Լիդա Ավանեսյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, ուսուցիչների վերապատրաստող և դասընթացավար:
2021թ. – պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստող՝ ՀՊՄՀ, «Տաթև» գիտակրթական համալիր
Դասավանդում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հոգեբանության և մանկավարժության ամբիոնում և ՀՊՄՀ Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնում:
Գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է կրթության հիմնախնդիրներ, մասնավորապես՝ տարրական դպրոցի հիմնախնդիրներ, տարրական դպրոցում մաթեմատիկայի ուսուցման մեթոդիկա, տրամաբանական խնդիրներ:
Հեղինակ է 23 գիտամանկավարժական հոդվածների և ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված «Տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներ» ուսումնամեթոդական ձեռնարկի: