Զամբյուղ

Ամառային ընթերցանություն մանկապատանեկան ծրագիր

Ամառային ընթերցանությունը  7–12 տարեկան երեխաների սիրելի, շա՜տ հետաքրքիր ու դինամիկ ծրագիր է, որը ստեղծված է ամառն ավելի ուրախ ու բովանդակալից դարձնելու համար։

Սիրելի՜ փոքրիկ, դու կարող ես կարդալ ու անվճար փոխանակել գրքեր, մասնակցել ամենաուրախ ու հետաքրքիր միջոցառումներին, գրական քննարկումների, դառնալ լավագույն ընթերցող։ Միջոցառումների ծրագրին կարող ես ծանոթանալ՝ հետևելով մեզ zangak.am կայքի Ամառային ընթերցանության բաժնում և ֆեյսբուքյան էջում։ 

Պատրա՞ստ ես խելահեղ ու գրքառատ ամառվան։ Ինչպե՞ս միանալ։ Ընդամենը երկու քայլով։ 

1․ Ստացի՛ր Ամառային ընթերցանության մասնակցության քարտ՝ գնելով մեր գործընկեր գրախանութներից «Ամառային ընթերցանություն» գրքացանկից մեկ գիրք։

2․ Անպայման ակտիվացրո՛ւ քարտդ՝ սքանավորելով QR կոդը և լրացնելով բացված դաշտերը։
 

Ինչո՞ւ մասնակցել նախագծին

Զանգակի գործընկեր գրախանութներում քեզ կսպասեն Ամառային ընթերցանության ուրախ գրատնակները։ Կարող ես կարդալ 41 գիրք անվճար՝ քո գնած 1 գիրքը երեք ամսվա ընթացքում  անվճար փոխանակելով բազմաթիվ այլ գրքերի հետ, իսկ նախագծի ավարտին քո ամենասիրելի գիրքը կպահես քեզ մոտ։ 

Բայց սա դեռ ամենը չէ ինչ առաջարկելու ենք ամռան ամիսներին։ Կմասնակցես գրքային շատ հետաքրքիր միջոցառումների, կնկարահանվես գրքերի մասին պատմող հոլովակներում, ձեռք կբերես նոր ընթերցասեր ընկերներ։

Հնարավոր է՝ հենց դու  դառնաս  նախագծի ակտիվ կամ լավագույն ընթերցողներից մեկը: Դու կարող ես արժանանալ լավագույն ընթերցողի հավաստագրի ու քո դպրոց, որպես նվեր տանելու Ամառային ընթերցանության գրքերը։  

Արդեն պատկերացրի՞ր «Զանգակ»–ի ուրախ ու գրքառատ ամառը․ միացի՜ր մեզ, որ ԸՆԹԵՐՑԵՆՔ, ՎԱՅԵԼԵՆՔ ու ԶԱՐԳԱՆԱՆՔ միասին։ 


*** 
Գրքափոխանակության և միջոցառումների մասնակցության համար թերթիկին կից տրված քարտը ակտիվացնելը և ներկայացնելը ՊԱՐՏԱԴԻՐ Է։

 

 

 

 

 

 

Բաժանորդագրվիր մեր նորություններին