Սույն ընդհանուր դրույթները և պայմանները, (այսուհետ` Պայմաններ) սահմանում և կարգավորում են ««Զանգակ» հրատարակչություն» ընկերության (այսուհետ՝ Ընկերություն, Մենք, «Զանգակ» հրատարակչություն) www.zangak.am դոմեյն հասցեում գործող կայքով (այսուհետ՝ Կայք, «www.zangak.am») Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները։
Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն՝ Դուք՝ որպես օգտագործող (այսուհետ նաև Օգտագործող, Դուք, Ձեզ, Ձեր, Հաճախորդ), հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն օգտագործման պայմանները և անվերապահորեն ընդունում եք դրանք:
Կայքում հայտերը լրացնելիս կամ նորություններին բաժանորդագրվելիս Հաճախորդը պարտավորվում է լրացնել հավաստի տվյալներ: Հաճախորդի տրամադրած անձնական տվյալները օգտագործվում են Պայմաններով և Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված ձևով։
Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, ցանկացած պահի, միակողմանի, փոփոխելու կամ լրացնելու սույն Պայմանները: Պայմանների փոփոխության կամ լրացման դեպքում Ընկերությունը հրապարակում է նորացված Պայմանները իր Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները: Կայքից օգտվելու համար նոր պայմանները պարտադիր են դրանց հրապարակման պահից։
Վեճերի դեպքում Կողմերը պարտավոր են նախաձեռնել վեճի արտադատական լուծման ընթացակարգ` պահանջատեր կողմի գրավոր կամ էլեկտրոնային փոստով ներկայացվող դիմումի հիման վրա, որի ժամկետը սահմանվում է երկու շաբաթ՝ պահանջատիրոջ դիմումը ներկայացնելու պահից։ Կայքից օգտվելու հետ կապված վեճերը ընդդատյա են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին։
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Զանգակ» անվանումը և տարբերանշանը գրանցված ապրանքային նշաններ են և պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կայքի բովանդակության (ներառյալ՝ հոդվածներ, պատկերներ, գրավոր և տեսողական այլ նյութեր) հեղինակային իրավունքը պատկանում է «Զանգակ» հրատարակչությանը: Այդուհանդերձ, կայքի գրավոր բովանդակությունը համարվում է տեղեկատվական բաց աղբյուր և ըստ անհրաժեշտության տրամադրվում է օգտագործողներին և թիրախային այլ լսարանների: Բացառություն է կազմում այն մտավոր սեփականությունը, որը պատկանում է երրորդ անձանց որպես միակ սեփականատեր կամ համասեփականատեր:
Գրավոր նյութերի կիրառման պարագայում նյութի աղբյուրը («zangak.am» կայքը) նշելը պարտադիր է: Տեսողական նյութերի կիրառման պարագայում արգելվում է ջնջել ընկերության տարբերանշանը, տարբերանշանի բացակայության դեպքում նյութի աղբյուրը («zangak.am» կայքը) նշելը պարտադիր է:
Կայքի բովանդակության օգտագործման հատուկ դեպքերի համար խնդրում ենք դիմել մեզ՝ նամակ ուղարկելով info@zangak.am հասցեին կամ զանգահարելով 010232528 հեռախոսահամարով:
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Եթե Դուք «Զանգակ» հրատարակչության Կայքում բաժանորդագրվել եք նորություններին և միջոցառումներին, ապա պարբերաբար կարող եք ստանալ նորություններ և տեղեկություններ նաև հատուկ առաջարկների մասին:
Դուք կարող եք հրաժարվել նամակներ ստանալուց «Հրաժարվել» (Unsubscribe) հնարավորության միջոցով, որը կարող եք գտնել ստացված նամակի վերջում։ Բաժանորդագրությունից հրաժարվելուց հետո Դուք այլևս չեք ստանա նամակներ «Զանգակ» հրատարակչությունից:
ԳՆԵՐ
Չնայած նրան, որ Կայքում պարբերաբար թարմացվում են գները, սակայն հնարավոր են անհամապատասխանություններ Կայքում նշված գնի և գրախանութներում գործող գնի միջև:
Գնային տարբերություն նկատելու դեպքում խնդրում ենք դիմել մեզ՝ նամակ ուղարկելով info@zangak.am հասցեին կամ զանգահարելով 010232528 հեռախոսահամարով: