Ծրագիրն ավարտված է:
ԱՄԱՌԱՅԻՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ 2022
• Գրանցվիր zangak.am/amar կայքում և ծանոթացիր Ամառային ընթերցանություն ծրագրի ցանկում ներառված գրքերին գրապահարան բաժնում։
• Պատրաստիր ցանկում ներառված քո սիրելի գրքի կամ գրքերի մասին նոր տեսահոլովակ՝ տեսախցիկը հորիզոնական դիրքով։
• Հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը ուղարկիր տեսահոլովակները amar@zangak.am էլ․ հասցեին և մաս դարձիր ՄԵԾ ՆԱԽԱԳԾԻ։
• Լավագույն տեսանյութերը կտեղադրվեն Ամառային ընթերցանության յութուբյան ու սոցիալական էջերում։
Եթե քո տեսահոլովակը հավաքի ամենաշատ դիտումներն ու հավանումները և արժանանա ժյուրիի հավանությանը ուրեմն քեզ ՄԵԾ ԱՆԱԿՆԿԱԼ Է սպասվում։ Հուլիսին դու բացառիկ հնարավորություն կունենաս աշխատելու արհեստավարժ ռեժիսորի հետ ու թատրոնի ՄԵԾ ԲԵՄԻՑ ներկայանալու հանդիսատեսին։
Ծրագրի մյուս ակտիվ մասնակիցների համար կկազմակերպվեն հանդիպում-քննարկումներ ու հետաքրքիր միջոցառումներ, որոնց մասին կարող ես տեղեկանալ՝ հետևելով մեզ Ամառային ընթերցանության ֆեյսբուքյան էջում։
Ներկայացումների ժամանակ մրցույթին մասնակցած, բայց բեմական փուլ չանցած մասնակիցները կլինեն հանդիսատեսի առաջին շարքերում, կմասնակցեն հարցուպատասխանին։ Լավագույն հարց տվողները նույնպես կարժանանան մրցանակների։
Արդյունքներն այս տարի կամփոփենք օգոստոսին։ Կկազմակերպվի մրցանակաբաշխություն, որի ժամանակ էլ կհանձնվեն պատվոգրերն ու մեդալները։ Լավագույն մասնակից համարված երեխաների դպրոցների գրադարաններին նոր ուսումնական տարվա ընթացքում կնվիրենք գրքեր։
Իսկ գրքերի փոխանակությո՞ւն
Անպայման
Զանգակ գրատան բոլոր մասնաճյուղերում դրված կլինեն գրքափոխանակության տնակները։ Այնտեղ կարող ես թողնել ծրագրում ներառված գրքերից մեկն ու վերցնել մեկ ուրիշը։ Եվ այսպես` ամռան ընթացքում՝ հունիսի 1–ից մինչև օգոստոսի 31–ը, ընթերցի՛ր և հասակակիցներիդ հետ փոխանակի՛ր բազմաթիվ գրքեր` գնելով դրանցից միայն մեկը: Գրքերը կարող եք փոխանակել նաև միջոցառումների ժամանակ։