Корзина

Սելմա Լագերլյոֆ

Աշխարհից ավելի հիասքանչ բան չկա, աշխարհը երբեք չի հիասթափեցնում:

1858-1940 
 
Ժողովրդական ասքի, լեգենդների ու պատմությունների մեջ մեծացած Սելմա Լագերլյոֆը ուսուցչուհի էր մինչ գրողի կարիերան սկսելը: Մանուկ հասակում գամված է եղել անկողնուն և տարիներ շարունակ հարազատներից լսած պատմությունները հետագայում դարձել են նրա գրականության հիմնական ոգեշնչումն ու թեման:  

1909 թվականին Սելմա Լագերլյոֆը ստացել է գրականության Նոբելյան մրցանակ՝ պատմելու իր կարողությունների, հարուստ երևակայության, ստեղծագործությունների իդեալիստական ու բարոյական բովանդակության համար: Գրական աշխարհի ամենահեղինակավոր պարգևին արժանացած առաջին կինն է:  

Սելման հայտնի է եղել նաև որպես սոցիալական գաղափարների, գյուղացիական կյանքի ու կենցաղի, կանանց իրավունքների և ընտրական իրավունքի ջատագով: 

Подпишитесь на свежие новости