. (տվյալ դեպքում) վիզ, բուկ, 2. թերակղզին մայրցամաքին միացնող ցամաքային նեղ շերտ։
1․ Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) Մեծարգո՛ ................. նախագահ, Ձեզ ենք ներկայացնում մեր արտադրական միավորման հայրենասիրական կարևոր նախաձեռնության ծրագիրը։
բ) Խորենի ուսման վարձը վճարում էր նրա ..........................., որ հայտնի գործարար է։
գ) Երկարատև հիվանդության պատճառով ուսանողը ................................ ձևակերպեց և հաջորդ կուրս չփոխադրվեց։
(տիայր, տարկետում, սանահայր)
2․ Կազմի՛ր նախադասություններ՝ արքայական, հանդգնություն, պարանոց բառերը կիրառելով տարբեր իմաստներով։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. բանալի բառերի դուրսբերում
Եթե դու փորձես գրվածքի վերաբերյալ կազմել փաստական, բանավիճային, գաղափարական հարցեր՝ օգտվելով բանալի բառերից, արտահայտություններից, նախադասություններից, ապա քո մեջ կձևավորվի ճիշտ և նպատակային հարցեր կազմելու կարողություն և հմտություն։
3․ «Անճոռնի ճուտիկը» գրվածքն ընթերցելիս դո՛ւրս գրիր բանալի բառեր և արտահայտություններ։
4. Ի՞նչ նմանություն կա զուգաձևության և հոմանիշության միջև։ Ձևակերպի՛ր դրանց տարբերակիչ հատկանիշերը՝ բերելով օրինակներ։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
5. «Յուրային» և «օտար» գաղափարները «Անճոռնի ճուտիկը» հեքիաթում։
6․ Փակագծերում տրված բառերը անհրաժեշտ հոլովաձևերով տեղադրի՛ր նախադասությունների մեջ, բացատրի՛ր հոլովաձևի ընտրությունդ։
ա) ․․․․․․․«Սամվել» վեպը կարդացի մի շնչով։
բ) ․․․․․․ մարզի Դսեղ գյուղում է ծնվել Հովհաննես Թումանյանը։
գ) Հայ երգիչները մասնակցեցին «․․․․․․․աստղ» երգի փառատոնին։
դ) Դավիթի կինը ․․․․․․․ շնորհիվ դարձավ հրաշալի տանտիկին։
ե) Վերջապես նրա տունն էլ լցվեց ․․․․․․․․ ճիչով։
զ) Իմ ․․․․․․․․․․․․ հնչումը միշտ զարմացրել է այլազգիներին։
է) Հյուրերի ․․․․․․․․․ լուրը մեզ հասավ ուշացումով։
ը) Նրան շարունակ անհանգստացնում էր ․․․․․․․․․ ցավը։
(սկեսուր, գալուստ, Րաֆֆի, ծունկ, մանուկ, Լոռի, անուն, հույս)
7․ Հետևյալ բառերը կիրառի՛ր նախադասություններում մի դեպքում –ան, մյուս դեպքում՝ –ի հոլովմամբ։
ա) շարժում, դիտում, երդում, մոռացում
բ) ձուկ, ծունկ, բեռ, թոռ
գ) մանուկ
8. Գտի՛ր հոլովական զուգաձևության այնպիսի օրինակներ, որոնց զուգաձևերը տարբերվում են կիրառության ոլորտներով։
9. Հեքիաթից դո՛ւրս գրիր ուրախություն, զզվելի, քամահրել, անուշահոտ, խիզախություն, սուրալ բառերի հոմանիշները և կազմի՛ր հոմանիշային բառազույգեր։
10. Կառուցվածքային ի՞նչ առանձնահատկություններ նկատեցիր արտաքին, ներքին և այլաձև հոլովման գոյականները դասակարգելիս։
11. Համեմատի՛ր հայերենի հոլովման տիպերը ռուսերենի հետ՝ նշելով նմանություններն ու տարբերությունները։ Ինչո՞վ է այդ առումով առանձնահատուկ անգլերենը։
12. Հեքիաթում անհատը ինչպե՞ս հաղթահարեց անճոռնի ճուտիկի բարդույթը։
13. Ի՞նչն էր պատճառը, որ կարապ ճուտիկին բադիկները անճոռնի էին համարում, և դա ի՞նչ հետևանքներ էր ունենում։
14․ Անհատական և մշակութային ի՞նչ արժեհամակարգեր է ներկայացնում «Անճոռնի ճուտիկը» գրվածքը։
15. «Անճոռնի ճուտիկը» հեքիաթ է՝ գեղարվեստական ոճի արձակ գրվածք։ Քո կարծիքով ինչի՞ց է դա երևում։ Ցո՛ւյց տուր հատկանիշեր, որ հուշում են այդ հանգամանքը։
16. Հանս Քրիստիան Անդերսենը դանիացի աշխարհահռչակ հեքիաթագիր է։ Որտե՞ղ է Դանիան։ Տեսանյո՛ւթ պատրաստեք Դանիայի մասին և քննարկե՛ք դասարանում։
17. Հասարակագիտական արժեք ունեցող ի՞նչ մտքեր կան «Անճոռնի ճուտիկը» գրվածքում։ Վերլուծե՛ք դրանք և քննարկե՛ք խմբով։
18. Միջանձնային և ընկերային ի՞նչ հարաբերություններ են շոշափվում «Անճոռնի ճուտիկը» հեքիաթում։
19․ Տարկետում, տիայր, տառամայր, սանահայր, բարդույթ բառերը հոլովի՛ր՝ նշելով՝ ինչ հոլովման են պատկանում։ Հոլովված բառերից մեկի տարբեր հոլովներով կազմի՛ր նախադասություններ։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. հարցերի ձևակերպում
20․ Հանս Քրիստիան Անդերսենի «Անճոռնի ճուտիկը» գրվածքից դո՛ւրս բեր բանալի բառերն ու արտահայտությունները՝ կատարելով հետևյալ առաջադրանքը․
ա) Կազմի՛ր երեք փաստական հարց։
բ) Կազմի՛ր երկու գաղափարական հարց։
գ) Կազմի՛ր մեկ բանավիճային հարց։
21. Քո և ընկերներիդ կազմած գաղափարական հարցերի պատասխանները քննարկե՛ք դասարանում՝ նշելով հեղինակի համար կարևոր արժեքները։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
22. Հեքիաթի գաղափարներն ընդհանրացրե՛ք՝ կապելով հայրենիքի ու հայրենասիրության հետ։
23. Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.
ա) Անբախտություն չէ աշխարհ գալ բադի բնում, եթե դուրս ես եկել կարապի ձվից։
բ) Նա ուրախ էր, որ այդքան վիշտ ու տառապանք է կրել. հիմա նա ավելի լավ կարող էր գնահատել իր երջանկությունը։
24․ «Անճոռնի ճուտիկը» գրվածքում գտի՛ր այն մտքերը, որոնք վերաբերում են՝
ա) անհանդուրժողականությանը,
բ) արժանապատվությանը։
25. Լրացրո՛ւ գոյականի հոլովման տիպերը բնութագրող հետևյալ աղյուսակը։
|
Հոլովման տիպ |
ներքին, թե արտաքին |
տվյալ հոլովման ենթարկվող բառ(ախմբ)եր |
|
ի |
|
|
|
ու |
|
|
|
վա |
|
|
|
ան |
|
|
|
ոջ |
|
|
|
ց |
|
|
|
ա |
|
|
|
ո |
|
|
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
26. Սահիկաշա՛ր պատրաստեք Հանս Քրիստիան Անդերսենի ու նրա հեքիաթների մասին։ Ներկայացրե՛ք դասարանում և տեղադրե՛ք դպրոցի կայքում։
27. «Անճոռնի ճուտիկը» հեքիաթի հիման վրա թատերական բեմագի՛ր պատրաստեք և դասարանցիներով դերաբաշխում կատարելով՝ ներկայացո՛ւմ բեմադրեք։ Օգտագործե՛ք հիմքային զուգաձևություն ունեցող բառեր։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ հետազոտական աշխատանք
28. Ինչո՞վ են իրար նման և տարբեր հոլովական ու հիմքային զուգաձևությունները։ Ի՞նչ դրսևորումներ կարող են ունենալ դրանք։ Պատասխանները հիմնավորե՛ք օրինակներով։
ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՈՒՄ
|
Արդեն գիտեմ՝ |
լիարժեք |
մասամբ |
ունեմ հարցեր |
օրինակներ |
|
հայերենի հոլովման տիպերը |
|
|
|
|
|
ներքին և արտաքին հոլովումների տարբերությունը |
|
|
|
|
|
Արդեն կարող եմ՝ |
||||
|
տարբերակել ներքին և արտաքին հոլովումները |
|
|
|
|
|
տարբերակել այլաձև հոլովման պատկանող բառերը |
|
|
|
|
|
գրվածքից դուրս բերել կանոնավոր և այլաձև հոլովման բառեր |
|
|
|
|
|
դասակարգել բառերն՝ ըստ հոլովման տիպերի |
|
|
|
|
ԱԾԱԿԱՆ ԱՆՈՒՆ
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Ինքնին — ինքն իրենով, առանց կողմնակի միջամտության։
Ախորժալուր — լսելու համար հաճելի, քաղցրաձայն։
Միաբան — 1. (տվյալ դեպքում) վանական միաբանության՝ ուխտի անդամ, 2. համակարծիք, համաձայն, համախմբված, միահամուռ։
Դպիր — 1. (տվյալ դեպքում) եկեղեցու ընթերցող, երգիչ, 2. ձեռագիր ընդօրինակող, 3. քարտուղար։
Սարկավագ — եկեղեցական պաշտոնյա՝ քահանայից մեկ աստիճան ցածր։
Աբեղա — 1. վանական կրոնավոր, 2. կուսակրոն քահանա։
Վարդապետ — գիտական աստիճանի արժանացած հոգևորական։
Եպիսկոպոս — կրոնական հոգևոր աստիճան՝ վարդապետից բարձր։
Պատմողական — (տվյալ դեպքում) իրադարձությունները, դեպքերը, գործողությունները սովորաբար ժամանակային հաջորդականությամբ ներկայացնող (գրվածք)։
Վիմափոր— ժայռի մեջ փորված։
Այրիվանք— Գեղարդավանքի երկրորդ անունը։
1․ Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) Սոխակը ................................ ձայնով երգեցիկ փոքրամարմին թռչուն է։
բ) Ցանկացած հակասություն ................ բացասական երևույթ է։
գ) Աշխարհում էլի կան ..................... վանական համալիրներ, բայց քչերը ունեն Գեղարդավանքի շքեղությունը։
դ) Հեքիաթները և առակները ․․․․․................. գրվածքներ են։
(վիմափոր, ախորժալուր, պատմողական, ինքնին)
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. համեմատում և հակադրում
Եթե դու փորձես իրական պատկերները համեմատել գեղարվեստական գրականության մեջ ներկայացված պատկերների հետ, քո մեջ կձևավորվեն համեմատելու, նմանությունները և տարբերությունները համադրելու կարողություններ։
2․ Պատկերի՛ր աշնանային առավոտ և «Արևի խավարում» գրվածքն ընթերցելիս համեմատի՛ր գրվածքում ներկայացված աշնանային առավոտի հետ։ Ի՞նչ նման տարրեր տեսար։ Ինչո՞վ էին տարբեր։
3․ Մեկ բառով (ածականով) բնութագրի՛ր այն մարդուն, որը՝
ա) միշտ ճիշտ է խոսում բ) հաճախ գլուխ է գովում
գ) անթերի գեղեցկություն ունի դ) սիրում է ընկերներին
ե) ամեն ինչից տեղյակ է զ) չափի զգացում ունի
4. Այս որակներից ո՞րն է քեզ բնորոշ, ո՞րը կուզեիր ունենալ։
5․ Մեկ բառով (ածականով) արտահայտի՛ր հետևյալ բառակապակցությունները․
ա) անհարթություններ չունեցող
բ) ամուր կռված
գ) չափն անցած
դ) ամեն ինչ կուլ տվող
ե) մեկ կամարով
զ) երեք ձայնով
է) չորս անկյուն ունեցող
6. Մուրացանի «Արևի խավարում» շարադրանքը պատմողական գրվածք է՝ գեղարվեստական ոճով։ Հիմնավորի՛ր դա։
7․ Ախորժալուր, վիմափոր, Այրիվանք, Ազատ, սարկավագ, աբեղա, վարդապետ, եպիսկոպոս բառերը խմբավորի՛ր ըստ աղյուսակի։
|
Գոյական |
ածական |
|
|
|
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
8. «Արևի խավարում» գրվածքը նախ բեռնաթափի՛ր ածականներից, ապա, ընդհակառակը, ընդարձակի՛ր նոր ածականներով։ Ո՞ր դեպքում ի՞նչ ենք շահում և ի՞նչ կորցնում։
ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱԾԱԿԱՆՆԵՐ
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Հաշվելի — որի քանակին հնարավոր է տալ թվային արտահայտություն։
Միջնաբերդ — ինքնուրույն պաշտպանության հարմարեցված կառույց քաղաքի կամ ամրոցի մեջ։
Բռնակալ — բռնությամբ և կամայականություններով իշխող (անձ)։
Մագաղաթ — կենդանու մորթուց պատրաստված թղթանման թաղանթ՝ գրելու համար։
Տտիպ — լեզուն և բերանի լորձաթաղանթը կուչ անելու զգացում առաջացնող (համ)։
Հառնել — 1. վեր կենալ, ելնել, բարձրանալ, 2. վերակենդանանալ, հարություն առնել, 3. վերելք ապրել, զարգանալ։
Նկարագրական — 1. (տվյալ դեպքում) որևէ առարկայի, երևույթի կամ տեղանքի հատկանիշերը տարածական հաջորդականությամբ ներկայացնող (գրվածք), 2. փաստերի թվարկման բնույթ ունեցող։
1․ Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) Աշխարհում հայտնի .................................. մեծ մասամբ եղել են անողորմ, վրեժխնդիր, նենգ, երախտամոռ, ինքնահավան։
բ) Բոլոր իրական թվերի բազմությունը անսահման է և ........................ չէ։
գ) Հույները ........................... կոչում էին ակրոպոլիս, հռոմեացիները՝ կապիտոլիում, ռուսները՝ կրեմլ։
դ) Փշարմավը դեղին մանրահատիկ հատապտուղ է՝ թթու և ................ համով։
ե) Երբ թուղթը սկսեց լայնորեն արտադրվել ու կիրառվել, ........................ գործածությունը դադարեց։
(միջնաբերդ, մագաղաթ, բռնակալ, տտիպ, հաշվելի)
2․ Կազմի՛ր նախադասություններ՝ հառնել, նկարագրական բառերը կիրառելով տարբեր իմաստներով։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ․ կապերի ստեղծում
3. Որակական ածականը համեմատի՛ր հարաբերական ածականի հետ և հակադրի՛ր դրանք։ Բացատրի՛ր, թե ինչու, օրինակ, լուսավոր բառը ոչ թե հարաբերական, այլ որակական ածական է։
4. Տեղեկություննե՛ր հավաքիր Կարսի միջնաբերդի մասին: «Կարսի միջնաբերդը» գրվածքը կարդալիս ուշադրությո՛ւն դարձրու, թե Եղիշե Չարենցը ինչպես է ներկայացրել Կարսի միջնաբերդի պատմությունը, և զուգահե՛ռ անցկացրու քո դուրս բերած տեղեկությունների հետ:
5․ Սյունակներից տարբեր ուղղություններով ընտրելով մեկական արմատ՝ ստացի՛ր ածականներ, որոշի՛ր տեսակն ըստ իմաստի․
պտղահյութ շինանյութ
արագահոս ակնոց
արձակուրդ սրընթաց
հաճոյախոս ոսկեհեր
պաշտամունք բարեբեր
6. Յուրաքանչյուր հարաբերական ածական կապված է որևէ գոյականի հետ։ Գծապատկերով արտահայտի՛ր այդ կապերի տեսակները, մեկնաբանի՛ր և բե՛ր օրինակներ։
7. Ներկայացրո՛ւ Կարսի բերդի կառուցվածքը և հնարավոր գործառույթները՝ օգտվելով գրվածքի ընձեռած և քո հայթայթած հավելյալ տեղեկություններից։
8. Ներկայացրո՛ւ Կարսի բերդը պատմական ժամանակի մեջ և աշխարհագրական տարածքում՝ օգտվելով գրվածքի ընձեռած և քո հայթայթած հավելյալ տեղեկություններից։
9. Ե. Չարենցի «Կարսի միջնաբերդը» շարադրանքը նկարագրական գրվածք է՝ գեղարվեստական ոճով։ Հիմնավորի՛ր դա։
10. «Կարսի միջնաբերդը» գրվածքի գոյականներից կազմածդ 10 ածականները կիրառի՛ր խոսքում և մեկնաբանի՛ր դրանց արտահայտած վերաբերմունքը առարկաների և իրադրության հանդեպ։
11․ Մարդ, գործ, հրաշք, համ, տեղ գոյականներից համապատասխան ածանցներով ստացի՛ր ածականներ, որոշի՛ր դրանց տեսակը։
12․ Հետևյալ բառերի ո՞ր արմատներով է հնարավոր ստանալ տ– նախածանցով ածականներ․
կարողություն, անդարձ, նվիրական, գրավոր, հաճոյանալ, հասանելիություն, ձևական
13․ –Ալի, –ակի, –կոտ, –ավետ, –ոտ, –յալ վերջածանցները միացրո՛ւ հետևյալ բառերից ընտրված արմատներին և ստացի՛ր ածականներ․
հավելավճար, քմծիծաղ, շեշտադրություն, յուղաբեր, ճաշացուցակ, նրբաբույր
14. Հաշվելի, միջնաբերդ, բռնակալ, տտիպ, մագաղաթ բառերով կազմի՛ր նախադասություններ։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. ամփոփում
15. Գրվածքից դո՛ւրս բեր բանալի բառեր ու արտահայտություններ, ապա ամփոփի՛ր՝ ինչ զգացմունքներով և իղձերով է Եղիշե Չարենցը նկարագրել Կարսի միջնաբերդը։
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
16. Գրի՛ր երկխոսություն ընկերոջդ հետ՝ օգտագործելով տարբեր կառուցվածքի ածականներ և վերաբերմունք դրսևորելով իրադրությունների, անհատների նկատմամբ։
17․ Տեսանյո՛ւթ պատրաստիր Կարսի ու նրա միջնաբերդի մասին։ Տեսանյութը քննարկե՛ք դասարանում։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
18. Հարաբերական ածականը ցույց է տալիս առարկայի՝
• ինչից լինելը՝ երկաթյա (դուռ), ոսկեկուռ (խաչ), փայտաշեն (տուն), բրդե (վերմակ),
• ինչին կամ ում վերաբերելը՝ արձակուրդային (վճար), ուսումնական (ծրագիր), վարորդական (իրավունք), հայրենի (հող),
• ինչին կամ ում պատկանելը՝ համայնքային (հողեր), հայրական (տուն), վանքապատկան (գյուղ),
• ինչին կամ ում առնչվելը՝ ավարտական (դասարան), ջրային (կենդանի), ամանորյա (հանգիստ), զինվորական (դատախազ),
• ինչին կամ ում բնորոշ լինելը՝ հունվարյան (սառնամանիքներ), կանացի (շարժուձև), մարդկային (խիղճ), գյուղական (առօրյա), սարյանական (ոճ), արծվենի (հայացք) և այլն։
Ո՞րն է այս բոլորի համար ընդհանուր հատկանիշը։ Եզրակացությունը հիմնավորե՛ք տրամաբանորեն։
ԱԾԱԿԱՆԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ
ԲԱՌԱՊԱՇԱՐ
ԱՆԾԱՆՈԹ ԲԱՌԵՐ
Տարագիր— հայրենիքից դուրս՝ օտարության մեջ ապրող։
Վարչական — պետության կամ հիմնարկի ղեկավարմանն առնչվող։
Բացարձակ — 1. լիակատար, լիովին, անվերապահ, 2. անսահմանափակ, 3. որևէ հարաբերությունից անկախ։
1․ Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) Իրաքում խաղաղապահ .......................... իրականացնող հայկական զորախումբը երեկ ամերիկյան ինքնաթիռով վերադարձավ հայրենիք:
բ) Իրենց լիազորությունները վերազանցող պաշտոնյաները ենթարկվում են ......................... պատասխանատվության։
գ) Ավ. Իսահակյանը երկար տարիներ ապրել է Եվրոպայում որպես ..................։
(տարագիր, առաքելություն, վարչական)
2․ Կազմի՛ր նախադասություններ մելիք բառի տարբեր իմաստներով։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. կերպարի բնութագրում
3․ «Նուբար Նուբարյան» գրվածքն ընթերցելիս դո՛ւրս գրիր այն բառերը կամ արտահայտությունները, որոնք կօգնեն բնութագրելու Նուբար Նուբարյանին։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
4․ «Բարերարության դուռը բացելը դժվար է, բայց և դժվար է այն փակելը» (ասացվածք):
5. «Նուբար Նուբարյան» գրվածքն ընդարձակի՛ր՝ մի քանի համեմատություններով և արտահայտիչ ածականներով։
6. Ածականի նշանակության մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվում, երբ փոխվում է նրա համեմատության աստիճանը դրականից բաղդատական և գերադրական։ Պատասխանները հիմնավորի՛ր օրինակներով։
7. Մեկնաբանի՛ր գործառական տարբերությունները լավ, ավելի լավ, առավել լավ, նույնքան լավ, պակաս լավ, նվազ լավ, ամենալավ, լավագույն արտահայտությունների միջև։
8. Համակարգված և բանաձևված ներկայացրո՛ւ ածականի համեմատության աստիճանների գործառույթը և խոսքային արտահայտության կառուցվածքը։
9․ «Նուբար Նուբարյան» գրվածքում գտի՛ր ածականները, բնութագրի՛ր քերականորեն։
10. «Նուբար Նուբարյան» գրվածքի որևէ պարբերություն խմբագրի՛ր այնպես, որ հարուստ լինի ածականի համեմատության աստիճաններով։
11. Ածականի համեմատության ո՞ր աստիճանների դեպքում է կատարվում համեմատություն, և ի՞նչը ինչի՞ հետ է համեմատվում։ Բե՛ր օրինակներ։
12. Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր գերադրական աստիճանի 3–ական ածական.
