Այս հարցը հաճախ են տալիս. անկեղծ ասած՝ մեզ համար «Զանգակ»-ը նույն ընտանիքն է՝ լինի գրատուն, թե հրատարակչություն: Բայց հոգ տանելով ընթերցողի ու գնորդի հարմարավետության մասին՝ հրատարակչությունն ու գրատների ցանցը գործում են որպես առանձին կառույցներ և ունեն առանձին կայքեր:
Այժմ դուք «Զանգակ» հրատարակչության կայքում եք: Մեր հրատարակչությունը զբաղվում է դասագրքերի, մանկապատանեկան և թարգմանական գրականության հրատարակմամբ, նաև ունի տպարան և ընդունում է տպագրական պատվերներ: «Զանգակ» գրատունը զբաղվում է գրքերի ներմուծմամբ և վաճառքով և ընթերցողին է առաջարկում բազմալեզու գրքերի անհավանական մեծ տեսականի: Կարող եք այցելել գրատան կայք հետևյալ հղումով:
Իսկ ի՞նչն է միավորում հրատարակչությունն ու գրատունը: «Զանգակ»-ի հիմնադիրը Մկրտչյան ընտանիքն է: Եվ երկու «Զանգակ»-ների տեսլականը նույնն է: Մենք հավատում ենք, որ հնարավորություններն անսահման են, երբ առաջնորդվում ենք գիտելիքի ուժով: Թե՛ «Զանգակ» հրատարակչությունում, և թե՛ «Զանգակ» գրատանը մենք ամեն օր ջանում ենք ստեղծել հնարավորություններ, որ Դուք գիտելիքի շնորհիվ կերտեք Ձեր ապագան:
«Զանգակ» հրատարակչության ողջ տեսականին ներկայացված է կայքում: Ընտրե՛ք ձեզ հետաքրքրող հրատարակությունները, և մենք ձեր զամբյուղը ապահով կտեղափոխենք «Զանգակ» գրատան կայք՝ գնումներ կատարելու: Մեր հրատարակած գրքերի մեծածախ վաճառքի մանրամասներին և առավելություններին կարող եք ծանոթանալ Մեծածախ վաճառք բաժնում:
Հրատարակչության հիմնական գնորդներն են գրախանութները, ուսումնական հաստատությունները, գրադարանները և այլ կազմակերպություններ: Մանրածախ գնումը կարող եք կատարել նաև առցանց: Մենք հոգացել ենք, որ գնման գործընթացը ձեզ համար լինի հեշտ ու հարմարավետ:
Մեծածախ վաճառքի հնարավորություններին կարող եք ծանոթանալ կայքի Մեծածախ վաճառք բաժնում:
«Զանգակ»-ի գրքերն ավելի ու ավելի են մոտենում ձեզ: «Զանգակ» գրատների ցանցը գործում է Երևանի 6 հասցեներում, ինչպես նաև առցանց:
Գտե՛ք ձեզ ամենամոտ մասնաճյուղը այս հղումով կամ գնումը կատարե՛ք առցանց:
Եթե ձեզ հետաքրքրող հրատարակությունն այլևս առկա չէ գրախանութներում, ամենայն հավանականությամբ այն սպառված է նաև հրատարակչության պահեստում: Դուք կարող եք հարցումով դիմել մեր ֆեյսբուքյան էջին՝ ճշտելու ձեզ հետաքրքրող գրքի վերահրատարակման հավանականությունը:
Հրատարակությունից դուրս եկած գրքերն, այնուամենայնիվ, հասանելի են հանրային գրադարաններում: Հավանական է, որ ձեզ հետաքրքրող հրատարակությունն առկա է նաև հին գրքերի վաճառքով զբաղվող գրավաճառների մոտ:
Եթե դուք գնել եք «Զանգակ» հրատարակչության գիրքը և տեխնիկական խոտան եք նկատել, ապա մենք սիրով կփոխանակենք այն նորով: Կարող եք զանգահարել 011232528 հեռախոսահամարով կամ մոտենալ հրատարակչության գրասենյակ՝ Կոմիտասի 49/2 հասցեով: Կտրոնի առկայության պարագայում նման գրքերի փոխանակումը կարող եք իրականացնել թե՛ «Զանգակ» գրատների ցանցում, թե՛ այն գրախանութներում, որտեղից գնում եք կատարել:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք կարող ենք փոխարինել տեխնիկական խնդիր ունեցող գիրքը, բայց ոչ փոխանակել այլ գրքերով:
«Զանգակ» գրատան գրքերի վերադարձի և փոխանակման պայմաններին կարող եք ծանոթանալ գրատան կայքում:
