Basket

Aida Hayrapetyan

Թարգմանիչ, գրականագետ 

Ծնվել է 1926 թ.-ին՝ Մոսկվայում: 1943թ. ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1948թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1949-53թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում:  

1975թ. պաշտպանել է «Համո Սահյանի բանաստեղծական աշխարհը» թեմայով թեկնածուական և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:  

Թարգմանել է բազմաթիվ գրքեր, 100-ից ավելի կինոնկարների սցենարներ, պիեսներ:  

Հեղինակել է «Բնությունը և մարդը Համո Սահյանի պոեզիայում» (1974թ.), «Համո Սահյանի բանաստեղծական աշխարհը» (1977թ.) աշխատությունները:  

1956թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1974թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: 

Sign up to receive updates and find out more