Զամբյուղ

Ռեյ Բրեդբըրի

Ես չեմ փորձում նկարագրել ապագան: Ես փորձում եմ կանխել այն:

Գրող, սցենարիստ

1920–2012

Մեծ ճգնաժամի տարիներին մեծացող Ռեյմոնդ Դուգլաս Բրեդբըրին՝ կինոաշխարհով, կախարդանքով և ընթերցանությամբ տարված տղան, գրող կամ մոգ դառնալու մասին սկսեց մտածել 12 տարեկանում և սկսեց գրել, իր խոսքերով, պարոն Էլեկտրիկո մոգի հետ ճակատագրական հանդիպումից մի քանի օր անց: Մինչև իր երկարամյա կյանքի ավարտը երբեք չդադարելով գրելուց՝ Ռեյ Բրեդբըրին ստեղծեց հարյուրավոր գրական ստեղծագործություններ, որոնցում երևակայականն ու մոգականը միախառնված  են  ապագայի  վերաբերյալ  նրա կանխատեսումներին:

Բրեդբըրին մինչ օրս ամենից ընթերցվող ֆանտաստ գրողների շարքում է, Պուլիցերյան և բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր: Նրա անունն է կրում ֆանտաստիկայի ոլորտում «Նեբուլա» գրական մրցանակի՝ սցենարի անվանակարգում տրվող մրցանակը:  

Բրեդբըրիի լավագույն գործերից է «Ֆարենհայթ 451» դիստոպիական  վեպը, որը նրան միջազգային ճանաչում բերեց: 

Բաժանորդագրվիր մեր նորություններին