Ձեռնարկում զետեղված ստեղծագործությունները նպատակամիտված են 5-6 տարեկան երեխաների երաժշտական դաստիարակության խնդիրներին և ընդգրկում են գործունեության բոլոր տեսակները՝ երաժշտության ունկնդրում, երգեցողություն, երաժշտառիթմական շարժում, պարեր և խաղեր:
Ձեռնարկը հասցեագրված է նախադպրոցական հաստատությունների ավագ խմբերի, ինչպես նաև դպրոցի նախապատրաստմանն ուղղված կարճաժամկետ փորձնական ծրագրով ընդգրկված խմբերում աշխատող դաստիարակներին և տարրական դասարաններում “Երաժշտություն” առարկան դասավանդող մասնագետներին: