Զամբյուղ

Գրքային եռամսյակ մարզերում

«Զանգակ» հրատարակչությունը և Teach For Armenia–ն հանրակրթական մի շարք դպրոցներում նախաձեռնել են գրական միջոցառումներ:

«Զանգակ» հրատարակչությունը և Teach For Armeniaն հանրակրթական մի շարք դպրոցներում նախաձեռնել են գրական միջոցառումներ:

Ծրագիրը մեկնարկել է Գիրք նվիրելու օրվան ընդառաջ:

2024 թ․ հունվարից մինչև ապրիլ «Զանգակ»–ի և Teach For Armenia–ի մասնագետները գրական հանդիպումներ կանցկացնեն և աշխատարաններ կվարեն Մասիս, Էջմիածին և Աբովյան քաղաքների այն դպրոցներում, որտեղ ուսանում են մեծաթիվ արցախցի աշակերտներ: Յուրաքանչյուր դպրոցում նախատեսվում է երեք հանդիպում. դրանց ընթացքում սովորողները կծանոթանան հրատարակչության գրքերին և գործունեությանը, կներգրավվեն թիմային ստեղծագործական աշխատանքում և վերջում կներկայացնեն իրենց նախընտրած գիրքը թատերական կամ այլ ձևաչափով:

Գրքերի և ընթերցանության հանդեպ հետաքրքրության խթանումը «Զանգակ»–ի առաջնահերթություններից է. ծրագրին մասնակից դպրոցների գրադարանները ծրագրի ավարտին նվեր կստանան զանգակյան շուրջ 30 տասնյակ նոր հրատարակություն, իսկ միջոցառումներին յուրաքանչյուր դպրոցից կներգրավվի մինչև 50 աշակերտ:

Հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջին՝ տեղեկանալու անցած և սպասվող հանդիպումների մասին: Մեզ անչափ ոգևորում է, որ ծրագրի մեկնարկից ի վեր բազմաթիվ հրավերներ ենք ստանում մարզային դպրոցներից:

Բաժանորդագրվիր մեր նորություններին