ա) խստագույն, շագանակագույն, միագույն, վատթարագույն, վարդագույն, վիթխարագույն
բ) մանուշակագույն, բազմագույն, հիմարագույն, չարագույն, դժվարագույն, բոցագույն
գ) ամենազգաց, ամենակոշտ, ամենասուր, ամենիմաց, ամենակործան, ամենաքիչ
դ) ամենանուրբ, ամենափրկիչ, ամենատենչ, ամենաճկուն, ամենաստեղծ, ամենանվաստ
13․ Ո՞ր նախադասություններում կան գերադրական աստիճանով գործածված ածականներ։
ա) Ես առաջին անգամ անցա իմ կյանքի ամենաերկար ճանապարհը։
բ) Պապիկս ամենատես է, հաճելի է նրա հետ զրուցելը։
գ) Ցավագին հիշողությունները չէին լքում նրան։
դ) Քույրս ոսկեգույն մազերը ժառանգել էր տատիկիցս։
ե) Լավագույն շնորհավորանքները ես ստացել եմ օլիմպիադայում հաղթելիս։
14․ Ամեն շարքում գտի՛ր ածականի գրության սխալը։
ա) ավելի փայլուն, բարձրագույն, ամենիցլավ
բ) առավել խելացի, ամենա սուր, ավելի մաքուր
գ) ավելի համեստ, ամենալավագույն, ամենից հմայիչ
15. Ստուգի՛ր գիտելիքներդ աշխարհագրությունից։ Փակագծերում տրված բառերը տեղադրի՛ր նախադասություններում՝ բազմակետերի փոխարեն։ Գտի՛ր համեմատության աստիճաններով գործածված ածականները։
ա) ․․․․․․․․․․ օվկիանոսն ավելի մեծ է, քան ․․․․․......․ օվկիանոսը։
բ) Ամենախոշոր մայրցամաքը ․․․․․․․․ է, որին մեծությամբ հաջորդում է ․․․․․․․․․․։
գ) Ամենից փոքր մայրցամաքը ․․․․․․․ է, որը տարածքով մի փոքր է զիջում ...................։
դ) Հայաստանի ամենամեծ գետը ․․․․․․․ է, որը Կովկասի երկար գետերից մեկն է։
ե) Շիրակի մարզից է սկսվում ․․․․․․․․․․․ գետը, որը ջրառատությամբ ՀՀ երրորդ գետն է։
զ) Սևանա լճից սկիզբ առնող միակ գետը ․․․․․․․․․ է, որն ավելի երկար է, քան Սևանի մեջ թափվող որևէ գետ։
է) Հայերի համար սրբագույն և ամենաթանկ լեռը ․․․․․․․․․ է։
(Հրազդան, Եվրասիա, Արաքս, Ատլանտյան, Մասիս, Ավստրալիա, Ախուրյան, Աֆրիկա, Խաղաղ, Անտարկտիդա)
16․ Ուսումնական այլ առարկաներից գտի՛ր 4–5 այնպիսի տեղեկություններ, որոնք հնարավոր է արտահայտել համեմատելի հատկանիշերով (բաղդատական և գերադրական աստիճաններով) և ներկայացրո՛ւ դասարանին։
17. Տեղեկություննե՛ր հայթայթիր Սուեզի ջրանցքի և դրա կառուցման պատմության մասին։ Համեմատի՛ր դա Պանամայի ջրանցքի հետ։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ․ կարևորի դուրսբերում
18. «Նուբար Նուբարյան» գրվածքը կարդալուց հետո ասա՛, թե դրանում որն էր քո կարծիքով ամենակարևոր տեղեկությունը։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
19. Հիմնավորված պատասխանի՛ր հետևյալ հարցերին՝ կիրառելով դրական, բաղդատական և գերադրական աստիճանի ածականներ։ Խմբերով կազմակերպե՛ք քննարկում։
ա) Քո կարծիքով համարձակությո՞ւնն է լավ, թե՞ համեստությունը։
բ) Դու մշտապես արդարացի լինելու կողմնակի՞ցն ես, թե՞ դա պայմանավորված է հանգամանքներով։
գ) Դպրոցական համազգեստի՞ կողմնակիցն ես, թե՞ ազատ հագուստի։
20. Ցո՛ւյց տուր բարեգործության տեղը հայերի անհատական և մշակութային արժեհամակարգերում։
21. Քննարկո՛ւմ կազմակերպեք բարեգործության հասարակական նշանակության մասին։
Համագործակցություն. վերլուծում և քննարկում
22. Կան ածանցներ, որոնցով կազմված ածականները համեմատություն են արտահայտում, թեև համեմատության աստիճաններ չեն կազմում։ Օրինակ՝ նեղ – նեղլիկ, զվարթ – զվարթագին, լուռ – լռին, երկար – երկարավուն, մանր – մանրոտ, անուշ – անուշիկ, տաք – տաքուկ)։ Ի՞նչ իմաստային նրբերանգներ են հաղորդում ածականին այդ ածանցները։ Բերե՛ք օրինակներ և կատարե՛ք այդ ածանցների իմաստային դասակարգում։
ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՈՒՄ
|
Արդեն գիտեմ՝ |
լիարժեք |
մասամբ |
ունեմ հարցեր |
օրինակներ |
|
ածականի համեմատության աստիճանները |
|
|
|
|
|
համեմատության աստիճանների կազմության կանոնները |
|
|
|
|
|
Արդեն կարող եմ՝ |
||||
|
տարբերակել ածականի համեմատության աստիճանները |
|
|
|
|
|
գրվածքից դուրս բերել ածականները՝ համեմատության տարբեր աստիճաններով |
|
|
|
|
|
դասակարգել ածականներն՝ ըստ համեմատության աստիճանների |
|
|
|
|
|
կիրառել ածականի համեմատության աստիճանները գրավոր և բանավոր խոսքում
|
|
|
|
|
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Անդորր — հանգիստ՝ անվրդով՝ խաղաղ վիճակ։
Մողես — թեփուկավոր երկարապոչ ոտավոր կամ անոտ փոքրաչափ սողուն, խլեզ։
Դինոզավր — անդրջրհեղեղյան հսկայամարմին սողուն, մեծամողես։
Բնանկար — որևէ տեղանքի (դաշտ, անտառ, հովիտ, լեռ, անապատ, ծով, երկինք, բնակավայր ևն) վերարտադրություն գծերի ու գույների կամ խոսքային նկարագրության միջոցով։
Քարածուխ — ընդերքից արդյունահանվող կարծր վառելանյութ։
Սաղարթ — բույսի տերևների ամբողջությունը։
1․ Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) Եթե ............................. պոչից բռնես, պոչը կպոկվի, կենդանին կփախչի, իսկ հետո նոր պոչ կաճի։
բ) Հազվադեպ էր զրույցներին միջամտում, բայց եթե խոսեր, կհայտներ մի .................. կարծիք, մի լուրջ դատողություն կաներ:
գ) Եթե դու կտրես տերևներս թարմ, Որ ես չունենամ ........................... ու պսակ, Իմ ուժն ու ավիշն արմատիս կտամ Ու հասակ կառնեմ ես սև հողի տակ:
դ) Դատելով ընդդիմադիր դաշտում տիրող կատարյալ ..................... և անգործունակ վիճակից՝ թեժության և անգամ թեթև քամիների հոտ չի գալիս:
ե) Առաջ մեր տունը ջեռուցում էինք փայտով, հետո՝ ............................, իսկ հիմա բնական գազով շոգեջեռուցման համակարգ ունենք։
(անդորր, ուրույն, մողես, քարածուխ, սաղարթ)
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ․ մտապատկերում
Եթե դու իրական պատկերները համեմատես գեղարվեստական գրականության մեջ ներկայացված պատկերների հետ, քո մեջ կձևավորվեն համեմատելու, նմանությունները և տարբերությունները համադրելու կարողություններ։
2․ Պատկերի՛ր Մթնաձորը քո պատկերացմամբ, ապա դա համեմատի՛ր «Մթնաձոր» գրվածքում ներկայացված պատկերների հետ։ Ի՞նչ նման տարրեր տեսար։ Ինչո՞վ էին տարբեր։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
3. Դինոզավրն ու մողեսը ցեղակիցներ են։ Պարզապես մեկը հսկա է, մյուսը՝ գաճաճ։ «Մթնաձոր» գրվածքում մողեսի և դինոզավրի (մեծամողեսի) զուգահեռով ի՞նչ է ակնարկել Ակսել Բակունցը։
4. «Մթնաձոր» գրվածքում գտի՛ր 10 գոյական, որոնց ածանց կցելով՝ հնարավոր է ածական դարձնել։
5. «Մթնաձոր» գրվածքում գտի՛ր 5 ածական, որոնց ածանց կցելով՝ հնարավոր է գոյական դարձնել։
6․ Փակագծերում տրված ածականները բազմակետերի փոխարեն տեղադրի՛ր նախադասությունների իմաստին համապատասխան, բացատրի՛ր կիրառության բնույթը։
ա) ․․․․․...................․ ծովը գրավում էր այցելուներին։
բ) Նա հանդեսին ներկայացավ ․․․․․․................․ զգեստով։
գ) ․․․․․....................․ապրած օրը մարդուն պարգևում է ․․․․․..............․ քուն։
դ) Մարդու կյանքը նման է լուցկու տուփի․ լուրջ վերաբերվելը ․․․․․․․.............․ է, անլուրջ վերաբերվելը՝ ․․․․․․․․․․................։
ե) Ցանկացած մարդու խոսքից իսկույն հասկանում ես՝ ․․․․․................․ է, թե ․․․․․․․․․․։
զ) Ամենագլխավորը աչքով չես տեսնի, միայն սիրտն է ․․․․․․․․․․․.................։
(լավ, հանդարտ, ինքնատիպ, սրատես, երջանիկ, խելացի, ծիծաղելի, հիմար, վտանգավոր)
7․ Հիշենք, որ գոյականը կարող է ածականի պես լինել գոյականով արտահայտված անդամի լրացում (կին նախագահ, հրաշք աղջիկ)։ Ածականն էլ, ինչպես տեսանք, կարող է կիրառվել գոյականաբար։ Ո՞րն է այս փոխադարձ կապերի հիմքը։
8․ Մթնաձորում ժամանակի հետ ի՞նչն էր փոխվում, ի՞նչը՝ ոչ։
9․ Բնութագրե՛ք Մթնաձորը ժամանակի և տարածության մեջ։
10. Ակսել Բակունցի «Մթնաձոր» գրվածքը գեղարվեստական ոճով շարադրված բնանկար է։ Հիմնավորի՛ր այս պնդումը։
11. «Մթնաձոր» գրվածքն ընդարձակի՛ր՝ ավելացնելով մակդիրներ։ Մեկնաբանի՛ր դրանց դերը։
12․ Նկարագրի՛ր ձմեռային բնանկար՝ ձյունապատ անտառներ ու լեռներ, պարզկա օր։ Օգտագործի՛ր համեմատություններ և մակդիրներ։
13․ Մթնաձոր անունով գյուղ ներկայումս չկա, սակայն անցյալում եղել է։ Գտե՛ք տեղեկություններ դրա մասին։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ․ դիտարկում, կանխատեսում
14․ Ամփոփի՛ր «Մթնաձոր» գրվածքն ընթերցելիս կատարածդ համեմատությունները և տպավորություններդ ներկայացրո՛ւ հնարավորինս արտահայտիչ՝ օգտագործելով ածական մակդիրներ, փոխաբերություններ, համեմատություններ։
15․ Փորձե՛ք կանխատեսել, թե «Մթնաձոր» պատմվածքում Մթնաձորի նկարագրությանը ինչ դեպքեր են հաջորդելու։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
16․ Ի՞նչ վերաբերմունք է արտահայտել Ակսել Բակունցը Մթնաձորի իրականության, անցուդարձի նկատմամբ։
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
17. Գրե՛ք դերախաղերի բեմագրեր՝ ուշադրություն դարձնելով ածականների կիրառությանը։ Բեմադրե՛ք դրանք և ներկայացրե՛ք դասարանում։ Տեսագրե՛ք ներկայացումը և տեղադրե՛ք դպրոցի կայքում։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. երևույթի իմաստավորում
18. «Մթնաձոր» բնանկարը Բակունցի համանուն պատմվածքի սկզբնամասն է։ Կարդա՛ պատմվածքը և մեկնաբանի՛ր այս սկզբնամասի դերը և նշանակությունն ամբողջ պատմվածքի համար։ Սկզբնամասը ներդաշնակո՞ւմ, թե՞ հակադրվում է պատմվածքի հերոսների ապրումներին, հոգեվիճակին, տրամադրությանը, միջավայրին, վարք ու բարքին։
ԹՎԱԿԱՆ ԱՆՈՒՆ
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Բաշխում — 1. (տվյալ դեպքում) բաժին–բաժին հատկացնելը, 2. մասերի բաժանելը։
Վիշապաքար — ձկնակերպ մեծ քարե արձան՝ կապված ջրի հնագույն պաշտամունքի հետ։
Ճգնավոր — 1. աշխարհիկ վայելքներից հրաժարված միայնակյաց, անապատական, 2. հավատի նահատակ, մարտիրոս, 3. առօրյա կյանքից մեկուսացած մտավորական։
Աճյուն — 1. այրած դիակի մոխիր, 2. (տվյալ դեպքում) դիակից մնացած հող՝ փոշի, 3. (փխբ.) շիրիմ։
Մասունք — 1. (տվյալ դեպքում) աճյունի մասեր, 2. հին հուշարձանի մնացորդ, 3. (փխբ.) շատ թանկագին՝ սրբազան բան։
1․ Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) Կոմիտասի անվան այգին թերևս շատ է տարբերվում մայրաքաղաքի մյուս այգիներից, որովհետև այստեղ են ամփոփված մեր մեծերի ..............................:
բ) Այսքան բարձր, ազատ լեռներ՝ ............. Մասիսներ, և գերի՞։
գ) Գիտնական ընկերս գրեթե ............................... կյանք է վարում. ամբողջ օրը նստած գործ է անում։
դ) Այսօր երեկոյան ներկա եմ լինելու «...................» ազգագրական համույթի համերգին։
ե) Հնում ............................ էին տեղադրում աղբյուրների ջրանցքների, ջրամբարների, լճերի մոտակայքում որպես ջրի աստվածության կուռքեր։
(ճգնավոր, վիշապաքար, աճյուն, մասունք, սեգ)
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. հարցերի ձևակերպում
Փաստական, բանավիճային, գաղափարական հարցեր կազմելը քո մեջ ձևավորում է ճիշտ և նպատակային հարցեր կազմելու կարողություն ու հմտություն։
2. Կարդա՛ «Խուստուփ լեռ» գրվածքը և կազմի՛ր երեք փաստական, երկու գաղափարական, մեկ բանավիճային հարցեր՝ գնահատելով նմանատիպ հարցեր կազմելու հմտություններդ։
3․ Փակագծերում գրված քանակական թվականները դարձրո՛ւ դասական։
Մենք դիտեցինք 2 գործողությամբ ներկայացում։ (1) տեսարանը դեռ ոչինչ չէր ասում ներկայացման գաղափարի մասին, բայց (2) արարից ամեն ինչ պարզվեց և գերազանցեց մեր սպասելիքները։ Միակ թերությունն այն էր, որ մեր տեղերը (13) շարքում էին։ Ես որոշել եմ, որ հաջորդ անգամ տոմսեր կվերցնեմ (4) շարքի տեղերից։
4․ Բառակազմական վերլուծությա՛ն ենթարկիր քանակական, դասական, բաշխական բառերը և դրանց արմատներով կազմի՛ր նոր բառեր։
5. «Խուստուփ լեռ» գրվածքից դո՛ւրս գրիր ամենուրեք, անհատական, խորդուբորդ, կործանում բառերի հականիշները և կազմի՛ր հականիշային բառազույգեր։
6. Ինչո՞ւ է Խուստուփը սուրբ լեռ համարվել։ Հիշի՛ր Հայկական լեռնաշխարհի մյուս սուրբ լեռները։ Կարո՞ղ ենք ասել, որ Խուստուփը ոչ այնքան համահայկական, որքան տարածաշրջանային սուրբ լեռ է։ Ո՞ր տարածաշրջանը նկատի ունենք։
7. Քանակական թվականները կազմում են թվային շարք։ Ի՞նչ կառուցվածք ունի այդ շարքը։ Որո՞նք են դրա գործառույթները։
8. Քարտեզագրական աշխատանքներում ի՞նչ դեր ունեն «սանդղակ, համամասնություն, քանակ» հասկացությունները։ Հիշե՛ք «Աշխարհագրությունից» անցածը։
9. Որո՞նք են ժամանակի և տարածության չափման համակարգերը։ Ինչո՞վ են դրանք տարբերվում։
10. Վիշապաքարերը մշակութային ինչ–որ արժեհամակարգի բաղադրիչ են։ Բնութագրե՛ք այդ արժեհամակարգը։ Խնդիրը դիտարկե՛ք պատմական, ազգագրական, կրոնական–հավատալիքային, արվեստագիտական տեսանկյուններից։
11. Համեմատե՛ք և պարզե՛ք՝ թվականների կազմության ինչ տարբերակներ կան այլ լեզուներում, և դրանցից որն է համընկնում հայերենին։
12. «Խուստուփ լեռ» գրվածքը տեղեկատվական բնույթի է։ Շարադրված է մասամբ գիտական, մասամբ հրապարակախոսական ոճով։ Հիմնավորի՛ր այս պնդումները։
13․ Բազմակետերի փոխարեն տեղադրի՛ր անհրաժեշտ թվականները։
ա) Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել ․․․․․․ թվականին։
բ) Հայերը քրիստոնեություն են ընդունել ․․․․․․․ թվականին։
գ) Եղիշե Չարենցը ծնվել է ․․․․․․․ թվականին։
դ) Չարենցի առաջին ժողովածուն կոչվում էր «․․․․․ երգ տխրադալուկ աղջկան»։
14․ Գրի՛ր դարձվածքներ, որոնցում լինեն թվականներ, բացատրի՛ր դրանց իմաստը։
15. Ի՞նչ տարբերություններ և ընդհանրություններ կան երեքական և երեք–երեք բառերի ձևի և բովանդակության միջև։
16. Թվական անվան հետ կապված լեզվաբանական հասկացությունները գտի՛ր մաթեմատիկայում և մեկնաբանի՛ր ընդհանրություններն ու տարբերությունները։
17. Քարտեզի վրա գտե՛ք Խուստուփ լեռը։ Ամբողջացրե՛ք նրա տեղորոշման տվյալները և նկարագրությունը։
18. Ո՞րն է մեկական բաշխման գումարային նվազագույն քանակը։ Հիմնավորի՛ր պատասխանդ։ Սա մաթեմատիկակա՞ն խնդիր է, տրամաբանակա՞ն, թե՞ լեզվական։
19․ Հասարակագիտական արժեք ունեցող ի՞նչ մտքեր կան «Ով ենք մենք» գրվածքում։ Վերլուծե՛ք դրանք և քննարկե՛ք խմբով։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. կարևորի դուրսբերում և ամփոփում
20․ Ընկերներով քննարկե՛ք «Խուստուփ լեռ» գրվածքում ներկայացված կարևոր արժեքները և արե՛ք եզրակացություններ։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
21. Տեսանյո՛ւթ պատրաստեք վիշապաքարերի մասին՝ ներկայացնելով դրանց արժեքը տարբեր տեսանկյուններից։ Տեսանյութը ներկայացրե՛ք դասարանում։
22. Գարեգին Նժդեհի աճյունի մասունքները Հայաստան բերվելուց հետո թաղվել են երեք տարբեր վայրերում։ Բացատրե՛ք այդ հանգամանքը՝ նկատի ունենալով, թե երբ է դա արվել, ինչ վերաբերմունք է եղել Նժդեհի նկատմամբ տարբեր ժամանակներում։
23. Խմբով մեկնաբանե՛ք Գարեգին Նժդեհի կիսանդրու պատվանդանին փորագրված խոսքերի իմաստը։ Ընդհանուր հայտարարի գալուց հետո գրավոր շարադրե՛ք այդ մեկնաբանությունը։
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
24. Դասարանցիներով տեղեկություննե՛ր հայթայթեք Սյունիքի մարզի, Կապանի, Գեղանուշ գյուղի մասին, սահիկաշա՛ր պատրաստեք և ցուցադրե՛ք դասարանում։ Վերաբերմո՛ւնք արտահայտեք և գնահատե՛ք աշխատանքը։ Տեսանյութերի վերաբերյալ մեկնաբանություննե՛ր գրեք։ Քերականորեն վերլուծե՛ք դրանք, դո՛ւրս գրեք փոխանուն ածականներն ու թվականները։
25. Քայլարշավի մասնակցի անունից պատրաստի՛ր դեպի Խուստուփ լեռ արշավի օրագրություն՝ արձանագրելով ոչ միայն ընթացիկ գործողություններն ու դեպքերը, այլև քո ստացած տպավորությունները։ Օգտագործի՛ր հուզական խոսք՝ կիրառելով արտահայտիչ ածականներ։ Օրագրությունը քննարկե՛ք դասարանում։
26. Հերոս զորավար Գարեգին Նժդեհի կենսագրության մասին ուսումնական նյո՛ւթ պատրաստիր և ներկայացրո՛ւ լսարանին։
27. Լրացրո՛ւ թվականի իմաստային տեսակները բնութագրող հետևյալ աղյուսակը։
|
|
նշանակություն |
կազմություն |
օրինակ |
|
քանակական |
թիվ կամ առարկաների որոշակի քանակ |
պարզ |
մեկ, քսան |
|
–(ա)սուն վերջածանցով |
քառասուն |
||
|
բարդ |
հարյուր մեկ |
||
|
բարդ ածանցավոր |
ութսունինը |
||
|
դասական |
առարկայի թվային կարգ |
–(ե)րորդ վերջածանցով |
երկրորդ, քսաներորդ |
|
բաշխա-կան |
առարկաների քանակական հավասար բաշխում |
–ական վերջածանցով |
հինգական |
|
քանակական թվականի կրկնությամբ |
երեք–երեք |
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. հետազոտություն
28. Մեկ թվականն ունի նաև խոսակցական երանգով մի տարբերակը։ Մի քանի թվականներ ունեն արմատային տարբերակներ՝ երկ–/երկու–/երկուս– (երկ–րորդ, երկու–ական, երկուս–ներ), եր–/երե–/երեք–/եռ– (եր–րորդ, երե–սուն, երեք–ական, եռ–յակ, եռ–ակի), չոր–/չորս–/չորք–/քառ– (չոր–րորդ, չորս–ական, չորք–ոտանի, քառ–յակ, քառ–որդ) և այլն: Թվականների այս տարբերակները կիրառման ի՞նչ յուրահատկություններ ունեն։
ԹՎԱԿԱՆԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Տոմարագետ — ժամանակագրական և աստղաբաշխական հաշվումների մասնագետ։
Տեղեկատվական — տեղեկություններ հաղորդող, իրազեկիչ։
Վարկանիշ — որևէ առարկայի կամ երևույթի որակի, կարևորության, իրավասության, հանրահայտության, գրավչության կամ այլ հատկանիշի աստիճանը արտահայտող թվային կամ կարգային ցուցիչ, ռեյթինգ։
1․ Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) ............................ կարևոր պարտականություններից են եկեղեցական տոնացույցներ կազմելն ու թարմացնելը, արևի ու լուսնի խավարումների օրերն ու ժամերը կանխատեսելը։
բ) Լավագույն ..................................... համակարգն այն է, որը նվազագույն ծավալով ապահովում է տվյալ նպատակի համար անհրաժեշտ և բավարար քանակի ու որակի իրազեկում։
գ) Ըմբշամարտի աշխարհի առաջնության հայ մասնակիցներն աչքի են ընկնում իրենց անհատական միջազգային բարձր .....................։
դ) Զվարճալի խնդիրները կոչվել են .............................., քանի որ հաճախ մատուցվել են կերուխումի մասնակիցներին զբաղեցնելու և զվարճացնելու նպատակով։
(վարկանիշ, տոմարագետ, խրախճանական, տեղեկատվական)
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. կապերի ստեղծում
Եթե ընթերցածդ տարբեր ոճերի գրվածքները համեմատես իրար հետ, ապա քո մեջ կձևավորվի տարատեսակ գրվածքները տարբերակելու կարողություն։
2. Ընթերցի՛ր «Անանիա Շիրակացի» գրվածքը և նշի՛ր՝ ինչ ոճով է շարադրված։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
3. Անանիա Շիրակացին այն կարծիքի էր, որ Երկիրը գնդաձև մարմին է տիեզերքում, սակայն նրա տիեզերագիտական հայացքները երկրակենտրոն էին։ Դա որքանո՞վ էր առաջադիմական իր ժամանակի համար։
4. Վերընթերցի՛ր «Խոսքի մասեր» դասանյութի «Հայոց լեզու» բանաստեղծությունը, հաշվի՛ր տների, տողերի, վանկերի թիվը, կազմի՛ր բանաստեղծական տան կառուցվածքի թվային պատկերը բանաձևի տեսքով։
5․ Թվականները հանի՛ր փակագծերից, գրի՛ր ինչպես հարկն է և կարդա՛ ճիշտ արտասանությամբ։
ա) (20) դարի (20) թվականներից Երևանում սկսում են բացվել տարբեր բուհեր։
բ) (3)ահարկ շենքեր այժմ քիչ են կառուցվում։
գ) Նա իր սիրելիին այցի գնաց (4)անիվ կառքով։
դ) Նրանցից (2)ը մնացին՝ հյուրերին դիմավորելու։
ե) Խոսքերիդ (1/10) մասին անգամ չեմ հավատում։
զ) Նա (9) անգամ կրկնեց նույն միտքը։
6․ Մեկ, երեք, չորս թվականների փոփոխված արմատներով կազմի՛ր բարդ և բարդ ածանցավոր բառեր, կիրառի՛ր նախադասություններում։
7. «Անանիա Շիրակացի» գրվածքից դո՛ւրս գրիր աննշան, նույն, կորցնել, տաղտկալի բառերի հականիշները և կազմի՛ր հականիշային բառազույգեր։
8. «Անանիա Շիրակացի» գրվածքում գտի՛ր ուղղագրական արժեք ունեցող բառեր և ավելացրո՛ւ բառատետրումդ։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։
9. Համակարգված ներկայացրե՛ք թվականների իմաստային ու կառուցվածքային տեսակների գործառույթը խոսքում։
10. Վե՛ր հանիր և ներկայացրո՛ւ կայունությունն ու փոփոխությունը թվականների կազմության մեջ։
11․ Համեմատե՛ք «ամբողջ թիվ» և «թվային կարգ» հասկացությունները։ Ի՞նչ սկզբունքային հակադրություն կա դրանց միջև, և դրանից ի՞նչ առանձնահատկություններ են բխում։
12․ Անհատական և մշակութային ի՞նչ արժեհամակարգեր է ներկայացնում Անանիա Շիրակացին՝ որպես պատմական անձ։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
13. Ինչո՞ւ իր ժամանակի համար չափազանց համարձակ էին Շիրակացու կարծիքները Տիեզերքի ու տիեզերական մարմինների մասին։ Հիմնավորի՛ր կարծիքդ։
14. Ի՞նչ արժեքների համար էին մարդիկ հեռավոր վայրերից գալիս Անանիա Շիրակացու մոտ ուսանելու։
15. «Անանիա Շիրակացի» գրվածքն, ըստ բովանդակության, գիտահանրամատչելի տեղեկատվական գրվածք է՝ չեզոք ոճով։ Հիմնավորի՛ր այս պնդումը։
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
16. Բառակազմական և քերականական ի՞նչ հանգամանքներ են նպաստում թվականների հետ կապված ուղղագրական և ուղղախոսական խնդիրների առաջացմանը։ Այս և նախորդ երկու դասանյութերի հիման վրա ի մի՛ բերեք այդպիսի բոլոր դեպքերը, արե՛ք եզրակացություններ, ձևակերպե՛ք թվականների ուղղագրության և ուղղախոսության մանրամասն կանոններ ու ենթականոններ։ Պատրաստե՛ք ուսումնական նյութ և ներկայացրե՛ք լսարանին։
17. Լրացուցիչ տեղեկություննե՛ր հավաքիր Անանիա Շիրակացու, նրա երկերի մասին, պատրաստի՛ր սահիկահանդես և ներկայացրո՛ւ դասարանում։
18. Գտե՛ք, կարդացե՛ք Անանիա Շիրակացու խրախճանականները, պատմությո՛ւն հորինեք, բեմագի՛ր պատրաստեք՝ կիրառելով թվականներ։ Դերաբաշխո՛ւմ արեք և բեմադրե՛ք պատմությունը, տեսագրե՛ք և տեղադրե՛ք դպրոցի կայքում։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. հաշվումներ և հետազոտություն
19. Գտե՛ք որևէ հանրահայտ հեքիաթի հայերեն, ռուսերեն և անգլերեն լիարժեք (չկրճատված, չհարմարեցված) էլեկտրոնային տարբերակները, «Վորդ» խմբագրիչի օգնությամբ հաշվե՛ք դրանցից յուրաքանչյուրի նիշերի և բառերի քանակը, հաշվարկե՛ք բառերի միջին երկարության չափը, այդ տվյալները ամփոփե՛ք աղյուսակում, արե՛ք եզրակացություններ և ներկայացրե՛ք լսարանին։
20. Տեղեկություննե՛ր հավաքեք ՀՀ ժողովրդագրական ներկա իրավիճակի մասին (բնակչության թիվը, ծնունդների ու մահացության, ներգաղթի ու արտագաղթի, բնական ու մեխանիկական աճի թվեր և այլն), ամփոփե՛ք դրանք աղյուսակներում, եզրակացություննե՛ր արեք և ներկայացրե՛ք լսարանին։
21. Առանձնացրե՛ք տարբեր ոճերի (գիտական, գեղարվեստական, հրապարակախոսական, վարչական ևն) և տարբեր ոլորտների (տնտեսական, մարզական, քաղաքական, հոգեբանական, մաթեմատիկական, բնագիտական, գրականագիտական, բժշկական, պատմագիտական ևն) գրվածքների նույնաչափ (190–200 բառ) պատահական հատվածներ, դրանցից յուրաքանչյուրում հաշվե՛ք թվական անունների քանակը, այդ տվյալներն ամփոփե՛ք աղյուսակներում, եզրակացություննե՛ր արեք և ներկայացրե՛ք լսարանին։
1. Շարքերից ընտրի՛ր և իրար կողքի գրի՛ր նույնարժեք թվականները.
12–րդ թ CCIV
204–րդ ծը MMMXLVI
3046–րդ վխզ XII
58–րդ մդ IX
9–րդ ժբ LVIII
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Մտավոր — մտքի աշխատանք պահանջող, մտածելու հետ կապված։
Դիտողականություն — զգոն և ուշադիր լինելու, երկրորդական հանգամանքները և նրբին մանրամասները նկատելու ունակություն։
Հնարամտություն — դժվար իրավիճակներից հեշտ դուրս գալու, խելամիտ լուծումներ գտնելու կարողություն, տարբեր հնարքներ կիրառելով՝ ճիշտ կողմնորոշվելու հմտություն։
ԱՆԾԱՆՈԹ ԲԱՌԵՐ
Աստղանիշ — աստղակերպ գրանշան։
«Բառաշղթա» — բառախաղի տեսակ, երբ հերթով գրվող (ասվող) բառերից յուրաքանչյուրը պիտի սկսվի նախորդ բառի վերջին տառով (հնչյունով)։
Այլընտրանք — 1. փոխբացառող երկու կամ ավելի հնարավորություններից մեկը, 2. այդպիսի հնարավորություններից մեկի ընտրության անհրաժեշտություն։
2․ Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) Տողատակի ծանոթագրությունները եթե չեն համարակալվում, ապա կրում են ......................։
բ) Կարոյի ................................ շնորհիվ դուրս պրծանք ծուղակից և բարեհաջող հասանք մեր դիրքերը։
գ) Նկարիչը, սուր .............................. բացի, պետք է ունենա տարածական ճիշտ պատկերացումներ, ամուր և ճկուն ձեռք, պատկերավոր մտածողություն և այլն:
դ) Ես իմ ծրագրից կհրաժարվեմ, եթե առաջարկվի ավելի լավ .................................։
ե) Մեր ժամանակներում .................... աշխատանքով զբաղվողների թիվը աննախադեպ աճել է։
(այլընտրանք, աստղանիշ, մտավոր, դիտողականություն, հնարամտություն)
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. կապերի ստեղծում
Եթե ընթերցածդ տարբեր ոճերի գրվածքները համեմատես իրար հետ, ապա քո մեջ կձևավորվի տարատեսակ գրվածքները տարբերակելու կարողություն։
3․ Ընթերցի՛ր ««Բառագետ» սեղանի խաղ» գրվածքը և նշի՛ր՝ ինչ ոճով է գրված։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
4. Հին և միջնադարյան Հայաստանում դասական թվականները գրվում էին միայն հայերենի այբուբենի տառերով։ Ի՞նչ պատճառով հայերը սկսեցին գործածել նաև հռոմեական թվանշաններ։
5․ Փակագծերի թվանշանները գրի՛ր հարմար գրավոր արտահայտությամբ ու ձևով։ Կարդա՛ ճիշտ արտասանությամբ և մեկնաբանի՛ր։
Մենք առօրյայում հաշվարկը սկսում ենք (1), մաթեմատիկոսներն ու ծրագրավորողները՝ (0)։
(7) սիրելի թիվ է աշխարհում ամենաշատ մարդկանց համար:
Արիստոտելը (5) տարրն է ավելացրել (4) տարերքներին՝ կրակ, ջուր, օդ, հող, և անվանել է եթեր, որը հիմք դարձավ ալքիմիկոսների փորձերի համար:
(8) թիվը զուգորդվում է անսահմանության հետ. հորիզոնական դիրքում անսահմանության նշանն է։ Իսկ հին եգիպտացիների համար դա հավասարակշռության և տիեզերական խաղաղության թիվն էր:
(13) թիվը դարձել է անհաջողության խորհրդանիշ։ Դա ունի կրոնական սկիզբ, քանի որ խորհրդավոր ընթրիքի ժամանակ (13) առաքյալը մատնեց Քրիստոսին:
6․ Գրի՛ր քո և ընտանիքիդ անդամների ծննդյան թվականները հայերեն տառերի թվային արժեքներով։
7․ Բառակազմական վերլուծությա՛ն ենթարկիր հնչյունագիր, գաղափարագիր, հնարամիտ բառերը և դրանց արմատներով կազմի՛ր նոր բառեր։
8. Գրվածքից դո՛ւրս գրիր մարմնական, նեղացնել, նվազագույն, լի, եզրային բառերի հականիշները և կազմի՛ր հականիշային բառազույգեր։
9. Գրվածքում գտի՛ր ուղղագրական արժեք ունեցող բառեր և ավելացրո՛ւ բառատետրումդ։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։
10․ Մշակութային ի՞նչ արժեհամակարգ է ներկայացնում «Բառագետ» խաղը։
11. Աշխարհագրական առարկաների տեղը նշելու համար օգտագործվում են դիրքաթվեր (կոորդինատներ)։ Ինչպե՞ս են դրանք գրվում։
12․․ «Բառագետ» գրվածքը համանուն խաղի շահագործման հրահանգն է։ Բնութագրի՛ր դա որպես նկարագրական գրվածքի տարատեսակ։
13․. Համեմատե՛ք շախմատն ու «Բառագետը», նշե՛ք նմանություններն ու տարբերությունները աղյուսակի ձևով։
14․ Ինչպե՛ս ենք անվանում և տարբերում շախմատի տախտակի վանդակները։ Ի՞նչ միջոցներ են օգտագործվում։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
15. Կազմակերպե՛ք «Բառագետ» խաղի դասարանային մրցույթ, ամփոփե՛ք արդյունքները։ Կապ տեսնո՞ւմ եք աշակերտների ցուցաբերած արդյունքների և ուսումնական առաջադիմության միջև։ Ի՞նչ հատկանիշերով է աչքի ընկնում հաղթողը։
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
16․ Գրիր վերլուծական շարադրանք մեր կյանքում թվերի դերի կարևորության մասին։ Հետևի՛ր, որ փաստարկներին և դրանց հիմնավորումներին զուգահեռ շարադրանքում առկա լինի նաև ներածական փոքրիկ պարբերություն, որտեղ արդեն իսկ կդրսևորվի քո կարծիքը։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Կոտակ — (տվյալ դեպքում) փոքր, կարճահասակ։
Տիկնունի — 1. կանանց վերաբերող, 2. կանանոց, հարեմ։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. մտապատկերում
1․ Մինչև կարդալը պատկերացրե՛ք Խոսրովի անտառը, այնուհետև կարդացե՛ք «Խոսրովի արգելոց» գրվածքը, գտե՛ք այդ անտառի նկարներ և համեմատե՛ք երևակայական մտապատկերի հետ։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
2. Պետական արգելոցների ստեղծման նպատակը և դրանց տարածքներում գործող սահմանափակումները։
3. Ո՞ր նախադասության մեջ կա թվականի գրության սխալ:
ա) Նա առաջին անգամ էր իններորդ հարկի պատշգամբից ներքև նայում ու չէր վախենում:
բ) Երեք ընկերներով հիմնեցին այդ ընկերությունը և կարճ ժամանակում հասան հաջողության:
գ) Նա լավ չէր հիշում՝ երկո՞ւ, թե՞ երեք գլուխ պիտի կարդար այդ վեպից:
դ) Աշխատանքի երեքչորրորդն արդեն կատարված էր:
4. Արգելոցը բնապահպանական համալիր է։ Խոսրովի արգելոցի օրինակով ներկայացրե՛ք դրա կառուցվածքն ու գործառույթները։
5. Ներկայացրե՛ք Խոսրովի անտառը ժամանակի և տարածության մեջ։ Ի՞նչն է փոխվել, ի՞նչը՝ ո՛չ։
6. Նախօրոք պատրաստվելով՝ ելո՛ւյթ ունեցիր Հայաստանի այլ արգելոցների մասին, հաղորդի՛ր հավաստի տեղեկություններ և քանակական ու վիճակագրական տվյալներ։ Ուշադրությո՛ւն դարձրու թվականների համաձայնության դեպքերին։
7. «Խոսրովի արգելոց» շարադրանքն, ըստ հաղորդակցական նպատակի, տեղեկատվական գրվածք է՝ չեզոք ոճով։ Հիմնավորի՛ր այս պնդումը։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
8. Ճիշտ կլինե՞ր, եթե հիմա էլ ստեղծվեին որսատեղիներ։
9․ Բնական և մշակութային ի՞նչ արժեհամակարգեր են ներկայացնում քո ուսումնասիրած արգելոցները։
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
10. Խոսրովի արգելոցի (անտառի) մասին համացանցում ընկերներով գտե՛ք լրացուցիչ տվյալներ՝ հատկապես քանակական, դրանցով ընդլայնե՛ք «Խոսրովի արգելոց» գրվածքը՝ կազմելով աղյուսակներ, տրամագրեր, գծապատկերներ։ Հայթայթե՛ք նաև լուսանկարներ և պատրաստե՛ք բնապահպանական բովանդակությամբ քարոզչական տեսանյութ։ Ներկայացրե՛ք դա լսարանին: Տեղադրե՛ք դպրոցի կայքում և այլ հարթակներում։
11․ Առանձին խմբերով պատրաստե՛ք տեղեկատվական հանդեսներ (փաստերով, թվերով), որոնք վերաբերեն դպրոցին (պատմություն, շրջանավարտներ, նշանավոր դեմքեր, դպրոցի կառուցվածք, շրջակա միջավայր), պատրաստե՛ք պաստառներ, սահիկաշարեր, տեսանյութեր, հարցազրույցներ, ներկայացրե՛ք դասարանում: Ուշադրությո՛ւն դարձրեք թվականների ճիշտ արտասանությանը:
12. Ուսումնասիրի՛ր Խոսրովի անտառի պատմությունն ու աշխարհագրությունը։ Կազմի՛ր տեղեկատվական գրվածք։ Համեմատի՛ր դա ընկերներիդ կազմած գրվածքների հետ, գնահատի՛ր դրանք, հիմնավորի՛ր քո տեսակետը։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Ոխ — վրեժ։
Ոսոխ — ոխերիմ թշնամի։
1․ Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) Հայ ազգը դեռևս դիմանում է ժամանակի վայրիվերումներին, մինչդեռ նրա մի շարք ................. ազգեր դուրս են եկել պատմության թատերաբեմից։
բ) Վռամշապուհ արքան Վահրիճ անունով մեկի միջոցով ......................... է ուղարկում ասորի Դանիել եպիսկոպոսին՝ խնդրելով ուղարկել հայոց հին այբուբենի պահպանված օրինակը։
գ) Կռվի ................. էր, թինդ էր երեկ, Երեկ ճակատ էր ու բարիկադ, Երեկ ճչում էր ամեն մի քար, Ու պայքարում էր ամեն տերև։
դ) Անտիոքի և այլ քաղաքների բնակիչները ուրախությամբ ընդունում են Տիգրան Մեծի գերիշխանությունը և դառնում նրա ..............................։
ե) Մուշեղ սպարապետը վեհանձնության անօրինակ դաս տվեց ...................՝ պարսից Շապուհ արքային։
(հպատակ, դրացի, ոսոխ, շռինդ, հրովարտակ)
2. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով գոյականական, տարարմատություն եզրույթները:
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. կարևորի դուրսբերում
Եթե Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» գրվածքից դուրս բերես կարևոր մտքերն ու արտահայտությունները, ապա քո մեջ կձևավորվի ճիշտ ու սխալ, բարի ու չար արարքները տարբերակելու և պատճառահետևանքային կապերը վերլուծելու կարողություն։
3․ Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» գրվածքից դո՛ւրս բեր կարևոր մտքերը։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
4. Ի՞նչ է նշանակում «մի կաթիլ մեղր» դարձվածքը։
5. Կարո՞ղ են դերանունները խոսքից ու խոսքաշարից դուրս որոշակիանալ և մտապատկերների հետ առնչվել։
6. Ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, որ սոսկ մի կաթիլ մեղրի թափվելը կարող է դառնալ ահեղ պատերազմի պատճառ։ Արդյո՞ք մի կաթիլ մեղրն էր իսկական պատճառը, թե՞... Քննարկե՛ք, գտե՛ք և ձևակերպե՛ք իսկական պատճառը, որի համեմատ մի կաթիլ մեղրն ընդամենը պատրվակ էր։
7. «Մի կաթիլ մեղրը» գեղարվեստական շարադրանք է՝ հրապարակախոսական ոճով։ Նպատակն է՝ փաստարկելով ապացուցելինչ–ինչ գաղափարներ ու գործողություններ՝ ցույց տալով դրանց ճիշտ, նպատակահարմար լինելը, կամ հակառակը։ Հիմնավորի՛ր այս պնդումը։
8. Համաշխարհային պատմությունից կամ գրականությունից հիշո՞ւմ եք «մի կաթիլ մեղրից» առաջացած պատերազմներ կամ այլ արհավիրքներ։ Վերլուծե՛ք դրանք դասարանում։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. համեմատում և ամփոփում
9․ «Մի կաթիլ մեղրը» գրվածքից դուրս բերածդ կարևոր մտքերը համեմատի՛ր ընկերոջդ դուրս բերած կարևոր մտքերի հետ։ Ի մի՛ բերեք դրանք՝ ցույց տալով պատճառահետևանքային կապերը։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
10․ Անհատական, քաղաքական և մշակութային ի՞նչ արժեհամակարգեր են ներկայացնում «Մի կաթիլ մեղրի» երկու արքաների հրովարտակները։
11. «Մի կաթիլ մեղրը» գրվածքում համեմատի՛ր երկու թագավորների խոսքը և մեկնաբանի՛ր։ Բացատրի՛ր և պատճառաբանի՛ր դրանց բովանդակային գրեթե նույնությունը։
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
12. Տեսանյո՛ւթ պատրաստիր Հովհաննես Թումանյանի և նրա գրական ժառանգության մասին։ Ցուցադրի՛ր դասարանում։ Խմբով դո՛ւրս գրեք դերանունները և վերլուծե՛ք։
13. «Մի կաթիլ մեղրը» ամբողջական երկի հիման վրա դասարանցիներով կազմե՛ք բեմագիր, ձեր ուժերով բեմադրությո՛ւն կազմակերպեք և ներկայացրե՛ք հանդիսատեսին՝ օգտագործելով առնվազն 20 դերանուն։
Դերանվան հիմնական բնութագրերն են.
|
գործածվում է գոյականի, ածականի, թվականի կամ մակբայի փոխարեն |
|
|
պատասխանում է իրեն առնչվող խոսքի մասի հարցերին |
|
|
հոլովվում է առնչվող խոսքի մասի պես |
|
|
խոսքից դուրս ունի ընդհանրական (չտարբերակված) նշանակություն |
|
ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՈՒՄ
|
Արդեն գիտեմ՝ |
լիարժեք |
մասամբ |
ունեմ հարցեր |
օրինակներ |
|
ինչ է դերանունը |
|
|
|
|
|
ինչ տեսակներ ունի դերանունը |
|
|
|
|
|
Արդեն կարող եմ՝ |
||||
|
տարբերել դերանուններն այլ խոսքի մասերից |
|
|
|
|
|
բնութագրել դերանուններն ըստ կազմության |
|
|
|
|
|
դասակարգել դերանուններն ըստ այլ խոսքի մասերի հետ առնչության |
|
|
|
|
|
կիրառել դերանունները գրավոր և բանավոր խոսքում |
|
|
|
|
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. նյութի վերապատմում և գնահատում
Եթե «Սասունցի Դավիթը» գրվածքը վերարտադրես՝ վերլուծելով հերոսի վարքագիծը, կատարած քայլերը, հիմնավորես նրա որոշումների արդարացի և ճիշտ լինելը, ապա քո մեջ կձևավորվի հերոսներին արժևորելու և գնահատելու կարողություն ու հմտություն։
1․ Կարդա՛ «Սասունցի Դավիթը» գրվածքը և բնութագրի՛ր Սասունցի Դավթին։ Պատմությունից կամ գրականությունից հիշի՛ր նմանատիպ մի քանի հերոսների։
2. «Սասունցի Դավիթը» գրվածքում այլ գոյականներ փոխարինի՛ր անձնական դերանուններով և որոշի՛ր այդ փոխարինումների նպատակահարմարությունը։
3․ Ո՞ր նախադասության մեջ սխալ չկա։ Գտի՛ր մյուս նախադասությունների սխալները և ուղղի՛ր։
ա) Նա իրեն համար զբոսնում էր այգում։
բ) Ամբողջ ընկերներով այցի գնացինք մեր անցյալ տարվա դասղեկին։
գ) Այդ հրաշալի միջոցառման կազմակերպիչները ինքները չեն։
դ) Ես քեզնից շնորհակալ եմ ինձ ևս հրավիրելու համար։
ե) Եղբայրս ներողություն խնդրեց ինձ չարաճճիության համար։
4․ Տրված նախադասությունների մեջբերված խոսքերը ներկայացրո՛ւ երրորդ դեմքով։ Բացատրի՛ր դերանունների դեմքի փոփոխությունները։
— Ես անհամբեր սպասելու եմ քո անակնկալին, — իր ծննդյան տարեդարձի նախօրեին ասաց ընկերս ինձ։
— Մենք կհրաժարվենք պարգևից, եթե ամեն ինչ անկեղծորեն չպատմեք, — վրդովված ասացին երիտասարդ գիտնականները։
— Դուք այս քայլով նվաճեցիք բոլորիս սրտերը, — ասաց տնօրենը բարեկիրթ աշակերտներին։
5․ Բառակազմական վերլուծությա՛ն ենթարկիր սաստկական, անձնական բառերը և դրանց արմատներով կազմի՛ր նոր բառեր։
6. Անձնական դերանունների հոլովման հարացույցում բառաձևերի կայունությո՞ւնն է գերակշռում, թե՞ փոփոխությունը։
7. Ինչո՞ւ էին մենամարտում Դավիթն ու Մսրա Մելիքը։ Ո՞ւմ կռիվը ի՞նչ նպատակ ուներ։
8․ Անհատական և մշակութային ի՞նչ արժեհամակարգեր են ներկայացնում Մսրա Մելիքի և նրա բանակի կերպարները։
9. Համեմատե՛ք հայերենի անձնական դերանունները անգլերենի և ռուսերենի հետ՝ նկատի ունենալով, որ դրանք ունեն ոչ միայն դեմք, թիվ, հոլով, այլև բնական և կամ քերականական սեռ, և գործածվում են նաև իրի առումով։ Ո՞ր լեզվի համակարգն է ավելի տրամաբանական, ավելի խնայողական։
10. Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթը» պոեմը ժողովրդական «Սասնա ծռեր» վիպերգության մի ճյուղի գեղարվեստական մշակումն է։ Հիմնավորի՛ր այս պնդումը։ Հիշի՛ր «Սասնա ծռերի» այլ մշակումներ։
11. Որտե՞ղ է հեծյալ Սասունցի Դավթի արձանը, ո՞վ է դրա հեղինակը, ե՞րբ է արձանը տեղադրվել։ Կռվի ո՞ր պահն է պատկերում արձանը։
12. Ի՞նչ պատմական հիմքեր ունի «Սասնա ծռեր» վիպերգությունը։ Դրա մասին գտե՛ք տեղեկություններ գրքերում կամ համացանցում։
13. Պատմական ի՞նչ երկիր է Մսըրը, ներկայիս ո՞ր երկրին է համապատասխանում։ Ի՞նչ գիտեք նրա հին պատմության մասին։
14. Հասարակական ի՞նչ հարաբերություններ են արտահայտում անձնական դերանվան քաղաքավարական հոգնակիի ձևերը։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. համեմատում և ամփոփում
15․ Վերլուծի՛ր Դավթի կերպարը՝ ուղղորդվելով հետևյալ հարցերով։
ա) Դավթի ո՞ր հատկանիշերը քեզ դուր եկան։ Կարծիքդ հիմնավորի՛ր օրինակներով։
բ) Դավթի ո՞ր արարքը քեզ դուր եկավ։ Կարծիքդ հիմնավորի՛ր օրինակով։
գ) Անհատական և մշակութային ի՞նչ արժեհամակարգեր է ներկայացնում Սասունցի Դավթի կերպարը։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
16. «Սասունցի Դավիթը» երկում Դավթի խոսքը՝ ուղղված Մսրա զորքին, ըստ հաղորդակցական նպատակի, դրդչական (քարոզչական) գրվածք է՝ հրապարակախոսական ոճով։ Նպատակն է՝ մարդկանց և/կամ երևույթների, արժեքների նկատմամբ վերաբերմունք արտահայտելով՝ ունկնդրին մղել որոշակի գործողությունների կամ հետ պահել դրանցից։ Հիմնավորի՛ր այս պնդումը։
17. Քննարկե՛ք Սասունցի Դավթի խոսքը՝ ուղղված Մսրա զորքին և բացահայտե՛ք առանձին հատվածների խորքային իմաստները։
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
18. Տարբեր իրավիճակների և նյութերի համար պատրաստե՛ք դրդչական (քարոզչական) ելույթներ և ներկայացրե՛ք դասարանի առջև։ Քննարկե՛ք և գնահատե՛ք դրանք։
19․ Պատկերացրո՛ւ, որ դպրոցում Ամանորին ընդառաջ հայտարարվել է մրցույթ «Իմ դպրոցական լավագույն ամիսները» վերնագրով։ Մրցույթի մասնակիցները պիտի ելույթ ունենան դպրոցի դահլիճում։ Պատրաստի՛ր 7–րոպեանոց ելույթ և հանդե՛ս եկ դասարանի առջև։ Ելույթդ ավարտի՛ր ամանորյա մաղթանքով։
20․ «Սասունցի Դավիթը» երկի այս հատվածի հիման վրա դասարանցիներով կազմե՛ք բեմագիր, ձեր ուժերով բեմադրությո՛ւն կազմակերպեք և ներկայացրե՛ք հանդիսատեսին։
ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՈՒՄ
|
Արդեն գիտեմ՝ |
լիարժեք |
մասամբ |
ունեմ հարցեր |
օրինակներ |
|
ինչ է անձնական դերանունը |
|
|
|
|
|
որոնք են հայերենի անձնական դերանունները |
|
|
|
|
|
Արդեն կարող եմ՝ |
||||
|
տարբերակել անձնական դերանուններն այլ դերանուններից |
|
|
|
|
|
բնութագրել անձնական դերանունների հոլովաձևերը |
|
|
|
|
|
դասակարգել անձնական դերանունների ձևափոխություններն ըստ դեմքի, թվի, հոլովի |
|
|
|
|
|
կիրառել անձնական դերանունները գրավոր և բանավոր խոսքում |
|
|
|
|
ՑՈՒՑԱԿԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ
1. Հետևյալ ցուցական դերանունները դասակարգի՛ր աղյուսակում ըստ նշված տեսակների․
այս, նույնքան, այսչափ, սա, սույն, մյուս, նույնչափ, այսպիսի, այդքան, այսպես, այդչափ, այնտեղ, այն, այդպիսի, միևնույն, այստեղ, այնչափ, այդպես, նա, նույնպիսի, այսքան, նույնպես, դա, այդտեղ, այդ, սրանք, նույն, այնպիսի, այնպես
|
Ցուցական դերանուններ |
|||
|
գոյականական |
ածականական |
թվականական |
մակբայական |
|
|
|
|
|
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Տարածական — (տվյալ դեպքում) տարածության հետ կապված, 2. եռաչափ։
Հուշագրություն — գրական երկ, որ պարունակում է հեղինակի հիշողությունները անցյալի իրադարձությունների մասին։
2․ Կազմի՛ր նախադասություններ՝ տարածական, անիրավ բառերը կիրառելով տարբեր իմաստներով։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. հարց ու պատասխան
Եթե դու փորձես գրվածքի վերաբերյալ կազմել փաստական, գաղափարական, բանավիճային հարցեր՝ օգտվելով բանալի բառերից, արտահայտություններից, նախադասություններից, ապա քո մեջ կձևավորվի ճիշտ և նպատակային հարցեր կազմելու հմտություն։
3․ «Ուսումնարան» գրվածքն ընթերցելիս դո՛ւրս գրիր բանալի բառերը և արտահայտությունները։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
4․ Ի՞նչ է դասը ջուր անել արտահայտությունը։
5. Թվարկի՛ր այն ցուցական դերանունները, որոնք չեն կարող հոլովվել, կիրառի՛ր նախադասություններում:
6. Գրվածքից դո՛ւրս գրիր ջանադիր, անբան, ծիծաղաշարժ, դեմք, կարգադրել, բերանացի բառերի հոմանիշները և կազմի՛ր հոմանիշային բառազույգեր։
7․ Գրվածքում գտի՛ր ուղղագրական արժեք ունեցող բառեր և ավելացրո՛ւ բառատետրումդ։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։
8․ Թվականական այսքան, այդքան, այնքան, նույնքան և մակբայական այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ դերանունները գրեթե հոմանիշներ են և կարող են փոխարինել միմյանց։ Հիմնավորե՛ք այս պնդումը։
9. Ինչո՞ւ «Չափից շատ սիրելը միևնույնն է, ինչ պաշտելը» նախադասության մեջ միևնույն դերանունը անպայման պիտի ն հոդ ունենա։ Ինչպե՞ս կարելի է ձևափոխել նախադասությունը, որ այդ հոդի կարիքը չլինի։
10․ Անհատական և մշակութային ի՞նչ արժեհամակարգեր են ներկայացված «Ուսումնարան» գրվածքում։ Համեմատի՛ր դրանք ներկայիս դպրոցական և աշակերտական արժեհամակարգերի հետ։
11. Ի՞նչն է «Ուսումնարան» գրվածքը դարձրել ծիծաղաշարժ: Հիմնավորի՛ր այս պատմության իրական կամ հորինված լինելը:
12․ Ալեքսանդր Շիրվանզադեի «Ուսումնարան» հուշագրության այս հատվածը, ըստ հաղորդակցական նպատակի, զվարճական գրվածք է՝ գեղարվեստական ոճով։ Հիմնավորի՛ր այս պնդումը։
13. Ի՞նչն է «Ուսումնարան» գրվածքը դարձրել ծիծաղաշարժ: Հիմնավորի՛ր այս պատմության իրական կամ հորինված լինելը:
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. hարցադրում և ամփոփում
14․ Ի մի՛ բեր «Ուսումնարան» գրվածքից դուրս բերածդ բանալի բառերը, արտահայտությունները՝ կատարելով հետևյալ առաջադրանքը․
ա) Կազմի՛ր երեք գաղափարական հարց։
բ) Կազմի՛ր երկու փաստական հարց։
գ) Կազմի՛ր մեկ բանավիճային հարց։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
15. Ի՞նչ են անում ձեր ուսուցիչները, երբ տնային հանձնարարությունը չկատարած՝ ներկայանում ես դասի, արժանանո՞ւմ ես պատժի: Խոսքիդ մեջ կիրառի՛ր ցուցական դերանուններ:
16. Ի՞նչ են անում ձեր ուսուցիչները, երբ տնային հանձնարարությունը չկատարած՝ ներկայանում ես դասի, արժանանո՞ւմ ես պատժի: Խոսքիդ մեջ կիրառի՛ր ցուցական դերանուններ:
17․ «Ուսումնարան» գրվածքում գտի՛ր այն տեղեկությունները, որոնք վերաբերում են՝
ա) միամտությանը,
բ) պարտաճանաչությանը։
18. Լրացրո՛ւ ցուցական և փոխադարձ դերանունները բնութագրող հետևյալ աղյուսակը։
|
Դերանվան տեսակը |
նշանակություն |
տարատեսակներ |
|||
|
գոյականական |
ածականական |
թվականական |
մակբայական |
||
|
ցուցական |
|
|
|
|
|
|
փոխադարձ |
|
|
|
|
|
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
19. Դասարանցիներով հիշե՛ք տարբեր զվարճական գրվածքներ, վերընթերցե՛ք կամ վերապատմե՛ք դրանք՝ վերլուծելով զվարճալիություն պարունակող հատվածները և նշելով համապատասխան խոսքային միջոցները։
20. Ձեր կյանքից հիշե՛ք տարբեր զվարճալի պատմություններ, պատմե՛ք դասարանում, գրի՛ առեք, դրանց հիման վրա կազմե՛ք բեմագրեր, ձեր ուժերով բեմադրությո՛ւն կազմակերպեք և ներկայացրե՛ք հանդիսատեսին։ Բեմադրության կազմակերպման և ներկայացման օրերի մասին ամեն մեկդ գրե՛ք հուշեր, քննարկե՛ք դրանք դասարանում։
21. Գրի՛ր բերանը ջուր առնել, ջուր դառնալ, ջուրը գցել, ջուր ծեծել դարձվածքների բացատրությունը։ Դրանցից մեկի ուղիղ և փոխաբերական իմաստների շփոթը դարձրո՛ւ պատմություն՝ ստեղծելով նույնքան ծիծաղելի իրավիճակ՝ ընդգծելով ցուցական և փոխադարձ դերանունները:
ՀԱՐՑԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ
1. Հետևյալ հարաբերական դերանունները դասակարգի՛ր աղյուսակում՝ ըստ նշված տեսակների: Արդյունքը համեմատի՛ր ընկերոջդ գրածի հետ․
ումից, ինչպիսի, որին, ինչ, որքանից, քանիսը, ինչպես, ով, որով, երբ, ինչերում, ինչքան, որտեղից, ինչու, ում, որոնք, ինչքանին, երբվանից, որպիսի, ովքեր, ինչին, որչափ, ուր, երբվա, ումով, որ, քանի, որտեղ, որքանով, ինչերը, որոնց, քանիսին, որերորդ, ինչով, որից, քանիերորդ, ինչից, որքան, ինչչափ
|
Հարաբերական դերանունների դասակարգում ըստ այլ խոսքի մասերի հետ հարաբերակցության |
|||
|
գոյականական |
ածականական |
թվականական |
մակբայական |
|
|
|
|
|
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Բայական անդամ — նախադասության որևէ անդամ, որ արտահայտված է բայով։
Խոսքային իրադրություն — խոսքով հաղորդակցվողների կազմը և փոխհարաբերությունը, հաղորդակցման նյութը և նպատակը՝ որպես խոսքի իրադրական ոճը պայմանավորող գործոններ։
ԱՆԾԱՆՈԹ ԲԱՌԵՐ
Տղմոտ — տիղմ՝ ցեխանման նստվածք պարունակող։
Թառափ — արժեքավոր մի ձկնատեսակ, օսետր։
Հուն — այն տեղը, որով հոսում է ջուրը (առուն, գետը, ջրանցքը), ջրուղի, գետի հատակ։
2․ Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) .................. գետերի ջուրը ունենում է հողը պարարտացնելու հատկություն։
բ) Արամ Խաչատրյանը համաշխարհային ճանաչում ունեցող .............................. է։
գ) Հայերը ...................... ժամանակներից օգտագործել են գրի տարբեր տեսակներ՝ պատկերագիր, գաղափարագիր, սեպագիր, հնչյունագիր։
դ) Լեռնային գետերի .............. ժամանակի ընթացքում խորանում է՝ վերածվելով ձորերի, կիրճերի։
ե) .................... ստացվում է համեղ ձկնամիս և սև ձկնկիթ։
(հուն, տղմոտ, վաղնջական, թառափ, երգահան)
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. համեմատում
Եթե ընթերցածդ տարբեր ոճերի գրվածքները համեմատես իրար հետ, ապա քո մեջ կձևավորվի տարատեսակ գրվածքները տարբերակելու կարողություն։
3․ Ընթերցի՛ր «Արաքս գետ» գրվածքը և նշի՛ր՝ ինչ ոճով է գրված։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
4․ Ի՞նչ է նշանակում «կամուրջներ չհանդուրժող» արտահայտությունը։
5․ Հարցերին պատասխանի՛ր պատմողական նախադասություններով։
ա) Ո՞վ է դադարում ինքն իր հետ անկեղծ լինելուց։
բ) Ե՞րբ մեր թուլությունները մեզ չեն վնասում։
գ) Ինչի՞ մասին մեզ հետ սովորաբար չեն խոսում։
դ) Որտե՞ղ է մարդ իրեն երջանիկ զգում։
6․ Տեղադրի՛ր անհրաժեշտ հարցական և հարաբերական դերանունները։
ա) ․․․․ է հանդիպում նշանակել պատանի լրագրողների հետ։
Մենք ․․․․ կարող ենք հանդուրժել այդ ամենը։
Նրանք պիտի հստակ պատկերացնեն, թե ․․․․․․ ․․․․․․ են ակնկալում։
բ) Արհեստը կաթ–կաթ աղբյուր է, ․․․․․․ եթե չվարարի, չի էլ պակասի:
Աջով ............... տաս, այնքան կառնես ձախով:
․․․․․․ որ ցանես, այն էլ կհնձես:
7․ Բառակազմորեն վերլուծի՛ր հարաբերական, իրադրություն, երգահան, տղմոտ բառերը և դրանց արմատներով կազմի՛ր նոր բառեր։
8. Գրվածքից դո՛ւրս գրիր այգի, սար, ոգևորվել, խորաձոր, հորդանալ բառերի հոմանիշները և կազմի՛ր հոմանիշային բառազույգեր։
9. Գրվածքում գտի՛ր ուղղագրական արժեք ունեցող բառեր և ավելացրո՛ւ բառատետրումդ։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։
10․ Բնական և մշակութային ի՞նչ արժեհամակարգեր է ներկայացնում «Արաքս գետ» գրվածքը։
11․ «Արաքս գետ» գիտահանրամատչելի գրվածքը իրադրական ոճի առումով կարելի է բնորոշել որպես չեզոք, քանի որ չի պարունակում անձնական վերաբերմունք ու գնահատական խոսքային իրադրության և խոսքի բովանդակության նկատմամբ։ Հիմնավորի՛ր այս պնդումը։
12. Գտի՛ր «Աղջկա երգը» (Հե՜յ, երգի՛ր, Արա՛քս) և «Արաքսի արտասուքը» երգերը, պարզի՛ր դրանց խոսքերի ու երաժշտության հեղինակներին։ Քո կարծիքով ինչո՞ւ են դրանք հայերի համար դարձել սիրված երգեր։
13. Պատկերացրո՛ւ Արաքս գետի ու նրա հովտի մի տեսարան և գունավոր մատիտներով բնանկա՛ր ստեղծիր, ապա պատմողական ոճով պատկերի՛ր այդ տեսարանը՝ օգտագործելով ոչ միայն պատկերավոր խոսք, այլև դերանուններ։ Հիմնավորի՛ր դերանունների կիրառության անհրաժեշտությունը։
14․ Գտի՛ր Արաքս գետը քարտեզի վրա, ուսումնասիրի՛ր նրա ընթացքը, ուղղության փոփոխությունները, աշխարհագրական միջավայրերը, մոտակա բնակավայրերը, մեծ ու փոքր վտակները, ջրահավաք ավազանը։
15. Լրացրո՛ւ հարցական և հարաբերական դերանունները բնութագրող հետևյալ աղյուսակը։
|
Դերանվան տեսակը |
նշանակություն |
տարատեսակներ |
|||
|
գոյակա-նական |
ածակա–նական |
թվակա-նական |
մակբա-յական |
||
|
հարցական |
|
|
|
|
|
|
հարաբերական |
|
||||
16․ Արաքս գետը համեմատի՛ր Հայկական լեռնաշխարհի այլ մեծ գետերի հետ, գտի՛ր ընդհանուր գծեր և առանձնահատկություններ։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
17. Արժևորե՛ք Արաքսը՝ որպես բնական երևույթ, և վերաբերմո՛ւնք դրսևորեք «Արաքս գետ» գրվածքում տեղ գտած պատմական ու աշխարհագրական փաստերի նկատմամբ։
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
18. Տեղեկություննե՛ր հավաքիր Արաքս անունով նշանավոր հայուհիների մասին և սահիկաշա՛ր պատրաստիր դասարանում ցուցադրելու համար։
ՈՐՈՇՅԱԼ, ԱՆՈՐՈՇ ԵՎ ԺԽՏԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Զինավառ — լավ զինված, սպառազեն։
Սյունեցի — Սյունիքի բնակիչ, Սյունիքում ծնված։
Բեկ — մանր ավատատերերի և պաշտոնյաների տիտղոս Մերձավոր Արևելքում։
Խան — ավատական իշխանների տիտղոս Արևելքում։
1․ Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) Գալիս էր տոհմի ավագը՝ երկու .................. թիկնապահներով։
բ) Գարեգին Նժդեհը .................... չէր, բայց նրա ջանքերով փրկվեց Սյունիքը հայաթափումից։
գ) Երևում էր, որ ....................... նախօրոք տեղյակ էր հյուրերի գալուստի մասին և պատշաճ պատրաստություն էր տեսել։
դ) Դրոշը, զինանշանը, ազգային արժույթը, լեզուն պետական ....................... են։
ե) Ամբողջ ճանապարհը լի էր ..................... փախչող մարդկանց խմբերով։
(տանուտեր, գլխակորույս, զինավառ, խորհրդանիշ, սյունեցի)
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. վերլուծում և գնահատում
Եթե «Դավիթ Բեկ» գրվածքը վերարտադրես՝ վերլուծելով հերոսի վարքագիծը, կատարած քայլերը, հիմնավորես նրա որոշումների արդարացի և ճիշտ լինելը, ապա քո մեջ կձևավորվեն հերոսներին արժևորելու և գնահատելու կարողություն ու հմտություն։
2․ Կարդա՛ «Դավիթ բեկ» գրվածքը և բնութագրի՛ր Դավիթ բեկին։ Փորձի՛ր պատմությունից հիշել նմանատիպ մի քանի հերոսների։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
3. Ի՞նչ է ազատագրական պայքարը, ի՞նչ դրսևորումներ կարող է ունենալ։
4. Փակագծերում տրված տարբերակներից ընտրի՛ր ճիշտը.
