«Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» ներկա հրատարակությունը թարգմանված է բնագրից և առավել ամբողջական է, քանի որ ընդգրկում է նաև վիպակին կից չափածո հատվածներ, որոնք տարալեզու հրատարակություններում ինչ-ինչ պատճառներով անտեսվել են:
Ռոդարիի ոճի ամենակարևոր դրսևորումը նրա նրբամիտ հումորն է, որով համեմված է վիպակի ողջ տեքստը:
Այն սկսվում է կտրուկ, առանց նախաբանի` միանգամից հղում կատարելով պատմության աղբյուրին. «Այս պատմությունն ինձ պատմել է հենց ինքը` Ջելսոմինոն»….