Ինչպե՞ս է «Զանգակ» հրատարակչությունը (հասցեն՝ Կոմիտասի 49/2) հավաքագրում տեղեկություններ:
Մենք Ձեզնից տեղեկություններ ենք հավաքագրում, երբ Դուք․
• լրացնում եք մեր կայքում տեղադրված ձևաթղթերը/հայտերը,
• բաժանորդագրվում եք նորություններին,
• լրացնում եք «Հետադարձ կապ» ձևը,
• այցելում եք մեր կայք:
Նշված միջոցներով ստացված տեղեկությունները համարվում են անձնական տվյալներ: Դրանք են անունը, ազգանունը, հայրանունը և բոլոր այն տվյալները, որոնք լրացվում են կայքի հետադարձ կապի ձևաթղթերում: Անձնական տվյալները հասանելի են դառնում այն պահից, երբ Դուք կատարում եք վերոնշյալ գործողությունները: Լրացնելով մեր ձևաթղթերը՝ Դուք համաձայնում եք և իրավական հիմք եք տալիս հրատարակչությանը՝ մշակելու Ձեր անձնական տվյալները (օր.՝ հետադարձ կապ հասատատելու Ձեզ հետ): IP հասցեներից տվյալների ստացումը և «Cookies» բաժնում դրանց պահպանումն ինքնաշխատ կատարվում է այն պահին, երբ Դուք այցելում եք մեր կայքը:
Ի՞նչ նպատակով կարող ենք օգտագործել Ձեր տվյալները:
Ձեզնից հավաքագրված տվյալները մենք կարող ենք օգտագործել հետևյալ նպատակներով.
• ինքնության հաստատում,
• կապի հաստատում,
• կայքի և հաճախորդների սպասարկման որակի բարձրացում,
• թիրախավորված գովազդի տեղադրում,
• կայքի բարելավում և ներքին գործնական նպատակներ,
• պայմանների կամ դրույթների փոփոխության մասին տեղեկացում:
Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր տվյալները:
Ձեր անձնական տվյալները պաշտպանված ցանցերում են և հասանելի են միայն սահմանափակ քանակի մարդկանց, որոնք նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ները հետևյալ նպատակներով.
• օգտագործողների նախընտրությունները հասկանալու և հետագա այցելությունների արդյունավետությունը ապահովելու համար,
• գովազդի պատմությանը հետևելու համար,
• կայքի բարելավմանն ուղղված նոր գործիքների մշակման, գործածության, այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման համար:
Տեղեկությունների տրամադրումը երրորդ անձանց
Մենք չենք վաճառում կամ այլ կերպ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին Ձեզ նախապես տեղեկացնելու: Կայքի աշխատանքներն իրականացնող մեր գործընկերները և այլ անձինք, արանք աջակցում են մեզ կայքի շահագործման, գործունեության իրականացման հարցում, երրորդ կողմ չեն համարվում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը: Մենք կարող ենք նաև հրապարակել տեղեկություններն օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ ելնելով կայքի քաղաքականության կիրառման, մեր կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից:
Այնուամենայնիվ, հաճախորդի վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:
Ձեր անձնական տվյալներն ուղղելու, արգելափակելու կամ ոչնչացնելու իրավունք
Դուք ունեք իրավունք ընկերությունից պահանջելու ուղղել, արգելափակել կամ ոչնչացնել Ձեր անձնական տվյալները, եթե անձնական տվյալները թերի են կամ ոչ ճշգրիտ կամ հնացած, և տրամադրելու ճշգրիտ տվյալներ ՀՀ օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների համաձայն և դրանց շրջանակներում։
Փոփոխություններ Գաղտնիության քաղաքականության մեջ
Մենք իրավունք ունենք ցանկացած պահի առանց նախապես տեղեկացնելու միակողմանիորեն փոփոխելու Գաղտնիության քաղաքականությունը, որը հրապարակվում է կայքում, և նման փոփոխությունից հետո Կայքից օգտվելու դեպքում Դուք ինքնաբերաբար համաձայնում եք փոփոխված տարբերակին: