Զամբյուղ

Ամառային ընթերցանություն մանկապատանեկան ծրագիր

Ամառային ընթերցանությունը  շա՜տ հետաքրքիր ու դինամիկ ծրագիր է, որը ստեղծված է քո ամառն ավելի ուրախ ու բովանդակալից դարձնելու համար։

Դու կարող ես կարդալ ու փոխանակել գրքեր, մասնակցել ամենաուրախ ու հետաքրքիր միջոցառումներին, գրական քննարկումների, հանդես գալ մեծ բեմում, դառնալ լավագույն ընթերցող։ Միջոցառումների ծրագրին կարող ես ծանոթանալ՝ հետևելով մեզ zangak.am կայքի Ամառային ընթերցանության բաժնում և ֆեյսբուքյան էջում։

Պատրա՞ստ ես խելահեղ ու գրքառատ ամառվան։ Ամառային ընթերցանության 11-րդ տարին՝ նոր շնչով ու լի՜քը նոր գրքերով: 

Եթե ուզում ես այս ամառը տարբերվող ու գրքաշատ լինի շտապի՛ր միանալ գրքասերների մեր ուրախ թիմին։ 

Ինչպե՞ս միանալ։ Ընդամենը երկու քայլով։ 

 

1․ Գնի՛ր մեր գործընկեր գրախանութներից «Ամառային ընթերցանություն»  գրքացանկից մեկ գիրք ու ստացիր ծրագրի  մասնակցության քարտ, 

2․ Սքանավորիր QR կոդն ու պարտադիր գրանցվիր բացված պատուհանում։ 

Զանգակի գործընկեր գրախանութներում քեզ կսպասեն նաև Ամառային ընթերցանության ուրախ գրատնակները։ Քո գնած մեկ գիրքը երեք ամսվա ընթացքում գրատնակներում կարող ես անվճար փոխանակել բազմաթիվ այլ գրքերի հետ ու վերջում քեզ մոտ պահել ամենասիրելի գիրքդ։

Բայց սա դեռ ամենը չէ ինչ առաջարկելու ենք ամռան ամիսներին։ Ծրագիրը հնարավորություն կտա մասնակցելու նաև թատրոնի փուլին և հանդես գալու մեծ բեմում։ Նկարահանի՛ր գրքերի մասին պատմող հոլովակներ ու ուղարկիր մեզ` amar@zangak.am էլեկտրոնային հասցեին։ Լավագույնները կհրապարակենք զանգակյան սոցիալական հարթակներում, իսկ ամենից շատ հավանումներ ստացած հոլովակների հեղինակները հնարավորություն կստանան աշխատելու ռեժիսորի հետ ու բարձրանալու մեծ  բեմ։ 
 
Միացի՛ր մեզ ու հիշի՛ր՝ օգոստոսին մենք կամփոփենք ծրագրի արդյունքները։ Դու հնարավորություն ունես արժանանալու լավագույն ընթերցողի հավաստագրի ու քո դպրոց, որպես նվեր տանելու Ամառային ընթերցանության գրքերը։ 

 

Բաժանորդագրվիր մեր նորություններին