Корзина

Նուշիկ Միքայելյան

Բանաստեղծ և արձակագիր Նուշիկ Միքայելյանը ծնվել է Հալեպում՝ մտավորական ընտանիքում։ 1998 թվականին տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Երևանում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական և ջազ վոկալի բաժիններում։ Ելույթ է ունեցել որպես մեներգչուհի՝ հանդես գալով Հայաստանի ֆիլհարմոնիական նվագախմբի և Հալեպի «Սպենդիարյան» երգչախմբի հետ, ինչպես նաև մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Սան Մատեո քաղաքում։

Նուշիկ Միքայելյանը հեղինակ է մի շարք էսսեների, պատմվածքների և երգերի խոսքերի։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են արաբերեն և անգլերեն, իսկ իր իսկ թարգմանությամբ լույս են տեսել Նիզար Քաբբանիի բանաստեղծությունները։

2007–2010 թվականներին դասավանդել է Սան Ֆրանցիսկոյի ԳԶՎ հայկական վարժարանում և 2009 թվականին ճանաչվել է տարվա լավագույն ուսուցչուհի՝ Կալիֆոռնիայի «Հերբստ» հիմնադրամի կողմից։

2010 թվականին հեղինակել և բեմադրել է «Վերադարձ» թատերգությունը։
2000–2007 թվականներին եղել է «Բաքոս» արվեստի սրահի հիմնադիր տնօրեններից, իսկ 2012 թվականին՝ ամուսնու, կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի հետ միասին հիմնել է «Գալա Արտ» ցուցասրահը։

Նա «Սայաթ-Նովա 2000» համահայկական երգի մրցանակաբաշխության դափնեկիր է։ 1998 թվականին սիրիական «Ալ-Սաֆար» հեռուստաֆիլմում մարմնավորել է Սուքքար Նաբաթի կերպարը։

Подпишитесь на свежие новости