Զամբյուղ

Մանկավարժական միտք ամսագիր

«Մանկավարժական միտք» ամսագիրը գործում է ավելի քան 20 տարի և ընդգրկված Է ԲՈԿ–ի կողմից հաստատված գիտական ամսագրերի ցանկում։


Ամսագրի բոլոր համարները կարող եք ներբեռնել այստեղ:

Կից կարող եք ծանոթանալ գիտական հոդվածները ներկայացնելու պատկերավոր կառուցվածքին:


• Առաջին տողում պետք է գրվի հոդվածի վերնագիրը (գլխատառերով)։

• Վերնագրից հետո՝ հաջորդ տողում, պետք է գրվի հեղինակի անուն–ազգանունը (գլխատառերով)։

• Առաջին տողում պետք է նշված լինի ամենաքիչը 5 բանալի բառ այն լեզվով, որով ներկայացրել եք հոդվածը։

• Բանալի բառերին պետք է հաջորդի ներածությունը, որից հետո՝ հիմնախնդիրները, հետազոտության նպատակը, նորույթը և եզրակացությունը։

• Օգտագործված գրականության քանակը պետք է լինի հինգից ոչ պակաս․ ցանկը տրվում է հոդվածի վերջում այբբենական կարգով՝ նշելով գրքի հեղինակին, վերնագիրը, հրատարակության վայրը, հրատարակչությունը, տարեթիվը և գրքի էջերի ընդհանուր քանակը։

• Հոդվածը կարող է լինել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն։ Հոդվածի վերջում տեղադրել ամփոփում երեք լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն)։

• Հոդվածի վերջում պետք է նշվեն հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատավայրը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն։

• Հոդվածի էջերի քանակը պետք է լինի 8–15 (հոդվածի ծավալը չպետք է գերազանցի 24 000 նիշը)։

• Հայերեն շարվածքի տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 12։

• Անգլերեն և ռուսերեն շարվածքների տառատեսակը՝ Times New Roman, տառաչափը՝ 11։

• Տեքստի լուսանցքները պետք է լինեն վերևից 2 սմ, ներքևից՝ 3 սմ, աջից՝ 3 սմ, ձախից՝ 2 սմ։

• Միջտողային հեռավորությունը՝ 1,5։

• Ուրվագրերի և աղյուսակների լայնությունը՝ մինչև 125 մմ։

• Հոդվածում հղումներն արվում են՝ նախադասության վերջում նշելով հղման համարը (ըստ գրականության ցանկի համարակալման) և գրքի էջը,  որտեղից կատարվել է մեջբերումը։  

• Օրինակ՝ Սովորելու հնարավորություն ունենալը նվեր է [13, 153]։

• Խմբագրությունը կարող է առանց հեղինակի հետ համաձայնեցնելու տպագրված հոդվածը տեղադրել հայաստանյան և արտերկրյա կայքերում։

• Հոդվածի տպագրման մեկ էջի արժեքն է՝ 2000դր․։

• Հոդվածները կարելի է ուղարկել նաև էլեկտրոնային փոստով՝ հետևյալ հասցեով․ tateveduarticles@gmail.com, հեռ․՝ +374 10 23 25 28 ներքին՝ 161

«Մանկավարժական միտք» ամսագրի խմբագրական խորհրդի անդամներին ծանոթանալու համար սեղմել այստեղ:

Վերջին համարները
Բաժանորդագրվիր մեր նորություններին