Հայաստանի գրական դաշտն ունի ակնհայտ առավելություն. մեր հեղինակները հիմնականում հասանելի են հանրային շփումների տեսանկյունից: Իսկ «Զանգակ»-ի հայ հեղինակներն առավել հասանելի են: Մենք սիրով կփոխանցենք ձեր հարցը, ցանկությունը կամ առաջարկը (բացառությամբ նյութական նվերների կամ անձնական բնույթ կրող հաղորդագրությունների), եթե դուք դժվարանում եք հանդիպել ձեր սիրելի հեղինակին կամ թարգմանչին:
Համաշխարհային թարգմանական գրականության դեպքում մենք կապ ենք պահպանում հեղինակին ներկայացնող գործակալության հետ, և հեղինակի հետ շփման առիթ ենք ունենում միայն միջազգային փառատոների ժամանակ, կամ երբ նրանք Հայաստան են այցելում:
Եթե նախատեսում եք միջոցառում կազմակերպել կամ միջոցառման հրավիրել «Զանգակ»-ի որևէ հեղինակի կամ թարգմանչի, գրե՛ք մեզ info@zangak.am հասցեով, և մենք միասին կստեղծենք ոգեշնչող իրադարձություն:
Եթե ցանկանում եք հյուրընկալել մեր հեղինակին կամ թարգմանչին և ունեք հաստատված միջոցառման ծրագիր, խնդրում ենք ներկայացնել այն՝ զանգահարելով 010232528 հեռախոսահամարով:
Իհա՛րկե, ձեր գործընկերը տվյալ դեպքում «Զանգակ» գրատունն է: Ուղարկե՛ք նախատեսվող միջոցառման նկարագրությունը info@zangakbookstore.am էլ. հասցեին կամ զանգահարե՛ք +374 11 22 33 66 հեռախոսահամարով՝ ձեր ծրագիրը ներկայացնելու կամ դրան ընթացք տալու համար: Իսկ մեզ կարող եք հյուր կանչել:
«Զանգակ» հրատարակչությունն ու «Զանգակ» գրատունը գործում են որպես առանձին կառույցներ և ունեն միջոցառումների առանձին ծրագրեր: Այդուհանդերձ, մենք հաճախ ենք համատեղ միջոցառումներ կազմակերպում գրատան տարբեր մասնաճյուղերում:
Հրատարակչության առաջիկա միջոցառումներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Գրատան առաջիկա միջոցառումներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Նախկինում և այսօր մեր դռները միշտ բաց են հյուրերի առաջ: Տարիների ընթացքում տարբեր առիթներով հյուրընկալվելով մեր հրատարակչությունում, գրատանը կամ տպարանում՝ հարյուրավոր երեխաներ ու մեծեր ծանոթացել են գրահրատարակչական ու տպագրական գործին:
Ձեր այցի ձևաչափը քննարկելու համար կարող եք կապ հաստատել հրատարակչության հետ 010232528 հեռախոսահամարով:
«Զանգակ»-ի հիմնական ուղղվածությունը ուսումնական գրականության ստեղծումն է: Մենք թարգմանում ենք նաև համաշխարհային բեսթսելլերներ, բացահայտում նոր հեղինակների ու նկարազարդողների: Հրատարակության համար դիտարկում ենք գրքեր, որոնք նշանակալից են դարձնում գիտելիքը և հնարավորություններ են ստեղծում ընթերցողի համար:
Ցանկանում եք հրատարակչական կամ թարգմանական հա՞յտ ներկայացնել: Եթե համարում եք, որ մենք հետևում ենք նույն արժեքներին, մի՛ երկմտեք:
Տպագրական պատվերը մենք կարող ենք ընդունել գրեթե բոլոր փուլերում՝ տրամադրելով նախահաշվարկ և մասնագիտական մանրամասն խորհրդատվություն: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Տպագրական պատվերներ և ծառայություններ էջում:
Այո՛, մասնագետը կգնահատի էջադրված նյութը մինչև տպարան ուղղորդելը: Տպագրական պատվերը դուք կարող եք հանձնել գրեթե բոլոր փուլերում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Տպագրական պատվերներ և ծառայություններ էջում:
Տպագրության ժամկետը որոշվում է ըստ պատվերի բարդության և տպարանի ծանրաբեռնվածության: Մասնավոր պատվերի կատարումը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի ամիս: Խորհուրդ ենք տալիս տոնական կամ հոբելյանական տպագրությունները նախատեսել նախատոնական շրջանից ավելի վաղ:
Տպագրական ծառայությունների ամբողջական ցանկին ծանոթացե՛ք Տպագրական պատվերներ և ծառայություններ էջում:
Միանշանակ։ Մենք նույնպես համոզված ենք, որ գիրքը ձեր ընկերության առաջխաղացման լավագույն լուծումներից է:
Տպագրական ծառայությունների մանրամասներին ծանոթացե՛ք Տպագրական պատվերներ և ծառայություններ էջում:
Գրքի կամ գրքույկի տպագրությունը նախատեսում է հաստատուն և տատանվող ծախսեր: Հաստատուն ծախսերը կատարվում են անկախ գրքի տպաքանակից և գումարվում են տատանվող ծախսերին: Տատանվող ծախսերը կախված են տպագրության տեսակից: Այնուամենայնիվ, որքան մեծ է լինում գրքի տպաքանակը, այնքան ցածր է լինում մեկ գրքի ինքնարժեքը: Մեր տպարանի հնարավորությունները թույլ են տալիս ունենալ մեծ տպաքանակներ սեղմ ժամկետներում:
Այո՛, մենք տրամադրում ենք խորհրդատվական, խմբագրական և տպագրական առանձին ծառայություններ, որոնց ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ Տպագրական պատվերներ և ծառայություններ էջում: Մի փոքրիկ հուշում. համալիր ծառայություններից օգտվելու պարագայում դուք կարող եք ժամանակ խնայել և ավելի հեշտ վերահսկել ձեր ծախսերը:
Պատվիրատուի հետ քննարկման ընթացքում որոշվում է, թե տվյալ գրքի տարածմամբ և վաճառքով որ կառույցը կզբաղվի՝ հրատարակչության վաճառքի բաժի՞նը, թե՞ «Զանգակ» գրատների ցանցը: Այդուհանդերձ, դուք կարող եք ներկայացնել գիրքը «Զանգակ» գրատների ցանցում: Գրատան Վաճառքի բաժնի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ էլ․ հասցեով․
info@zangakbookstore.am
Եթե Դուք նախատեսում եք համատեղ հրատարակչական ծրագիր ներկայացնել կամ ունեք թարգմանական առաջարկ, ապա դրանց հաստատման և իրագործման ընթացքում «Զանգակ» հրատարակչությունը ձեռք կբերի ստեղծագործության թարգմանության և վաճառքի հեղինակային իրավունքները: Հեղինակային իրավունքները վաճառվում են նաև ֆիզիկական անձանց: Նման դեպքերում «Զանգակ» հրատարակչությունը միջնորդ չէ, սակայն կարող է խորհրդատվություն տրամադրել:
ՀՀ քաղաքացի հանդիսացող հեղինակներից մենք ձեռք ենք բերում հեղինակային իրավունքներ և իրավասու ենք վաճառելու դրանք այլ երկրների կամ ՀՀ այլ հրատարակչությունների: Ստեղծագործության հատվածների կամ ամբողջական օգտագործման իրավունքի թույլտվությունը նույնպես «Զանգակ»-ի իրավասության ներքո է:
Շնորհակալ ենք, որ ընտրում եք «Զանգակ»-ը ու կիսում նույն արժեքները: Հեղինակներին էջում ծանոթացե՛ք պայմաններին և համապատասխանության դեպքում դիմե՛ք մեզ հրատարակչական առաջարկով:
Ի սրտե հաջողություն ենք մաղթում:
Սովորաբար մենք արձագանքում ենք հայտին մինչև մեկ ամսվա ընթացքում: Ժամկետը կարող է երկարաձգվել, եթե խմբագրի մեջ հավելյալ հարցեր են առաջանում հայտի վերաբերյալ:
Եկե՛ք նախ ծանոթանանք:) Թարգմանիչներին էջում նշված են այն պայմանները, որոնց համապատասխանելու դեպքում կարող եք դիմել մեզ թարգմանական առաջարկով:
Սիրով կսպասենք Ձեր հայտին:
Անպայման, և ոչ միայն: Հոնորարից բացի՝ դուք կստանաք ընթերցողների սերը և կդառնաք «Զանգակ»-ի հեղինակն ու լավ ընկերը: Համագործակցության պայմանները կարող ենք քննարկել ձեր հայտի հաստատումից հետո:
Այո՛, ծնողի կամ օրինական խնամակալի համաձայնությամբ անչափահասը կարող է դառնալ հրատարակչության և՛ հեղինակը, ե՛ւ պատվիրատուն: Մեր հեղինակների թվում կան նաև մանկահասակ նկարազարդողներ:
Մեր մեծ ընտանիքը կազմված է տարբեր սերնդի պայծառ մարդկանցից: Եթե ձեզ սրտով զանգակցի եք համարում, մեր թափուր աշխատատեղերին ծանոթացե՛ք Կարիերա բաժնում: Մենք էլ ձեզ ի սրտե հաջողություն ենք մաղթում:
Յուրաքանչյուր գիրք ունի միջազգային չափօրինակային համար, որն առավելապես հայտնի է ISBN (International Standard Book Number) անվամբ: ISBN-ը գրքի ինքնությունը հաստատող, որոնողական կամ վաճառքի ծրագրերում գիրքն արագորեն արտաբերող կոդ է՝ կազմված 13 նիշից: Հրատարակչությունները ձեռք են բերում ISBN-ը յուրաքանչյուր նոր հրատարակվող գրքի համար: Տարբեր կազմերով նույն գրքերը կամ գրքերի վերահրատարակությունները կարող են ունենալ տարբեր ISBN-ներ:
«Զանգակ»-ը ներմուծում է ոլորտի առաջատար կազմակերպությունների արտադրանքը և առաջարկում է օֆսեթ տպագրության նյութերի մեծ տեսականի, ինչպես նաև նյութեր մաղագործության, տամպոգրաֆիայի և շտանցի համար: Մենք համագործակցում ենք Arctic Paper, APP, ESKAboard, Hanns Eggen, Epple Druckfarben, Eptanova, Autotype, Eukalin Spezial-Klebstoff, W-Mash, RKS, Bohleer, Cito և այլ ապրանքանիշների հետ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Տպագրական նյութերի վաճառք բաժնում:
Մեր կատալոգները տպագիր տարբերակով առկա են Երևանի տարբեր գրախանութներում: Առցանց տարբերակին կարող եք ծանոթանալ և ներբեռնել կայքի Կատալոգներ բաժնից:
Հաաա՜, սա լուրջ հարց է: Մենք խմբավորում ենք գտնված վրիպակները, որպեսզի դիտարկենք դրանք գրքի վերահրատարակման ժամանակ: Շնորհակալ կլինենք, եթե օգնեք մեզ այս հարցում: Խնդրում ենք ուղարկել Ձեր նկատած վրիպակը info@zangak.am էլ հասցեին՝ թեմայի տեղում նշելով Վրիպակ բառը, իսկ նամակում պահպանել ուղերձի հետևյալ կառուցվածքը. Հեղինակ/ստեղծագործություն/էջ/վրիպակ/ձեր դիտարկումը:
«Զանգակ» հրատարակչության գրասենյակը տեղակայված է Կոմիտասի 49/2 հասցեում (2-րդ հարկ):
Էլ. հասցե՝ info@zangak.am
Հեռ.՝ 010232528
Գրքերի մեծածախ վաճառք, կորպորատիվ համագործակցություններ
Հեռ.՝ +37496903366, +37433903366:
Հրատարակչական ծառայություններ
Հեռ.՝ +37499903366:
Տպագրական նյութերի առք-վաճառք
Հեռ.՝ +37493565462:
«Զանգակ» գրատան գրասենյակը տեղակայված է Կոմիտասի 49/2 հասցեում (4-րդ հարկ):
Կայք՝ https://zangakbookstore.am/
Էլ. հասցե՝ info@zangakbookstore.am
Հեռ.՝ +37411223366
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների վերապատրաստման դասընթացների ու սեմինարների մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ http://tatevedu.am/
https://www.facebook.com/tatevedu/
Էլ. հասցե՝ tateveducational@gmail.com
Հեռ․՝ 010 23 25 28, (ներքին՝ 150)
Տաթև գիտակրթական համալիրի վերջին ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ:
«Մանկավարժական միտք» ամսագրի խմբագրությունը գործում է Կոմիտասի 49/2 հասցեում:Հեռ.՝ 010 23 26 48:
Ձեր հոդվածը կարող եք հրատարակման ներկայացնել՝ ուղարկելով այն tateveduarticles@gmail.com էլ. հասցեին:
«Մանկավարժական միտք» ամսագիրը գործում է ավելի քան 20 տարի և ընդգրկված Է ԲՈԿ–ի կողմից հաստատված գիտական ամսագրերի ցանկում։
Ամսագրի բոլոր համարները հասանելի են այստեղ: