Գրող, սցենարիստ
1920–2012
Մեծ ճգնաժամի տարիներին մեծացող Ռեյմոնդ Դուգլաս Բրեդբըրին՝ կինոաշխարհով, կախարդանքով և ընթերցանությամբ տարված տղան, գրող կամ մոգ դառնալու մասին սկսեց մտածել 12 տարեկանում և սկսեց գրել, իր խոսքերով, պարոն Էլեկտրիկո մոգի հետ ճակատագրական հանդիպումից մի քանի օր անց: Մինչև իր երկարամյա կյանքի ավարտը երբեք չդադարելով գրելուց՝ Ռեյ Բրեդբըրին ստեղծեց հարյուրավոր գրական ստեղծագործություններ, որոնցում երևակայականն ու մոգականը միախառնված են ապագայի վերաբերյալ նրա կանխատեսումներին:
Բրեդբըրին մինչ օրս ամենից ընթերցվող ֆանտաստ գրողների շարքում է, Պուլիցերյան և բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր: Նրա անունն է կրում ֆանտաստիկայի ոլորտում «Նեբուլա» գրական մրցանակի՝ սցենարի անվանակարգում տրվող մրցանակը:
Բրեդբըրիի լավագույն գործերից է «Ֆարենհայթ 451» դիստոպիական վեպը, որը նրան միջազգային ճանաչում բերեց: