Корзина

Հայրապետ Հայրապետյան

1874- 1962 

Մանկագիր, թարգմանիչ 

Ծնվել է Նախիջևանի Տոնակերտ գյուղում: 1893թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, որտեղ աշակերտել է Պերճ Պռոշյանին և Հովհաննես Հովհաննիսյանին:  

Շուրջ 40 տարի ուսուցիչ է աշխատել Հայաստանում և Ռուսաստանի հայաշատ վայրերում:   Գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, պոեմներ, առակներ, հիմնականում՝ մանուկների համար: Նրա բանաստեղծությունների տեքստերով գրվել են բազմաթիվ մանկական երգեր: 

Գրել է նաև «Գայլ Վահան» պատմական պոեմը, հայկական դպրոցների համար կազմել մայրենի լեզվի դասագրքեր:  

Ռուսերենից թարգմանել է Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի, Իվան Կռիլովի, Սամուիլ Մարշակի, Սերգեյ Միխալկովի, Դանիել Դեֆոյի, Ջեկ Լոնդոնի, Գրիմ Եղբայրների, Ջոնաթան Սվիֆտի և այլ գրողների ստեղծագործություններից:   

1934թ.-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1950թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ուսուցչի կոչման:  

Մահացել է Երևանում: 

Подпишитесь на свежие новости