Ձեռնարկում ներկայացված են գործնական աշխատանքներ, որոնք կօգնեն ուսուցչին ընդլայնելու դասագրքի սահմանները, խորացնելու կրտսեր դպրոցականների գիտելիքները, զարգացնելու նրանց ճանաչողական ակտիվությունը:
Գրքի նպատակն է օգնել տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչներին՝ կազմակերպելու աշակերտների ուսումնահետազոտական գործունեությունը, սովորեցնելու նրանց մտածել, առանձնացնելու գլխավորը երկրորդականից, կատարելու ինքնուրույն մտահանգումներ: