Զամբյուղ

Ամառային ընթերցանություն 2023

Ամառային ընթերցանությունը շա՜տ հետաքրքիր ու դինամիկ ծրագիր է, որը ստեղծված է քո ամառն ավելի ուրախ  ու բովանդակալից դարձնելու համար։

Ծրագիրն ավարտված է: 

***
 

Դու կարող ես կարդալ ու փոխանակել գրքեր, մասնակցել ամենաուրախ ու հետաքրքիր միջոցառումներին, գրական քննարկումների, հանդես գալ մեծ բեմում, դառնալ լավագույն ընթերցող։ Միջոցառումների ծրագրին կարող ես ծանոթանալ՝ հետևելով մեզ Ամառային ընթերցանության կայքում ու ֆեյսբուքյան էջում։

 

Պատրա՞ստ ես խելահեղ ու գրքառատ ամառվան։ Ամառային ընթերցանության հոբելյանական 10-րդ տարին գալիս է նոր շնչով, հնարավորություններով ու ասելիքով։ 

Եթե ուզում ես այս ամառը տարբերվող ու գրքաշատ լինի շտապի՛ր միանալ գրքասերների մեր ուրախ թիմին։ 

Ինչպե՞ս միանալ։ Ընդամենը երկու քայլով։ 

1․ Գնի՛ր մեր գործընկեր գրախանութներից «Ամառային ընթերցանություն»  գրքացանկից մեկ գիրք ու ստացիր ծրագրի  մասնակցության քարտ,

2․ Լրացրու քարտի վրա գրված տվյալները zangak.am/amar կայքում ու ուրախ ամառդ ապահովված է։

Հունիսի մեկին Անգլիական այգում կհայտարարենք ուրախ գրքամառվա մեկնարկի մասին ու կսկսվի իրական զվարճանքը՝ գրական միջոցառումներ, քննարկումներ, հետաքրքիր հյուրեր ու շատ անակնկալներ են սպասվում ամռան ամիսներին։ 

Զանգակի գործընկեր գրախանութներում քեզ կսպասեն նաև Ամառային ընթերցանության ուրախ գրատնակները։ Քո գնած մեկ գիրքը երեք ամսվա ընթացքում գրատնակներում կարող ես անվճար  փոխանակել բազմաթիվ այլ գրքերի հետ ու վերջում քեզ մոտ պահել ամենասիրելի գիրքդ։   /Գրախանութների ցանկը, որտեղ դրված են գրատնակները  կգտնես մյուս էջում/  

Բայց սա դեռ ամենը չէ ինչ առաջարկելու ենք ամռան ամիսներին։ Ծրագիրը հնարավորություն կտա մասնակցելու նաև թատրոնի փուլին և հանդես գալու մեծ բեմում։ Նկարահանի՛ր գրքերի մասին պատմող հոլովակներ ու ուղարկիր մեզ։ Լավագույնները կհրապարակենք զանգակյան սոցիալական հարթակներում, իսկ ամենից շատ հավանումներ ստացած հոլովակների հեղինակները հնարավորություն կստանան աշխատելու ռեժիսորի հետ ու բարձրանալու մեծ  բեմ։

Միացի՛ր մեզ ու հիշի՛ր՝ օգոստոսին մենք կամփոփենք ծրագրի արդյունքները։ Դու հնարավորություն ունես արժանանալու լավագույն ընթերցողի հավաստագրի ու քո դպրոց, որպես նվեր տանելու Ամառային ընթերցանության գրքերով լի գրատնակները։ 

Բաժանորդագրվիր մեր նորություններին