ա) Նա հասցրել էր կարդալ դպրոցի գրադարանի (բոլոր, ամբողջ) գրքերը։
բ) Աբովյան, Նազարյան, Նալբանդյան, Պռոշյան, Րաֆֆի, Աղայան և (այլք, այլոք). որքա՜ն սրբագործված, նվիրական անուններ են։
գ) Հանդեսին հրավիրել էինք մի խումբ պաշտոնյաների, սակայն (ոչ մեկ, ոչ մեկը) չեկավ։
դ) Աչքերի ձևը նույնն էր, (ինչ—որ, ինչ որ) ծովափի կնոջը, որ դարձյալ բարակ մեջքով էր և բարձրահասակ։
ե) Երեք ընկերոջ ժամադրել էի համերգ գնալու համար, բայց ոչ մեկը (չեկան, չեկավ)։
զ) Շրջակա (ողջ, բոլոր) փողոցները լցված են հրասայլերով:
5․ Հետևյալ նախադասությունները համառոտի՛ր՝ ընդգծված բառերը փոխարինելով որոշյալ կամ ժխտական դերանուններով, կատարի՛ր նաև այլ բառերի անհրաժեշտ փոփոխություններ։
ա) Կարենը, Գևորգը, Անին, Արմանն ու Արաքսը միաբերան հաստատեցին մեր ասածը։
բ) Նրանք վերանորոգումից հետո գնեցին տանն անհրաժեշտ պահարաններ, բազմոց, բազկաթոռ, վարագույրներ, սեղաններ, սպասք։
գ) Բանվորները ներկեցին տան հյուրասենյակը, խոհանոցը, միջանցքը և ննջարանը։
դ) Հանդեսին ներկա չէին դասարանի տղաները և աղջիկները։
ե) Արդյունավետ աշխատանքի համար չկային սոսինձ, թուղթ, մկրատ, քանոն և կպչուն թղթեր։
6․ Կետերի փոխարեն տեղադրի՛ր անորոշ դերանուններ։
ա) Ձեր թերթի հերթական համարում ․․․․․․ Սարդարյան իրեն իրավունք է վերապահել քննադատելու մեր ընկերությունը՝ առանց հիմնավորումների։
բ) ․․․․ պատճառներով մենք չկարողացանք մասնակցել համադպրոցական միջոցառմանը։
գ) Ներկաներից ․․․․․․ խնդրեց ավելի հիմնավոր պատասխանել մեր հարցերին։
դ) Դուք ․․․․․ եղե՞լ եք այդ վայրերում, խորհուրդ կտամ անպայման լինել։
7․ Ի՞նչ իմաստային և գործառական տարբերություններ ու նմանություններ ունեն ամբողջ և բոլոր դերանունները։ Պատասխաններդ հիմնավորի՛ր օրինակներով։
8․ Գտի՛ր կառուցվածքի և գործառույթի կապն ու հակադրությունը ամեն մեկը, մեկնումեկը, ոչ մեկը դերանունների շարքում։ Գտի՛ր նմանատիպ այլ շարքեր։
9․ Անհատական և մշակութային ի՞նչ արժեհամակարգեր է ներկայացնում «Դավիթ բեկ» գրվածքը։
10․ «Դավիթ բեկ» գիտահանրամատչելի գրվածքը նպատակի առումով կարելի է բնորոշել որպես տեղեկատվական–ճանաչողական և ուսուցողական։ Հիմնավորի՛ր այս պնդումները։
11. Կարդա՛ Րաֆֆու «Դավիթ բեկ» պատմավեպը, պատրաստի՛ր դրա սեղմավեպը և ներկայացրո՛ւ դասարանում։ Ուշադրությո՛ւն դարձրու որոշյալ, անորոշ և ժխտական դերանունների կիրառություններին։
12. Գտե՛ք Արմեն Տիգրանյանի «Դավիթ բեկ» օպերայի տեսագրությունը կամ ձայնագրությունը և դրա մի քանի հանրահայտ հատվածներ ներկայացրե՛ք դասարանում։
13. Գտի՛ր Հալիձորի բերդը քարտեզի վրա, տեղեկություննե՛ր հավաքիր նրա մասին, սահիկաշա՛ր պատրաստիր և ներկայացրո՛ւ դասարանում։ Շարադրանքից դո՛ւրս գրիր որոշյալ, անորոշ և ժխտական դերանունները։
14․ Դավիթ բեկին համեմատի՛ր հայ ազատագրական պայքարի այլ նշանավոր գործիչների հետ, գտի՛ր ընդհանուր գծեր և առանձնահատկություններ։ Կիրառի՛ր որոշյալ, անորոշ և ժխտական դերանուններ։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. Համեմատում, հարցադրում և ամփոփում
15․ Վերլուծի՛ր Դավիթ բեկի կերպարը՝ ուղղորդվելով հետևյալ հարցերով․
ա) Դավիթ բեկի ո՞ր հատկանիշերը քեզ դուր եկան։ Կարծիքդ հիմնավորի՛ր օրինակներով։
բ) Դավիթ բեկի ո՞ր արարքները քեզ դուր եկան։ Կարծիքդ հիմնավորի՛ր օրինակներով։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
16․ Արժևորե՛ք «Դավիթ բեկ» գրվածքում տեղ գտած պատմական փաստերը և վերաբերմո՛ւնք դրսևորեք դրանց նկատմամբ։
17․ «Դավիթ բեկ» գրվածքը հարստացրո՛ւ այնպիսի բառերով ու արտահայտություններով, որոնք կարտահայտեն անձնական վերաբերմունք ու գնահատական նկարագրվող հիմնական դրվագների նկատմամբ։
18․ «Դավիթ բեկ» գրվածքում գտի՛ր այն տեղեկությունները, որոնք վերաբերում են՝
ա) հաստատակամությանը,
բ) ազատատենչությանը։
19. Լրացրո՛ւ որոշյալ, անորոշ և ժխտական դերանունները բնութագրող հետևյալ աղյուսակը։
|
Դերանվան տեսակը |
մատնացույց է անում՝ |
ունի տարատեսակներ (+ կամ –) |
|||
|
գոյականական |
ածականական |
թվականական |
մակբայական |
||
|
որոշյալ |
|
|
|
|
|
|
անորոշ |
|
|
|
|
|
|
ժխտական |
|
|
|
|
|
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
20. Ուսումնական նյո՛ւթ պատրաստիր որոշյալ, անորոշ և ժխտական դերանունների, դրանց տեսակների, հոլովման, կիրառության մասին և զեկուցման ձևով ներկայացրո՛ւ դասարանում։
21․ Տեղեկություննե՛ր հավաքիր Դավիթ բեկ անունով տեղանունների (բնակավայրերի, փողոցների, հուշարձանների) մասին և սահիկաշա՛ր պատրաստիր՝ դասարանում ցուցադրելու համար։
|
Արդեն գիտեմ՝ |
լիարժեք |
մասամբ |
ունեմ հարցեր |
օրինակներ |
|
ինչ են որոշյալ, անորոշ և ժխտական դերանունները |
|
|
|
|
|
որոնք են հայերենի որոշյալ, անորոշ և ժխտական դերանունները |
|
|
|
|
|
Արդեն կարող եմ՝ |
||||
|
տարբերակել որոշյալ, անորոշ և ժխտական դերանուններն այլ դերանուններից և միմյանցից |
|
|
|
|
|
բնութագրել որոշյալ, անորոշ և ժխտական դերանունների հոլովաձևերը |
|
|
|
|
|
ձևափոխել որոշյալ, անորոշ և ժխտական դերանուններն ըստ հոլովի |
|
|
|
|
|
կիրառել որոշյալ, անորոշ և ժխտական դերանունները գրավոր և բանավոր խոսքում |
|
|
|
|
1. Ընդգծի՛ր ստացական հոդով գոյականները.
— Լեզուդ քե՛զ պահիր, — սաստեց Սուրենը Արամին, ապա դարձավ ինձ, — դու խոսքերս ականջիդ օ՛ղ արա և շուտով կհամոզվես, որ ես քո օգտին էի խոսում։
2. Ընդգծի՛ր դիմորոշ հոդով գոյականները.
Տղաներդ, ամենքդ մի-մի փունջ ծաղիկ վերցրած, կգաք մեզ՝ աղջիկներիս շնորհավորելու կանանց տոնի առթիվ, իսկ մենք՝ բոլորս, կհամբուրենք մեր ուսուցիչներին և նրանց կնվիրենք այդ ծաղկեփնջերը և պայուսակիս միջի զարդերը։
3. Ընդգծի՛ր ցուցական հոդով գոյականները.
Վերջերս ձեռքիս ռադիոյով լսեցի, որ մոտ ժամանակներս աշխարհումս կլիմայական այնպիսի աղետներ են լինելու, որ վա՜յ թե ծննդավայրումս այլևս ապրել չլինի, այդ պատճառով էլ մտադիր եմ փոխել բնակությանս վայրը։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Մորմոք — կսկիծ, մրմուռ, տևական թույլ ցավ։
Քվե — ընտրության ժամանակ որևէ մեկին կողմ կամ դեմ տրված ձայն։
Հագուրդ — 1. Հագեցում, կշտություն, 2. Կրքերի բավարարում։
Ռահվիրա — որևէ բան սկզբնավորող՝ հիմնադրող անձ։
Նայադ — հոսող ջրերի հավերժահարս, գետային ջրահարս, ջրոգի։
4․ Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) Հոգնությունը վրա տվեց, և նա, թիկն տալով բազմոցին, մի կես ժամ ......................։
բ) Այդ երգը ներծծված էր թե՛ հայրենիքի կարոտի ......................, թե՛ մանկության քաղցր հուշերով։
գ) Ամենածանր պահերին նա .............. անիծում էր իր ճակատագիրը և հուսալքության մեջ ընկնում։
դ) Ձայների հաշվարկից հետո պարզվեց, որ հաթողը ստացել է ...................... 52,3 տոկոսը։
(նիրհել, մտովի, մորմոք, քվե)
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. համեմատում և գնահատում
Եթե ընթերցածդ տարբեր ոճերի նամակները համեմատես իրար հետ, ապա քո մեջ կձևավորվի տարատեսակ նամակները տարբերակելու կարողություն։
5․ Ընթերցի՛ր Չարլզ Չապլինի «Նամակ դստերը» գրվածքը և նշի՛ր՝ ինչ ոճով է գրված։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
6. Ինչո՞վ են իրար նման և տարբեր ծաղրածուն և դերասանը։ Ի՞նչ դրսևորումներ կարող են ունենալ դրանք։
7․Սիրելի, շրջապատ, կարոտ, գիշեր, վերջ, եղբայր, տուն բառերը կիրառի՛ր նախադասություններում կա՛մ ստացական, կա՛մ դիմորոշ, կա՛մ ցուցական հոդով։
8. Գրվածքում գտի՛ր ուղղագրական արժեք ունեցող բառեր և ավելացրո՛ւ բառատետրումդ։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։
9․ Ի՞նչ իմաստային և գործառական տարբերություններ ու նմանություններ ունեն –ս, –դ և –ը/–ն հոդերը։ Պատասխաններդ հիմնավորի՛ր օրինակներով։
10․ Ժամանակը և տարածությունը ինչպե՞ս են արտահայտվում հոդերի միջոցով։
11․ Անհատական և մշակութային ի՞նչ արժեհամակարգեր է ներկայացնում Չարլզ Չապլինի «Նամակ դստերը» գրվածքը։
12․ Չարլզ Չապլինի «Նամակ դստերը» մտերմական ոճի գրվածքը նպատակի առումով կարելի է բնորոշել որպես խրախուսական և խրատական։ Քեզ չի՞ թվում, որ գրելիս Չապլինը նկատի է ունեցել, որ այդ նամակը վաղ թե ուշ հրապարակվելու է և հանրահայտ դառնալու։ Հիմնավորի՛ր այս պնդումները։
13․ Գտի՛ր տեղեկություններ պարուհի Ջերալդինա Չապլինի մասին, սահիկաշա՛ր պատրաստիր և ներկայացրո՛ւ դասարանում։ Օգտագործի՛ր ստացական, դիմորոշ, ցուցական հոդեր։
14. Գտե՛ք Չարլզ Չապլինի՝ ինքնակենսագրական հիմք ունեցող ֆիլմերից մեկը և դրա մի քանի բնորոշ հատվածներ դիտե՛ք դասարանում։ Քննարկե՛ք դիտածը։
15․ Չարլզ Չապլինին համեմատի՛ր այլ նշանավոր ծաղրածուների հետ, գտի՛ր ընդհանուր գծեր և առանձնահատկություններ։ Օգտագործի՛ր ստացական, դիմորոշ, ցուցական հոդեր։
16․ Հասարակագիտական արժեք ունեցող ի՞նչ մտքեր կան Չարլզ Չապլինի վերոհիշյալ գրվածքում։ Վերլուծե՛ք դրանք և քննարկե՛ք խմբով։
17․ Չարլզ Չապլինին համեմատի՛ր այլ նշանավոր ծաղրածուների հետ, գտի՛ր ընդհանուր գծեր և առանձնահատկություններ։ Օգտագործի՛ր ստացական, դիմորոշ, ցուցական հոդեր։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
18. Ինչպե՞ս է Չարլզ Չապլինը փորձում թևեր տալ ու խրախուսել իր դստերը, նրան ինքնավստահություն ներշնչել՝ միաժամանակ զգոնության և իրատեսության մղելով։
19․ Չարլզ Չապլինի «Նամակ դստերը» գրվածքում գտի՛ր այն մտքերը, որոնք վերաբերում են՝
ա. համեստությանը,
բ. մարդասիրությանը։
20. Լրացրո՛ւ դերանվանական հոդերը բնութագրող հետևյալ աղյուսակը։
|
Հոդի տեսակը |
հոդ(եր)ը |
նշանակություն |
հարաբերակից դերանուն |
|
ստացական |
|
|
|
|
դիմորոշ |
|
|
|
|
ցուցական |
|
|
|
|
որոշիչ |
|
|
|
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
21. Ձայնագրի՛ր շրջապատողներիդ, հեռուստահաղորդումների խոսքից հատվածներ, վերլուծի՛ր և ցո՛ւյց տուր դերանունների ու հոդերի կիրառության հաճախությունը, լեզվական սայթաքումները։
22․ Գրի՛ր շարադրանք՝ «Ինչ են մտածում ընկերներս իմ մասին» վերնագրով։ Օգտագործի՛ր ստացական, դիմորոշ, ցուցական հոդեր։
23․ Համացանցից և այլ աղբյուրներից գտի՛ր նամակներ ու հաղորդագրություններ, ուղղի՛ր դրանց սխալները։ Հաշվի՛ր տարաբնույթ հոդերի կիրառության հաճախությունը։
24․ Գրի՛ր և խմբագրի՛ր այնպիսի նամակներ ու հաղորդագրություններ, որոնցում հանդիպեն ստացական, դիմորոշ և ցուցական հոդեր։ Բանավոր փոխարինի՛ր դրանք դերանուններով։
25․ Արդիական թեմաներով անցկացրո՛ւ հարցազրույցներ դպրոցում և դպրոցից դուրս, վերլուծի՛ր քերականորեն՝ ուշադրություն դարձնելով հատկապես հոդերին, ապա ամփոփի՛ր արդյունքները և ներկայացրո՛ւ լսարանին։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
27. Ստացական հոգնակին ունի սահմանափակ կիրառություն։ Նա բնորոշ է՝
· – եր հոգնակերտ ստացող միավանկ (կամ այդպիսի վերջնաբաղադրիչով) բառերին, ընդ որում՝ ստացական հոդից առաջ –եր հոգնակերտ մասնիկը փոխարինվում է –ներ մասնիկով. Մտքները փոխել են = Իրենց միտքը փոխել են (Ամեն մեկն իր միտքը փոխել է)։
· այն բազմավանկ բառերին, որոնց ցույց տված առարկաներից մարդ սովորաբար մեկն է ունենում՝ Գլուխներս մի՛ տար = Մեր գլուխը մի՛ տար (= Մեզնից ամեն մեկի գլուխը մի՛ տար)։
· բայի ուղիղ ձևին (անորոշ դերբային), որը սովորական հոգնակի չունի. Գնալներդ լինի, գալներդ չլինի = Ձեր գնալը լինի, գալը չլինի (= Ձեզնից ամեն մեկի գնալը....)։
Մեկնաբանե՛ք և հիմնավորե՛ք այս պնդումները նոր օրինակներով։ Համեմատե՛ք արևմտահայերենի հետ, որտեղ հոգնակի ստացականը չունի սահմանափակումներ։
28․ Ընդգծված կապակցությունները փոխարինե՛ք ստացական հոգնակիով՝ կատարելով համապատասխան փոփոխություններ։
ա) Նրանք իրենց ձեռքը չէին կարողանում պատուհանից դուրս հանել։
բ) Ձեր աչքը կատուների վրա՛ պահեք։
գ) Մենք մեր քիթը ամեն տեղ չենք խոթում։
դ) Ձեր մոտենալը այս ինչքա՜ն երկար տևեց։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Տնտես — խնայող, ոչ շռայլ։
Աղանձել — բովել (ընդեղենը)։
Շենշող — 1. պայծառ, լուսափայլ, 2. երջանկավետ, 3. ուրախ, զվարթ։
Ասպազեն — հեծյալ մարտիկի զենք ու զրահ։
Ծիսակատարություն — որևէ սովորույթի սահմանված արարողությունների հետևողական կատարումը։
Խոսքաշարային բառեր
Եղանակ — (տվյալ դեպքում) բայի այն հատկությունը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։
Դեմք – (տվյալ դեպքում) բայի այն հատկությունը, որով արտահայտվում է, թե հաղորդակցման մասնակիցներից (խոսողից, խոսակցից, այլ անձից) ով է կատարում գործողությունը, կամ ում է վերաբերում եղելությունը։
1․ Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) Ամանորից առաջ տատս միշտ ցորեն էր ........................... կանեփի հատիկների հետ՝ որպես աղանդեր։
բ) Մեծ եղբորս ամուսնությունը տեղի ունեցավ ավանդական բոլոր ....................................։
գ) Մեր ընտանիքում ամենից ...................... մայրս է. ո՛չ ժլատ է, ո՛չ էլ շռայլ և գիտի ամեն ինչի չափը։
դ) Ճերմակ նժույգ հեծած ասպետի ...................... փայլփլում էր արևի շողերից և աչք շոյում։
ե) Մենք միշտ երազում ենք մեր հայրենիքը տեսնել ................... և հզոր մի երկիր։
(տնտես, աղանձել, շենշող, ասպազեն, ծիսակատարություն)
2․ Կազմի՛ր նախադասություններ՝ եղանակ, դեմք բառերը կիրառելով տարբեր իմաստներով։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ․ համեմատում և տարբերակում
Եթե ընթերցածդ տարբեր ոճերի գրվածքները համեմատես իրար հետ, ապա քո մեջ կձևավորվի տարատեսակ գրվածքները տարբերակելու կարողություն։
3․ Ընթերցի՛ր «Ընտելանալ» գրվածքը և նշի՛ր՝ ինչ ոճով է գրված։ Դո՛ւրս գրիր կարևոր բառերը կամ արտահայտությունները, որոնք կօգնեն քեզ նշելու գրվածքի տեսակը։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
4․ Սովորություններ, որոնց դեմ արժի պայքարել։
5․ Կազմի՛ր երեքական նախադասություն, որտեղ ինչ–որ բանին, մեկին կամ խմբին ընտելանալը կդիտարկվի՝
ա. ընդունելի,
բ. մերժելի գործողություն։
6․ Խաղ, երգ գոյականները ինչպե՞ս են առնչվում խաղալ, երգել, խաղացնել, երգեցնել բայերին։ Կազմե՛ք նշանակությամբ առնչվող գոյականների և բայերի զույգեր ու շարքեր։ Նույն կերպ կազմե՛ք ածականների և բայերի զույգեր։
7. Անտուան դը Սենտ–Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վիպակի այս հատվածը գեղարվեստական ոճով երկխոսություն է։ Բնույթով դատողական է, նպատակադրմամբ՝ ուսուցողական–խրատական։ Հիմնավորի՛ր այս պնդումները։
8. Անհատական և մշակութային ի՞նչ արժեհամակարգեր է ներկայացնում «Ընտելանալ...» գրվածքը։
9․ Հասարակագիտական արժեք ունեցող ի՞նչ մտքեր կան «Ընտելանալ...» գրվածքում։ Վերլուծե՛ք դրանք և քննարկե՛ք խմբով։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. ամփոփում
10․ Ի մի՛ բեր դուրս գրածդ բառերը և արտահայտությունները՝ նշելով գրվածքի տեսակը։ Հիմնավորի՛ր եզրակացությունդ։
11․ Գրի՛ր քո կարծիքը գրվածքում ներկայացված մտքերի վերաբերյալ և հիմնավորի՛ր։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
12. Փոքրիկ իշխանին համեմատի՛ր Մաթիուշ Առաջին թագավորի հետ, գտի՛ր ընդհանուր գծեր և առանձնահատկություններ։
13․ Արժևորե՛ք «Ընտելանալ...» գրվածքում տեղ գտած խրատական ու քննադատական մտքերը և վերաբերմո՛ւնք դրսևորեք դրանց նկատմամբ։
14․ «Ընտելանալ...» գրվածքը հարստացրո՛ւ այնպիսի բառերով ու արտահայտություններով, որոնք կարտահայտեն անձնական վերաբերմունք ու գնահատական նկարագրվող հիմնական դրվագների նկատմամբ։
15․ «Ընտելանալ» գրվածքում գտի՛ր այն մտքերը որոնք վերաբերում են՝
ա) նվիրվածությանը,
բ) մտերմությանը։
16. Լրացրո՛ւ բայի կազմությունը բնութագրող հետևյալ աղյուսակը։
|
Բայի տեսակներն ըստ կազմության |
կառուցվածքի բանաձև |
օրինակներ |
|
պարզ |
|
|
|
ածանցավոր |
|
|
|
բարդ |
|
|
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
16․ Տեղեկություննե՛ր հավաքիր Անտուան դը Սենտ–Էքզյուպերիի մասին և սահիկաշա՛ր պատրաստիր՝ դասարանում ցուցադրելու համար։ Ձայնագրի՛ր արձագանքներն ու կարծիքները։ Դրանցից դո՛ւրս գրիր բայեր և վերլուծի՛ր դրանց կառուցվածքը։
17․ Գրե՛ք դերախաղերի բեմագրեր՝ ուշադրություն դարձնելով բայերի կիրառությանը։ Բեմադրե՛ք դրանք և ներկայացրե՛ք դասարանում։ Տեսագրե՛ք ներկայացումը և տեղադրե՛ք դպրոցի կայքում։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
18. Ազատվե՛ք բառաշփոթ–խառնաշփոթից՝ բայերը դասակարգելով ըստ աղյուսակ 4–ում նշված տեսակների․
ընկնել, պոկել, խաղալ, զրնգալ, վերցնել, լինել, մոտենալ, կարմրել, ծաղկել, կառուցել, պարել, վախենալ, փայլել, գցել, սովորեցնել, թթվել
|
Գործողություն նշանակող բայեր |
եղելություն նշանակող բայեր |
|
|
|
19․ Տարբեր աղբյուրներից դո՛ւրս բերեք աղյուսակ 4–ում նշված յուրաքանչյուր տեսակին համապատասխան ևս երեքական բայ և գրանցե՛ք աղյուսակում:
|
Արդեն գիտեմ՝ |
լիարժեք |
մասամբ |
ունեմ հարցեր |
օրինակներ |
|
ինչ է բայը |
|
|
|
|
|
բայի տեսակներն ըստ կազմության |
|
|
|
|
|
Արդեն կարող եմ՝ |
||||
|
տարբերակել բայի տեսակներն ըստ կազմության |
|
|
|
|
|
գրվածքից դուրս բերել տարբեր կազմության բայեր |
|
|
|
|
|
դասակարգել բայերն ըստ կազմության |
|
|
|
|
|
կիրառել բայի տարբեր տեսակներ գրավոր և բանավոր խոսքում |
|
|
|
|
1․ Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) Ամենից շատ ........................ վերագրվում են Նահապետ Քուչակին։
բ) Նոր դիրքեր գրավելուց հետո զինվորները ձեռնամուխ եղան նոր ......................... փորելու գործին։
գ) Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը բաղկացած է 100–մետրանոց հուշապատից, 30 մ տրամագծով հավերժության տաճարից և 40–մետրանոց ..................................։
դ) Հիվանդությունից կազդուրվելու նպատակով նա հաճախ էր խմում ................. և ուրցով թեյ։
ե) Ներկայումս այնքան էլ ընդունված չէ մանկիկներին ................................. փաթաթելը։
(խրամատ, դաղձ, հայրեն, խանձարուր, հուշասյուն)
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. կարևորի դուրսբերում և եզրակացություն
Եթե դատողությունների հիման վրա կատարես եզրակացություն Համո Սահյանի «Ես չեմ կարող» բանաստեղծության վերաբերյալ, ապա քո մեջ կձևավորվեն վերլուծելու, դատողություններ անելու կարողություններ և հմտություններ։
2․ Համո Սահյանի «Ես չեմ կարող» բանաստեղծությունն ընթերցելիս դո՛ւրս բեր այն մտքերը, որոնք կարևորեցիր։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
3․ Ինչի՞ն եմ անվերապահորեն հավատում իմ մեջ և իմ շուրջը։
4. Բառակազմական վերլուծությա՛ն ենթարկիր սոսկածանց, բազմապատկական, պատճառական, կրավորական բառերը և դրանց արմատներով կազմի՛ր նոր բառեր։
5․ «Ես չեմ կարող» գրվածքից դո՛ւրս գրիր բարուր, մարտիկ, հնօրյա, անուրջ բառերի հոմանիշները և կազմի՛ր հոմանիշային բառազույգեր։
6. «Ես չեմ կարող» գրվածքում գտի՛ր ուղղագրական արժեք ունեցող բառեր և ավելացրո՛ւ բառատետրումդ։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։
7․ Փակագծերում տրված բայերը ձևափոխի՛ր՝ համապատասխանեցնելով նախադասությանը։
Ինչ վերաբերում է Ալեքսանդրիա քաղաքին, ապա նրա գլխով շատ փոթորիկներ (անցնել): Հելլենական մշակույթի անկումով (կորչել) նրա փայլը, իսկ երբ (կատարել) աշխարհագրական մեծ հայտնագործումներ, այսինքն` երբ (գտնել) Ամերիկան, ապա առևտուրը Միջերկրական ծովից Ատլանտյան օվկիանոսի ավազան (տեղափոխել): Բայց Ալեքսանդրիան նորից կյանք (առնել) և ծաղկեց, երբ 1869 թվականին (բացել) Սուեզի ջրանցքը: Այսօր նա (դասել) է աշխարհի երևելի քաղաքների և Միջերկրական ծովի նշանավոր նավահանգիստների շարքին:
8․ Որոշի՛ր՝ ինչ կազմության բայեր են փակագծերում տրվածները, և համապատասխան տեղերում ձևափոխված տեղադրելով՝ ստացի՛ր բառակապակցություններ։
ա) ․․․․․․․․ գինի
բ) ․․․․․․․ դիմապակի
գ) ․․․․․ շոր
դ) ․․․․․ երեխա
ե) բարձր հարկից ․․․․․․
զ) ․․․․ փայտեր
է) տարիներով ․․․․
ը) ․․․․․․ այցելու
թ) ․․․․․․ պատանի
ժ) խոտով ․․․․
(վախենալ, ներս մտնել, խոնավացնել, սիրահարվել, մգացնել, թռչել, ջարդոտվել, մոռացվել, ծածկվել, հնացնել)
9․ Տրված բայերը դարձրո՛ւ պատճառական և կազմի՛ր նախադասություններ․
հիանալ, վարժվել, փակել, թաքնվել, ծաղկել
10. Գտի՛ր կառուցվածքի և գործառույթի կապն ու հակադրությունը մոտենալ – մոտեցնել – մոտեցվել շարքում։ Գտի՛ր նմանատիպ այլ շարքեր։
11․ Զույգերով քննարկե՛ք բանաստեղծության պատկերավորման միջոցները, ներկայացրե՛ք նրանց դերը, կիրառե՛ք այլ նախադասություններում։
12. Ինչպե՞ս կմեկնաբանեք մեր գրերի մասին հետևյալ քառատողը.
Խոսում են երկինքն ի վեր
Սուրբ քարերից ավերակի,
Մեր պատմությունն արթնացնում,
Մարդ են
դարձնում մեզ
եռակի։
13․ «Ես չեմ կարող» գրվածքում որոշ երևույթներ ներկայացված են պատմական ժամանակի և տարածության մեջ։ Գտե՛ք դրանք, մեկնաբանե՛ք և հիմնավորե՛ք։
14․ Անհատական և մշակութային ի՞նչ արժեհամակարգեր է ներկայացնում «Ես չեմ կարող» գրվածքը։
15․ «Ես չեմ կարող» բանաստեղծությունը գեղարվեստական ոճի չափածո գրվածք է։ Քո կարծիքով ինչի՞ց է դա երևում։ Ցո՛ւյց տուր հատկանիշեր, որ հուշում են այդ հանգամանքը։
16. Հասարակագիտական արժեք ունեցող ի՞նչ մտքեր կան «Ես չեմ կարող» գրվածքում։ Վերլուծե՛ք դրանք և քննարկե՛ք խմբով։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. ամփոփում
17․ «Ես չեմ կարող» բանաստեղծությունից դուրս գրածդ կարևոր մտքերը կամ արտահայտությունները ամփոփելով՝ եզրակացրո՛ւ, թե ո՛ր տեսակի երևույթներին ու արժեքներին պետք է հավատալ՝ ըստ բանաստեղծության հեղինակի։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
18․ Համո Սահյանի «Ես չեմ կարող» բանաստեղծության ո՞ր տողն է քեզ ավելի հարազատ։ Հիմնավորի՛ր։
19. Խմբերով քննարկե՛ք հեղինակի հավատը բնության, մարդու, նախնիների թողած ժառանգության, ինքն իր հանդեպ։
20. «Ես չեմ կարող» գրվածքում գտի՛ր այն մտքերը, որոնք վերաբերում են՝
ա) ազգային արժեքներին,
բ) անձնուրաց նվիրումին։
21. Լրացրո՛ւ ածանցավոր բայերը բնութագրող հետևյալ աղյուսակը։
|
Ածանցավոր բայի տեսակը |
բայածանցներ |
նշանակություն |
հոմանիշ կառույց |
|
սոսկածանցավոր |
|
|
|
|
բազմապատկական |
|
|
|
|
պատճառական |
|
|
|
|
կրավորական |
|
|
|
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
22. Գրի՛ր շարադրանք (արձակ կամ չափածո) «Ես չեմ կարող» վերնագրով։
23․ Մշակե՛ք հարցեր հավատարմության մասին և կազմակերպե՛ք հարցազրույցներ ուսուցիչների, հարևանների, դասընկերների հետ, ձայնագրե՛ք և ներկայացրե՛ք դասարանում։
24. «Ես չեմ կարող» գրվածքում գտե՛ք և մեկնաբանե՛ք՝
ա) բանաստեղծի անհատական արժեհամակարգի դրսևորումները,
բ) հայկական մշակութային արժեհամակարգի դրսևորումները։
25. Ձայնագրի՛ր հեռուստահաղորդումներից հատվածներ, գտի՛ր պարզ և ածանցավոր բայերը, բացատրի՛ր դրանց կազմությունը։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
26. Ազատվե՛ք բառաշփոթ–խառնաշփոթից՝ բայերը դասակարգելով ըստ նշված տեսակների․
կոտրտել, ավարտել, փշրտել, աղարտել, ճխլտել, կուլ տալ, կորչել, կոչել, հասնել, մգանալ, պատճենել, դուր գալ, հեծկլտալ, ծլեցնել, ստանձնել, կերցնել, լաց լինել, զբոսնել, ձևացնել, լցնել, ծեծկռտել, խարտել, փայլկտալ, վրա տալ, ժպտալ
|
Պարզ բայեր |
ածանցավոր բայեր |
բարդ բայեր |
|||
|
սոսկածանցավոր |
պատճառական |
բազմապատկական |
կրավորական |
||
|
|
|
|
|
|
|
27. Տարբեր աղբյուրներից դո՛ւրս բերեք աղյուսակում նշված յուրաքանչյուր տեսակին համապատասխան ևս երեքական բայ և գրանցե՛ք աղյուսակում:
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Ոստնել — ցատկել։
Հղանալ — միտք ծնել։
Թոթվել — 1. թափահարել, 2. թոթափել։
Պրկել — կապը ձգել՝ սեղմել։
Ծվատել — 1. ճանկերով մաշկը պատառոտել, 2. ծվենների վերածել, ճղճղել, 3. հոշոտել, քրքրել։
Վիճակվել — 1. իբրև բախտ բաժին ընկնել, նախասահմանված լինել, 2. պատահել, տեղի ունենալ։
Խարխափել — առանց տեսնելու՝ շոշափելով առաջ գնալ։
1․ Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) Կույր անցորդը ձեռնափայտով ....................... փորձում էր անցնել փողոցը։
բ) Իմ հարցին ի պատասխան՝ նա .................... ուսերը և հեռացավ։
գ) Այդ ծանր մտքերը օր ու գիշեր ...................... սիրտս ու հոգիս։
դ) Ինձ ............................ չէր տեսնել ծնողներիս ծննդավայրը Արևմտյան Հայաստանում։
ե) Մարզիկը ....................... մկանները և թափով բարձրացրեց ծանրաձողը գլխից վեր։
(վիճակվել, թոթվել, պրկել, խարխափել, ծվատել)
2․ Կազմի՛ր մեկական նախադասություն՝ օգտագործելով ոստնել, հղանալ բառերը։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ․ կարևորի դուրսբերում
Եթե Դմիտրի Լիխաչովի «Նամակներ բարու և հրաշալիի մասին» գրվածքի հատվածից դուրս բերես կարևոր մտքերը, ապա քո մեջ կձևավորվեն բարի, լավ արարքները նկատելու և արժևորելու կարողություններ։
3․ Դմիտրի Լիխաչով «Նամակներ բարու և հրաշալիի մասին» գրվածքի հետևյալ հատվածն ընթերցելիս դո՛ւրս գրիր այն մտքերը, որոնք դու կկարևորես։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
4. Բարեկիրթ մարդուն բնորոշ հատկանիշերը։
5․ Նախադասությունները ձևափոխի՛ր այնպես, որ բայերը գործածվեն կրավորական ածանցով:
ա) Մորաքույրս պատրաստեց համեղ կարկանդակ։
բ) Տղան գրությունը փակցրեց սյանը։
գ) Աշակերտը պայուսակը դրեց դարակում։
դ) Տնօրենը ծնողներին հայտնեց հրաշալի նորությունը։
ե) Ես գտա եղբորս կորցրած գիրքը։
զ) Նա կանչեց մեզ խորհրդակցելու ծրագրի մասին։
6. Փակագծերում տրված տարբերակներից ընտրի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը.
ա) Ինչ (վերաբերում, վերաբերվում) է ձեզ, դուք կարող եք հանգիստ ձեր գործը շարունակել։
բ) Մենք հակընդդեմ հայց ենք տվել, որ մեզ նույնպես (տուժված, տուժած) կողմ ճանաչեն։
գ) Ձեռքերս ցրտից (ճաքճքվել, ճաքճքել) են, և չեմ կարողանում նույնիսկ լվացվել։
դ) Սանդուղքով իջնելիս միշտ բազրիքից (բռնի՛ր, բռնվի՛ր), որ չսայթաքես։
ե) Ասում է, որ ինձնից (խռովել, խռովվել) է և այլևս չի ուզում հետս հանդիպել։
զ) Երեկվանից չի հաջողվում մեր թղթակցի հետ (կապնվել, կապվել) և նորություններ իմանալ բանակցությունների ընթացքի վերաբերյալ։
է) Մեր դասարանի ավագի հետ այսօր նորից (վիճվել, վիճել) եմ։
7. Բառակազմական վերլուծությա՛ն ենթարկիր ոստնել, հղանալ, վիճակվել, պրկել, ծվատել բառերը և դրանց արմատներով կազմի՛ր նոր բառեր։
8. Ուղղագրական ո՞ր կանոնն է ընդհանուր հետևյալ բառերի համար.
խորհրդական, օրհնանք, համաշխարհային, խոնարհում, ճանապարհորդ, անշնորհք, արհամարհանք, Հովհաննիսյան, ապաշխարել, ընդամենը, խորին, նշխար, ժպիրհ, նախագահ, նժդեհ, ընդհուպ, ընդհանուր
9. Ի՞նչ ձևային և իմաստային հարաբերության մեջ են ներգործական, կրավորական և չեզոք բայերը։ Կազմե՛ք նույնարմատ ներգործական ու կրավորական (գրել – գրվել), չեզոք ու ներգործական (քնել – քնեցնել) բայերի զույգեր։
10. Ինչո՞ւ կրավորական ածանցով մի շարք բայեր չեզոք սեռի են և չեն կարող դառնալ ներգործական։
11․ Գտի՛ր կառուցվածքի և գործառույթի կապն ու հակադրությունը վերաբերել, վերաբերվել բառազույգում։ Ի՞նչ սեռի բայեր են դրանք։ Պատասխանդ հիմնավորի՛ր ստուգման բանալիներով և օրինակներով։
12. Պատճառահետևանքային ի՞նչ կապեր ես տեսնում «Նամակներ...» գրվածքում։ Այդ կապերի արտահայտման գործում ի՞նչ դեր ունեն ներգործական ու կրավորական բայերը։
13. Ի՞նչ ես կարծում, «Նամակներ...» գրվածքի դիտարկումները որևէ ժամանակահատվածի կամ ազգության համա՞ր են ճշմարտացի, թե՞ համամարդկային բնույթ ունեն։ Ասածդ հիմնավորի՛ր՝ բերելով օրինակներ հասարակագիտությունից։
14․ Անհատական և մշակութային ի՞նչ արժեհամակարգեր է ներկայացնում «Նամակներ...» գրվածքը։
15. Հասարակագիտական արժեք ունեցող ի՞նչ մտքեր կան «Նամակներ...» գրվածքում։ Վերլուծե՛ք դրանք և քննարկե՛ք խմբով։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
16. Արժևորե՛ք «Նամակներ...» գրվածքում տեղ գտած խրատական մտքերը և վերաբերմո՛ւնք դրսևորեք դրանց նկատմամբ։
17. Դու քեզ համարո՞ւմ ես բարեկիրթ մարդ, գրվածքի ո՞ր տողերն են քեզ բերել այդ համոզման։
18. «Նամակներ...» գրվածքի ո՞ր ձևակերպումն է քեզ ավելի հոգեհարազատ, օրինակներով հիմնավորի՛ր ասելիքդ։
19. «Նամակներ...» գրվածքում գտի՛ր այն մտքերը, որոնք վերաբերում են՝
ա) համեստությանը,
բ) բնապահպանությանը։
20. «Նամակներ...» գրվածքում ի՞նչ զարգացում են ապրում բարեկրթության մասին մտքերը։
21. Լրացրո՛ւ բայի սեռերը բնութագրող հետևյալ աղյուսակը։
|
Բայասեռ |
բայածանց |
հարաբերությունը ենթակայի և խնդրի հետ |
|
ներգործական |
|
|
|
կրավորական |
|
|
|
չեզոք |
|
|
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
22․ Գրի՛ր նամակ ընկերոջդ՝ օգտագործելով տարբեր սեռերի բայեր։
23․ Գրի՛ր խոհագրություն (էսսե) բարեկրթության մասին՝ օգտագործելով տարբեր սեռերի բայեր։
24․ Կազմակերպե՛ք բանավեճ «Հնազանդություն և ըմբոստություն» թեմայով։ Ուշադրությո՛ւն դարձրեք բայերի սեռերին։
25․ Պատրաստե՛ք սահիկաշար Դմիտրի Լիխաչովի մասին հետաքրքրաշարժ նյութերով՝ օգտագործելով տարբեր սեռերի բայեր։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
26. Ազատվե՛ք բառաշփոթ–խառնաշփոթից՝ բայերը դասակարգելով ըստ նշված տեսակների․
ոստնել, հղանալ, վիճակվել, թոթվել, պրկվել, խարխափել, ծվատել, փութալ, ուրանալ, կռահվել, բարելավել, ապահովել, բաղդատվել, արյունոտվել, երդվել, խզվել, հոլովել, երկատվել, հաշվել, հմայվել, կռվել, շնորհվել
|
Բայի տեսակներն ըստ սեռի |
||
|
ներգործական |
կրավորական |
չեզոք |
|
|
|
|
27․ Տարբեր աղբյուրներից դո՛ւրս բերեք աղյուսակում նշված յուրաքանչյուր տեսակին համապատասխան ևս երեքական բայ և գրանցե՛ք աղյուսակ 4–ում:
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Հասպիս — կիսաթանկարժեք ակնաքար։
Ասուլիս — հարցուպատասխան, զրույց, խոսակցություն։
Այգացող — առավոտյան տեղացած ցող՝ շաղ։
Դոնդող — ժելե։
Թափարգել — հարվածի ուժը թուլացնող հարմարանք, բուֆեր։
Տաղտկալի — ձանձրալի։
Դյութել — կախարդել, հմայել, հրապուրել, գրավել, հափշտակել։
Արթմնի — արթուն վիճակում, արթուն ժամանակ։
Բանթող — 1. աշխատանքի դադար, ընդմիջում, 2. աշխատանքի ավարտի՝ վերջացնելու ժամը։
Պատշաճել — վայել լինել, համապատասխանել, հարմար գալ, սազել։
Կալ — հացահատիկը կալսելու (հարդից զատելու) տեղ, կալատեղ։
1․ Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) Չեմ դավաճանի իմ Նվարդին, Որքան էլ .................., օ՜ Շամիրամ, Որպես արքան այն՝ մանուկ Արան, Չեմ դավաճանի իմ Նվարդին։
բ) Ձեզ պես ճանաչված գրողին չի ............................ նստել դահլիճի վերջին շարքերում։
գ) Լրագրող քույրս գնացել է արտգործնախարարություն՝ մասնակցելու մամուլի հերթական ......................։
դ) Լավ չեմ հիշում՝ երազո՞ւմս եմ տեսել այդ դեմքը, թե՞ ....................։
ե) Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ», Ծառուղին՝ ամայի պուրակում, Եվ գիշե՛ր, և համբո՛ւյր, և լուսնյա՛կ... .........................՜, ձանձրալի՜ պատմություն...
(ասուլիս, տաղտկալի, դյութել, պատշաճել, արթմնի)
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. հարցերի ձևակերպում
Եթե գրվածքի վերաբերյալ կազմես փաստական, բանավիճային, գաղափարական հարցեր՝ օգտվելով բանալի բառերից, արտահայտություններից, նախադասություններից, ապա քո մեջ կձևավորվեն ճիշտ ու նպատակային հարցեր կազմելու կարողություն և հմտություն։
2․ Կարդա՛ Անտոն Չեխովի «Գեղեցկուհին» գրվածքը և կատարի՛ր հետևյալ առաջադրանքները։
ա) Կազմի՛ր երեք փաստական հարց։ Օրինակ․ Քանի՞ տարեկան էր տղան։
բ) Կազմի՛ր երկու գաղափարական հարց։ Օրինակ․ Ինչո՞ւ Մաշայի գեղեցկությունը տխրեցրեց երիտասարդին և պապին։
գ) Կազմի՛ր երկու բանավիճային հարց։ Օրինակ․ Տարիքը կապ ունե՞ր տղայի այդ զգացողության համար։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
3․ Ընտրի՛ր արտահայտություններից մեկը և քննարկի՛ր ընկերներիդ հետ։
ա) Ամեն ինչ ունի իր գեղեցկությունը, բայց ոչ բոլորը կարող են դա տեսնել:
բ) Արտաքին գեղեցկությունը նվեր է, բայց ներքին գեղեցկությունը ձեռքբերում է:
գ) Գեղեցիկը կարիք չի զգում լրացուցիչ զարդերի, ամենից շատ նրան գեղեցկացնում է զարդերի բացակայությունը:
4․ Տրված բայերի հարակատար դերբայներով կազմի՛ր նախադասություններ՝ նշելով սոսկածանցավոր բայերի հետ կատարված ձևափոխությունները․
քնել, նստել, վախենալ, կորչել, ընկնել, ուշանալ, հիասթափվել, ուտել, լինել, տանել
5․ Կազմի՛ր նախադասություններ տրված զույգ ձևերից մեկնումեկով և հիմնավորի՛ր ընտրածդ տարբերակը․
ունենալուց, ունենալիս, ուտելուց, ուտելիս
անցնելուց, անցնելիս այրվելուց, այրվելիս
6. Գրվածքից դո՛ւրս գրիր տապ, ջրազրկվել, կռնակ, անուրջ, կայծակ բառերի հոմանիշները և կազմի՛ր հոմանիշային բառազույգեր։
7. Ուղղագրական ո՞ր կանոնն է ընդհանուր հետևյալ բայերի համար։ Դրանք դասակարգի՛ր ըստ բայածանցների․
պոռթկալ, սառչել, կռթնել, ճմռթել, թռչել, թրջվել, կրթել, կռթնել, գորշանալ, սարսռալ, արժանանալ, կրծոտել, արհամարհել, մրմուռ, փրփուր, կեռացնել, քաշկռտել, կրճատել
8. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը։
ա) Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) շնչակտուր եղավ և նվաղեց։
բ) Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց ոտքը և ստիպված էր մի քանի օր անցկացնել անկողնում պառկած։
գ) Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան ու ծանր վիրավորել։
դ) Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա մի քանի օր շարունակ ինձ չարչարող խնդրի լուծման ուղին։
9․ Առանձին սյունակներում գրի՛ր «դրական» և «բացասական» բայեր և բացատրի՛ր՝ որոնք են քեզ բնորոշ։
10․ Հետևյալ բառերը դարձրո՛ւ բայեր և կազմի՛ր բառակապակցություններ ուղիղ կամ փոխաբերական իմաստներով․
թշնամի, լիճ, թարմ, թույլ, ներկ, լույս, բարակ, աշխույժ, պատկեր, ջուր, բարդ, ազնիվ, լայն, ընկեր, արմատ, անձրև, լուրջ
11․ Ինչո՞ւ հոդված, զանգված բառերը դերբայներ չեն, այլ գոյականներ են, իսկ սոված, նեխած բառերը՝ ավելի շատ ածականներ։
12. Գտի՛ր կառուցվածքի և գործառույթի կապն ու հակադրությունը մեծանալ – մեծացող – մեծացած – մեծանալիս շարքում։ Գտի՛ր նմանատիպ այլ շարքեր։
13. Ժամանակը և տարածությունը ինչպե՞ս են արտահայտվում դերբայերի միջոցով։
14․ Անհատական և մշակութային ի՞նչ արժեհամակարգեր է ներկայացնում «Գեղեցկուհին» գրվածքը։
15. «Գեղեցկուհին» գրվածքը հատված է Անտոն Չեխովի «Գեղեցկուհիներ» պատմվածքից։ Սա գեղարվեստական ոճով շարադրված դիմանկար է։ Հիմնավորի՛ր այս պնդումը։
16. Գտի՛ր աղջկա մի այնպիսի գեղանկար, որը քիչ թե շատ համապատասխանի Մաշայի՝ քո պատկերացրած կերպարին։
17. Քարտեզի վրա գտի՛ր Դոնի Ռոստով քաղաքը, որի մի թաղամասն է դարձել նախկին Նոր Նախիջևան հայկական բնակավայրը։
18. Հասարակագիտական արժեք ունեցող ի՞նչ մտքեր կան «Գեղեցկուհին» գրվածքում։ Վերլուծե՛ք դրանք և քննարկե՛ք խմբով։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. համեմատում և ամփոփում
19․ Կազմածդ փաստական և գաղափարական հարցերը համեմատի՛ր ընկերոջդ հետ։ Ի մի՛ բեր դրանք և կատարի՛ր ընդհանրացումներ ու եզրակացություններ։
20. Մաշային համեմատի՛ր հայ գրողների, բանաստեղծների նկարագրած աղջիկների դիմանկարների հետ, գտի՛ր ընդհանուր գծեր և առանձնահատկություններ։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
21. Արժևորե՛ք «Գեղեցկուհին» գրվածքում տեղ գտած նկարագրությունները և վերաբերմո՛ւնք դրսևորեք դրանց նկատմամբ։
22․ Մեկնաբանի՛ր հեղինակի վերաբերմունքն ու գնահատականը Մաշայի գեղեցկության նկատմամբ։ Ի՞նչ ազդեցություն են թողնում դրանք ընթերցողի վրա։ Ի՞նչ դեր ունեն այդտեղ դերբայները։
23. «Գեղեցկուհին» գրվածքում գտի՛ր այն մտքերը, որոնք վերաբերում են՝
ա) համեստությանը,
բ) աշխատասիրությանը։
24. Լրացրո՛ւ բայի անդեմ ձևերը բնութագրող հետևյալ աղյուսակը։
|
Դերբայ |
վերջավո-րություն |
հարաբերակից խոսքի մաս |
հոլովվելու ունակություն |
նշանակություն |
|
անորոշ |
|
|
|
|
|
ենթակայական |
|
|
|
|
|
հարակատար |
|
|
|
|
|
համակատար |
|
|
|
|
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
25. Տեղեկություննե՛ր հավաքիր Անտոն Չեխովի մասին և սահիկաշա՛ր պատրաստիր՝ դասարանում ցուցադրելու համար։
26․ Գրե՛ք դերախաղերի բեմագրեր՝ ուշադրություն դարձնելով դերբայների կիրառությանը։ Բեմադրե՛ք դրանք՝ ստանձնելով տարբեր դերբայների դերեր։ Բեմադրությունը ներկայացրե՛ք դասարանում։ Տեսագրե՛ք ներկայացումը և տեղադրե՛ք դպրոցի կայքում։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
27. Ազատվե՛ք բառաշփոթ–խառնաշփոթից՝ միայն դերբայները դասակարգելով ըստ նշված տեսակների․
ժուժկալ, պտղամիս, տխրամած, անսքող, կապել, օազիս, փախած, քերթող, ցոլալ, բացելիս, վարկած, բանթող, մեղրամիս, շաղափող, նշանած, նստոտել, ավետիս, խորոված, ամոքող, կպչել
|
Դերբայներ |
|||
|
անորոշ |
ենթակայական |
հարակատար |
համակատար |
|
|
|
|
|
28․ Տարբեր աղբյուրներից դո՛ւրս բերեք աղյուսակում նշված յուրաքանչյուր տեսակին համապատասխան ևս երեքական դերբայ և գրանցե՛ք աղյուսակում:
ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՈՒՄ
|
Արդեն գիտեմ՝ |
լիարժեք |
մասամբ |
ունեմ հարցեր |
օրինակներ |
|
ինչ է դերբայը |
|
|
|
|
|
որոնք են հայերենի դերբայները |
|
|
|
|
|
Արդեն կարող եմ՝ |
||||
|
տարբերակել դերբայները և դրանց թեքված ձևերը |
|
|
|
|
|
գրվածքից դուրս բերել տարբեր դերբայներ և դրանց թեքված ձևերը |
|
|
|
|
|
դասակարգել դերբայներն՝ ըստ խոսքիմասային առնչության |
|
|
|
|
|
կիրառել տարբեր դերբայներ գրավոր և բանավոր խոսքում |
|
|
|
|
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Կապար — դյուրահալ մետաղ, արճիճ։
Գգվել — գրկել, փայփայել, փաղաքշել։
Բեմագիր — այն գրվածքը, որի հիման վրա ստեղծվում է բեմադրություն (կինոնկարի, թատերախաղի, հանդիսության, համերգի ևն) [սցենար]։
Որձաքար — կարծր քար, բազալտ։
Հեթանոսական — նախաքրիստոնեական ազգային բազմաստված կրոն։
Տրտում — տխուր, թախծոտ։
1․ Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) Միջնադարում ամանեղեն էին պատրաստում ...................., որը, ինչպես հետագայում պարզվեց, թունավորում էր սնունդը։
բ) Դու հպարտ չես, իմ հայրենի՛ք, .................. ես դու և իմաստուն. Կիզում է քեզ մի հուր կնիք, Մի հմայող ու հին խոստում։
գ) Հայկական ....................... աստվածներից էր Տիրը՝ գլխավոր աստված Արամազդի քարտուղարը։
դ) Անտառների նման գրքեր կան՝ թանձր ու մութ, Կան օվկիանի՜ նման անհուն գրքեր, Կան զեփյուռի նման, նման քամո՜ւ, Կան, որ ............. են մեզ, ինչպես ձեռքեր։
ե) Ջրապաշտական վիշապաքար կոթողները քանդակվում էին միակտուր ...................։
(հեթանոսական, կապար, որձաքար, տրտում, գգվել)
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. համեմատում
2. Գառնիի տաճարը համեմատի՛ր քեզ հայտնի այլ տաճարների հետ, գտի՛ր ընդհանուր գծեր և առանձնահատկություններ։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
3. Տաճարների ազգային, մշակութային և ծիսական արժեքը։
4. Երբ է օժանդակ բայը զեղչվում, և ձևաբայը միայնակ մնում։
5․ Բառակազմական վերլուծությա՛ն ենթարկիր կատարելիություն, էական, բեմագիր, որձաքար բառերը և դրանց արմատներով կազմի՛ր նոր բառեր։
6․ Ուղղագրական ո՞ր կանոնն է ընդհանուր հետևյալ բառերի համար.
մարգարեանալ, երգել, կարգել, թարգմանել, պարգևատրել, արգելել, ճգնել, հագնել, հոգնել, նորոգել, շոգել, օգնել, օգտվել, սգալ, մգացնել, զուգել, ձգել, թաքցնել, հավաքել, ճաքել, փակցնել, վարակել, վարկաբեկել
7․ Ի՞նչ տարբերություններ կան գրել եմ և գրած բառերի ձևի և բովանդակության միջև։
8. Ժամանակը և տարածությունը ինչպե՞ս են արտահայտվում բայի դիմավոր ձևերի միջոցով։
9․ Ազգային և մշակութային ի՞նչ արժեհամակարգեր է ներկայացնում «Գառնիի տաճարը» գրվածքը։
10. Արվեստի ո՞ր ճյուղի դրսևորում է Գառնիի տաճարը և ոճական ի՞նչ առանձնահատկություններ ունի։
11. Պատմական ի՞նչ ժամանակաշրջանում է կառուցվել Գառնիի տաճարը և ի՞նչ փորձությունների միջով է անցել։
12․ Հայաստանի քարտեզի վրա գտի՛ր Գառնի բնակավայրը և պարզի՛ր, թե Գառնիի ամրոցից ու տաճարից բացի ի՞նչ պատմամշակութային ու բնության հուշարձաններ կան այնտեղ։
13․ Հասարակագիտական արժեք ունեցող ի՞նչ մտքեր կան «Գառնիի տաճարը» գրվածքում։ Վերլուծե՛ք դրանք և քննարկե՛ք խմբով։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
14. Արժևորե՛ք «Գառնիի տաճարը» գրվածքում տեղ գտած կարևոր մտքերը և վերաբերմո՛ւնք դրսևորեք դրանց նկատմամբ։
15. «Գառնիի տաճարը» գրվածքը հարստացրո՛ւ այնպիսի բառերով, որոնք կարտահայտեն անձնական վերաբերմունք ու գնահատական նկարագրվող հիմնական դրվագների նկատմամբ։
16. «Գառնիի տաճարը» գրվածքում գտի՛ր այն մտքերը, որոնք վերաբերում են՝
ա) շահամոլությանն ու անբարեխղճությանը,
բ) մշակույթին։
17. Լրացրո՛ւ բայի դիմավոր ձևերը բնութագրող հետևյալ աղյուսակը։
|
Դիմավոր բայաձևերի կառուցվածքային տեսակներ |
կառուցման ձև |
օրինակներ |
|
պարզ |
|
|
|
բաղադրյալ |
|
|
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
18. Դասարանցիներով տեղեկություննե՛ր հայթայթեք Գառնի բնակավայրի, Գառնիի ամրոցի մասին։ Դրանց մասին տեսանյութե՛ր պատրաստեք և ցուցադրե՛ք դասարանում։ Վերաբերմո՛ւնք արտահայտեք և գնահատե՛ք տեսանյութերը։ Տեսանյութերի վերաբերյալ մեկնաբանություննե՛ր գրեք։ Քերականորեն վերլուծե՛ք դրանք, դո՛ւրս գրեք բայի դիմավոր ձևերը, առանձնացրե՛ք պարզ և բաղադրյալ բայաձևերը։ Ընդգծե՛ք և բնութագրե՛ք ձևաբայերը։
19. Դասարանով դեպի Գառնի իրական կամ առցանց զբոսարշա՛վ կազմակերպեք։ Նախօրոք գրե՛ք զբոսավարի խոսքի բեմագիր։ Զբոսարշավը տեսագրե՛ք և տեղադրե՛ք դպրոցի կայքում։
20. Զբոսարշավի մասնակցի անունից պատրաստի՛ր դեպի Գառնի արշավի օրագրություն՝ արձանագրելով ոչ միայն ընթացիկ գործողություններն ու դեպքերը, այլև քո ստացած տպավորությունները։ Օգտագործի՛ր հուզական խոսք՝ կիրառելով արտահայտիչ ածականներ և բայեր։ Օրագրությունը քննարկե՛ք դասարանում։
21․ Պատմի՛ր քո որևէ հետաքրքրության մասին՝ անկատար ձևաբայեր կիրառելով։
22․ Պատմի՛ր երազանքիդ մասին՝ ապակատար ձևաբայեր կիրառելով։
23․ Հիշի՛ր որևէ անցած տպավորիչ օրվա մասին՝ վաղակատար ձևաբայեր կիրառելով։
24․ Պատմի՛ր այն ամենի մասին, ինչը ընդունելի չէ քեզ համար, ինչը մերժում ես, ինչին դեմ ես։ Կիրառի՛ր ժխտման ձևաբայեր։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
25. Ազատվե՛ք բառաշփոթ–խառնաշփոթից՝ բայաձևերը աղյուսակում դասակարգելով ըստ նշված տեսակների․
կտեղա, տեղալու է, տեղաց, տեղում է, պիտի տեղա, մի՛ լողա, լողացել ենք, չես լողա, կլողաս, լողայինք, չի լողալու, տեսանք, պիտի տեսնի, չի տեսնում, հիացել է, կհիանա, հիանայի, գամ, գալիս եմ, եկել եմ, չեկավ, չի գալու, լաց եղավ, լաց չեմ եղել, լաց պիտի լինի, լաց չի լինի
|
Բայի դիմավոր ձևեր |
||||
|
պարզ բայաձևեր |
բաղադրյալ բայաձևեր |
|||
|
անկատար ձևաբայով |
ապակատար ձևաբայով |
վաղակատար ձևաբայով |
ժխտական ձևաբայով |
|
|
|
|
|
|
|
26․ Տարբեր աղբյուրներից դո՛ւրս բերեք աղյուսակում նշված յուրաքանչյուր տեսակին համապատասխան ևս երեքական բայաձև և գրանցե՛ք աղյուսակում:
ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՈՒՄ
|
Արդեն գիտեմ՝ |
լիարժեք |
մասամբ |
ունեմ հարցեր |
օրինակներ |
|
ինչ է ձևաբայը |
|
|
|
|
|
ինչ են պարզ և բաղադրյալ բայաձևերը |
|
|
|
|
|
Արդեն կարող եմ՝ |
||||
|
տարբերակել ձևաբայերը և դրանցով կազմված բայաձևերը |
|
|
|
|
|
գրվածքից դուրս բերել տարբեր ձևաբայերով կազմված բայաձևեր |
|
|
|
|
|
դասակարգել բայաձևերն ըստ պարզ և բաղադրյալ լինելու |
|
|
|
|
|
կիրառել տարբեր բայաձևեր գրավոր և բանավոր խոսքում |
|
|
|
|
ԲԱՌԱՊԱՇԱՐ
ԱՆԾԱՆՈԹ ԲԱՌԵՐ
Պատշաճ — հարկ եղած ձևով կատարված, պահանջված մակարդակին համապատասխանող, կարգին։
Քաջածանոթ — շատ լավ ճանաչող, լավատեղյակ, գիտակ։
Լրջմիտ — ծանրակշիռ կերպով մտածող, լրջախոհ, խորիմաստ մտքով։
Ինքնագնահատական — անձի կարծիքը իր հատկությունների, ընկերային հարաբերություններում իր տեղի ու դերի մասին։
Բնութագիր — 1. (տվյալ դեպքում) անձի բնույթի և գործունեության նկարագիրն ու գնահատականը պարունակող պաշտոնական փաստաթուղթ, 2. առարկայի առանձնահատուկ գծերի ու հատկությունների նկարագրություն։
Պաշտոնական — 1. (տվյալ դեպքում) պաշտոնյայի կողմից տրված և կամ նրա ստորագրությունը պարունակող, 2. կառավարության ղեկավար մարմիններից եկող, 3. պաշտոնատար անձանց միջև տեղի ունեցող, ոչ մտերմական։
1․ Կազմի՛ր նախադասություններ՝ բնութագիր, պաշտոնական բառերը կիրառելով տարբեր իմաստներով։
2. Կազմի՛ր նախադասություններ հորդոր, ապառնի բառերով։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. համեմատում, հակադրում և եզրակացություն
Եթե գրվածքն ընթերցելիս քեզ և գրվածքի հերոսին համեմատես, գտնես նմանություններ, տարբերություններ վարքագծերում, մոտեցումներում, վերլուծես դրանք, գիտակցես, որ մարդիկ տարբեր են, բայց արարքներն ու վարքագծերն են բնութագրում նրանց, ապա քո մեջ կձևավորվի համեմատությունների և հակադրությունների արդյունքում եզրակացություններ անելու, արժևորելու կարողություն։
3․ Կարդա՛ «Բնութագիր» գրվածքը և համեմատի՛ր քեզ և բնութագրվող աշակերտին։ Ի՞նչ նմանություններ և տարբերություններ նկատեցի՛ր։
4. Ըստ «Բնութագիր» գրվածքի՝ ինչպիսի՞ն են դպրոցի ղեկավարության և բնութագրվող անձի հարաբերությունները։
5․ Անհատական և մշակութային ի՞նչ արժեհամակարգեր է ներկայացնում «Բնութագիր» գրվածքը։
6. «Բնութագիր» պաշտոնական ոճի գրվածքը նպատակի առումով կարելի է բնորոշել որպես տեղեկատվական։ Քո կարիքով ինչի՞ց է դա երևում։ Ցո՛ւյց տուր հատկանիշեր, որ հուշում են այդ հանգամանքը։ Հիմնավորի՛ր պնդումներդ։
7․ Հասարակագիտական արժեք ունեցող ի՞նչ մտքեր կան «Բնութագիր» գրվածքում։ Վերլուծե՛ք դրանք և քննարկե՛ք խմբով։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. Համեմատում և ամփոփում
8. Քեզ և բնութագրվող աշակերտին համեմատելիս ի՞նչ կարևոր եզրահանգման եկար։ Պատասխանդ հիմնավորի՛ր։
9. Եթե բնութագիրը դու գրեիր, ապա ո՞ր նկատառումները ավելորդ կհամարեիր, և որո՞նք՝ պակաս կամ թերի։ Ձևակերպի՛ր այն, ինչ կուզեիր տեսնել բնութագրում։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
10. «Բնութագիր» գրվածքը հարստացրո՛ւ այնպիսի բառերով ու արտահայտություններով, որոնք կարտահայտեն անձնական վերաբերմունք ու գնահատական ներկայացվող անձի հիմնական բնորոշումների նկատմամբ։ Գրվածքի ոճական ի՞նչ փոփոխություն նկատեցիր։
11. «Բնութագիր» գրվածքում գտի՛ր այն մտքերը, որոնք վերաբերում են՝
ա) համեստությանը,
բ) հետաքրքրասիրությանը։
12. Լրացրո՛ւ բայի եղանակները բնութագրող հետևյալ աղյուսակը։
|
բնորոշ մասնիկ (եղանակիչ) |
նշանակություն |
|
|
սահմանական |
|
|
|
ըղձական |
|
|
|
ենթադրական |
|
|
|
հարկադրական |
|
|
|
հրամայական |
|
|
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
13. Ազատվե՛ք բառաշփոթ–խառնաշփոթից՝ բայաձևերը դասակարգելով ըստ նշված տեսակների․
չեմ ասի, չարժի, գնա՛, գալիս է, չիմացա՞ր, ի սպաս եմ դնում, չի լալիս, կար, մի՛ տեսեք, լալիս էր, գալիս է, կտար, համեղացրո՛ւ, զատվել են, արշավեմ, հանգստանում են, տալիս է, բե՛ր, պիտի գա
|
Բայի եղանակներ |
||||
|
սահմանական |
ըղձական |
ենթադրական |
հարկադրական |
հրամայական |
|
|
|
|
|
|
14․ Տարբեր աղբյուրներից դո՛ւրս բերեք աղյուսակում նշված յուրաքանչյուր տեսակին համապատասխան ևս երեքական բայաձև և գրանցե՛ք աղյուսակում:
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Ծերպ — 1. ճեղք, խորշ, խոռոչ, 2. ծայր, գագաթ։
Արոտ — արածելու վայր, արոտատեղի, արոտավայր։
Ծխնի — դռան կամ լուսամուտի փեղկը շրջանակին ամրացնելու շարժական հարմարանք։
Նշխար — անթթխմոր բարակ հաց, որի կտորներով հաղորդություն են տալիս հավատացյալներին։
Մասնակից — ուրիշի հետ միասին մի բան անող, գործում իր մասն ունեցող։
Խոսակից — զրույցի մասնակից, զրուցակից, իրար հետ խոսողներից յուրաքանչյուրը։
ԱՆԾԱՆՈԹ ԲԱՌԵՐ
Հեգնանք — նուրբ՝ քողարկված ծաղր, իրոնիա։
Ծաղր — վիրավորանք և արհամարհանք պարունակող կծու կատակ՝ հատկապես մեկի թերությունները նշելով կամ ընդօրինակելով։
1․ Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) Քարայծը, ժայռից ժայռ մագլցելով, ձորից ձոր, ....... ........, քարից քար անցնելով, հետքը կորցրեց ու փրկվեց որսագողերից։
բ) Ամուսնու խոսքերի մեջ կինը զգաց դառը .......... և շառագունեց։
գ) Պատարագից հետո քահանան .......... էր բաժանում հերթ կանգնած հավատացյալներին։
դ) Այլևս չդիմանալով ամբոխի .......... ու ծանակին՝ քարոզիչը լուռ ու մունջ հեռացավ։
ե) Դռան բացել–փակելու հետ ........... ճռնչում էին և հիվանդին թույլ չէին տալիս քնել։
(ծաղր, հեգնանք, ծերպ, ծխնի, նշխար)
2. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով բայի դեմք և բայի թիվ եզրույթները:
3․ Կազմի՛ր մեկական նախադասություն՝ օգտագործելով խոսող, խոսակից բառերը։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. համեմատում և հակադրում
4. «Հայ ժողովրդի պատմություն....» գրվածքը համեմատի՛ր Հայաստանին նվիրված այլ բանաստեղծությունների հետ, գտի՛ր ընդհանուր գծեր և առանձնահատկություններ։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
5. Խմբով քննարկե՛ք այս արտահայտությունները, հիմնավորե՛ք ձեր մեկնաբանությունները։
ա) Հայրենիքի ծուխն ավելի լավ է, քան օտար հողի կրակը։
բ) Հայրենիքը կորցրած մարդն անթև թռչուն է։
գ) Տանդ տիրությո՛ւն արա, որ բանի տեր լինես։
6․ Նշե՛ք հետևյալ նախադասությունների բայաձևերի եղանակը, ժամանակը, դեմքն ու թիվը։
♦ Մի՛ փակեք նրանց բերանը, ովքեր բացում են ձեր աչքերը: Եվ ամուր կանգնած ձեր ոտքերի վրա՝ մի՛ մոռացեք նրանց, ովքեր ձեզ բարձրացրել են իրենց ձեռքերի վրա:
♦ Անիմաստ է փորձել օգնել այն մարդկանց, որ իրենք իրենց չեն օգնում: Մարդուն անհնար է ստիպել բարձրանալու աստիճաններով, եթե նա ինքը չի ցանկանում։
♦ Եղե՛ք քաջ, եթե ցանկանում եք ինչ–որ բան փոխել:
♦ Համբերատա՛ր եղեք, եթե ինչ–որ բան հնարավոր չէ փոխել:
♦ Իմաստո՛ւն եղեք, որպեսզի կարողանաք ճիշտ ընտրել, թե երբ է պետք քաջություն, և երբ՝ համբերություն:
♦ Ներողություն խնդրելը չի նշանակում, որ դուք սխալ եք, իսկ դիմացինը՝ ճիշտ: Դա պարզապես նշանակում է, որ ձեզ համար հարաբերություններն ավելի կարևոր են, քան ձեր եսը:
♦ Եթե ուզում եք մարդուն ճանաչել, մի՛ լսեք այն, ինչ ասում են ուրիշները նրա մասին, ավելի լավ է լսե՛ք, թե ինչ է նա ասում ուրիշների մասին:
♦ Կյանքում կարևորագույն կանոնը, որով պետք է ապրել, բոլոր իրավիճակներում մարդ մնալն է:
7. Խմբե՛ր կազմեք և ձեր կարծի՛քը հայտնեք վերոհիշյալ մտքերի վերաբերյալ՝ հիմնավորելով ձեր տեսակետը։
8. Ուղղագրական ո՞ր կանոնն է ընդհանուր հետևյալ բառերի համար.
արձակել, բարձրանալ, դարձնել, փորձել, հարձակվել, վարձել, հնձել, փղձկալ, հարցնել, կորցնել, հունցել, խցկել, կծկել, ործկալ
9․ Անհատական և մշակութային ի՞նչ արժեհամակարգեր է ներկայացնում «Հայ ժողովրդի պատմություն....» գրվածքը։
10. Հովհաննես Գրիգորյանի «Հայ ժողովրդի պատմություն....» բանաստեղծությունը փոքր–ինչ հեգնական–ծաղրական ոճով պատմաիմաստասիրական այլաբանություն է։ Հիմնավորի՛ր այս պնդումները։
11. Հասարակագիտական արժեք ունեցող ի՞նչ մտքեր կան «Հայ ժողովրդի պատմություն....» գրվածքում։ Վերլուծե՛ք դրանք և քննարկե՛ք խմբով։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. կարևորի դուրսբերում և ամփոփում
12․ Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր կարևոր մտքերը և կատարի՛ր եզրահանգումներ հեղինակի ապրումների ու հիմնական ասելիքի վերաբերյալ։ Համեմատի՛ր ընկերոջդ կատարած եզրահանգումների հետ։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
13. Արժևորե՛ք «Հայ ժողովրդի պատմություն....» գրվածքում տեղ գտած քաղաքական մտքերը և վերաբերմո՛ւնք դրսևորեք դրանց նկատմամբ։
14. «Հայ ժողովրդի պատմություն....» գրվածքում գտի՛ր այնպիսի բառեր ու արտահայտություններ, որոնք արտահայտում են անձնական վերաբերմունք ու գնահատական նկարագրվող հիմնական դրվագների նկատմամբ։
15. «Հայ ժողովրդի պատմություն....» գրվածքում գտի՛ր այն մտքերը, որոնք վերաբերում են՝
ա) անարդարությանն ու կողմնակալությանը,
բ) երկերեսանիությանը։
16. Լրացրո՛ւ բայի դեմքը բնութագրող հետևյալ աղյուսակը։
|
Բայի դեմք |
նշանակություն |
օրինակ |
|
առաջին |
|
|
|
երկրորդ |
|
|
|
երրորդ |
|
|
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
17. Տեղեկություննե՛ր հավաքիր և ուսումնական նյո՛ւթ պատրաստիր Հովհաննես Գրիգորյանի մասին, ապա ներկայացրո՛ւ դասարանում։ Ձայնագրի՛ր արձագանքներն ու կարծիքները։ Դրանք վերլուծի՛ր և դո՛ւրս գրիր դիմավոր բայերը՝ որոշելով դրանց դեմքն ու թիվը։
18. Հայաստանի և հայերի մասին հարցազրո՛ւյց վերցրեք մեկդ մյուսից՝ իբրև օտարերկրացուց։ Մտածե՛ք հետաքրքիր հարցեր և ինքնատիպ, ճշմարտանման պատասխաններ։
19․ Պատկերացրո՛ւ, որ քո զրուցակիցը հայ ժողովուրդն է, հարցե՛ր տուր նրան՝ պարզելու, թե ինչով է նա տարբերվում այլ ազգերից, ո՞րն է նրա առանձնահատկությունը։ Հայ ժողովրդի դերում թող հանդես գա որևէ դասընկեր։ Տեսագրե՛ք հարցազրույցը և դասարանում ցուցադրելով՝ գնահատե՛ք։
20․ Խմբերով կազմակերպե՛ք քննարկում և նշե՛ք այն թերությունները, որոնք խանգարում են մեր ազգի առաջընթացին։ Ներկայացրե՛ք առաջարկներ՝ նշելով ձեր դերակատարումը այդ հարցում։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
21. Ազատվե՛ք բառաշփոթ–խառնաշփոթից՝ բայաձևերը դասակարգելով ըստ աղյուսակ 2–ի․
հասանք, մոռացաք, գրվելու եմ, ծարավի, իմանայի, չեն խոսել, տպեցիր, բարձեր, բարձրացանք, եկաք, խոսի, արի՛, իջար, կտար, պոկեց, կա՛ց, մոտեցավ, տո՛ւր
|
Բայաձևեր |
|||||
|
առաջին դեմք |
երկրորդ դեմք |
երրորդ դեմք |
|||
|
եզակի թիվ |
հոգնակի թիվ |
եզակի թիվ |
հոգնակի թիվ |
եզակի թիվ |
հոգնակի թիվ |
|
|
|
|
|
|
|
22. Տարբեր աղբյուրներից դո՛ւրս բերեք աղյուսակում նշված յուրաքանչյուր տեսակին համապատասխան ևս երեքական բայաձև և գրանցե՛ք աղյուսակում:
ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՈՒՄ
|
Արդեն գիտեմ՝ |
լիարժեք |
մասամբ |
ունեմ հարցեր |
օրինակներ |
|
ինչ է բայի դեմքը |
|
|
|
|
|
ինչ է բայի թիվը |
|
|
|
|
|
Արդեն կարող եմ՝ |
||||
|
տարբերակել բայաձևերի դեմքը և թիվը |
|
|
|
|
|
գրվածքից դուրս բերել տարբեր դեմքի և թվի բայաձևեր |
|
|
|
|
|
դասակարգել բայաձևերն՝ ըստ դեմքի և թվի |
|
|
|
|
|
կիրառել տարբեր դեմքի և թվի բայաձևեր գրավոր և բանավոր խոսքում |
|
|
|
|
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Նվագարկիչ — ձայնապնակ գործարկելու էլեկտրական սարք։
Ձայնապնակ — խոսքի կամ երաժշտության գրանցում պարունակող սկավառակ։
Զբոսարշավ — իբրև զբոսանք կատարվող արշավ, էքսկուրսիա։
Զբոսախնջույք — խմբային զբոսանք և կերուխում բնության գրկում, պիկնիկ։
Շառագունել — շիկակարմիր գույն ստանալ։
1․ Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) Վարդավառին մի խումբ հարազատներով ................................ գնացինք Աղվերանի հանգստյան գոտի։
բ) Տանը ունեմ ............................... մեծ հավաքածու, բայց գրեթե չեմ օգտագործում, քանի որ համացանցում ամեն ինչ կա ավելի մատչելի ձևով։
գ) ............................. նուրբ մաշկ և զգայուն հոգի ունենալու հայտանիշ է։
դ) Ժամանակակից .............................. լազերային սկավառակով են աշխատում։
ե) Մեր աշխատակազմով կիրակի օրը ........................ ենք գնում դեպի Կաքավաբերդ։
(նվագարկիչ, ձայնապնակ, զբոսարշավ, զբոսախնջույք, շառագունել)
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. համեմատում և հակադրում
2. Կարդա՛ «Հրաշալի ձայնապնակը» պատմվածքը և դրա հերոսին համեմատի՛ր քեզ հետ։ Ի՞նչ նմանություններ և տարբերություններ նկատեցի՛ր։ Նրա փոխարեն դու ի՞նչ կանեիր։
3. Փակագծերում տրված հետևյալ բայերը կիրառի՛ր նախադասություններում՝
ա) ըղձական եղանակի անցյալ ժամանակաձևով։
բ) ըղձական եղանակի ապառնի
ժխտականով՝ հրամայական եղանակի նշանակությամբ։
գ) ենթադրական ապառնիով՝ հրամայական եղանակի նշանակությամբ։
(գալ, լինել, ուշանալ, հապաղել, խոստովանել, հիշել)
4․ Ամբողջացրո՛ւ նախադասությունները՝ բնութագրելով բոլոր ժամանակաձևերը։
ա) Դու կներես նրան, եթե ․․․․․։
բ) Ամենևին մի՛ զարմացիր, երբ ․․․․․․։
գ) Երանի՜ երբևէ հանդիպեմ նրան, ով ․․․․․։
դ) Մայրս առավոտյան ինձ հիշեցրեց, որ ․․․․․։
5. «Հրաշալի ձայնապնակը» գրվածքից դո՛ւրս գրիր ցնծություն, խոնջացած, փախչել, սլանալ, խելամիտ բառերի հոմանիշները և կազմի՛ր հոմանիշային բառազույգեր։
6. Ուղղագրական ո՞ր կանոնն է ընդհանուր հետևյալ բառերի համար.
թրջել, զղջալ, ամբողջանալ, առաջանալ, զիջել, կոճկել, կտրիճանալ, պճնվել, զեղչել, թռչել, փախչել, պչրվել
7. Ինչո՞վ են իրարից տարբերվում ապակատար ներկա և ըղձական ապառնի ժամանակաձևերը, և ի՞նչ ընդհանրություններ ունեն դրանք։
8․ Գտի՛ր կառուցվածքի և գործառույթի կապն ու հակադրությունը բայի ժամանակաձևերի շարքում։
9. Ժամանակը և տարածությունը ինչպե՞ս են արտահայտվում բայի ժամանակաձևերի միջոցով։
10․ Անհատական և մշակութային ի՞նչ արժեհամակարգեր է ներկայացնում «Հրաշալի ձայնապնակը» գրվածքը։
11. Վիլյամ Սարոյանի «Հրաշալի ձայնապնակը» պատմվածքի այս հատվածը գեղարվեստական ոճով պատմողական գրվածք է, որի հիմքում պատանեկան հուշեր են։ Հիմնավորի՛ր այս պնդումները։ Խմբով քննարկե՛ք և մեկնաբանե՛ք գրվածքի իմաստը։
12. Հասարակագիտական արժեք ունեցող ի՞նչ մտքեր կան «Հրաշալի ձայնապնակը» գրվածքում։ Վերլուծե՛ք դրանք և քննարկե՛ք խմբով։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. համեմատում և ամփոփում
13. Գրվածքը վերընթերցի՛ր և բնութագրի՛ր հեղինակի մորը։ Նշի՛ր՝ ի՞նչ զարգացում ապրեց նրա կերպարը։
14. Բնութագրի՛ր պատմվածքի տղային, ինչի՞ մասին է վկայում նվագարկիչ գնելու նրա քայլը։
15. Այլ վերնագի՛ր մտածիր գրվածքի համար։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
16. Արժևորե՛ք «Հրաշալի ձայնապնակը» գրվածքում տեղ գտած կարևոր մտքերը և վերաբերմո՛ւնք դրսևորեք դրանց նկատմամբ։
17. «Հրաշալի ձայնապնակը» գրվածքը հարստացրո՛ւ այնպիսի բառերով ու արտահայտություններով, որոնք կարտահայտեն անձնական վերաբերմունք ու գնահատական նկարագրվող հիմնական դրվագների նկատմամբ։
18․ «Հրաշալի ձայնապնակը» գրվածքում գտի՛ր այն մտքերը, որոնք վերաբերում են՝
ա) հետաքրքրասիրությանը,
բ) արվեստասիրությանը,
գ) գնահատելու կարողությանը։
19. Լրացրո՛ւ բայի ժամանակաձևերը բնութագրող հետևյալ աղյուսակը։
|
Ժամանակաձև |
եղանակ |
ժամանակ |
կազմության ձև |
նշանակություն |
|
անկատար ներկա |
|
|
|
|
|
անկատար անցյալ |
|
|
|
|
|
վաղակատար ներկա |
|
|
|
|
|
վաղակատար անցյալ |
|
|
|
|
|
ապակատար ներկա |
|
|
|
|
|
ապակատար անցյալ |
|
|
|
|
|
անցյալ կատարյալ |
|
|
|
|
|
ըղձական ապառնի |
|
|
|
|
|
ըղձական անցյալ |
|
|
|
|
|
ենթադրական ապառնի |
|
|
|
|
|
ենթադրական անցյալ |
|
|
|
|
|
հարկադրական ապառնի |
|
|
|
|
|
հարկադրական անցյալ |
|
|
|
|
|
հրամայական |
|
|
|
|
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
20. Ուսումնական նյո՛ւթ պատրաստիր բայի խոնարհման մասին։ Զեկուցման ձևով ներկայացրո՛ւ դասարանում։
21. Խմբերով ստեղծե՛ք երազանքների պաստառ՝ կիրառելով ըղձական եղանակի ժամանակաձևեր։
22. Դասարանցիներով հորինե՛ք գովազդային դերախաղեր՝ կիրառելով սահմանական և հրամայական եղանակների ժամանակաձևեր։ Արտահայտե՛ք դիրքորոշում։
23. Ստեղծի՛ր հայտարարություններ՝ կիրառելով ենթադրական և հարկադրական եղանակի ժամանակաձևեր։ Հիմնավորե՛ք այդ կիրառությունների անհրաժեշտությունը։
24․ Կազմի՛ր քո մեկ շաբաթվա անելիքների ժամանակացույցը՝ կիրառելով հարկադրական եղանակի ժամանակաձևեր։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Ֆրեզնո — քաղաք ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում։
Լուսանցույց — լույսի անցք, լուսամուտ։
Կտցել — 1. կտուցով վերցնել ուտել, 2. կտուցով խփել։
Պրկել — 1. ձգելով ամրացնել, 2. սեղմել, ճնշել։
Դիպված — (տվյալ դեպքում) պատահականություն։
Կենալ — (հնցծ) 1. կանգնել, 2. ապրել։
1․ Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) Վարպետը, ռետինե արտահագուստի կապերը ................, մոտեցավ հորանին։
բ) Գրողի համար կյանքի մի աննշան ................ կարող է մի պատմվածքի նյութ դառնալ։
գ) Մենք ամենքս հյուր ենք կյանքում Մեր ծննդյան փուչ օրից, Հերթով գալիս, անց ենք ............... Էս անցավոր աշխարհից։
դ) Փոքրիկը նկարել էր թռչող ափսե՝ երեք կլոր .......................... և մի ալեհավաքով։
ե) Թռչունը վարանոտ քայլերով մոտենում էր ցորենի հատիկներին, .............. ու ետ ցատկում։
(լուսանցույց, դիպված, կտցել, պրկել, կենալ)
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. կարևորի դուրսբերում
2. Մայքլ Առլեն Կրտսերի «Ով ենք մենք» գրվածքն ընթերցելիս դո՛ւրս գրիր կարևոր մտքերը:
3․ Ուղղագրական ո՞ր կանոնն է ընդհանուր հետևյալ բառերի համար.
սրբել, թպրտալ, հափշտակել, շամփրել, շտապել, նրբանալ, եղբայրանալ, ողբալ, հարբել, ապշել, ճամփա կտրել, հուպ տալ
4. Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ բայարմատները առանց վերջավորության հանդես են գալիս միայն որպես անկանոն բայերի եզակի հրամայականի ձևեր։
5. Ինչպե՞ս կմեկնաբանեք անհատի և նրա ինքնության հարաբերությունը «Ով ենք մենք» գրվածքում։
6. Մեկնաբանի՛ր «Ով ենք մենք» գրվածքի վերջին նախադասությունը։
7․ Անհատական և մշակութային ի՞նչ արժեհամակարգեր է ներկայացնում «Ով ենք մենք» գրվածքը։
8․ Մայքլ Առլեն Կրտսերի «Ով ենք մենք» գրվածքը հուշագրություն է՝ փոքր–ինչ հուզական երանգով։ Հիմնավորե՛ք այս պնդումը։ Խմբով քննարկե՛ք և մեկնաբանե՛ք գրվածքի իմաստը։ Ընդարձակե՛ք գրվածքը՝ կիրառելով անկանոն ու պակասավոր բայեր։
9․ Քարտեզի վրա գտի՛ր Ֆրեզնո քաղաքը, տեղեկություննե՛ր հայթայթիր նրա և այնտեղի հայ համայնքի մասին։
10․ Հասարակագիտական արժեք ունեցող ի՞նչ մտքեր կան «Ով ենք մենք» գրվածքում։ Վերլուծե՛ք դրանք և քննարկե՛ք խմբով։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. համեմատում և ամփոփում
11․ Վերլուծելով «Ով ենք մենք» գրվածքից դուրս գրածդ մտքերը՝ կատարի՛ր եզրահանգումներ հեղինակի մտորումների շուրջ։
12. Մայքլ Առլենին համեմատի՛ր սփյուռքահայ որևէ այլ գրողի հետ, գտի՛ր ընդհանուր գծեր և առանձնահատկություններ։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
13. Արժևորե՛ք «Ով ենք մենք» գրվածքում տեղ գտած կարևոր մտքերը և վերաբերմո՛ւնք դրսևորեք դրանց նկատմամբ։
14. Սարոյանը հայերին համարում է պարզ ու խենթ։ Համամի՞տ ես նման դիտարկման հետ։ Հիմնավորի՛ր կարծիքդ։
15. Ինչո՞վ կբացատրես «Ով ենք մենք» գրվածքի հեղինակի արտասվելը Արարատը տեսնելիս։
16. «Ով ենք մենք» գրվածքը հարստացրո՛ւ այնպիսի բառերով ու արտահայտություններով, որոնք կարտահայտեն անձնական վերաբերմունք ու գնահատական նկարագրվող հիմնական դրվագների նկատմամբ։
17. «Ով ենք մենք» գրվածքում գտի՛ր այն մտքերը, որոնք վերաբերում են՝
ա) հայրենաճանաչությանը,
բ) անձի ինքնությանը։
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
18. Համացանցում գտի՛ր լրացուցիչ տեղեկություններ Մայքլ Առլեն Կրտսերի ու նրա երկերի մասին, դասանյո՛ւթ պատրաստիր և ներկայացրո՛ւ դասընկերներիդ: Դասանյութում կիրառի՛ր անկանոն ու պակասավոր բայեր։
19․ Գրավոր նկարագրի՛ր քո ապրումները, երբ ինչ–որ ժամանակով բացակայում ես երկրից։ Եթե նման դեպք չի պատահել, ապա փորձի՛ր երևակայել՝ եթե բացակայես, առաջինը ի՞նչ կամ ո՞ւմ կկարոտես։
ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՈՒՄ
|
Արդեն գիտեմ՝ |
լիարժեք |
մասամբ |
ունեմ հարցեր |
օրինակներ |
|
ինչ են անկանոն և պակասավոր բայերը |
|
|
|
|
|
որոնք են անկանոն և պակասավոր բայերը |
|
|
|
|
|
Արդեն կարող եմ՝ |
||||
|
տարբերակել անկանոն բայերը կանոնավորներից |
|
|
|
|
|
տարբերակել անկանոն բայերի օրինաչափ և ոչ օրինաչափ ձևերը |
|
|
|
|
|
գրվածքից դուրս բերել անկանոն և պակասավոր բայերը |
|
|
|
|
|
կիրառել անկանոն և պակասավոր բայերը գրավոր և բանավոր խոսքում |
|
|
|
|
1) Փակագծերում տրված տարբերակներից ընտրի՛ր ճիշտը. արդյունքը համեմատի՛ր ընկերոջդ հետ։
ա) Քիմիական այդ նյութը (գործածվում է, գործ է ածվում) տարատեսակ օծանելիքներ պատրաստելու համար։
բ) Հարգելի՛ս, (վեր մի՛ կաց, մի՛ վեր կաց). մենք նստած կզրուցենք։
գ) Սարե՛ր ու ձորե՛ր, իմ վի՛շտը (լացեք, լացեցեք), այս աշխարհում ինձ մխիթարող չունեմ։
դ) Գնա՛, քեզ հարմար ու քեզ արժանի տե՛ղ գտիր, քեզ այս տուն այլևս (թողող, թողնող) չկա։
ե) Կրթությամբ լինելով բանասեր՝ Սուրենը անցավ վերապատրաստման դասընթաց և (դարձավ, դառավ) հաշվապահ։
զ) Կարենը դեռ դպրոցական տարիքից իր վերնաշապիկն ու գուլպաներն ինքն է (լվանում, լվում)։
է) Մենք այդ տղաներին մի քանի համապատասխան խոսք (ասեցինք, ասացինք), ու նրանք հասկացան, թե ում հետ գործ ունեն։
ը) Պետավտոտեսչության նոր որոշման համաձայն՝ (մգացված, մգեցված) ապակիներով ավտոմեքենաների երթևեկն արգելվում է։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Աղուհաց կիսել — մտերիմ բարեկամներ դառնալ։
Ի չիք դառնալ — վերանալ, անհետանալ, չքանալ։
Վրա տալ — 1. խմբով հարձակվել, 2. արագ–արագ խոսել, 3. փաթաթել, կծկել։
Երես թեքել — մտերմությունը խզել, հեռանալ։
Խաբս տալ — մրցակցին խաբուսիկ շարժումներով վրիպեցնել կամ շրջանցել։
2. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով հարադիր բայ և զուգադրական բայ եզրույթները:
3․ Կազմի՛ր մեկական նախադասություն՝ օգտագործելով առաջադաս, միջադաս, վերջադաս բառերը։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. համեմատում
4. «Սա է իմ երկիրը» գրվածքը համեմատի՛ր Հովհաննես Գրիգորյանի «Չգիտեմ թե ինչ — 2» բանաստեղծության հետ, գտի՛ր ընդհանուր գծեր և առանձնահատկություններ։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
5. Հետևյալ մտքերը քննարկի՛ր խմբում․
ա) Օտար երկիրը, որքան էլ նման լինի հայրենիքին, կարո՞ղ է փոխարինել նրան։
բ) Թշվառ հայրենիքը նախընտրելի՞ է բարեկեցիկ օտարությունից։
գ) Հնարավո՞ր է հաղթահարել հայրենիքի կարոտը։
6․ Բառակազմական վերլուծությա՛ն ենթարկիր զուգադրական, միջադասվել, առաջադաս, աղուհաց բառերը և դրանց արմատներով կազմի՛ր նոր բառեր։
8. Ուղղագրական ո՞ր կանոնն է ընդհանուր հետևյալ բառերի համար.
աղտոտել, աղքատանալ, գաղթել, աղճատել, մղկտալ, նողկալ, պղտորել, քաղցրանալ, խեղդել, ախտահարել, փախչել, ժխտել, խախտել, ջախջախել, խրոխտանալ, վախճանվել, թաթախել, թախծել
9․ Անհատական և մշակութային ի՞նչ արժեհամակարգեր է ներկայացնում «Սա է իմ երկիրը» գրվածքը։
10. «Սա է իմ երկիրը» գրվածքը կարելի՞ է համարել առակ։
11․ Դասարանցիներով նոր վերնագրի տարբերակնե՛ր առաջարկեք «Սա է իմ երկիրը» գրվածքի համար, ապա քվեարկությամբ ընտրե՛ք որևէ մեկը։ Հիմնավորե՛ք այդ ընտրությունը։
12. Հասարակագիտական արժեք ունեցող ի՞նչ մտքեր կան «Սա է իմ երկիրը» գրվածքում։ Վերլուծե՛ք դրանք և քննարկե՛ք խմբով։
13․ Մեկնաբանի՛ր «Սա է իմ երկիրը» գրվածքի վերջին նախադասությունը։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
14․ «Սա է իմ երկիրը» գրվածքը հարստացրո՛ւ այնպիսի բառերով ու արտահայտություններով, որոնք կարտահայտեն անձնական վերաբերմունք ու գնահատական նկարագրվող հիմնական դրվագների նկատմամբ։
15․ Արժևորե՛ք «Սա է իմ երկիրը» գրվածքում տեղ գտած կարևոր մտքերը և վերաբերմո՛ւնք դրսևորեք դրանց նկատմամբ։
16. «Սա է իմ երկիրը» գրվածքում գտի՛ր այն մտքերը, որոնք վերաբերում են՝
ա) կարոտին,
բ) հայրենասիրությանը։
17. Լրացրո՛ւ բարդ բայերի խոնարհումը բնութագրող հետևյալ աղյուսակը։
|
Բարդ բայի տեսակ |
խոնարհման ձև |
օժանդակ բայի դիրք |
պիտի (պետք է) եղանակիչի դիրք |
այլ մասնիկների դիրք |
|
հարադիր |
|
|
|
|
|
զուգադրական |
|
|
|
|
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
18. Համացանցում գտի՛ր լրացուցիչ տեղեկություններ Վիլյամ Սարոյանի ու նրա երկերի մասին, դասանյո՛ւթ պատրաստիր և ներկայացրո՛ւ դասընկերներիդ: Դասանյութում կիրառի՛ր հարադիր ու զուգադրական բայեր։