1997 թվականից սկսած՝ մեր տպարանը գրքի մասնագիտացած տպագրության առաջատարներից է Հայաստանում: Մենք մասնագիտացած ենք գրքերի, ալբոմների եւ համանման նյութերի տպագրության ոլորտում: Ձեւավորման (դիզայնի), տպագրական եւ հետտպագրական աշխատանքների ընթացքում մշտապես գտնում ենք նորարարական լուծումներ, որոնցից շահում է վերջնական սպառողը՝ ընթերցողը:
Տպարանի պատմությունը
«Զանգակ» հրատարակչությունը և նույնանուն տպարանը հիմնվել են գրեթե միաժամանակ:
Մինչև 2002 թվականը «Զանգակ» տպարանը գործել է նախկին՝ ՀԽՍՀ թեթև արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի շենքի կիսանկուղային հարկում, իսկ հրատարակչության աշխատանքային սենյակներն առաջին հարկում էին: Մկրտչյաններն օրվա առաջին կեսն անցկացնում էին գրասենյակում, իսկ երկրորդ կեսը՝ տպարանում՝ հավասարապես կիսելով հրատարակչության ու տպարանի կայացման դժվարությունները:
Ժամանակի ընթացքում տպարանի խորհրդային արտադրության տպագրական մեքենաները փոխարինվեցին օֆսեթ տպագրության Heidelberg, Wohlenberg, Müller Martini, Aster և այլ մակնիշի տպագրական մեքենաներով։ Թեև դեռ ունենք որոշ փոքր հաստոցներ, օրինակ՝ թելակարինը, սակայն դրանք շարունակում են աշխատել անխափան:
«Զանգակ» տպարանի և տպագրության մասնագետների հետ համագործակցում են Հայաստանի մի շարք հրատարակչություններ և կազմակերպություններ:
Արտադրանքի նմուշ-օրինակներ